TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գիտության և քաղաքականության համադրությունը հատկապես կարևոր է ապագայի տեսանկյունից. Արմեն Սարգսյան

15:37 23.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշի համաժողովների (Pugwash Conferences on Science and World Affairs) գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պաոլո Կոտա-Ռամուսինոյին: Պագուոշի համաժողովը միջազգային ազդեցիկ հարթակ է, որը միավորում է գիտնականների, քաղաքական ու հասարակական գործիչների՝ հանուն զինված հակամարտությունների վտանգի նվազեցման, համաշխարհային անվտանգության սպառնալիքների դեմ լուծումների որոնման նպատակով: Պագուոշի համաժողովները և դրա […]

̰
Դավադրություններ լինել չեն կարող, աբսուրդ է նույնիսկ մտածել այդ մասին. Փաշինյանը` Ալիևի հետ հանդիպման մասին

15:24 23.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զրույց քաղաքացու հետ» շարքի հերթական զրույցը նվիրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դավոսում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանն ու դրան հաջորդած քննադատություններին: «Ինչո՞ւ նախապես չի հայտարարվել այդ մասին, պայմանավորվա՞ծ էր արդյոք հանդիպումը, թե՞ ոչ» հարցերին վարչապետը պատասխանեց, որ դա իրենց երրորդ հանդիպումն էր, երրորդ խոսակցությունը: Նա հիշեցրեց` երբ Դուշանբեում իրենք հանդիպեցին, դրանից […]

̰
ԱՄՆ-ՌԴ բանավեճի առիթ դարձած հրթիռը «Իսկանդերի» հզորացված տարբերակն է

15:15 23.01.2019

Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի դրույթները չկատարելու մեջ Ռուսաստանին մեղադրող Միացյալ Նահանգները մատնանշում է մի հրթիռ, որն ուղղակի «Իսկանդեր» համակարգերի վրա տեղադրվող հրթիռներից մեկի հզորացված տարբերակն է։ Այս մասին Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրացի ռազմական կցորդների հետ հանդիպմանը բացատրել է Ռուսաստանի զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի պետը։ Այսպես ասած՝ «մեղադրյալը» ռուսական «9М729» հրթիռն է, որն էլ […]

̰
Թորբյորն Յագլանդը հակադարձել է ադրբեջանցի պատգամավորին

15:12 23.01.2019

ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանը ներկայացնող պատգամավորներից մեկը բարձրացրել է իրենց «մեկ միլիոն փախստականների» հարցը։ Նա Եվրոպայի խորհրդի պետքարտուղար Թորբյորն Յագլանդին հարցրել է, թե ինչ է վերջինս արել «ադրբեջանցի փախստականների  վերադարձի» համար։ Յագլանդը պատասխանել է, որ ինքն ի պաշտոնե իրավասություն չունի զբաղվել փախստականների խնդիրներով, ու նույնիսկ եթե դիմի միջազգային մյուս կազմակերպությունների պատասխանատուներին, ապա նրան կասեին, որ ինքը […]

̰
Հայաստանում շուտով կստենտավորեն նաև գլխուղեղի փակված անոթները. Արսեն Թորոսյան

15:09 23.01.2019

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ Հայաստանում շուտով նաև գլխուղեղի ստենտավորում կլինի. «Ստենտավորման նման մի ծրագիր էլ էս տարի ներդրվում է գլխուղեղի անոթների փակման դեպքում միջամտություններ անելուն: Այսինքն՝ մենք հիմա ուզում ենք նաև գլխուղեղի փակված անոթները բացենք, ինչպես որ բացում ենք սրտի փակված անոթները: Հույս ունեմ, որ փետրվարի մեկին […]

̰
Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում նախատեսված չէ. Պեսկով

14:50 23.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի օրը՝ հունվարի 25-ին, Ռուսաստանի նախագահի օրակարգում նրա հետ հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին այսօր հայտարարել է Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նա հայտնել է, որ այդ օրը Ռուսաստանի նախագահը ծանրաբեռնված գրաֆիկ ունի, և դժվար թե հնարավոր լինի որևէ միջոցառում կամ հանդիպում չեղարկել Փաշինյանի հետ հնարավոր […]

̰
Կոչ ենք անում մինչև հունվարի 31-ը «Բագրատաշեն»-ում կայանված աջ ղեկով մեքենաները դուրս բերել անցակետից. ԱԱԾ

14:46 23.01.2019

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում՝ աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ: Ներկայացնենք կոչն ամբողջությամբ. «Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները  (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներ է տվել միջազգային առաջատար մի շարք ԶԼՄ-ների

13:50 23.01.2019

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներ է տվել միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցների: Դրանց թվում են եղել` չինական CCTV -ին, ֆրանսիական Le Figaro-ն և շվեյցարական RADIO TELEVISION SUISSE (RTS)-ը: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև Media Leaders Briefing-ին, որի ընթացքում պատասխանել է Business Insider-ի, The New York Times -ի, գերմանական DPA-ի, ռուսական РИА Новости-ի և Daily News Egypt-ի լրագրողների հարցերին:

̰
Ակցիա՝ ի պաշտպանություն Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի

13:47 23.01.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը: Դատական կարճ նիստի ժամանակ ամբաստանյալների աջակիցները դահլիճում նստածներին բաժանել են  Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի լուսանկարները, իսկ նիստից հետո ակցիա են անցկացրել դատարանի դիմաց՝ պահանջելով  փոխել երկու ամբաստանյալների խափանման միջոց կալանքը: Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով բոլոր ամբաստանյալների խափանման միջոց […]

̰
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ և շնորհավորել նրա ծննդյան 30-ամյակը

13:33 23.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ և շնորհավորել ծննդյան 30-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նախագահ Սարգսյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ: Արմեն Սարգսյանը հետաքրքրվել է նաև Մխիթարյանի ապաքինման ընթացքով, […]

̰
Դատարանը վերացրեց Սմբատ Բարսեղյանի սանկցիան

13:31 23.01.2019

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր կարճ է տևել: Դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրել է, որ պետք է լսեին երկու տուժողի՝ Հովհաննես Հովհաննիսյանի և Անահիտ Ենգիբարյանի ցուցմունքները, սակայն Հովհաննեսն Արցախում է, իսկ Անահիտ Ենգիբարյանը գրություն էր ուղարկել դատարան՝ տեղյակ պահելով, որ հրաժարվում է ներկայանալ և ցուցմունք տալ առողջական վիճակի պատճառով: Դատավորը որոշեց հաջորդ դատական նիստի […]

̰
Որքա՞ն գումար է տնտեսել վարչապետի աշխատակազմը

13:20 23.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է վարչապետի աշխատակազմի բյուջեում կատարված տնտեսումների չափը: «2018թ. ՀՀ վարչապետի աշխատակազմի տարեկան բյուջեով նախատեսված (դրամաշնորհներն ու վարկային ծրագրերը հանած) 7 818 000 000 հհդ-ից տնտեսվել և պետբյուջե է վերադարձվել 1 021 000 000 հհդ, որը կազմում է ամբողջ տարեկան բյուջեի 13.05%-ը»,- գրել է […]

̰
Ազատվել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միտչելը

12:56 23.01.2019

Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միտչելն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ինչի մասին հայտնել են պետքարտուղարությունից։ Նա ղեկավարում էր այս տարածաշրջանների հարցերով զբաղվող բյուրոն։ Նրա ազատման հետ կապված գրառում է կատարել նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ու նշել, որ Միտչելը հսկայական աշխատանք է տարել, ու ինքը՝ պետքարտուղարը, գոհ է եղել նրա աշխատանքից։ […]

̰
Արցախյան բանակցային գործընթացում միջազգային հանրությունը գիտակցել է իր սխալները. Ստյոպա Սաֆարյան

12:54 23.01.2019

Դավոսում հունվարի 22-ին տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման մասին խոսելիս քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վերջին օրերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԱՄՆ նախագահի և այլ հեղինակավոր գործիչների հայտարարությունները, թե Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին պետք է պատրաստել խաղաղության, վկայում են, որ միջազգային հանրությունը դասեր է քաղել իր նախկին սխալներից: Ստեփան Սաֆարյանի […]

̰
Ջոն Քերին Դոնալդ Թրամփին հրաժարականի կոչ է արել

12:49 23.01.2019

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին Դավոսում ելույթ ունենալիս հայտարարել է, որ լավ կլիներ, եթե Դոնալդ Թրամփը լքեր իր պաշտոնը, հաղորդում է  CNBS-ն: Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում լրագրողներից մեկը խնդրել էր Քերիին հայտնել իր միակ ցանկությունը, որը նա կհորդորեր Դոնալդ Թրամփին կատարել, ինչին ի պատասխան Քերին նշել է Թրամփի հրաժարականը: Այս հայտարարությունը կատարվել է երկրում շարունակվող քաղաքական […]

̰
Երբ բանակցային գործընթացի մասին բավարար տեղեկություն չի փոխանցվում հանրությանը, հույսը մնում են միայն վիզուալ կադրերը. Ստեփան Սաֆարյան

12:41 23.01.2019

«Երբ բանակցային գործընթացի մասին բավարար տեղեկություն չի փոխանցվում հանրությանը, և հույսը մնում են միայն վիզուալ կադրերը, կարող են առաջ գալ տարբեր պատկերացումներ, ստացվում են ֆեյք նյուզեր և ֆեյք վերլուծություններ անելու հնարավորություններ»,-այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով համացանցում տարածված ու քննարկման առարկա դարձած լուսանկարին, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երևում է կիսաթեք նստած, […]

̰
Տնտեսվարող սուբյեկտների հետ շփումներում հսկողությունն ուժեղացվել է. ՊԵԿ նախագահ

12:37 23.01.2019

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կոմիտեի բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է անհատական հսկողություն սահմանել աշխատակիցների ու տնտեսվարող սուբյեկտների շփումների նկատմամբ, տնտեսվարող սուբյեկտների հետ շփումներում խստագույնս պահպանել ՀՀ օրենսդրությամբ վերջիններիս վերապահված իրավունքները և օրինական շահերը, իսկ հարկային կամ մաքսային ծառայողների վարքագծի կանոններից տարբերվող վարքի կամ կոռուպցիոն որևէ դրսևորման դեպքերում անհապաղ զեկուցել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ […]

̰
ՀՀ ղեկավարությունը պետք է ճշգրիտ ձևավորի բանակցության դիզայնը. Ստեփան Սաֆարյան

12:33 23.01.2019

Այսօրվա ասուլիսի ժամանակ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի ակտիվացման ֆոնին ՀՀ ղեկավարությունը պետք է վերին աստիճանի ճշգրիտ ձևավորի բանակցության դիզայնը, այսինքն` հանրությանը ներկայացնի այն, ինչ տեղի է ունենում բանակցային սեղանի շուրջ, սակայն միաժամանակ պետք է կարողանա բանակցությունը նոր էջից սկսելու հանդիպումների ժամանակ արդյունավետ ներկայացնել սեփական դիրքորոշումները: Այն, որ […]

̰
2015թ. վերջից Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթաց գոյություն չունի. Ստեփան Սաֆարյան

12:22 23.01.2019

2015 թվականի վերջից Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթաց գոյություն չունի: Այդ մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է Միջազգային անվտանգության հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը` նշելով, որ 2016, 2017, 2018 թվականներին տեղի ունեցած նախագահների հանդիպումներն ընդամենը հետէսկալացիոն ստաբիլացման քայլեր են եղել: Բանախոսի կարծիքով՝ նախորդ տարի ՀՀ իշխանափոխությունից հետո միջազգային հանրությունը սպասում էր Հայաստանի իշխանության վերջնական […]

̰
Տեղի է ունեցել ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի առաջին նիստը

11:17 23.01.2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի նախագահությամբ հունվարի 22-ին տեղի է ունեցել ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգում ներառված էին ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման գործընթացներն ապահովող իրավական փաստաթղթերին վերաբերող հարցերը: Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Նախարար Զարուհի Բաթոյանը նախքան նիստի օրակարգի հարցերին անդրադառնալը հույս […]

̰

10:54 23.01.2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «հաշվետվություն» է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ իրենք չեն կարող հրապարակել այն մարդկանց անունները, որոնց միջև Ամանորին ընդառաջ բաշխվել է ընդհանուր 474 միլիոն դրամ պարգևավճարը։ Խոսնակը դա բացատրում է նրանով, որ պարգևատրված 1628 աշխատակիցները պետք է գրավոր համաձայնություն տան հրապարակման, այլապես դա կլինի անձնական տվյալների ապօրինի […]

̰
Դեռ որքա՞ն ենք գործելու առանց ռազմավարական ծրագրի, անառագաստ, կրթությունը փլուզվում է․ Անահիտ Բախշյան

10:38 23.01.2019

«ԿԳ նախարարն իր գործունեությունն սկսեց ավագ դպրոցների բարեփոխման Արարատյան բակալավրիատի՝ հունի մեջ մտնող ծրագիրը սառեցնելով, իսկ փոխարենն ի՞նչ է առաջարկում, հայտնի չէ։ Այդպես էլ չի երևում, թե ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ օրենքի իրականացման ուղղությամբ ի՞նչ է արվում, դեռ որքա՞ն ենք գործելու առանց ռազմավարական ծրագրի, անառագաստ, կրթությունը փլուզվում է»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՆ […]

̰
Առանց ասֆալտի, մայթերի, համապատասխան գծանշումների ներհամայնքային ճանապարհներ. մոնիթորինգ ՀՀ 3 մարզում

10:35 23.01.2019

Հայաստանի 6 խոշորացված համայնքում իրականացվել է ներհամայնքային ճանապարհների սպասարկման ծառայությունների հետազոտություն «Մասնակցային մոնիթորինգ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում տրամադրված դրամաշնորհի միջոցով: Այս մասին տեղեկացրին Իրավաբանների հայկական ասոցիացիայի մամուլի ծառայությունից։ «Մասնակցային մոնիթորինգ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրն  իրականացնում են «Կոմպասս» գիտահետազոտական, […]

̰
Վարչապետը որոշակի պարզաբանումներ պետք է ներկայացնի հասարակությանը, թե ինչն է իրեն ստիպում ներգրավվել այս հապճեպ բանակցությունների մեջ․ Ավետիք Չալաբյան

10:09 23.01.2019

«Երեկ շվեյցարական Դավոսում շատերի համար անսպասելի տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ոչ պաշտոնական հանդիպումը, որը սակայն, տևեց ամբողջ 1.5 ժամ, ինչը վկայում է քննարկման նախապես պատրաստած օրակարգի և ընդհանրապես լուրջ պատրաստության մասին»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիրներից Ավետիք Չալաբյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Ես բազմիցս եմ առիթ […]

̰
Ինեսա Գաբայանն իր պարգևավճարը փոխանցել է «Իմ քայլը» հիմնադրամին․ «Հրապարակ»

08:51 23.01.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեվերջին ոչ միայն մարզպետներն են ուրախացրել իրենք իրենց և իրենց աշխատողներին, այլև նախարարությունների որոշ ստորաբաժանումներ։ «Հրապարակն» իր աղբյուրներից տեղեկացել էր, որ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը տարեվերջին 100-ից ավելի աշխատողի 150 տոկոս պարգևատրումներ է տվել՝ նույնիսկ ավելի մեծ չափով, քան մարզպետները։ Օրինակ, 100 հազար դրամ ստացող մասնագետի գլխին 150 հազար դրամանոց […]

̰
«Ժառանգության» նախագահ Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Հայաստանից․ «Ժողովուրդ»

08:44 23.01.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա մշտական բնակություն հաստատելու նպատակով: Հատկանշական է, որ նա ժամանակին բավական ոգևորված էր թավշյա հեղափոխությամբ, բազմիցս խոսում էր այն մասին, որ «Ժառանգություն»-ն իր ակտիվ մասնակցությունն է ունենալու այս գործընթացներում: Սակայն ԸՕ փոփոխությունների նախագծի չընդունվելուց հետո «Ժառանգությունը» որոշեց […]

̰
Սամվել Նիկոյանի կնոջ դեղատունը փակել են․ «Հրապարակ» 

08:42 23.01.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ երկրորդ անգամ ՀԴՄ չխփելու համար հարկային մարմինների կողմից տուգանվել է «Նար» ՍՊԸ-ի Ջրվեժում գտնվող դեղատունը, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի կնոջը։ Եվ չնայած կասեցման որոշումը կայացվել է, սակայն Սամվել Նիկոյանը, հավանաբար, տեղյակ չէր ՊԵԿ որոշման մասին և մեզ հետ զրույցում ասաց, […]

̰
Պարգևավճարների՝ նախկինում եղած պրակտիկան, իհարկե, չպետք է շարունակվի. Լենա Նազարյան

01:00 23.01.2019

«Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար»-ի տաղավարում  ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն անդրադարձել է  մարզպետների՝ իրենք իրենց պարգևատրելու հարցին: Կա օրինականության մաս, և կա էթիկայի մաս, հարցը տալու ժամանակ ընդգծել է հաղորդավար-մեկնաբան Արամ Աբրահամյանը. «Պետական հաստատության աշխատակիցները միշտ ստացել են պարգևավճարներ և կարծում եմ, որ պետք է շարունակեն ստանալ: Սակայն, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ կարգով է […]

̰
Այսօրվա խորհրդարանը հնարավորություն ունի հակակշռելու գործադիր իշխանությանը. Էդգար Վարդանյան

00:44 23.01.2019

Անցած օրերի ընթացքում խորհրդարանն ավելի ծանրակշիռ արժեք է ստացել ու հետագայում կարող է քաղաքական ամենահիմնական մարմինը դառնալ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Էդգար Վարդանյանը: «Իհարկե, այստեղ դեռևս շատ անելիք կա, որպեսզի խորհրդարանը կարողանա հակակշռել գործադիր իշխանությանը, և, ըստ էության, այս մոդելը, որ մենք ունենք՝ այնքան էլ նպաստավոր չէ այդ հակակշռմանը, […]

̰
Ռուսաստանում առաջարկվում է արգելել մետրոպոլիտենում ոտքը ոտքին գցած երթևեկելը

00:09 23.01.2019

Ռուսական հասարակական նախաձեռնության ակտիվիստներն առաջարկել են արգելել մարդկանց մետրոպոլիտենում նստել ոտքը ոտքին գցած, հայտնում է «Российская газета»-ն: Ակտիվիստներն իրենց կայքում ստորագրահավաք են սկսել այս հարցի շուրջ: «Մետրոպոլիտենում սկսել են հիշեցնել, որպեսզի մարդիկ հանեն ուսապարկերը մեջքից, նման հիշեցում է պետք, որպեսզի ուղևորները չդնեն ոտքը ոտքին, քանի որ դա խանգարում է այլ ուղևորներին և կարող է կեղտոտել մարդկանց […]

̰
BACK_TO_TOP