TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+25.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրիայի տարածքում ԱՄՆ վերահսկած տարածքը պետք է վերադարձվի կառավարական վերահսկողությանը․ Լավրով

13:07 16.01.2019

Գաղտնիք չէ, որ սիրիական տարածքում տեղակայված ամերիկյան զորքերը գրեթե երկու տասնյակ ռազմաբազաներ են հիմնադրել այնտեղ, ինչպես նաև դաշնակցել են տեղի քրդական զինված խմբերի հետ, զենքով են ապահովել նրանց և այլն։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հնչած հարցին պատասխանելիս ասաց Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Նա նշեց, որ ամերիկյան զորքերի դուրսբերման դեպքում լավագույն և, ըստ էության, […]

̰
Այս պահին օրակարգում չկա երկպալատ խորհրդարան ունենալու հարց. Մխիթար Հայրապետյան

13:06 16.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ խորհրդարանում հանձնաժողովների նախագահներ են ընտրում: Հերթը հասել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությանը, որպես նախագահի թեկնածու՝ առաջադրվել է ՀՀ Սփյուռքի նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը։ «Ձեր կարծիքն է հետաքրքիր երկպալատանի խորհրդարանական համակարգին անցնելու մասին»,- հետաքրքրվել է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Հովիկ Աղազարյանը: […]

̰
Սփյուռքը որպես քսակ էր դիտարկվում, այդ քաղաքականությունը պիտի փոխվեր. Մխիթար Հայրապետյան

12:59 16.01.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հունվարի 16-ին խորհրդարանում ՀՀ սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանին դիմելով`ասաց, որ Սփյուռքը նախկինում մշտապես դիտվել է որպես դրամապանակ, չենք ունեցել Սփյուռքի հետ փոխհարաբերությունների ու աշխատանքի ռազմավարություն: Հաշվի առնելով, որ Հայրապետյանը պաշտոնավարել է, նախորդների թողած տեղեկատվական բազային ծանոթացել, Սամսոնյանը հետաքրքրվեց` ի՞նչ թերացումներ է նա արձանագրել ու ի՞նչ նոր մոտեցումներ է […]

̰
Չեմ կարծում, որ Սփյուռքի նախարարությունը կարող էր ազդել Կարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու որոշման վրա. Հայրապետյան

12:52 16.01.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը հունվարի 16-ին խորհրդարանում ՀՀ սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանին հիշեցրեց Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի հասցեին հնչող սպառնալիքների մասին: «Կարո Փայլանին Թուրքիայի խորհրդարանը փորձում է զրկել անձեռնմխելիությունից, հանձնաժողովը ինչպե՞ս է կարողանալու կանգնել կողքին, ինչպե՞ս է դրսևորելու»,- հետաքրքրվեց նա: Հայրապետյանը պատասխանեց, որ եթե Սփյուռքի նախարարությունը լիներ, չի կարծում, թե […]

̰
Զարմացած եմ Բելառուսի հետ հարաբերությունների վերաբերյալ աղմուկից․ Լավրով

12:50 16.01.2019

Ռուսաստանի և Բելառուսի անդամակցությամբ Միութենական Հանրապետության մասին պայմանագրում նշված է այն ամենը, ինչ երկու կողմերը պայմանավորվել էին իրականացնել՝ միասնական Սահմանադրություն, միասնական դատարաններ և այլն։ Եվ զարմանալի է, թե ինչ աղմուկ է հիմա առաջացել Միութենական Հանրապետության վերաբերյալ մասնավորապես լրատվամիջոցներում։ Այս մասին իր ասուլիսի ընթացքում հարցերից մեկին պատասխանելիս ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ հիմա […]

̰
Ռուսական համայնքի պատգամավորը ԱԺ-ում հետաքրքրվել է ռուսերենի ճակատագրից

12:48 16.01.2019

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Մխիթար Հայրապետյանից այսօր խորհրդարանում Աժ պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ  Ալեքսեյ Սանդիկովը հետաքրքրվել է ռուսերենի ճակատագրից. «Ռուսաց լեզվի դերի աստիճանական անկում ենք նկատում, կցանկանայի լսել ռուսերենի՝ որպես երկրորդ լեզվի, պաշտպանության տեսակետից»,- ասել է  Ալեքսեյ Սանդիկովը: «Ես՝ որպես հանձնաժողովի նախագահի թեկնածու, չեմ կարող պատասխանել: Այս […]

̰
ԱԺ-ում բախում է եղել դեսպանների թեմայի շուրջ

12:24 16.01.2019

ԱԺ նիստում՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկման ժամանակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր առավոտյան հարց է բարձրացրել դեսպանների հաշվետվողականության վերաբերյալ՝ նշելով, որ կան դիվանագետներ, որոնք արտերկրում զբաղվում են բիզնեսով և պետական շահը դնում են երկրորդ պլան: Պատասխան ելույթով հանդես եկել է ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը՝ «Լուսավոր Հայաստանին» մեղադրելով զրպարտության մեջ, ինչից հետո դահլիճում աղմուկ […]

̰
«Իմ քայլը» ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հայրապետյանի թեկնածությունը

12:20 16.01.2019

SHANTNEWS.am-ն  այսօր խորհրդարանում և  հանձնաժողովների նախագահներ են ընտրում: Հերթը հասել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությանը: ««Իմ քայլը» խմբակցությունը Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Մխիթար Հայրապետյանին»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Ջուլհակյանը, ինչպես կարգն է, ԱԺ ամբիոնից ներկայացրել է […]

̰
Բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

11:50 16.01.2019

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հունվարի 14-16-ը Աբու Դաբիում մասնակցում է «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումին, որին ներկա են աշխարհի տարբեր երկրների շուրջ 4000 մասնակիցներ, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Էրիկ Գրիգորյանը՝ որպես Միացյալ Արաբական Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Թանի Ահմեդ Ալ Զեյուդի հյուր, ներկա է եղել ֆորումի բացման արարողությանը և […]

̰
Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ համանախագահների հետ

11:49 16.01.2019

Մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ https://www.facebook.com/photo.php?fbid=10155665364007434&set=a.10151324180562434&type=3&theater

̰
ՄԻԵԴ ներկայացվելիք երրորդ բողոքը կարող է ներառել 18-րդ հոդվածը՝ քաղբանտարկյալի տարրը. Քոչարյանի պաշտպան

11:44 16.01.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ-ի միջնորդությունը: «Գրավի միջնորդությունը չի քննվել: Եթե բավարարեց կալանքի երկարացման միջնորդությունը, այն իր մեջ ներառում է առանձին գրավի միջնորդություն, և համապատասխան առանձին գրավ քննարկել անիմաստ է: Եթե մերժեց ՀՔԾ-ի միջնորդությունը, գրավի միջնորդության քննարկումն այս 4 օրվա համար կլինի առարկայական»,- […]

̰
Կարևոր է անցյալին գնահատական տալը, բայց կարևոր է նաև ներկայից չշեղվելը. Ռուբեն Ռուբինյան

11:40 16.01.2019

Ազգային ժողովում այսօր հանձնաժողովների նախագահներ են ընտրում: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանն ամփոփիչ ելույթում նշեց, որ քննարկումները հնարավորինս պետք է լինեն քաղաքական, անդրադարձ լինի համակարգային խնդիրներին, ոչ անձերին: Ռուբինյանը կարևորեց անցյալին գնահատական տալը, բայց նաև ներկայից չշեղվելն ու ապագան նախագծելը չդադարելը: Արձագանքելով հնչեցված որոշ քննադատությունների` Ռուբինյանը նշեց՝ […]

̰
Խավարի մեջ հնարավոր չէ բարգավաճել, իսկ լույսն առանց բարգավաճման անիմաստ է. Գևորգ Պետրոսյան

11:39 16.01.2019

Այսօր խորհրդարանում դեսպաններից մեկի աշխատանքին վերաբերող թեմայով բանավեճից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ամբիոնից ասել է. «Մի քանի պատգամավորներ էս ամբիոնից ասում են, որ մենք ընդդիմախոսներ են, թշնամիներ չենք: Եկեք պահպանենք մեր հավաստիացումները, չդավաճանենք մեր խոստումներին: Հիմա էլ ես եմ հայտարարում ԲՀԿ-ի անունից՝ մենք թշնամիներ չենք, հարգելիս, մենք ընդդիմախոսներ ենք: Ամեն մարդ ունի իր […]

̰
Ժողովրդավարությունը պետք է դառնա նաև արտաքին քաղաքական հարթակում մեր հաղթաթուղթը. Հայկ Կոնջորյան

11:36 16.01.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նշանակությունը կարևորելով, ընդգծեց` արտաքին քաղաքականությունը պետք է ներքին քաղաքականության շարունակությունը լինի: Կոնջորյանի խոսքով` ժողովրդավարությունը պետք է դառնա նաև արտաքին քաղաքական` դիվանագիտության հարթակում մեր հաղթաթուղթը: Պատգամավորն ընդգծեց՝ «մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, Իրանով, Ադրբեջանով, միայն Վրաստանն է, որ ժողովրդավար ճանապարհով է գնում, և այդ երկրներով շրջապատված […]

̰
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստն այսօր սկսվեց ամբաստանյալների աջակիցների ակցիայով

11:29 16.01.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով Պավլիկ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և ևս 8 ամբաստանյալների դատաքննությունն այսօր սկսվեց ամբաստանյալների աջակիցների ակցիայով: Նրանք դահլիճում ցուցադրում էին բոլոր ամբաստանյալների լուսանկարները և պահանջում անցումային արդարադատություն: Այսօր ցուցմունք են տալիս քրեական գործից անջատված մասով մեղադրյալներ Կարեն Հակոբյանն ու Վահե Պետրոսյանը: Նրանք ներկայացել են դատարան: Մեղադրյալ Կարեն Հակոբյանը նշեց, որ հրաժարվում է նախաքննական […]

̰
Լեյբորիստների առաջնորդն առաջ է քաշել այս կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց

11:13 16.01.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կրած պարտությունից հետո Լեյբորիստական կուսակցության և ընդդիմության ղեկավար Ջերեմի Քորբինը կառավարությանն անվստահություն հայտնեց: «Այս պահին ամենակարևորն այն է, որ կառավարությունը կորցրել է Համայնքների պալատի, ինչպես նաև երկրի վստահությունը: Ես տեղեկացնում եմ, որ առաջ եմ քաշում այս կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց»,- հայտարարել է Քորբինը: Կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկությունը տեղի կունենա այսօր՝ […]

̰
Նոր մեքենաներ՝ ԱԺ փոխնախագահների համար. «Ժողովուրդ»

10:55 16.01.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նորընտիր խորհրդարանի ղեկավարությունը որոշել է իրեն ճոխություններ թույլ տալ. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանին, էդուարդ Շարմազանովին և Միքայել Մելքումյանին սպասարկած ավտոմեքենաները այժմ տրամադրվել են հանձնաժողովի նախագահներին: Իսկ ԱԺ նոր փոխնախագահների՝ Ալեն Սիմոնյանի, Լենա Նազարյանի և Վահե Էնֆիաջյանի համար ԱԺ ղեկավարությունը գնելու է նոր սերնդի «Տոյոտա Քեմրի» […]

̰
Կորյուն Խաչատուրյանը նշանակվել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն

10:52 16.01.2019

Կորյուն Խաչատուրյանը նշանակվել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն։ Նա գլխավորելու է Հիմնադրամի երևանյան գրասենյակի թիմի աշխատանքը՝ ապահովելով կազմակերպության առանցքային ծրագրերի իրագործումը՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնությունը և ավանդական ծրագրերը կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական ոլորտներում։ «Մեծ ոգևորությամբ եմ միանում ՔՈԱՖ-ին այս կարևոր ժամանակահատվածում։ Նախորդ 15 տարիների ընթացքում Հայաստանի գյուղական համայնքներում կյանքի որակի բարձրացման ուղղությամբ […]

̰
Մանվել Գրիգորյանը ցան­կանում է բուժման համար մեկնել Ֆրան­սիա. «Ժամանակ»

10:44 16.01.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանը ցանկանում է լքել Հայաստանը և բուժման համար մեկնել Ֆրանսիա: Այդ նպատակով տարբեր միջնորդների միջոցով նա դիմում է ներկայիս խորհրդարանի պատգամավորներին, որ վերջիններս ստորագրեն ՀՔԾ-ին ուղղված միջնորդության տակ, որպեսզի իր նկատմամբ կիրառվող խափանման միջոցը փոխվի, և ինքը կարողանա դուրս գալ Հայաստանից: Պատգամավորներն այնքան էլ հակված չեն ստորագրել նման միջնորդության տակ՝ […]

̰
Ո՞վ կլինի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանից հետո. «Փաստ»

10:41 16.01.2019

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի պետական համալսարանի՝ նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 22-ին: Նիստի օրակարգի առաջին երկու հարցերով նախատեսված են խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցերը: Ներկայումս քննարկումներ են ընթանում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածության շուրջ: Ըստ մեր հավաստի տեղեկությունների` այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն ՀՀ կրթության և գիտության նախարարի […]

̰
ԱԺ-ում քննարկում են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ստեղծման հարցը

10:26 16.01.2019

ԱԺ-ում այսօր շարունակվում են հանձնաժողովների ձևավորման աշխատանքները: Նիստի մեկնարկին քննարկել են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հարցը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հանձնաժողովի նախագահի թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանին հարցրել է, թե որքանով կա արտաքին հարաբերությունների հանձնաժողով ունենալու կարիք, եթե ստեղծվում է տարածաշրջանային հարաբերությունների հանձնաժողով, նաև կա արտաքին տնտեսական հարաբերությունների համար ստեղծված […]

̰
ALNOWAIS Investments ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի համատեղ նախագծերի իրականացմամբ

10:06 16.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է ALNOWAIS Investments ընկերության հիմնադիր անդամ և նախագահ Հուսեին Ալ Նովայիսի հետ։ Ընկերությունը գործունեություն է ծավալում հյուրանոցների և անշարժ գույքի, ենթակառուցվածքների, էներգետիկայի բնագավառներում, ունի վերականգնվող էներգետիկայի տարբեր ոլորտների նախագծերի իրականացման մեծ փորձառություն։ Ընկերության ղեկավարն ասել է, որ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ, մասնավորապես, վերականգնվող էներգետիկայի ոլորտի համատեղ նախագծերի […]

̰
Եթե պարզվի, որ քննարկվում է Արցախի կարգավիճակի հարցը՝ նշանակում է, որ իշխող ուժն ընտրություններից առաջ խաբել է ընտրողներին․ Ս․Դանիելյան

09:58 16.01.2019

«Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի նախընտրական թեզն այն էր, որ Հայաստանը Արցախի անունից չի բանակցելու: Այդ թեզը հաշվի առնելով են շատ ընտրողներ կատարել իրենց ընտրությունը»,- այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Հիմա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները շարունակում են բանակցությունները, քննարկում են Արցախի խնդիրը: Ինչ են քննարկում, անհասկանալի է: […]

̰
Սասուն Խաչատրյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին․ «Ժողովուրդ»

08:54 16.01.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 20-ի որոշմամբ Սասուն Խաչատրյանը մեկօրյա արձակուրդ է մեկնել հենց դեկտեմբերի 21-ին, այնուհետև նա վերադարձել է աշխատանքի: Սակայն իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն` չի բացառվում, որ Սասուն Խաչատրյանին կրկին ուղարկեն արձակուրդ, այս անգամ՝ անվերադարձ: Մեկնաբանությունների […]

̰
ՊԵԿ-ը «լուրջ» ակտեր է գրել, ինչը Ծառուկյանը պատրաստվում է դատական կարգով վիճարկել․ «Հրապարակ»

08:40 16.01.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Ամանորի տոների շեմին ստուգումներ են կատարվել որոշ գազալցակայաններում, և հատկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող կայաններում ՊԵԿ-ը բավականին «լուրջ» ակտեր է գրել, ինչն այժմ պատրաստվում են դատական կարգով վիճարկել: Խորհրդարանում այդ մասին հարց ուղղեցինք Գ. Ծառուկյանին։ Նա պատասխանեց․ «Ստուգումներ, բնականաբար, ընթանում են, ընթանում են մշտապես, ինչ վերաբերում […]

̰
Լենան չի ուզում ասոցացվել Արփինեի հետ․ «Հրապարակ»

08:28 16.01.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ նախագահությունը վերջապես համալրվեց տեղակալներով։ Քվեարկությամբ ընտրվեցին և Արարատ Միրզոյանի կողքը տեղավորվեցին Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանն ու Վահե Էնֆիաջյանը։ Մեր աչքից չվրիպեց տեղակալների դասավորվածությունը․ Լենա Նազարյանը նստել էր Էդուարդ Շարմազանովի տեղը, ԱԺ նախագահի աջ կողմում, այլ ոչ թե ձախ, որտեղ նախորդ խորհրդարանում նստում էին կին փոխնախագահները։ Ալեն Սիմոնյանն էլ նստել […]

̰
Այսօրվա իշխանությունը դաշտ չի բացում ընդդիմության համար, որպեսզի այն կարողանա ռեալիզացվել. Ռուբեն Հակոբյան

01:00 16.01.2019

Գերագույն խորհրդի, նախորդ գումարումների պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում նշել է, որ ինչպես ՀՀՇ-ն 1990-ականներին մասնատվեց, այդպես էլ կլինի հիմա. «Ես ակնկալում եմ, որ նման բան կլինի, որովհետև գաղափարախոսություն առայժմ չկա: Իշխանությունը այսօր շատ է բոլորի մեջ նստած: Փոխնախագահի պաշտոնը պիտի ընտրվի բաց մրցակցության պայմաններում. կարելի է ամեն խմբակցությունից մեկին ընտրել: Նիկոլ Փաշինյանը […]

̰
Լուսնի վրա կատարված կենսաբանական առաջին փորձարկման մասին պատմող տեսանյութ է հրապարակվել

00:46 16.01.2019

Չինաստանի պետական CGTN ալիքի Youtube-ի էջում Լուսնի վրա կատարված կենսաբանական առաջին փորձարկման մասին պատմող տեսանյութ է հրապարակվել: Գիտական փորձարկման համար գիտնականները երկրի արբանյակի վրա են տեղափոխել բամբակի սերմեր, որոնք որոշ ժամանակ անց ծիլ են տվել: Հաղորդվում է, որ փորձարկման նմուշները Լուսին տեղափոխվել են չինական «Chang’e 4» տիեզերական սարքի միջոցով: Փորձարկման համար Լուսին են տարվել նաև […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

21:17 15.01.2019

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 15-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Քոչարյանին կալանքի տակ պահելու հարցում կա մեծ պատվեր․ Հայկ Ալումյան

20:22 15.01.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով դատավարությունն այսօր կրկին ընդմիջվել է: Նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանը մերժել է պաշտպանական կողմի՝ դատարանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը և շարունակել գործի քննությունը: Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով  փոխարինելու միջնորդություն էր ներկայացրել պաշտպանական կողմը, իսկ նախաքննական մարմինը միջնորդել էր կալանքը  երկարաձգել ևս երկու ամսով, դատարանը […]

̰
BACK_TO_TOP