12:36 22.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քարի արտադրամասից հափշտակություն կատարելու գործի՝ անջատված մասով նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել նաև գողությանը մասնակցած չորրորդ անձին։ Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ 2016թ. հոկտեմբեր ամսին Արմավիրի մարզի բնակիչները՝ ծնված 1990, 1976 և 1977թթ., և Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1983թ., նախնական համաձայնությամբ, […]
12:34 22.02.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը փետրվարի 22-ին խորհրդարանում էր: Նախարարին հանդիպում-քննարկման էր հրավիրել «Իմ քայլը» խմբակցությունը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ հանդիպման նպատակը նոր նախարարության ստեղծման տեսլականն էր, ընդհանրապես՝ քննարկվում էին հարցերը՝ ինչու են այդ նախարարությունը ստեղծում, ինչով է այն զբաղվելու: «Մտահոգիչ ոչ մի հարց չկար, աշխատանքային քննարկում ունեցանք, ներկայացրեցի […]
12:23 22.02.2019
«Ես ինձ էդ օրերին զգում եմ, ինչպես կանայք Մարտի 8-ին՝ ուշադրության կենտրոնում: Գուցե սպասելիքներդ ավելի շատ են, քան ուշադրության կենտոնում ես»,- հյուրընկալվելով «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում և խոսելով Թումանյանի 150-ամյակի, Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի օրերի մասին, ասել է «Անտարես» մեդիա հոլդինգի գործադիր տնօրեն Արմեն Մարտիրսյանը: «Կուզենայի, որ գիրքը «սրբային» վիճակից վերադառնար անկողին և ամենօրյա շփման […]
12:18 22.02.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ միջազգային և տեղական գործընկերների հետ կազմակերպել են կլոր սեղան-քննարկում առողջության ապահովագրության համակարգի մշակման և ներդրման համար: «Մեր միջազգային և տեղական գործընկերների հետ կազմակերպել ենք շատ կարևոր կլոր սեղան-քննարկում առողջության ապահովագրության համակարգի մշակման և ներդրման համար։ Մեզ համար կարևոր է բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքը […]
12:03 22.02.2019
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին մասնակցող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խոսել է այն մասին, թե ինչ խնդիրներ ունեն ՀՀ ՔԿՀ-ները: «Հիմնական խնդիրներից է ՔԿՀ-ների ծանրաբեռնվածությունը: 2018 թվականին ձևավորված կառավարությունն իր առջև խնդիր է դրել լուծել գերծանրաբեռնվածության խնդիրը: Մենք 5300-ի չափ լրակազմ ունենք ՔԿՀ-ներում, կարող ենք այդքան դատապարտյալ և կալանավոր […]
11:01 22.02.2019
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ֆեյսբուքյան օգտատիրոջ դեմ, որը, ըստ Գասպարյանի, շարունակաբար վիրավորական գրառումներ է կատարում իր մասին։ Ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ Գասպարյանը տեղեկացրել է, որ որպես փոխհատուցում պահանջող գումարը տրամադրելու է քաղաքի մանկապարտեզներին։ «Ֆեյսբուքյան օգտատեր Կարինե Մարտիրոսյանն իր անձնական էջում, ինչպես նաև մի շարք այլ էջերում պարբերաբար հանդես է […]
10:55 22.02.2019
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ վարչապետի՝ առաջիկայում նախատեսված այցն Իրան այնքան էլ, մեղմ ասած, դուր չի եկել արևմտյան տերություններին, և նրանք փորձել են իրենց վերաբերմունքն արտահայտել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու միջոցով: Ըստ տեղեկությունների՝ լեհ դիվանագետն իր հանդիպումներից մեկի ժամանակ հասկացրել է ՀՀ ղեկավարությանը, որ այդ այցն «առանձնապես ոգևորիչ չէ»: Սակայն հասկանալի է, […]
10:52 22.02.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ երկրներից ներկրված մեքենաների մաքսազերծմանը: Եթե այդ օրենքը սկսի գործել, ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից մեքենաների արժեքը միանգամից կբարձրանա: Եթե այժմ մեքենաները մաքսազերծվում են ըստ մաքսային արժեքի, ապա այդ դեպքում` ըստ շարժիչների աշխատանքային ծավալի: Օրինակ՝ 7 տարեկան […]
09:56 22.02.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուն պես մայրաքաղաքում ապօրինի շինությունների ապամոնտաժման ցավոտ գործընթացը սկսելուց հետո քաղաքապետ Հայկ Մարությանը գլխացավանքների մեջ է հայտնվել։ Նրա դեմ դատական հայցեր են հարուցվել, մի քանիսն էլ ճանապարհին են։ Առաջին «ծիծեռնակը» մեծ աղմուկ-աղաղակով Նոր Նորք համայնքում ապամոնտաժված շինության գործն է, որի սեփականատերը քաղաքապետի դեմ վարչական դատարան հայց է ներկայացրել։ […]
09:44 22.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գնաճի մասին հայտարարությանն արձագանքել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ): Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ HDP-ն Twitter-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել բարձր գներով վաճառվող և հանրության որոշ հատվածների բացասական արձագանքին արժանացած լոլիկի, պղպեղի և սմբուկի հարցի վերաբերյալ: Կուսակցությունը հրապարակել է բանջարեղենի, ռումբերի ու փամփուշտների կոլաժավորված նկարներ և […]
08:45 22.02.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իսկապես մտահոգիչ էին: «Անկախ նրանից, թե պետական պաշտոնյաների, պետական կառավարման համակարգում ընդգրկված աշխատողների որ մասն է ընդգրկված եղել հեղափոխական գործընթացների մեջ, որ մասն է կողմնակից եղել, որ մասն է հակառակորդ եղել` այսօր ՀՀ կառավարության, պետական կառավարման բոլոր մարմինների խնդիրն է գործել հեղափոխության բերած արժեքների […]
01:00 22.02.2019
Ինչպե՞ս ստացվեց, որ բոլորի կողմից սիրված ՀՀՇ-ն դարձավ բոլորի կողմից ատելի: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը ՀԽՍՀ ԳԽ և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանին: «Այդ երևույթը մեկ բառով եմ անվանում՝ այլասերում: Ճանաչելով շատերին՝ նույնիսկ չէի սպասում, որ նրանք շատ կամ քիչ կարող են այլասերվել: Սա անձնական շահի թյուր հասկացողության […]
00:54 22.02.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ փետրվարի 23-ին նախատեսվող հումանիտար օգնությունից առաջ ամբողջությամբ փակում է Բրազիլիայի հետ ցամաքային սահմանը: «Փետրվարի 21-ին ամբողջովին կփակվի Բրազիլիայի հետ ցամաքային սահմանը՝ մինչև նոր հայտարարությունը»,- Մադուրոյի ելույթը հեռարձակվել է Periscope-ի եթերում: Մադուրոն չի բացառել Կոլումբիայի հետ սահմանի փակումը: Ավելի վաղ ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն խոստացել է, որ հումանիտար օգնությունը երկիր […]
00:32 22.02.2019
«Եկել է ժամանակը ավելին պահանջենք մեր գործընկերներից, որ նրանք օգտագործեն իրենց լծակները»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո: Նրա խոսքերով՝ ինքն ասել է Գերմանիայի կանցլերին, որ Վրաստանի արևմտյան ընկերները պետք է ազդեն Ռուսաստանի վրա, որ վերջինս փոխի իր դիրքորոշումը: «Քննարկել ենք Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակը և Ռուսաստանի […]
23:37 21.02.2019
Մոսկվայի օդանավակայաններում մոտ 3 տասնյակ չվերթ է հետաձգվել եղանակի պատճառով: Այս մասին տեղեկանում ենք «Յանդեքս չվացուցակ» ծառայությունից: «Վնուկովո» օդանավակայանում 9 չվերթ է հետաձգվել, 4-ը՝ չեղարկվել: Դոմոդեդովոյում 6 չվերթ է հետաձգվել, 8-ը՝ չեղարկվել, Շերեմետևոյում 4 չվերթ է հետաձգվել: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Մոսկվայում առաջիկա օրերին ձյուն և ուժեղ քամի է սպասվում:
22:37 21.02.2019
Contact.az-ի տեղեկություններով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մամեդովը և ուրիշներն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը: Բողոքը ներկայացվել էր «Թոլիշի սադո» թերթի խմբագիր և Թալիշի մշակութային կենտրոնի ղեկավար Նովրուզալի Մամեդովի իրավունքների խախտման և մահվան կապակցությամբ: Առաջին բողոքը կենդանության օրոք գրել էր դեռ Մամեդովը՝ գանգատվելով Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների դաժան վերաբերմունքից: 2008 թվականի հունիսի 24-ին դատարանը Մամեդովին դատապարտել էր […]
22:24 21.02.2019
«Իմ անձնական ուսումնասիրությամբ՝ նվերները լինում են սիմվոլիկ՝ որևէ հայկական արտադրության իր, երբ որևէ մեկը կարծում է, որ շատ լավ կլինի, որ ես դրանք կրեմ, որը մեծ արժեք չունի, և արժեքավոր նվերներ: Իմ փորձից ելնելով՝ ես նույնկերպ դնում եմ և հետ եմ ուղարկում նվերները նվիրատուին՝ երկտողով, որ շատ շնորհակալ եմ, համարեք, որ ես դա ունեմ, դուք […]
21:36 21.02.2019
Մեծ Բրիտանիայի 4 նախարարներ կառավարության ղեկավար Թերեզա Մեյին առաջարկել են հետաձգել Brexit-ը՝ խուսափելու համար առանց պայմանավորվածությունների ԵՄ-ից դուրս գալուց: Այս մասին հայտնում է The Sun-ը: Այդ պահանջով ներկայացել են աշխատանքի և կենսաթոշակների նախարար Էմբեր Ռադը, բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերության նախարար Գրեգ Կլարկը, Շոտլանդիայի հարցերով նախարար Դևիդ Մանդելը և արդարադատության նախարար Դևիդ Գոկը: Քաղաքական գործիչներն ասել են, որ […]
21:04 21.02.2019
«Իրականությունը հետևյալն է՝ եղել եմ Դավոսում, ունեցել եմ պաշտոնական հրավեր Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչներից, ուղեկցել ամուսնուս ֆորումի շրջանակներում, բայց ինչ-ինչ անձնական պատճառներից ելնելով՝ չկարողացա մասնակցել: Ինչպես տեսել եք լրատվությունից և վիդեոներից, ես ֆորումում չեմ հայտնվել: Ինձ թվում էր, քանի որ կար պաշտոնական հրավեր և ես այնտեղ էի ու չգնացի, կոռեկտ չի լինի ասել, որ […]
20:54 21.02.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից՝ Ռուբեն Ռուբինյանը, ողջունելով հյուրին ՀՀ ԱԺ-ում, նշել է, որ խորհրդարանը բարձր է գնահատում երկու երկների միջեւ առկա […]
20:00 21.02.2019
Արդյո՞ք 1988-1990թթ. կարելի է անվանել հեղափոխություն: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը ՀԽՍՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր, Ղարաբաղյան շարժման մասնակից Հրանտ Խաչատրյանին: «Ես ընդհանուր սահմանմանն եմ հետևում՝ արագ և մասշտաբային փոփոխությունները հեղափոխություններ են: Դա կարող է լինել տեխնիկայի բնագավառում, հասարակական-քաղաքական դաշտում»,- ասաց նա: Արամ Աբրահամյանը նրան հարցրեց նաև՝ արդյո՞ք հեղափոխություն […]
19:39 21.02.2019
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Ռուբեն Ռուբինյանը ողջունելով հյուրին ՀՀ ԱԺ-ում՝ նշել է, որ խորհրդարանը բարձր է գնահատում երկու երկրների միջև առկա հարաբերությունների մակարդակը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները, ընդգծել […]
19:30 21.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Ղարաբաղյան շարժման մասնակից, ՀԽՍՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը խոսել է 1988 թվականի հանրահավաքների, ԼՂ ժողովրդի ինքնորոշման մասին: «Այդ տարիներին ես փոքր չէի, 37 տարեկան էի, բայց բացարձակապես չէի զբաղվել հասարակական աշխատանքով: 3 օր ուշացումով եմ իմացել, քանի որ քաղաքից դուրս էի աշխատում: Դա աշխարհի վերափոխման գործընթաց էր, […]
19:20 21.02.2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ինչպես հրապարակային, այնպես էլ ՍԱՏՄ աշխատակիցների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս նշել է, որ իր ղեկավարած ոլորտում պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ եթե նույնիսկ կասկած կա այդպիսի որևէ դրսևորման, ապա իրենք պատրաստ են համագործակցելու Ազգային անվտանգության ծառայության […]
19:18 21.02.2019
Բաքվի քաղաքային իշխանությունները չեն արտոնել Ադրբեջանի մոտ 130 քաղբանտարկյալների ազատումը, օֆշորային փողերի վերադարձը պահանջող հերթական ցույցը, որ պետք է անցկացվի փետրվարի 23-ին, և արգելել են անցկացնել այն երկրի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Որպես այս մերժման հիմնավորում Բաքվի իշխանությունները հղում են անում նրան, որ ըստ իշխանությունների՝ հունվարի 19-ին անցկացված ցույցի ժամանակ ցուցարարները խախտել […]
19:14 21.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային: Վարչապետը ողջունել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության պատվիրակության այցը Հայաստան՝ կարևորելով երկու երկրների միջև տարբեր ոլորտներում եղբայրական հարաբերությունների սերտացումը և զարգացումը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս տարվա հունվարին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ Բոլնիսիում կայացած հանդիպմանը՝ նշելով, որ Հայաստանի և Վրաստանի […]
19:00 21.02.2019
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ավագ տնտեսագետ Սեոխյուն Յունին` ՀՀ գյուղատնտեսության ոլորտի հիմնական ուղղություններն ու ոլորտի առաջնահերթությունները քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության բնագավառում ՀՀ կառավարության ծրագրով նպատակադրված ծրագրերն ու նպատակները: […]
18:32 21.02.2019
«Կարծում եմ՝ իրենց բնակչությանը խաղաղության պատրաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության պարտավորությունը անչափ խոստումնալից ազդանշան է»,- այս մասին իր կարծիքն այսօր հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ժամանակ։ Պաշտոնյան հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի գործընթացում առաջընթացի հույս ունի, և այդ առաջընթացը, ըստ նրա՝ կհանգեցնի Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման։ […]
18:22 21.02.2019
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ Վլադիմիր Պուտինը գոհ չէ բիզնես ոլորտի վերաբերյալ իր հանձնարարականների կատարումից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Մամուլի քարտուղարի խոսքերով` Դաշնային վերջին ժողովի ժամանակ հստակ ձևակերպվել են բոլոր հանձնարարականները և հենց դրա համար բացառում են գաղափարների սխալ իրագործումը: «Առաջին հերթին խոսքը վերաբերում է նրան, որ պետք […]
18:14 21.02.2019
Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի քննադատությունից ու հրաժարականի պահանջից հետո։ Նազարբաևն արդեն ընդունել է կառավարության հրաժարականը։ Այս մասին տեղեկությունները փոխանցում է ռուսական մամուլը։ Մինչ այս Նազարբաևը սուր քննադատության էր ենթարկել կառավարության գործող կազմին ու հայտարարել, որ նրանք պետք է հեռանան իրենց պաշտոններից։ Նրա պահանջից կարճ ժամանակ անց կառավարության անդամները պաշտոնանկ են […]