TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահի տիկինն այցելել է «Բարի տնակ»

13:06 24.01.2019

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր այցելել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպություն, որի նպատակն է կանխարգելել հաշմանդամության պատճառով նորածիններին լքելու գործընթացը, աջակցել մանկատան՝ հաշմանդամություն ունեցող սաներին, նպաստել երեխաների և նրանց կենսաբանական ընտանիքների միավորմանը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը եղել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպության, այսպես ասած, կեցավայրում՝ «Բարի տնակ»-ում, որի ջեռուցման հարցը լուծվել է ՀՀ նախագահի […]

̰
Կառավարությունը հաստատեց սոցիալական և ընտանեկան նպաստների չափերը. Կհատկացվի 37,7 մլրդ դրամ

12:56 24.01.2019

Կառավարությունը հաստատեց ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը, 2019 թվականի ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը սահմանելու և 2019 թվականին ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերը: «Նախագծով առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաստի բազային մասի, երեխաներին տրվող հավելումների, հրատապ օգնությունների, սոցիալական նպաստի չափերն […]

̰
Մետրոյի համար միշտ գումար կճարվի, քանի որ ստրատեգիական օբյեկտ է․ Մեսչյան

12:44 24.01.2019

Շահագրգիռ կողմերը մտադիր են նախագծային փաթեթ ներկայացնել կառավարություն՝ Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման վերաբերյալ։ Սակայն դրա մեջ չեն լինելու գնացքների ուղղությունները և այլն, քանի որ այդպիսի նախագիծ արդեն կա, դրա իրականացման վրա արդեն ծախսվել է շուրջ 250 միլիոն դոլար, և այդտեղ փոխելու բան չկա։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ […]

̰

12:32 24.01.2019

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հունվարի 24-ի Կառավարության նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին ՊԵԿ աշխատակիցներին տրվող պարգևատրումների մասին: Անանյանը նշեց, որ լրատվական ծառայությունն արդեն ներկայացրել է պարզաբանում, ապա ընդգծեց. «Կոնկրետ թվեր չեմ բերելու, որովհետև անձնական տեղեկատվության գաղտնիության պահպանման պարտականություն ունենք, համբերությամբ զինվենք, ես երբ ներկայացնեմ իմ տարեկան եկամուտների հայտարարագիրը Էթիկայի հանձնաժողով, դուք այնտեղ կտեսնեք […]

̰
Հայտնի են Պուտին-Էրդողան բանակցությունների արդյունքները

12:10 24.01.2019

Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև «Թուրքական հոսք» գազատարի շուրջ համագործակցությունը:

̰
Ամենաերջանիկ մարդը կլինեի աշխարհում, եթե զբաղվեի տոնածառի հարցերով, բայց այդպես չէ․ Մեսչյան

12:10 24.01.2019

Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում անցկացրած 100 օրվա ընթացքում Արթուր Մեսչյանը հասկացել է, որ «ամեն ինչի համար ինքն է պատասխանատու»։ Այս մասին այսօրվա ասուլիսին երգիծանքով ասաց ինքը՝ Մեսչյանը, ու պատմեց դեպքեր, երբ իրեն է վերագրվել պատասխանատվությունը փողոցի մայթին ոչխար մորթելը չարգելելու, տոնածառի այս կամ այն հարցի վերաբերյալ։ «Ուրեմն ես ամենաերջանիկ մարդը կլինեի աշխարհում, եթե զբաղվեի տոնածառի […]

̰
Դրոշմապիտակները երեխաները կուլ են տալիս. դրոշմապիտակների վերաբերյալ պահանջները փոխվել են

12:06 24.01.2019

Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Դավոսում, այն վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այն բավական կարճ է տևել: 21 հարցից ընդամենը 7-ն է եղել զեկուցվող: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, Ավինյանն առաջարկեց խոսել երկու նախաձեռնության մասին: Այսպիսով, ՊԵԿ-ի կողմից շրջանառության մեջ կդրվեն նոր դրոշմապիտակներ, որոնք անվտանգ կլինեն երեխաների համար: […]

̰
Վերջապես լուծվեց հարցը․ Արթուր Մեսչյանը՝ Արամի 23 շենքի ճակատագրի մասին

12:02 24.01.2019

Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում իր 100-օրյա պաշտոնավարումն ամփոփելիս Արթուր Մեսչյանը լրագրողներին ասաց, որ գիտի, որ իրեն հարցնելու են Արամի 23 շենքի մասին, որի պատերից մեկը փլուզվել էր օրեր առաջ։ Նա միանգամից պատասխանեց այդ հարցին՝ առանց հարցին սպասելու։ «Վերջապես լուծվեց այդ հարցը։ Այսօր ստորագրվելու է պայմանագիր․ AMC-ն՝ իրացնողը այդ տարածքի, պարոն Հեքեքյանը և Մշակույթի նախարարությունը պետք […]

̰
Արթուր Վանեցյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանում առկա իրավիճակը

12:00 24.01.2019

Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպմանը ներկա էին պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդրե Տաբատաձեն, վարչության ղեկավար Նինո Գիորգոբիանին և Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը: Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա […]

̰
Սխալ մեկնաբանություն կա, թե Օպերայի կանաչ գոտու վերականգնումը քաղաքապետի կամ իմ նախագիծն է․ Մեսչյան

11:58 24.01.2019

Օպերայի տարածքի կանաչապատ գոտու վերադարձը քաղաքապետ Հայկ Մարությանի կամ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի քմահաճույքը չէ, թեև այդպիսի մեկնաբանություններ կան։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ինքը՝ Մեսչյանը։ Նա հիշեցրեց, որ սրճարաններից ազատվելու է միայն մեկ գոտին, ու դրա վերաբերյալ վաղուց կային բողոքներ։ Մեսչյանի խոսքով՝ բոլոր երևանցիներն էլ կցանկանային, որ այդ տարածքի մի մասը վերադարձվեր որպես […]

̰
Ուզում ենք սկսել մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման ծրագիրը՝ 2 կայարան Աջափնյակում․ Արթուր Մեսչյան

11:56 24.01.2019

Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում իր 100-օրյա պաշտոնավարումն ամփոփելիս Արթուր Մեսչյանն ասաց, որ ռազմավարական հարցերից մեկը մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումն է, որի ծրագիրն արդեն ուզում են սկսել։ «Խոսքը Աջափնյակի երկու կայարանների մասին է»,- ասաց ճարտարապետը։ Նա հայտնեց, որ մտադիր չեն շատ ծավալվել ապագա զարգացման հեռանկարների տեսանկյունից, քանի որ դա կապված է ֆինանսական մեծ ծախսերի հետ։ Այդ […]

̰
Արմեն Գրիգորյանի` Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվելու լուրն իրականությանը չի համապատասխանում. ԱԽ խոսնակ

11:52 24.01.2019

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսնակ Արեգ Քոչինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլում պարբերաբար շրջանառվող լուրերին, թե Արմեն Գրիգորյանն ազատվելու է պաշտոնից: «Վերջերս մամուլում պարբերաբար տարածվում են լուրեր, համաձայն որոնց՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ազատվելու է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և ընտրվելու է ԿԸՀ նախագահ: Այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի […]

̰
Մահացել է պատգամավոր Գոհար Ենոքյանը

11:49 24.01.2019

Ծանր հիվանդությունից հետո 77 տարեկանում մահացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը: Վերջինս Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ էր, եղել է «Գարուն» ԲԲԸ հիմնադիր նախագահ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի անդամ:

̰
Երևան համայնքի հետ հողօգտագործման պայմանագրերն այսուհետ կկնքվեն անվճար

11:47 24.01.2019

Երևան համայնքի հետ հողօգտագործման պայմանագրերն այսուհետ կկնքվեն անվճար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Տարիներ շարունակ քաղաքից հող գնելու կամ վարձակալելու պայմանագրերը կազմվում և կնքվում էին «Առանձին հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի միջոցով: Մատուցված ծառայության դիմաց քաղաքացիները վճարում էին 14.400 դրամ: Քաղաքապետարանն ուսումնասիրել և որոշել է  այս տարի այդ գործառույթների […]

̰
Շատ շուտով Երևանում ակտիվ շինարարություն կսկսվի առանձնապես բնակելի ոլորտում․ Մեսչյան

11:42 24.01.2019

«Շատ շուտով Երևանում բավականին ակտիվ շինարարություն կսկսվի առանձնապես բնակելի ոլորտում»,- այսօրվա ասուլիսի ժամանակ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Նա սա բացատրեց նախագծային աշխատանքների ակտիվացմամբ՝ 100 օրվա ընթացքում քաղաքաշինության ոլորտում դիտարկել են 4200 գործ, համաձայնեցվել է մոտ 300 նախագիծ: Տրվել է 170 շինթույլտվություն։ «Այսինքն՝ այն, ինչ վերաբերում է նախագծային բլոկին, […]

̰
Դուք գիտե՞ք, որ իմ մաման հայ է. Կանդելակին Դավոսում «բռնացրել է» Փաշինյանին

11:36 24.01.2019

Ռուսաստանցի հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որի հետ հայերենով մեկ-երկու բառ է փոխանակել: «Բարև ձեզ: Լավ լինեք, սաղ լինեք, դուք գիտե՞ք, որ իմ մամեն հայ ա»,- հարցրել է Կանդելակին Փաշինյանին: ՀՀ վարչապետը նախ՝ հայերենով է պատասխանել, ապա անգլերենով` նշելով, որ «այս մասին Հայաստանում բոլորը գիտեն»:

̰
Հայաստանը «Կալաշնիկով» ԱԿ-12 ավտոմատների գնման պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ

11:26 24.01.2019

Հայաստանը պայմանագիր է կնքել ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի հետ ԱԿ-12 նորագույն ավտոմատներ (ինքնաձիգ) գնելու վերաբերյալ։ Առայժմ մատակարարվող խմբաքանակը կլինի 50 միավոր։ Այս մասին ռուսական մամուլին հայտնել է կոնցեռնի ղեկավարը։ Նրա խոսքերով՝ այդ խմբաքանակը նախատեսված է Հայաստանի զորային փորձարկումների համար, զինծառայողները դրանք կփորձեն ու դրանից հետո կորոշվի՝ Հայաստանը նոր, ավելի խոշոր խմբաքանակ գնո՞ւմ է, թե՞ ոչ։ Ռուսաստանից բացի՝ […]

̰
Վրաստանը ճանաչել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին որպես ժամանակավոր նախագահ

10:51 24.01.2019

Վրաստանը ճանաչել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին որպես երկրի ժամանակավոր նախագահ: Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին: «Վրաստանը ճանաչում է Խուան Գուայդոյին որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ և ողջունում է մեր գործընկերների հայտարարությունն ու վենեսուելացի ժողովրդի պայքարը՝ հանուն ժողովրդավարության և ազատության»,- գրել է Զալկալիանին: Հիշեցնենք, որ Խուան Գուայդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ են ճանաչել […]

̰
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին կալանավորելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

09:37 24.01.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի դեմ թավշյա հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործը նոր ընթացք է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննական մարմինը Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին կալանավորելու որոշում է կայացրել, համապատասխան միջնորդությունն էլ ներկայացրել է գործը հսկող դատախազին, որպեսզի հավանությունը ստանալուց հետո դիմի դատարան: Ըստ մեզ հասած տեղեկությունների` արդեն երեք օր է՝ […]

̰
Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2016-ի պարգևատրումների ցուցակը․ «Հրապարակ»

08:51 24.01.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին խիստ ակտուալ է պարգևավճարների թեման։ Մենք համացանցում գտանք Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2016-ի պարգևատրումների ցուցակը, ինչից հետևում է, որ դրանք ժամանակին բաց տեղեկատվություն են եղել, և յուրաքանչյուր ոք կարող էր ծանոթանալ այդ ցանկին։ Իսկ այսօր ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ դրանք «անհատական տվյալներ» են և չեն կարող հրապարակվել։ […]

̰
Երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը բացահայտել է Գևորգ Կոստանյանը․ «Ժողովուրդ»

08:40 24.01.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2018 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու. «Սա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իր թելերով տանելու է էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»: Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ […]

̰
Թրամփը սահմանային պատի համար նշանաբան է հորինել

01:00 24.01.2019

«Կառուցիր պատ, հանցանքին՝ շախ և մատ»,- գեղարվեստորեն այսպես կթարգմանվի նշանաբանը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտածել է Մեքսիկայի հետ սահմանին կառուցվելիք պատի համար։ Նա այս պատի կառուցումը հիմնավորում է հենց նրանով, որ այն կխոչընդոտի հանցագործների ապօրինի ներթափանցմանը ԱՄՆ։ BUILD A WALL & CRIME WILL FALL! — Donald J. Trump (@realDonaldTrump) January 23, 2019 Թրամփն այս […]

̰
Ինչպես կոկաինը Թեմզայում հայտնվեց

00:53 24.01.2019

Բրիտանացի գիտնականները Թեմզա գետում մեծ քանակությամբ կոկաին են հայտնաբերել: Թմրանյութն այնտեղ է հայտնվել կոյուղուց: Ինչպես հաղորդում է The Times պարբերականը, կոկաինը հայտնաբերվել է, երբ գիտնականների ուշադրությունն է գրավել Թեմզա գետի ձկների անսովոր վարքագիծը: Ինչպես է կոկաինը հայտնվել կոյուղում Դեռ 2005 թվականին  բրիտանական  Sunday Telegraph -ը հետազոտություն էր կատարել և պարզել, որ կոկաինը մեզի հետ 3 օրվա ընթացքում […]

̰
ԱԺ-ում գտնվողները պետք է ապացուցեն իրենց աշխատանքով, որ արժանի են հազարավոր քաղաքացիների՝ իրենց տված քվեներին. Զարեհ Սինանյան

00:47 24.01.2019

Գլենդելի հայազգի քաղաքապետ Զարեհ Սինանյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է մարդկանց կողմից հեղափոխությունը մեկ անձի հետ կապելու իրողության մասին․ «Ինչ-որ վտանգ կա դրա մեջ, իհարկե: Դա էլ հասկանալի է, որ մարդիկ նույնացնում են հեղափոխությունը հենց կոնկրետ Նիկոլ Փաշինյանի անձի հետ: Ես դա… չեմ տեսնում որպես ինչ-որ վախենալի մի բան: Բայց բնական է, որ […]

̰
Ո՞ւմ հետ կհանդիպի Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում

00:41 24.01.2019

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 25-ին կայցելի Մոսկվա։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայան և ելույթ կունենա կազմակերպությունում ՀՀ-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չորեքշաբթի հայտարարել է, որ Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում։ «Ռուսարմինֆո»-ի տեղեկացմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպում կունենա Դմիտրի Մեդվեդևի, […]

̰
ՆԱՏՕ-ն Սև ծովում  ընդլայնում է համագործակցությունը վրացական ռազմածովային ուժերի հետ

00:10 24.01.2019

ՆԱՏO-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տեղեկացրել է Սև ծովում վրացական ռազմածովային ուժերի հետ համագործակցությունն ընդլայնելու մասին: Այս մասին տեղեկությունը հայտնել է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը: Ստոլտենբերգի խոսքերով` այժմ տեղի է ունենում կողմերի միջև ակտիվացում, այդ թվում` խոսքը Վրաստանի ափամերձ ծառայության համար մարզական հավաքներ անցկացնելու մասին է: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն և Վրաստանը […]

̰
Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների վարչապետը

23:55 23.01.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն: «Ձերդ գերազանցություն, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Թավշյա հեղափոխությունն ըստ արժանվույն պսակվեց ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրություններով: Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական փոփոխություններն աննկատ չեն անցել: Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակում […]

̰
2-3 տարին բավարար է, որպեսզի Հայաստանում տնտեսական, սոցիալական առումով վիճակը կտրուկ լավանա. տնտեսագետ

23:47 23.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության լուրերի հաղորդման ընթացքում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը խոսել է Դավոսի տնտեսական ֆորումի մասին. «Այդ ամենը սկսվել է իմ ավագ գործընկեր Կլաուս Շվաբի նախաձեռնությամբ 1970-ականների կեսերին, երբ տնտեսական հարցերի շուրջ պարզ քննարկումը վերածվեց տարածաշրջանային նշանակության, ապա` գլոբալ նշանակության: Գործարարները, երկրների ղեկավարները սկսեցին հետաքրքրվել: Չինաստանն իր բարեփոխումները սկսել է Դավոսից. 1979-80-ական թվականներին, գրադուալիզմի ճանապարհով գնալով, փոփոխությունների […]

̰
ԵՄ-ը քննարկում է տիեզերական ուժեր ստեղծելու հարցը

23:20 23.01.2019

ԵՄ ներքին շուկայի, արդյունաբերության և ձեռնարկատիրության հարցերով գլխավոր հանձնակատար Էլժբետա Բենկովսկան հայտարարել է, որ ԵՄ-ը պետք է քննարկի սեփական տիեզերական ուժերի ստեղծման հարցը: Այս մասին հայտնել Բրյուսսելի  EUObserver. հրատարակչությունը: Բենկովսկայի խոսքերով՝ հիմա մի քանի պետություններ քննարկում են տիեզերական ուժերի ստեղծման հարցը, հետևաբար կարելի է այն դարձնել նաև ընդհանուր քննարկման առարկա։ «Մենք պետք է հարցը քննարկենք միջնաժամկետ […]

̰
Մեքենաների կայանման արգելապատնեշներ տեղադրած տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության

23:18 23.01.2019

Մեքենաների կայանման արգելապատնեշներ տեղադրած տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Այս մասին տեղեկացանք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: Հունվարի 22-ին Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական շրջայցն են իրականացրել: Կանգնակները, որոնք վարորդների դժգոհությունն են առաջացրել, հատկապես տեղադրում են տնտեսվարողները և խոչընդոտներ են ստեղծում երթևեկության համար: https://www.facebook.com/Yerevanofficial/videos/388270491978857/    

̰
BACK_TO_TOP