16:48 22.02.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում հիմնական խնդիրը կայունությունն ապահովելն է: Բելառուսի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն` Լուկաշենկոն այս մասին փետրվարի 22-ին հայտարարել է զինվորականների, ուսանողների և Ռազմական ակադեմիայի դասախոսների հետ հանդիպման ժամանակ: «Պետք է զբաղվել տնտեսությամբ, սա կայունության հիմքն է: Հետևաբար, ամենակարևորը կայունությունը չկորցնելն է, անկախ նրանից, թե որքան դժվար է»,- ասել է […]
16:40 22.02.2019
Արցախից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ոչ միայն զարկ է տվել ինժեներական աշխատանքներին, այլև շաբաթական շուրջ 2000 կրակոց է արձակում հայկական զինված ուժերի ուղղությամբ։ Իսկ հայկական կողմը, հավատարիմ մնալով խոստմանը, պահպանում է հրադադարը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարդկային զարգացման կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: «2018-ի ամառվա զորակոչից ավելի քան 6 ամիս […]
16:28 22.02.2019
«Մեր հասարակությունը շատ ջղային է դարձել, Հոկտեմբերի 27, Մարտի 1, տարբեր շատ պատճառներով: Ջղային մարդուն հեշտ է հավասարակշռությունից հանելը, և նա ավելի շատ է միտված պատերազմի: Երբ մենք հանգիստ վիճակում ենք, ավելի քիչ ենք կռիվ անում, քան երբ ջղային ենք: Չի նշանակում, որ հասարակության մեջ չկան իմաստուններ, որ էդ ջղային էմոցիան դարձնում են փաստ ու […]
16:28 22.02.2019
Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Facebook-ի իր էջում կիսվել է մեկ տարի առաջվա հիշողություններով՝ արձանագրելով, որ մեկ տարվա ընթացքում քիչ բան է փոխվել: Խաժակյանը գրել է. «ՀՀԿ վարչական լծակների և ուռճացված հաստիքացուցակների մասին էի խոսում այս տեսանյութում մեկ տարի առաջ։ Ավագանու նոր գումարումից որոշ ժամանակ անց արձանագրում եմ, որ սայլը տեղից շարժվել է, […]
16:22 22.02.2019
«Ինձ դուր է գալիս, որ վարչապետն ամեն անգամ տարբեր գրախանութներ է այցելում, նա շատ զգույշ է վարվում, որ մրցակցությունը չտուժի, շատ ուշադիր է էդ հարցում»,- խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գիրք նվիրելու օրը գրախանութ այցելելու և գրքեր նվիրելու մասին, ասել է «Անտարես» մեդիա հոլդինգի գործադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Շանթ Հ/Ը «Հեռանկար» հաղորդման տաղավարում: «Գրախանութները շատացել են, […]
16:14 22.02.2019
Ադրբեջանի մաքսային ծառայությունը Իրանից ադրբեջանական տարածքով Ուկրաինա մեկնող բեռնատարի կցորդիչի պատի մեջ հայտնաբերել է 28,4 կիլոգրամ հերոին՝ 54 առանձին փաթեթով։ Դրանք նախատեսված էին հենց Ուկրաինայի տարածքում իրացման համար։ Այս մասին հայտնել է երկրի մաքսային ծառայությունը։ Մաքսային փաստաթղթերի համաձայն՝ այդ բեռնատարը տեղափոխում էր չամիչ։ Սակայն ադրբեջանական մաքսային ծառայության ռենտգենային սարքի միջով դրա անցման ժամանակ դրա պատի […]
16:12 22.02.2019
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 22-ին ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկու պետությունների խորհրդարանական հարաբերությունների զարգացումը, այս համատեքստում ընդգծել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դերը՝ որպես խորհրդարանական դիվանագիտության համակարգող օղակի: Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանի […]
15:57 22.02.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանն այցելել է Միացյալ Նահանգներ, հանդիպել Լաս Վեգասի հայ համայնքի հետ: Այս մասին Հայրապետյանը հայտնել է իր ֆեսյբուքյան էջում: «Այստեղ եմ գտնվում «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հրավերով։ Ի տարբերություն հայահոծ Լոս Անջելեսի հայ համայնքի՝ Լաս Վեգասի համայնքն ավելի սակավաթիվ է. բայց, չնայած դրան, ներկա մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ հանդիպումն անցավ […]
15:35 22.02.2019
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թափուր լինելու պայմաններում կազմակերպության ներսում օպերատիվ կառավարման վակուում չկա, որևէ ֆրուստրացիա չի նկատվում։ Այս մասին հարցին պատասխանելիս այսօր այսպիսի պատասխան է տվել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ հիմա կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը վարում է պաշտոնակատարը, որը «օտար մարդ չէ»։ Նկատի է առնվում Վալերի Սեմերիկովը, որն այս կազմակերպության գլխավոր […]
15:30 22.02.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանն ընդունել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) Միջին Արևելքի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչներին և նշված կառույցի Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի աշխատակիցներին: Այս մասին հայտնում են ՊԵԿ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև առկա համագործակցությունը խորացնելու վերաբերյալ հարցեր, ինչպես նաև […]
15:25 22.02.2019
Թուրքիայի դատարանը երկրի զինված ուժերի 295 զինծառայողի ձերբակալության արտոնագիր է տվել․ այդ մարդիկ մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Գյուլենական շարժման», ինչպես նաև 2016 թվականին Թուրքիայում չստացված ռազմական հեղաշրջման փորձի հետ կապեր ունենալու մեջ։ Այդ զինծառայողների թվում, ըստ թուրքական «Անադոլու» պետական գործակալության, կան նաև բարձրաստիճան սպաներ։ Այս մարդիկ, ըստ մեղադրանքի, տաքսոֆոնների միջոցով հեռախոսազրույցներ են ունեցել «Գյուլենական […]
15:20 22.02.2019
Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է: Այս մասին կառավարությունում տեղի ունեցած ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք պետք է կարողանանք շատ լուրջ փոփոխությունների և արդյունքների հասնել, սրա համար անհրաժեշտ է և իրականացնել կառուցվածքային փոփոխություններ, և գտնել հնարավորություններ, որ ոլորտի ֆինանսավորումը էականորեն մեծանա: Եվ ըստ էության, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար պետք […]
15:13 22.02.2019
Ադրբեջանի ճանապարհների պետական գործակալությունը որոշել է մինչև տարեվերջ վճար սահմանել «Բաքու – Ալյաթ նավահանգիստ – Աստարա – Իրանի սահման» մայրուղով ավտոմեքենաների երթևեկության համար։ Անհրաժեշտ աշխատանքները, ըստ գործակալության ղեկավարի, արդեն իրականացվել են, փոխանցում է ադրբեջանական մամուլը։ Գործակալության ղեկավարի խոսքերով՝ երկրի կառավարությունն ու նախագահն արդեն ընդունել են այս առաջարկը, քանի որ համարվել է, որ կա նաև այս […]
15:12 22.02.2019
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը` Թբիլիսի): Ողջունելով դեպանին՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է նրա գործուն դերակատարությունը երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: Արարատ Միրզոյանը կարևորել է երկկողմ շփումների ակտիվացումը, միջխորհրդարանական համագործակցության սերտացումն ու փորձի փոխանակումը: Անդրադառնալով ներհայաստանյան վերջին զարգացումներին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը […]
14:58 22.02.2019
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասել է, որ ՔԿՀ-ներ ուղարկվող հանձնուքների թիվը կտրուկ նվազել է «Ամանորին այս 2300 դատապարտյալի համար եղել է այնքան, որքան սովորաբար լինում է «Նուբարաշենի» մեկ օրվա հանձնուքը: Այդ աստիճան պակասել է»,- ասել է Զեյնալյանը` հավելելով, որ երբ այցելում է ՔԿՀ-ներ, անձամբ […]
14:51 22.02.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ընթանում են քննարկումներ մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների շուրջ։ Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքէջը: Նշվում է, որ մրցակցության մի շարք խնդիրներ բացահայտվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում։ Հանձնաժողովի կողմից բարձրաձայնված հարցերին համապարփակ լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը […]
14:47 22.02.2019
Ի՞նչ քայլեր է ենթադրում անցումային արդարադատությունը և ներկայում ի՞նչ ընթացակարգ է գործում, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ԱԺ-ում ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև լրագրողների այս հարցադրմանը: «Համաներման երկու ակտ է ընդունված եղել, որոնք կարելի է դիտարկել անցումային արդարադատության համատեքստում, ուսումնասիրություններ են կատարվում անցումային արդարադատության կոնցեպցիայի վերաբերյալ, մեղավորության կանխավարկածով առաջնորդվելը պատկերավոր լայն մասսաների համար […]
14:40 22.02.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ եթե ԱՄՆ-ը միջին և փոքր հեռահարության հրթիռներ տեղակայեն Եվրոպայում, ապա հարկ կլինի Ռուսաստանի հետ մտածել պատասխան քայլեր ձեռնարկելու մասին: Հիշեցնենք, որ օրեր առաջ խնդրի վերաբերյալ մտահոգություն էր հայտնել նաև ՌԴ նախագահը: Վլադիմիր Պուտինն ասել էր, թե Ռումինիայում և Լեհաստանում տեղադրված որոշ հրթիռներ ընդամենը 12 րոպեում կարող են հասնել […]
14:36 22.02.2019
Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով 11 ամբաստանյալների` Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի և մյուսների դատաքննությունը Արմեն Խաչատրյանի նախագահությամբ այսօր տեղի չունեցավ: Դատական նիստի քարտուղարը տեղեկացրեց, որ դատավորը բյուլետենի մեջ է, իսկ հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 22-ին: Հիշեցնենք, որ այս ամբաստանյալների գործով արդեն չորրորդ դատավորն է փոխվում: Սկզբում գործը քննում […]
14:31 22.02.2019
Ամերիկացի պետական և քաղաքական գործիչ, ԱՄՆ Կոնգրեսի անդամ ու նաև նախագահի թեկնածու Թուլսի Հաբարդը Նյու Հեմփշիրում՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները: «Մենք աջակցում ենք այն օրենսդրական նախաձեռնությանը, որը պարտավորեցնում է ԱՄՆ կառավարությանը պաշտոնական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Հաբարդը: […]
13:38 22.02.2019
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում առավել ճիշտ ռազմավարությունը փոքր քայլերով առաջ շարժվելն է, «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը, ով ընդգծել է, որ պետական ծառայությունից դուրս է եկել և այլևս ներկայացնում է բացառապես սեփական տեսակետը: Նրա կարծիքով` Հայաստանի նոր իշխանություններն այս առումով ճիշտ մարտավարություն են կիրառում. «Նիկոլ […]
13:30 22.02.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում հետաքննություն է սկսվել ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։ Մարուքյանը ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն է դիմել և հայտնել, որ համացանցում անհայտ անձինք հրապարակել են տեսանյութեր և դրանց բովանդակությունը վարկաբեկում է թե´ իր, թե´ իր կնոջ և թե´ «Լուսավոր Հայաստան» […]
13:29 22.02.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը փետրվարի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ցմահ դատապարտյալների ներման խնդրագրերին: Հարցին՝ արդյո՞ք Մհեր Ենոքյանի դեպքը խանգարեց, որպեսզի այլ ցմահ դատապարտյալների էլ ներում շնորհվի, և համահարթեցում եղավ: «Որևէ պատճառահետևանքային կապ չկա, այդ համահարթեցման որակման հետ համաձայն չեմ, դա սուբյեկտիվ վերաբերմունք է, ներքին համոզմունքի դրսևորում է, որ իրականացրել են ՀՀ վարչապետը […]
13:26 22.02.2019
«Համաներումը, որն իրականացվել է, հետապնդել է այն նպատակը, որն արձանագրված է այդ համաներման նախաբանում»,- այսօր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հավաստիացնելով, որ համաներում չի հայտարարվել ՔԿՀ-ները բեռանաթափելու համար: Հիշեցնենք, որ ըստ արդարադատության նախարարի` գերբեռնվածության խնդիր ՔԿՀ-ներում չկա. «2018 թվականին ձևավորված կառավարությունն իր առջև խնդիր է […]
13:20 22.02.2019
ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2018 թվականին թվով 530 ազատազրկված անձ պատժի կրումից պայմանական ազատվել է: Այս մասին տեղեկացնում է Prison Monitoring Group -ը, որն զբաղվում է կալանավայրերում դիտարկումներ իրականացնելով: Վերջինս ներկայացրել է աղյուսակ, թե որ ՔԿՀ-ից ինչ թվով դատապարտյալներ են ազատ արձակվել, նշում է. Կից ներկայացված աղյուսակից երևում է, որ առավել մեծ […]
13:11 22.02.2019
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում որևէ մեկը կարող է չնշանակվել այս տարվա ընթացքում այն պատճառով, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի զիջում դիրքերը, և չնայած մյուս պետությունների ղեկավարները համաձայնել են այդ պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակմանը, սակայն Հայաստանի ղեկավարը չի տալիս իր համաձայնությունը։ Այս մասին այսօր, իր աղբյուրներին հղումով անելով, գրել է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը։ ՀԱՊԿ-ում արդեն […]
12:58 22.02.2019
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դեռևս գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Անատոլի Գնունին SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ. «Մանվել Գրիգորյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրա առողջական վիճակի մեջ կա դրական տեղաշարժ»: Մեր այն հարցին, թե երբ է հնարավոր, որ Մանվել Գրիգորյանը դուրս գրվի, բժիշկը պատասխանեց. «Մանվել […]
12:54 22.02.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ արդյոք հանդիպե՞լ է կամ փորձե՞լ է հանդիպել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ երկրորդ նախագահը մերժել է նախարարի հետ հանդիպումը, և որո՞նք են այդ մերժման պատճառները: Զեյնալյանը նշեց՝ խոսել այն մասին, թե ինչո՞ւ է երկրորդ նախագահը մերժել հանդիպումը, […]
12:51 22.02.2019
Ամերիկացի օրենսդիրների կողմից Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատված Լին Թրեյսին երդում է ընդունել որպես դեսպան։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։ «Այս շաբաթ Լինն Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան: Դեսպան Թրեյսին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավագ կադրային դիվանագետ է և Հայաստանում ներկայացնելու է Միացյալ […]
12:38 22.02.2019
Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է. «Կարծում եմ, որ հանդիպումների երկրորդ փուլը պետք է հրապարակային լինի, որովհետև շատ հարցեր քննարկեցվինք, որոնց մասին պետք է հանրությունը իմանա, թե յուրաքանչյուր նախարարություն ինչպես է պատկերացնում երկրի հետագա զարգացումը նաև տնտեսական առումով: Պարոն Արշակյանը […]