11:00 23.02.2019
ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Եվս մեկ հիշեցում Գանդիից՝ Փաշինյանին Ժամանակին լրագրող, իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին` խոստումներ չկատարելու և հակասական հայտարարություններ անելու մեջ։ Պարզվում է, որ դառնալով իշխանություն, Նիկոլն այս նոմինացիայում անգերազանցելի է։ Որոշեք […]
10:59 23.02.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում հետընտրական կրքերը չեն հանդարտվել: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին այնտեղ տեղի էին ունեցել ՏԻՄ ընտրություններ: Պարտված թեկնածուն՝ Նորիկ Հայրապետյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է, որ ձայների վերահաշվարկի արդյունքում ուշագրավ փաստեր են բացահայտվել. քվեաթերթիկներից երկուսի վրա արյան հետքեր են եղել: «Կային երկու հոգի, որոնք գտնվում էին ՌԴ-ում, բայց […]
10:32 23.02.2019
Փետրվարի 22-ին` ժամը 23:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, բախվել են «Opel Astra G» մակնիշի 35CS953 պետհամարանիշի (վարորդ՝ […]
09:57 23.02.2019
Փետրվարի 23-ին` ժամը 03:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Պ., ծնված 1988 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, […]
09:45 23.02.2019
«Փաստ» թերթը գրում է. «Մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածը իշխանությունները չեն պատրաստվում շատ խոսել Ռոբերտ Քոչարյանի դատական պրոցեսից: Այդ մասին, ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների, իր մոտեցումները մարտի 1-ի երթի ժամանակ կներկայացնի Նիկոլ Փաշինյանը: Մեր աղբյուրների պնդմամբ՝ արդեն կա քաղաքական որոշում, որ Քոչարյանի գործով դատական վերջին նիստերը անցկացվեն բաց՝ հասանելի հանրությանը, որպեսզի խուսափեն ավելորդ ինտրիգներից: Թերթը […]
00:51 23.02.2019
Հայտնի են դարձել ամենահասանելի տուրիստական ուղղությունները ռուսների համար: «Բյուջետային հանգստի առաջատարներ են դարձել հարևան երկրները՝ Բելառուսը, Մոլդովան, Աբխազիան, Հայաստանն ու Վրաստանը», – հաղորդում է «РИА Новости»-ն: Հաշվարկներում փորձագետները հաշվի են առել երկկողմանի թռիչքը 2 հոգու համար, ինչպես նաև կեցության արժեքը, սնունդն ու փոխադրամիջոցի ծախսերը: «Էկզոտիկ» ուղղություններից ամենամատչելին Հնդկաստանն է, որին հաջորդում են Մարոկկոն, Վիետնամն ու […]
00:27 23.02.2019
Առողջական խնդիրներով զորակոչված, ապա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցության արդյունքում զինծառայության ընթացքում երկու անգամ վիրահատված զինծառայող Արմեն Թադևոսյանը զորակոչվելուց ամիսներ անց վաղաժամ զորացրվել է: Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտոնական կայքը: Արմեն Թադևոսյանը բազմաթիվ առողջական խնդիրներով զինծառայությանը պիտանի էր ճանաչվել և զորակոչվել 2018թ. ամառային զորակոչի ընթացքում և զորակոչվելուց հետո տեղափոխվել հոսպիտալ: Չնայած […]
20:16 22.02.2019
Եռօրյա այցով Հայաստան ժամանած Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հյուրընկալվել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրին, անդրադարձել Հայաստանին և Սփյուռքին հուզող տարբեր խնդիրների: Խոսելով Սիսի կաթողիկության վերաբերյալ հայցի մերժման, Թուրքիայի սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ներկայացված հայցի շուրջ՝ Արամ Առաջին կաթողիկոսն ասել է. «Մերժել բառը պետք է հստակեցնենք, ոչ թե քննեց նոր մերժեց, […]
20:00 22.02.2019
Լավ է, երբ գիրք են կարդում պաշտոնյաները, մեջբերումներ կատարում մեծերից, սակայն դա պետք է լինի ոչ թե մեկ օր, այլ միշտ, «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի եթերում, խոսելով թումանյանական օրերի ընթացքում պաշտոնյաների վերաբերմունքի մասին, ասել է «Անտարես» մեդիահոլդինգի գործադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: «Հիացած եմ, երբ Լիլիթ Մակունցը սկսեց բալիկի համար գիրք կարդալ ու մոտավորապես 250 000 […]
19:50 22.02.2019
«Մեր Օլիմպիադայի հաղթողը, իսկ Օլիմպիադան հենց հիմա մեկնարկում է, այս տարի իր ծնողին տարավ Հռոմ: Աշխարհում ասեք երեխա, 13 տարեկան դպրոցական, որ կարողանա իր շնորհքի, ընթերցելու ունակությամբ իր ծնողին տանել Հռոմ: Դա հնարավոր է միայն Հայաստանում»,- ասել է Շանթ ՀԸ «Հեռանկար» ծրագրի տաղավարում հյուրընկալված «Անտարես» մեդիահոլգինգի գործադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով իրենց կողմից տարվող գրքի […]
19:44 22.02.2019
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել և անդրադարձել այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշակման հանձնժողովի նիստում իր ելույթի հիմնական կետերին: «Ցմահ դատապարտյալների հետ կհանդիպեմ իմ հերթական այցի ընթացքում: Կհանդիպեմ բոլոր դատապարտյալներին՝ անկախ նրանից՝ իրենք ինձ հետ հանդիպում ակնկալում են, թե ոչ ու անկախ նրանից՝ իրենք հացադուլի մեջ են, […]
19:39 22.02.2019
«Մենք վախենում ենք՝ մեր գրքերն ունենան էլեկտրոնային տեսք, քանի որ գրագողությունը Հայաստանում սարսափելի շատ է: Էսօր անգամ, երբ մենք թղթե գիրք ենք տպագրում, հաջորդ օրը սքան են անում և տեղադրում համացանցում: Երբ ասում ենք՝ դու գրագող ես, ասում է՝ ես ի՞նչ եմ անում որ, մենակ լավություն եմ անում ուրիշներին: Ասում եմ՝ գիտե՞ս, որ դու իմ […]
19:34 22.02.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից հետևյալ գրառմամբ. «Սանավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան: Տարիների երազանքը իրականություն դարձավ, ևս մեկ քայլ դեպի որակյալ և հասանելի առողջապահություն»: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ տեսանյութ է տեղադրել՝ գրելով. «Ժամանեց»: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն […]
19:26 22.02.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ ՊՆ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարի տեղակալ Ա. Պ-ն, զինկոմիսարիատ դիմած զինապարտ քաղաքացուն առանց բժշկական վերազննման զինգրքույկ դուրս գրելու և դրանում զինծառայության համար ոչ […]
19:22 22.02.2019
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առնչվող հարցերի շուտափույթ լուծման մեջ ամենից շատ հետաքրքրվածությունն ունի հայկական կողմը: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: «ՀԱՊԿ անդամ-երկրների միջև շարունակվում են գլխավոր քարտուղարին առնչվող հարցերի շուրջ խորհրդատվությունները, արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի: Խորհրդատվությունների մասնակիցների նկատմամբ հարգանքից ելնելով՝ ձեռնպահ կմնանք որևէ մեկնաբանություններից: Հայկական կողմը ամենից շատ է հետաքրքրված […]
19:15 22.02.2019
Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին առաջին պաշտոնական հանդիպումն է ունեցել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ։ Մարզպետը կարևորել է այն աշխատանքները, որոնք Շիրակի մարզում իրականացվում են Եվրամիության միջոցներով։ Դեսպանը նշել է, որ մարզպետարանի հետ ակնկալում է սերտ համագործակցություն։ Եվրամիությունը այս տարի 31 մլն եվրոյի ներդրումներ է կատարելու Հայաստանի հյուսիսային՝ Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում։ Գումարներն ուղղվելու են մարզերում […]
19:09 22.02.2019
Փետրվարի 15-18-ը ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Արիզոնա նահանգի Հայ Դատի գրասենյակի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Փետրվարի 16-ին նահանգային մայրաքաղաք Ֆինիքսի հայկական կենտրոնում հայ համայնքի անդամների հետ տեղի ունեցած հանդիպմանը Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմաիրավական հիմքերը, բանակցային գործընթացի ներկա փուլը և պատասխանել մասնակիցների հարցերին: Նույն […]
19:07 22.02.2019
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով փետրվարի 25-27-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Միքայել Մելքումյանը, Վլադիմիր Վարդանյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանը և Անուշ […]
19:05 22.02.2019
«Մշտապես ասել ենք, որ պատրաստ ենք Վրաստանի հետ ուղիղ բանակցությունների, սակայն ամեն ինչ կախված է Թբիլիսիի դիրքորոշումից»,- այս մասին հայտարարել է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը: «Պատրաստ ենք Վրաստանի հետ ուղիղ բանակցությունների, թեկուզ միջնորդների միջոցով տեղի ունենա այդ երկխոսությունը: Իհարկե, ցանկանում ենք, որպեսզի միջնորդը լինի Ռուսաստանը: Միևնույն ժամանակ մեր գլխավոր պահանջը վրացական […]
19:02 22.02.2019
Մարտի 1-ի զոհերի հարազատները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Մարտի 1-ին երթ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը մեզ` Մարտի 1-ի զոհերի հարազատներիս հույս է տալիս, որ վերջապես, մարտիմեկյան ոճրագործությունից 11 տարի անց կատարվում են հստակ քայլեր այդ հանցագործության բացահայտման և մեղավորներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ: Մենք երկար տարիներ սպասել ենք, որ կգա այն օրը, […]
18:51 22.02.2019
Հանրահայտ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը ավստրալական նոր անձնագիր է ստացել: Այս մասին հայտնում է The Sydney Morning Herald-ը: Այս գործընթացը բավականին երկար է տևել՝ հաշվի առնելով Ասանժի կարգավիճակը: Հաղորդվում է, որ Ասանժի կողմից նոր փաստաթուղթ ստանալու դիմումը Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել էր դեռևս 2018 թվականին, սակայն այդ մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել: Աղբյուրը […]
18:44 22.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ: Ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Վեհափառ Տեր, Ամենայն Հայոց կաթողիկոս Վեհափառ Տեր, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ուրախ եմ շատ Ձեզ տեսնելու և հանդիպելու համար: Իհարկե, մենք նախկինում […]
18:35 22.02.2019
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի օրհներգը փոխելու շուրջ ծավալվող քննարկումներին: Պատգամավորը, մասնավորապես, գրել է. «Լսե´ք, հերի´ք է օրհներգ քննարկեք, բավակա´ն է։ Եթե այդ թեման այդքան անհետաքրքիր է, այդքան անկարևոր է, ապա ինչո՞ւ եք չեղած բանի վերաբերյալ այսքան խոսում, խոսում, խոսում․․․ Ինձ եք ասում՝ կարևոր գործ չկա՞։ Ես ամեն օր […]
18:30 22.02.2019
Թուրքիայի խորհրդարանի (Մեջլիսի) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում ելույթ է ունեցել: Ելույթի տեսանյութը նա հրապարակել է իր Ֆեյսբուքյան էջում և կից գրել. «Մայրենին` խաղաղութիւն է։ Մայրենին` արդարութիւն է։ Մայրենին` հաւասարութիւն է։ Մայրենին ինքնութիւն է, պատիւդ է… Զարգացո՛ւր մայրենի լեզուդ… Յամառօրէն մեր մայրենին պիտի խօսինք։ Պիտի խօսինք հայերէն, քրտերէն, հանշէներէն, արաբերէն»: Ավելի […]
18:20 22.02.2019
ԵԱՀԿ-ն Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում դրական զարգացման հույս ունի։ Այս մասին Վիեննայում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ժամանակ ասել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի քաղաքականության աջակցության ծառայության տնօրենի տեղակալ Չարլզ Լոնսդեյլը, որը 2008-2012 թվականներին եղել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը։ «Մենք մեծ հետաքրքրությամբ հետևում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման […]
18:07 22.02.2019
Մարդկային զարգացման կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ Արցախից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ոչ միայն զարկ է տվել ինժեներական աշխատանքներին, այլև շաբաթական շուրջ 2000 կրակոց է արձակում հայկական զինված ուժերի ուղղությամբ, իսկ հայկական կողմը, հավատարիմ մնալով խոստմանը, պահպանում է հրադադարը։ Նա նաև մտավախություն էր հայտնել, […]
17:48 22.02.2019
«Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար անհրաժեշտ է ունենալ գիտական պոտենցիալի, մասնավոր ներդրումների և պետական կառավարման համակարգի հստակ աշխատող մեխանիզմ»: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է իր գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Բացելով նիստը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը մեր կառավարության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն, և մենք այստեղ պետք […]
17:29 22.02.2019
Վենեսուելա է հասել Ռուսաստանի ուղարկած հումանիտար օգնության առաջին բաժինը, որը պարունակում է 7.5 տոննա դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ: Այս մասին հայտնում է RT-ն: Ռուսաստանի դեսպան Պավել Զայեմսկին ընդգծել է, որ այն ուղարկվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերահսկողությամբ: Նշվում է, որ ավելի վաղ ԱՄՆ-ն աջակցել է Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձին, հետո հայտարարել այնտեղ հումանիտար օգնություն ուղարկելու […]
17:16 22.02.2019
«Վրացական երազանք» կուսակցությունից դուրս գալու մասին է հայտարարել վրացի պատգամավոր Էկա Բեսելիան: Այս ամսին հայտնում է aliq.ge-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Բեսելիան հայտարարել է հետագայում ազատ պատգամավորի գործունեություն շարունակելու մտադրության մասին: Նա հայտարարել է, որ նման որոշումը թեև բավականին բարդ է եղել կայացնել, բայց նա այն ամենաճիշտ որոշումն է համարել: Նա նաև չի բացառել այն տարբերակը, որ […]
17:10 22.02.2019
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, որ մի քանի օր առաջ ՄԻՊ-ի աշխատակազմն անսպասելի այց է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ ու պարզել, որ Մհեր Եղիազարյանի մահվան ժամանակ բժիշկ չի եղել, որն անհրաժեշտ բուժօգնություն ցույց կտար 44 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալին: «Նուբարաշենում հիմա […]