TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը շարունակում է հանդիպումները Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում

22:55 23.01.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահին կից ձեռներեցների իրավունքների պաշտպանության գործերով հանձնակատար Բորիս Տիտովին: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումն ու առևտրատնտեսական կապերի հետագա խորացումը: Այդ առումով, զրուցակիցները քննարկել են երկու երկրների գործարարների միջև կապերի սերտացմանը, Հայաստանում ռուսաստանյան նոր ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հանդիպում […]

̰
Պուտինն ու Էրդողանն ամփոփում են հանդիպման արդյունքները

22:14 23.01.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը համատեղ մամուլի ասուլիսում ամփոփում են բանակցությունների արդյունքները: Հիշեցնենք, որ Էրդողանը աշխատանքային այցով ժամանել էր Մոսկվա: Ողջունելով հյուրին` Պուտինը նշել էր ռուս-թուրքական հարաբերություններում դրական արդյունքներ արձանագրելու մասին: Ավելի վաղ նշվել էր, որ բանակցությունների հիմնական թեման կլինի Սիրիան:  

̰
Բուլղարիայի կառավարությունը հրաժարվել է քաղաքացիություն տրամադրել ներդրումներ անող օտարերկրացիներին

21:44 23.01.2019

Բուլղարիայի կառավարությունը հրաժարվել է քաղաքացիություն տրամադրել այն օտարերկրացիներին, որոնք հավակնում են, այսպես կոչված, «ոսկե վիզաների» երկրում ներդրումներ անել կամ անշարժ գույք ձեռք բերել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս օրենքը տնտեսական արդյունք չի տվել: 5 տարիների ընթացքում այս օրենքով Բուլղարիայի քաղաքացիություն է ստացել ընդամենը 50 գործարար:  Մինչ նոր որոշումը Բուլղարիայում քաղաքացիություն էր տրվում առնվազն 500 […]

̰
«Ալ Քաիդայի» ահաբեկիչները հարձակվել ու ճեղքել են Սիրիայի կառավարական զորքերի պաշտպանությունը

21:17 23.01.2019

Այս գիշեր Սիրիայի հարավային Իդլիբ նահանգում «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման տեղական խմբի, նախկին «Ան-Նուսրայի» զինյալները հարձակվել են սիրիական կառավարական զորքերի վրա, ճեղքել բնագիծն ու խորացել 1․5 կիլոմետր։ Այս մասին հայտնել է ռուսական կողմը, որ հետևում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցմանը։ Ավելի ուշ սիրիական զորքը վերակազմակերպվել է ու արգելափակել ահաբեկչական խմբավորման զինյալների հետագա առաջխաղացումը։ Մարտերի վերջնական փուլում, […]

̰
130 քաղբանտարկյալ․ ԵԽԽՎ-ում հրապարակվել է Ադրբեջանի հարցով զեկուցողի նախնական զեկույցը

21:03 23.01.2019

Եվրոպայի խորհրդի` Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով զեկուցողը ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովում ներկայացրել է իր նախնական զեկույցը, որում ներառվել են Ադրբեջանում ազատազրկված 130 անձանց անուններ, որոնք ենթադրաբար կարող են լինել քաղբանտարկյալ։ Այս մասին նշվում է ադրբեջանական ընդդիմադիր կայքերից մեկում։ Զեկույցում նշվել է, որ Ադրբեջանում մեծ է այն մարդկանց թիվը, որոնց կարելի է ճանաչել քաղբանտարկյալ, […]

̰
Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում

20:38 23.01.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները […]

̰
ԱԺ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում կա ժողովրդավարություն. Զարեհ Սինանյան

20:02 23.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ԱՄՆ Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը խոսել է հեղափոխությունից հետո Հայաստանում տիրող տրամադրությունների մասին իր տպավորություններից: Նրա խոսքով՝ այժմ, ընդհանուր առմամբ, մարդիկ ավելի դրականորեն են տրամադրված ապագայի հանդեպ: «Իհարկե, էյֆորիայի ցնծումը չկա այլևս, այդ խինդը, ուրախությունը չկա, որը նորմալ է, դա երբեք չէր կարող անսպառ շարունակվել: Բայց տրամադրությունը դրական է: Մարդիկ […]

̰
Ամենակարևորը ուժային կառույցների ապաքաղաքական կեցվածքը պահպանելն է. Գևորգ Պետրոսյան

20:00 23.01.2019

«Ամենակարևորը ուժային կառույցների ապաքաղաքական կեցվածքը պահպանելն է: Հավատացե՛ք, սա շատ ավելի կարևոր է, քան ձևականորեն այս կամ սուբյեկտի կամ մարմնի ենթակայության տակ գտնվելը: Եթե ուժային կառույցները ծառայեն որպես գործիք օրինականությունը պահպանելու, ոչ թե մեր Ազգային անվտանգության հետ կապված իրական խնդիրները հոգալու, այլ կոնկրետ անձանց հետապնդելու ուղղությամբ, ապա այդ մարմինները չեն կարող արդարացնել իրենց գոյությունը: Նրանք […]

̰
Երիտասարդությունը շատ թանկ կապիտալ է. Գևորգ Պետրոսյան

19:30 23.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Դեռ վաղ է առավելությունների և թերությունների մասին ավարտուն դատողություններ անելը, բայց այս ԱԺ-ում որոշակի ոգևորության դրսևորումներ կան, ոգևորություն է նկատվում հատկապես նոր պատգամավորների մոտ՝ ինքնահաստատվելու, իրենց տեղը զգացնել տալու առումով. իրենք ցանկանում են իսկապես արդարացնել իրենց հայտնվելը ԱԺ-ում: Թե […]

̰
Որպես լրագրող ու որպես վարչապետ․ Նիկոլ Փաշինյանի ելույթները Դավոսում

19:18 23.01.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում որպես բանախոս մասնակցել է «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը: Քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել նաև Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, Նեպալի վարչապետ Խաջա Փրասադ Շարմա Օլին, New York Times-ի հրատարակիչ Արթուր Գրեգ Զալցբերգերը և «Ղեկավարությունն այսօր» նախագծի գլխավոր տնօրեն Դանիելա Բալոու Աարեսը: Քննարկումը վարել է […]

̰
Զարուհի Բաթոյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետին

19:10 23.01.2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հունվարի 23-ին ընդունել է ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանին: Շնորհավորելով նախարարին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ՝ պարոն Սինանյանը ընդգծել է երկրում ստեղծված իրավիճակի կարևորությունը սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրների լուծման գործում: Հանդիպման ընթացքում Զարուհի Բաթոյանը առանձնացրել է Գլենդելում գործող խնամքի հաստատություններում մատուցվող ծառայությունների հարուստ փորձը: Նա կարևորել է Հայաստանում […]

̰
Հայաստանն ու Լիբանանը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր

19:06 23.01.2019

Հունվարի 22-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է այդ երկրի ազգային ապահովության գլխավոր տնօրեն Աբբաս Իբրահիմի (Abbas Ibrahim) հետ: Կողմերը քննարկել են Լիբանանում ՀՀ քաղաքացիներին և հայ համայնքին առնչվող առկա խնդիրները: Լիբանանյան կողմը վերահաստատել է, որ մշտապես հայ համայնքի կողքին է՝ շատ բարձր գնահատելով վերջինիս դերը Լիբանանի բոլոր առանցքային ոլորտների զարգացման գործում: Հանդիպման ընթացքում […]

̰
Մենք ցանկանում ենք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական ու արդյունաբերական զարգացած երկիր. Փաշինյանի հարցազրույցը Le Figaro-ին

19:00 23.01.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին Հայաստանում կայացած ընտրություններից ու վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո իր առաջին այցն է կատարել Դավոս: Նա ցանկանում է ներդրողներին վստահեցնել, որ Հայաստանում տնտեսական հեղափոխություն է կատարվում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ ֆրանսիական Le Figaro պարբերականին: Հոդվածագիրը նշում է, որ փոքր երկրների […]

̰
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնի հետ

18:43 23.01.2019

Հայաստանի վարչապետը այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ ու քննարկել երկկողմ հարաբերությունները։ Ֆեյսբուքյան գրառումով այս մասին տեղեկացնելիս Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծել է, որ Արցախի հարցը չի քննարկվել։ «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր: […]

̰
Կարծում եմ՝ ներկա պահին կարիք չկա Արցախ գնալ. Ալեքսանդր Լապշինի հարցազրույցը SHANTNEWS-ին

18:40 23.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական թողարկման ընթացքում ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը մանրամասներ է ներկայացրել Հայաստան այցի մասին: «Այցիս նպատակը զբոսաշրջային է, ես մեկուկես ամիս կանցկացնեմ Հայաստանում, կհանդիպեմ ընկերներիս, հետաքրքիր վայրեր կգնամ. սա է իմ միակ նպատակը: Ես եղել եմ ավելի քան 140 երկրում, ես գնացել էի Հարավային Ամերիկայի երկրներ, որպեսզի հանդիպեմ ուրուգվայցի կամ արգենտինացի պատգամավորների, որոնց […]

̰
Թույլ չեմ տա՝ քաղաքապետարանի հետ կապված ՓԲԸ-ի մասին խոսակցություն լինի, թե այդտեղ կոռուպցիա կա. Մարության

18:20 23.01.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գևորգյանին: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի Facebook-ի էջից: «Բազմիցս այս ՓԲԸ-ի մասին լսել եմ բացասական լուրեր: Դա նշանակում է, որ եղել են գործառույթներ ներսում, եղել են գործողություններ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում մեր նոր Հայաստանի պահանջներին: Բոլոր պրոցեսները պետք է լինեն թափանցիկ, […]

̰
ՀՀ ՊՆ պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

18:00 23.01.2019

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշման համաձայն՝ հունվարի 22-25-ը Մոսկվայում անցկացվող պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ հարցերով համադրման կոմիտեի 2018թ. ֆինանսական և տնտեսական գործունեության վերստուգիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի վարչության ներկայացուցիչը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

̰
Փաշինյանը Դավոսում որպես բանախոս մասնակցել է «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» քննարկմանը

17:55 23.01.2019

Նիկոլ Փաշինյանը Դավոսում որպես բանախոս մասնակցել է «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը: Այս մասին տեղեկացանք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից: Գրառմանը կից հրապարակված է մի քանի լուսանկար: Այլ տեղեկություններ դեռևս չկան: https://www.facebook.com/armgovernment/posts/2161830763839976?__xts__[0]=68.ARAnq4_56hZUusiI2H6OorhP7u2RoYJPJsQLl7aV5nbQ4XL5a7sS0Ig6kICNd5Xlyyz3RxstjKugpZFfvqgFvlRRBHYiG9ZLo19EkXXkOmyIkRrTycgS4siCd0EXo39mq_lUawo8Bg-BMWdbJWMi14Kam5LJWlaiBMttqzN4u4sW6w0hceDkT6VFyo70rTGE4PShEGAbVK1M8uDhULEtCMqGowCzGx-4wV2KoMNvbmUtuu8_gMhFUXPXzwPeG7t0SFHZeIAtJorPK1Od11AVluM_lUjvFS_gOIdYAn86UwCGROQjQPo3I6UKShD172F_Fz-FEnvoUITWehWjmsSz3R_8AA&__tn__=-R

̰
Արդյո՞ք քաղաքապետարանը դառնում է երկրորդ օպերատոր. «Լույս» դաշինքը հարցում է ուղարկել Հայկ Մարությանին «Սանիթեքի» վերաբերյալ

17:38 23.01.2019

Երևանի քաղաքապետարանի «Լույս» դաշինքի ավագանու անդամ Անի Խաչատրյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Հակ Մարությանին «Սանիթեքի» վերաբերյալ: Հարցման մեջ մասնավորապես նշված է, թե արդյոք ընկերության հետ պայմանագրերից մեկը լուծարել են: «Գնված և գնվելիք տեխնիկան ո՞վ է շահագործելու: Քաղաքը դառնալու է պաշտոնապես երկրորդ օպերատոր»,- գրված է հարցման մեջ: Անի Խաչատրյանը հարցումը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում և […]

̰
Դատապարտյալներն ազատություն են ուզում. ՄԻՊ-ը չհայտարարված այցեր է կատարել քրեակատարողական հիմնարկներ

17:26 23.01.2019

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա հունվարի 21-ին չհայտարարված այցեր են իրականացվել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված 15 անձի հետ, ուսումնասիրվել նրանց իրավունքների ապահովմանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները: Ազատազրկված անձանց բողոքների հիմնական մասը վերաբերել է […]

̰
Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և բացատրություն տվել. ՔԿ

17:23 23.01.2019

Օրերս ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել և բացատրություն տվել ՀՀ նախկին վարչապետ, տարածքային կառավարման նախկին նախարար Հովիկ Աբրահամյանը։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Վերջինս հայտնեց, որ Աբրահամյանը բացատրություն է տվել ՀՀ քննչական կոմիտեում հարուցված՝ Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն […]

̰
Որքա՞ն դրամաշնորհ է ստանալու Հայաստանը ԵՄ-ից և ինչի՞ համար

17:16 23.01.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» պարզել է, թե ԵՄ-ից ստացվելիք ֆինանսավորումն ինչ բնույթի է  և ԱլԳ երկրներից ո՞րը ինչքան գումար է ստանալու և ինչի համար: Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ ԵՄ-ն ու Համաշխարհային բանկը մինչև 2030 թվականը պատրաստվում են շուրջ 13 միլիարդ եվրո տրամադրել ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրների՝ ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու համար։ ԱլԳ երկրներից ամենափոքր ֆինանսավորումը՝ 732 […]

̰
Արմավիրի և Արարատի մարզերում արտահերթ ընտրություններ կանցկացվեն

17:09 23.01.2019

Արմավիրի մարզի Նորակերտ և Արարատի մարզի Սիս համայնքներում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն։ Երկու համայնքում էլ արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի հունիսի 9-ին։ Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։  

̰
ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպել և շնորհավորել է Արարատ Միրզոյանին

16:57 23.01.2019

Հունվարի 23-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպել է և շնորհավորել Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով: Դեսպանը հույս է հայտնել, որ Ազգային ժողովն առանցքային դերակատարություն կունենա Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատման գործում և վերահաստատել է Եվրոպական միության աջակցությունը՝ քաջալերելով օրենսդիր մարմնին հստակեցնել այն ոլորտները, որոնք ԵՄ օժանդակության կարիքն ունեն: https://www.facebook.com/eudelegationtoarmenia/posts/2077431375644114?__xts__[0]=68.ARCZbDHhhaYsWzmAlBDEjLMP7l4e6Goy4JJmGzICYGS_u527iLKjBFYnz3WcJXc5i-QskKbnsf-CbeFyb84D8DSjDvVzykT_v6tRK6jaiQe14UFx0X8MG598jWMJsq_sHaXu9fPa7xUx4aPDfkxmxnElxyknTG6wiIyDAv4ZHY58avTC6epbIpTtRo7UJeJmTDUZZWPVxm0I848zrwQ7L9KXasERXFsvSvCif4i4TpiNAEPS2HbpuSsn1fnr6zNPJYSN9nrG0QsqxhIu7fREbm8Vv3_k-81c1B1fjn9nNVoZaU4Ggo4PauvIHDFQ6Cs2SKoC30AC9qfFirmitSc4HzgBdA&__tn__=-R

̰
Հակոբ Արշակյանն ընդունել է ԱՊՀ Հեռահաղորդակցության միջազգային միության գրասենյակի ղեկավարին

16:54 23.01.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հունվարի 23-ին ընդունել է ԱՊՀ տարածաշրջանում Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գրասենյակի ղեկավար Կիրիլ Օպարինին, որը Երևանում մասնակցում է ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով ԿՏՀ կոմիտեի 14-րդ նիստի աշխատանքներին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կիրիլ Օպարինն անդրադարձել է ԿՏՀ կոմիտեի 14-րդ նիստի աշխատանքներին` ընդգծելով հայկական […]

̰
2018թ. համայնքներում 8.9%-ով ավելի շատ սեփական եկամուտներ են հավաքագրվել

16:44 23.01.2019

2018 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ ՀՀ համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրումը տարեկան նախատեսված 43,669.3 մլն դրամի դիմաց կազմել է 41,988.9 մլն դրամ (կատարողականը` 96.2 %): 2017 թվականի համեմատությամբ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 8.9 %-ով, կամ` 3,443.8 մլն դրամով (առանց Երևան քաղաքի աճել է 13 %-ով, կամ` 2,371.0 մլն դրամով): Այս մասին տեղեկացնում են […]

̰
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը՝ աշխատողի պարգևատրման չափի մասին տեղեկությունն անձնավորված հրապարակելու վերաբերյալ

16:36 23.01.2019

ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հաղորդագրություն է տարածել վերջին օրերին ակտիվ քննարկվող  պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց աշխատողներին տրամադրած պարգևատրումների վերաբերյալ տեղեկությունները անձնավորված ձևով հրապարակելու կամ չհրապարակելու իրավաչափության վերաբերյալ: Ընդ որում, ի թիվս այլնի՝ հարցը քննարկվում է նաև աշխատողների անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից, ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ: «Ելնելով վերոգրյալից և […]

̰
ԱՄՆ-Հայաստան զենքի վաճառքի պայմանագիրը կարող է չեզոքացնել ՌԴ մենաշնորհը․ Stratfor

16:31 23.01.2019

Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետ հայ-ռուսական հարաբերությունները բարդ փուլում են, ու թեև հետխորհրդային պետությունների մեջ քիչ են այնպիսիները, որոնք Հայաստանի չափ կապված են Ռուսաստանի հետ, բայց հակասությունների հետագա զարգացումը կարող է այլ խաղացողների Հայաստան մտնելու հնարավորություն ընձեռել։ Այսպիսի վերլուծությամբ է հանդես եկել ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը։ Վերլուծության հեղինակները հիշեցնում են հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդող որոշ […]

̰
Հենց անկաշկանդ մթնոլորտն է, որ մի փոքր ավելի դրական տոն պետք է հաղորդի հանդիպումներին. տնտեսագետը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

16:30 23.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության եթերում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը խոսել է Դավոսի տնտեսական ֆորումի մասին: Անդրադառնալով Պուտին- Ալիև հանդիպմանը` տնտեսագետը նշել է. «Քննադատություններ են հնչում, թե ինչո՞ւ վարչապետն Ալիևի հետ հանդիպեց. գուցե գաղտնի օրակա՞րգ կար: Չեմ կարծում, թե ինչ-որ գաղտնի օրակարգ ունի: Կարծում եմ, որ հենց այդ անկաշկանդ մթնոլորտն է, որ մի փոքր ավելի դրական տոն պետք է […]

̰
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան

16:20 23.01.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրվել է 21․01.2019 թ․ աշխատանքային օրվա ավարտին՝ պաշտպանների կողմից դատարանին լրացուցիչ գրություն ներկայացնելուց հետո: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը: Որոշումը թեև տրամադրվել է պաշտպաններին, սակայն մինչ այժմ անհասկանալի պատճառներով այն գործի նյութերի հետ […]

̰
BACK_TO_TOP