TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այրարատ» կինոթատրոնն ու «Զվարթնոց»-ի հին մասնաշենքը հեշտությամբ կարելի է բերել անհրաժեշտ տեսքի. Անահիտ Թարխանյան

19:20 19.02.2019

ՀՀ մշակույթի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է Երևան քաղաքում գտնվող մի շարք օբյեկտներ, այդ թվում՝ «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնն ու «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, ներառել  ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների ցուցակում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում վերոնշյալ երկու կառույցների համահեղինակ-ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, նշեց, որ դրական է գնահատում այս որոշումը, նաև […]

̰
Ժնևում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի դեմ բողոքն ուղղորդում է նույն ուժը, որը գործում էր Փերինչեքի հայցի ժամանակ

19:05 19.02.2019

Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրման դեմ բողոքը: Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը 2008-ից է սկսվել, երբ քաղաքի ղեկավարությունը որոշեց նման մրցույթ հայտարարել: Մրցույթի հաղթող դարձավ Մելիք Օհանյանը: Շահինյանը հայտնեց, որ հուշարձանի տեղադրման ժամանակ ամենատարբեր ճնշումներ եղան, հատկապես Թուրքիայի դիվանապետության կողմից, […]

̰
Կառավարության և ՀԲ ներկայացուցիչները քննարկել են «Զարգացման քաղաքականության գործառնություն» փաստաթղթի նախագիծը

18:57 19.02.2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է «Զարգացման քաղաքականության գործառնություն» փաստաթղթի նախագծի քննարկումը: Հանդիպմանը ներկա են եղել պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստան ժամանած Համաշխարհային բանկի առաքելության անդամներ: Բացման խոսքում փոխվարչապետը կարևորել է Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության շարունակական զարգացումը և այդ համատեքստում բարձր գնահատել […]

̰
Պահանջում եմ տոտալ թափանցիկություն. Մարուքյանը` պետբյուջե վերադարձվող գումարների մասին

18:25 19.02.2019

«Ես պահանջում եմ տոտալ թափանցիկություն»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով պետբյուջե վերադարձվող գումարների հարցին: Մարուքյանի համար անհասկանալի է, թե ինչ պրոցեսների արդյունքում են պետբյուջե վերադարձվում միջոցները: «Դա թափանցիկ գործընթաց չէ, չեմ հասկանում քրեական գործ կա՞, դատարա՞նն է բռնագանձել: Եթե հանցագործություն է արել, դատարանը չպիտի՞ որոշի՝ անի՞, […]

̰
Վարազդատ Կարապետյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկել է հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ռուսական շուկայում իրացման հնարավորությունները

18:16 19.02.2019

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցները քննարկել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները, հատկապես հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ռուսական շուկայում իրացման հնարավորությունները: Կարևորվել է ոլորտում երկու երկրների գործարարների միջև կապերի ամրապնդման արդյունքում փոխգործակցության նոր […]

̰
Բեռնի Սանդերսը նորից կառաջադրվի որպես ԱՄՆ նախագահի թեկնածու

18:10 19.02.2019

Ամերիկացի դեմոկրատ սենատոր, նախագահական ընտրություններում նախկին թեկնածու Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ նորից իր թեկնածությունն է առաջադրելու երկրի նախագահական ընտրություններում՝ արդեն 2020 թվականի ընտրությունների համար։ Այդ մասին նա հայտարարել է իր հայրենի Վերմոնտ նահանգում, որն էլ ներկայացնում է Սենատում։ Մինչ այդ Սանդերսը խոստացել էր, որ որպես նախագահի թեկնածու կառաջադրվի միայն այն դեպքում, եթե վստահ լինի, […]

̰
Նիկոլ Փաշինյանը վերցրել է գետնին ընկած աղբը

18:03 19.02.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպվել նաև Դսեղում, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները: Միջոցառման ժամանակ վարչապետի աչքից չի վրիպել գետնին ընկած աղբը: Վարչապետը մի պահ դուրս է եկել շարքից ու վերցրել է աղբը, որից հետո նրան մոտեցել է անվտանգության աշխատակիցն ու […]

̰
Արշալույսի համայնքապետը պնդում է` հրաժարական չի տվել, բայց աշխատասենյակն աշխատանքային վիճակում չէ

17:57 19.02.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Արշալույս համայնքում համայնքապետի հրաժարականի պահանջով ակցիա է կազմակերպվել նաև այսօր: Ակցիայի ժամանակ մեր նկարահանող խումբը եղել է համայնքապետի աշխատասենյակում: Զարզանդ Գրիգորյանն աշխատավայր չէր եկել: Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների` նա համայնքապետարան չի գալիս մոտ 20 օր, իսկ համայնքապետարանի ներկայացուցիչներն այլ բան են պնդում: Հավելենք, որ Արշալույսում մեր նկարահանող խմբին են փոխանցել նաև […]

̰
Լավրովը ԱՄՆ-ին մեղադրում է Սիրիայում ենթապետություն ստեղծելու ցանկություն ունենալու մեջ

17:50 19.02.2019

Միացյալ Նահանգների նպատակն է մասնատել Սիրիան ու դրա տարածքում՝ Եփրատ գետի արևելյան ափին ստեղծել ենթապետություն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքերով՝ Նահանգների իշխանությունները դաշնակից պետություններին էլ արգելում է վերականգնողական աշխատանքներ իրականացնել Սիրիայում։ «Այլ բառերով՝ Սիրիայի տարածքային ամբողջականության ու ինքնավարության վերականգնման խնդիրը, ինչի տակ ստորագրել է ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ Միացյալ […]

̰
Էրդողանը երազում է Օսմանյան կայսրության վերականգնման մասին. Դամասկոս

17:40 19.02.2019

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյնա Շաաբանը հայտարարել է, որ Սիրիայի հողերին տիրանալու շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երազում է Օսմանյան կայսրության վերականգնման մասին։ «Թուրքիան հողեր զավթելու հավակնություններ ունի։ Մենք բախվում ենք Էրդողանի հետ, որը երազում է Օսմանյան կայսրության վերականգնման մասին։ Բայց դա նրան չի հաջողվի, որովհետև մեր ժողովուրդը պատրաստ է պաշտպանել մեր հողն […]

̰
«Իմ քայլը» խմբակցությունը փակ հանդիպում է անցկացրել․ թեման առնչվել է կառավարության կառուցվածքային փոփոխություններին

17:25 19.02.2019

Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցությունը դռնփակ հանդիպում է անցկացրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ներկայացուցչի հետ։ Հանդիպման թեման եղել է կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը: SHANTNEWS.am-ի թղթակիցը խորհրդարանից հաղորդում է, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ նախաձեռնությունն իրենց խմբակցության մի քանի պատգամավորներինն է եղել։ Նրա խոսքերով՝ պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչ տրամաբանությամբ են իրականացվելու այդ […]

̰
Արցախի և Հարավային Օսիայի Հանրապետությունների ԱԳ նախարարությունների միջև Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել

17:18 19.02.2019

Փետրվարի 18-ին Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևի հրավերով, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ աշխատանքային այցով ժամանել է Հարավային Օսիա: Փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրվել է Համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել, մասնավորապես, արտաքին գործերի նախարարների […]

̰
Աբսուրդ է, որ երկրի թիվ մեկ պաշտոնյայի թեկնածու կարող ենք առաջադրել, բայց ՀՀ նախագահի թեկնածու` ոչ. Մարուքյան

17:13 19.02.2019

ԱԺ-ում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգում քննվող հարցին, որը վերաբերում է օրենսդրական մակարդակով ԱԺ-ի լիազորությունների ընդլայնմանն ուղղված քայլերի իրականացմանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է քննարկումներ անցկացնել խորհրդարանական ուժերի հետ: «Պաշտոնապես ուղարկել եմ ԲՀԿ-ին, «Իմ քայլին» և ԱԺ նախագահին: Քանի որ նախագիծը վերաբերում է ԱԺ լիազորությունների […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երևան ու Բաքու

17:06 19.02.2019

ԵԱՀԿ նախագահությունն այս տարի անցել է Սլովակիային, ու երկրի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը ի պաշտոնե ստանձնել է կազմակերպության գործող նախագահի պաշտոնը ու այցի հրավերներ ստացել Հայաստանից ու Ադրբեջանից։ Երկու դեպքում էլ նա համաձայնել է այցելել հրավիրող երկրներ։ Այս մասին նա հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ այսօր անցկացրած համատեղ ասուլիսին։ «Ես պատրաստվում եմ այցելել […]

̰
Մեծ Բրիտանիան չի մասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին

17:01 19.02.2019

Մեծ Բրիտանիան չի մասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին, որովհետև մինչ այդ կլքի Եվրամիությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Brexit -ի հարցերով կրտսեր նախարար Մարտին Կալանանին: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ քիչ հավանական է, բայց ինքը չի կարող բացառել, որ Մեծ Բրիտանիան կմասնակցի եվրոպական ընտրություններին: Նա կարող է խնդրել երկարացնել ԵՄ-ից դուրս գալու ժամկետը, բայց […]

̰
Արցախյան բանակցություններում որոշումները կայացնելու են կողմերը, Մինսկի խումբը միջնորդ է․ Լավրով

16:58 19.02.2019

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Արցախյան հակամարտության բանակցություններին ու վերահաստատել, որ որոշումները ընդունելու են հակամարտության կողմերը, ոչ թե միջնորդները։ Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն հասցրել են հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների, արտաքին գործերի նախարարների հետ, ու շարունակում են […]

̰
Կարևոր է ոչ թե խոսել ժողովրդավարությունից, այլ կրել դրա արժեքներն ու կերտել այն. Հայկ Մարությանի հարցազրույցը Society ամսագրին

16:54 19.02.2019

Ավստրիական հեղինակավոր Society ամսագիրը 2018-ի դեկտեմբեր-2019-ի հունիս ամիսների թողարկման մի մասը նվիրել է Հայաստանին: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հարցազրույցների հետ միասին համարում տպագրվել է նաև հարցազրույց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, ինչպես նաև հոդված Երևանի մասին: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Society-ի թղթակից Գերտի Թաուխհամերը Երևանում էր 2018-ի հոկտեմբերին՝ […]

̰
Ճապոնիան Գուաիդոյին ճանաչել է Վենեսուելայի նախագահ

16:19 19.02.2019

Ճապոնիայի կառավարությունն աջակցություն է հայտնել Խուան Գուաիդոյին՝ որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ, տեղեկացնում է ТАСС-ը: Այս մասին հայտնել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն: Կոնոն նաև անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ Վենեսուելայում մինչ այժմ նոր նախագահական ընտրություններ չեն անցկացվել: Հիշեցնենք` ավելի վաղ Սլովենիան էր ճանաչել Խուան Գուաիդոյին` որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի […]

̰
Թուրքիայի խորհրդարանի նոր նախագահ է դարձել Ջելալ Ադանը

16:16 19.02.2019

Թուրքիայի խորհրդարանի նոր նախագահի պաշտոնը ստանձնել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP)  կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Ջելալ Ադանը։ Այս մասին հայտնել է թուրքական Hurriyet պարբերականը: Աղբյուրը հաղորդում է, որ մինչ խորհրդարանի կողմից նոր նախագահ ընտրելը Յըլդըրըմն իր լիազորությունները փոխանցել է Ջելալ Ադանին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 18-ին Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը հրաժարական է տվել […]

̰
ՔԿ նախագահն ընդունել է ԱՄՆ ՔԴԲ տարածաշրջանային իրավական կցորդի օգնականին

15:45 19.02.2019

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների քննության դաշնային բյուրոյի տարածաշրջանային իրավական կցորդի օգնական Մեթյու Բոյդենին. այս մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջում: Ըստ այդմ՝ ՔԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Մեթյու Բոյդենին` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում հյուրընկալվելու համար: «Քննչական կոմիտեի գործունեության այս կարճատև ժամանակահատվածում մենք հասցրել ենք […]

̰
Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վե´ր կաց և քայլի´ր. Փաշինյանը՝ Դսեղում

15:39 19.02.2019

Կառավարության ֆեյսբուքյան էջում տեղ են գտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Դսեղ կատարած այցելության լուսանկարները, որոնցում Փաշինյանը մասնակցում է մեծ բանաստեղծի ծննդյան 150-ամյակի տոնակատարությանը, այցելում տուն-թանգարան, գրառում թողնում հուշամատյանում, ծաղիկներ խոնարհում շիրիմին: Լուսանկարներին կից Փաշինյանի ելույթի ժամանակ հնչած հետևյալ միտքն է. «Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վե՛ր կաց և քայլի՛ր», որից հետո նշվում […]

̰
Թուրքիայում շարունակում են ատել հայերին. պոլսահայ գործիչ

15:36 19.02.2019

Ստամբուլում գործող համալսարաններից մեկը սոցիոլոգիական հարցում է անցկացրել, որի արդյունքներից պարզ է դարձել, որ Ստամբուլի բնակչության մեծամասնությունը չի նախընտրում, որ իրենց հարևանները հայեր կամ հույներ լինեն: Այս հարցումը քննարկման թեմա է դարձել նաև պոլսահայերի շրջանում: SHANTNEWS.am-ը թեմայի առթիվ կապ է հաստատել պոլսահայ հասարակական գործիչ Պարույր Գույումջյանի հետ: Նա ասում է, որ նման սոցիոլոգական հարցումների արդյունքները […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին

15:12 19.02.2019

Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին ընդունել է մեր երկրում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոյին: Ազգային ժողովի նախագահն արձանագրել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-շվեյցարական կապերը դինամիկ զարգացել են բոլոր ուղղություններով: Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ նորընտիր խորհրդարանը պատրաստ է հայ-շվեյցարական համագործակցության շրջանակն առավել ընդլայնելու […]

̰
Գուրգեն Մարգարյանի սպանությունը պետական պատվեր է եղել. Նազելի Վարդանյան

15:07 19.02.2019

ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրին մասնակցող ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունից 15 տարի է անցել։ 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածով սպանեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովին 2012թ. արտահանձնեցին Ադրբեջան, որտեղ նրան հենց օդանավակայանում արդարացրին և կոչումների արժանացրին: Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի պաշտպան Նազելի Վարդանյանը […]

̰
Արարատ Միրզոյանը կողմ չէ կիսանախագահական համակարգին վերադառնալուն

15:04 19.02.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կիսանախագահական համակարգին վերադարձ կատարելուն կողմնակից չէ: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։ Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որով առաջարկում է մեկ տարվա ընթացքում  սահմանադրական հանրաքվե անցկացնել և վերադառնալ կիսանախագահական համակարգին: Արարատ Միրզոյանի խոսքերով՝ ամեն ինչ պետք է անել խորհրդարանական համակարգի կայացման համար: Ինչպես երեկ ճեպազրույցի ժամանակ էր տեղեկացրել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, սահմանադրական փոփոխություններն իրենց […]

̰
Առավոտս սկսվեց ամենածանր բերդ այցով. Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկվածների հետ

15:00 19.02.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ առավոտն սկսվել է ամենածանր բերդ այցով: Պատգամավորը հանդիպել է հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկվածներ Արմեն Տեր-Սահակյանի, Արամ Խաչիկյանի և Ալիկ Գրիգորյանի հետ: «Քիչ առաջ դուրս եկա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Հանդիպեցի հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկվածներ Արմեն Տեր-Սահակյանին, Արամ Խաչիկյանին և Ալիկ Գրիգորյանին։ Հանդիպեցի […]

̰
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

14:13 19.02.2019

Հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, փետրվարի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ս. Տրդատի կամարի առջև, եղբայրական ողջագուրումից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո Մայր Աթոռի միաբանների թափորով առաջնորդվեցին Սուրբ Հովհաննես […]

̰
Հայկ Մարությանն ընդունել է Բրազիլիայի դեսպանին

14:10 19.02.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մենդոնսա Սանկտոսին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Բրազիլիայի միջև հարաբերությունները հարուստ պատմություն և հագեցած օրակարգ ունեն: Հայկ Մարությանը վստահություն է հայտնել, որ Երևանում Բրազիլիայի դեսպանության հետ համատեղ աշխատանքով հնարավոր կլինի խորացնել կապերը երկու երկրների քաղաքների միջև: […]

̰
Թումանյանի կերպարն այսօրվա Հայաստանում պետք է առաջնորդի բոլորին. վարչապետը ելույթ է ունեցել Դսեղում

14:06 19.02.2019

Լոռվա Դսեղ գյուղում մեկնարկել են թումանյանական միջոցառումները: Դսեղում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթի ժամանակ շնորհավորել է համայն հայությանն ու հիշել Եղիշե Չարենցի խոսքերը Թումանյանի մասին: «Կա Մեծարենց, կա Տերյան և էլի շատ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության: Այս տողերի հեղինակը Եղիշե Չարենցն է: Հաճախ չի պատահում, որ […]

̰
Թումանյանի ստեղծագործությունները 21-րդ դարի մարդու համար են. Արայիկ Հարությունյան

13:40 19.02.2019

Թումանյանական Դսեղում իր ելույթի ժամանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ Թումանյանի ծննդյան տոնակատարությունն ընդգրկում է բոլոր բնակավայրերը, իսկ իրադարձությունը շատ մեծ է: «Ամենափոքր երեխայից մինչև տարեց քաղաքացիները մասնակցում են տոնակատարությանը: Ինչո՞ւ եմ ասում, որովհետև, երբ վերցնում եք նրա ստեղծագործությունները, խաղերը, տեսնում ենք, որ դրանք ժամանակային սահմանափակում չունեն, նրանք 21-րդ դարի քաղաքացու համար են, հրապարակախոսական […]

̰
BACK_TO_TOP