11:54 11.06.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Ողջունելով զրուցակցին` Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին Հայաստան կատարած այցի համար: Այս մասին հայտնել են ԱԺ-ից:
Կողմերի քննարկումների առանցքում են եղել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերը:
Ալեն Սիմոնյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն22:08 12.06.2025
Ֆիլիպո Ինձագին կգլխավորի «Պալերմոն»Իտալական «Պիզայի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին կգլխավորի «Պալերմոն»։ 51-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր կկնքի սիցիլիական ակումբի հետ: Այս մասին հայնում է La Gazzetta dello Sport-ը: Ինձագին նախորդ մրցաշրջանում աշխատում էր «Պիզայում», որի հետ բարձրացավ Ա սերիա: Բարձրագույն դիվիզիոնի նորեկը որպես փոխհատուցում կստանա 700 հազար եվրո: «Պալերմոն» Բ սերիայի նախորդ մրցաշրջանում գրավել էր 8-րդ տեղը: ...
21:54 12.06.2025
Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում Մ-2 միջպետական ճանապարհի կմ91+600-կմ98+000 հատվածումՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում Մ-2 միջպետական ճանապարհի կմ91+600-կմ98+000 հատվածում՝ Վայոց ձորի մարզի Ելփին բնակավայրի հարակից հատվածում։ Նորոգվող ճանապարհի երկարությունը 6.4կմ է։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Շինարարությունը մեկնարկել է այս տարվա գարնանը։ Աշխատանքներ են տարվում արհեստական կառուցվածքների վրա, իրականացվել են հողային աշխատանքներ, այժմ տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ ...
21:43 12.06.2025
Բելգիան աջակցում է Հայաստանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականցման հարցում. ՆԳ նախարարը հանդիպել է Բելգիայի ապաստանի և միգրացիայի նախարարի հետՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 11-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության Ապաստանի, միգրացիայի և սոցիալական ինտեգրման, խոշոր քաղաքային քաղաքականության նախարար Աննելին Վան Բոսսյուին: Այս մասին հայտնել են ՆԳՆ նախարարությունից: Աննելին Վան Բոսսյուն ողջունելով Արփինե Սարգսյանին՝ կարևորել է հարաբերությունները զարգացնելուն միտված երկկողմ քայլերը: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ […] ...
21:31 12.06.2025
Սարդարապատցու հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվելՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սարդարապատ գյուղի 58-ամյա բնակիչը ապօրինի աճեցնում ու մշակում է կանեփ տեսակի բույս և պահում թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Զննությամբ սարդարապատցու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
21:23 12.06.2025
Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»«Լիվերպուլի» նախկին պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի շնորհանդեսի արարողությունը կայացել է այսօր: Անգլիացին արդեն բուժզննում է անցել և պայմանագիր է ստորագրել: Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նոր թիմում հանդես կգա 12 համարով: ...