20:00 15.01.2019
«Եղել է հեղափոխական էյֆորիա, բայց սա հեղափոխություն չէ. հեղափոխությունն իր դասական ընկալմամբ ուրիշ բան է: Հեղափոխություն կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանի՝ իշխանափոխությունից առաջ ասածները, օրինակ՝ արտաքին քաղաքականության վեկտորում, նա բերեր, դարձներ իր գործունեությունը: Բացարձակապես շարունակվում է այն քաղաքականությունը, ինչ կար նախկին իշխանությունների դեպքում»,- ասել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Նրա […]
19:42 15.01.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր տարեմուտի առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Ողջունելով գործընկերներին՝ նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է նրանց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթել բեղմնավոր ու արդյունավետ աշխատանքային տարի։ Անցնելով աշխատակարգային հարցերի քննարկմանը՝ Սուրեն Պապիկյանը մարզպետներին կոչ է արել հետևողական և հասցեական մոտեցում ցուցաբերել համայնքների […]
19:32 15.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր քաղաքապետարանի շենքի մոտ են հավաքվել բացօթյա առևտրով զբաղվողները: Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարից արգելվել է մայթերում առևտուր իրականացնելը: Երևանի քաղաքապետարանը մայթերին առևտուր իրականացնողների հորդորում է մայթերից տեղափոխվել շուկա և զբաղվել օրինական առևտրով: Որոշմանը դեմ արտահայտվողներն ասում են, որ շուկաներում վարձավճարները բարձր են և իրենք ընտանիք պահելու խնդիր ունեն: […]
19:18 15.01.2019
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացել է բողոքի նոտա՝ կապված Ադրբեջանի օդանավակայաններում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ խտրականության հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայում դիվանագիտական աղբյուրին: «Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությունը ստացել է բողոքի նոտա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից՝ կապված Ադրբեջանի օդանավակայաններում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ էթնիկ սկզբունքի հիման վրա խտրականության դրսևորման […]
19:02 15.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Երևանի ավագանին սկսել է այն հարցի քննարկումը, ըստ որի՝ տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց 2018 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2019 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ: Նիստի ժամանակ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն այսպիսի […]
18:50 15.01.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտամետ համայնքում առանձնապես խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին: Արմավիրի մարզի Արտամետ համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի, ինչպես նաև ազոտական պարարտանյութերի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող […]
18:21 15.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր՝ ավագանու նիստի ժամանակ, ասել է, որ քաղաքապետարանի դահլիճն էլ է որոշակի նմանվել քաղաքին և դարձել փոքր-ինչ թափթփված, անկարգ ու կանոն: Վարդանյանը հավելել է, որ կանոնակարգը չի պահվում ոչ միայն նիստի մեկնարկի ժամի հարցում, այլև հարցուպատասխանի, ելույթների ժամանակ: «Լույս» խմբակցության անդամի այս ելույթից հետո նույն […]
18:12 15.01.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ հայտնել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փաստաբանի համար դատախազին հավասար իրավական պաշտպանություն սահմանելու նախագիծ է շրջանառության մեջ դրել. «Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով մասնավորապես նախատեսվում է դատախազին հավասար իրավական պաշտպանություն սահմանել […]
18:01 15.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է «Ցեղասպանությունների և վայրագությունների կանխման» մասին Էլի Վիզելի ակտը, որն ավելի վաղ Սենատում և Կոնգրեսում արժանացել էր հավանության: Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքից: Փաստաթղթի ստորագրմանն անդրադարձել է նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Նրանք նշել են, որ այս օրենքը հաղթանակ է նոր ցեղասպանությունների ու վայրագությունների կանխարգելման քաղաքական գործընթացների […]
17:48 15.01.2019
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Զուրաբիշվիլին Հայաստանի նորընտիր վարչապետին ուղղված շնորհավորական գրառում է կատարել թվիթերյան իր էջում: Վրաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին հաջողություն է մաղթել, իսկ բարեկամ հայ ժողովրդին` բարեկեցություն: My sincere congratulations to @NikolPashinyan on his appointment as Prime Minister of #Armenia. My best wishes for his success […]
17:36 15.01.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանին փոխարինող Թեհմինա Վարդանյանն այսօր նիստի ժամանակ ամբիոնին է մոտեցել ոչ թե օրակարգային հարցից, այլ հենց օրակարգից խոսելու նպատակով: «Այս գումարման ավագանիում առաջին նիստն է, որին որպես ավագանի մասնակցում եմ, չնայած դահլիճում եղել եմ որպես փորձագետ և առցանց հետևել եմ բոլոր նիստերին: Ցավով պետք է արձանագրեմ, որ դահլիճն էլ […]
17:30 15.01.2019
Տավուշի նախկին մարզպետ, այժմ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը ԱԺ առողջապահական հանձնաժողովի նախագահի թեկնածուին հարց ուղղելիս նշեց, որ իրենց մարզից մարդիկ մեկնում էին Վրաստանում բուժվելու, որովհետև այնտեղ բուժումն ավելի էժան է։ Հարցն այն մասին է, թե ինչ է պատրաստվում անել հանձնաժողովի ապագա ղեկավարը՝ այսպիսի իրավիճակից դուրս գալու համար։ Առողջապահության հանձնաժողովի նախագահի միակ թեկնածուն, որ «Իմ […]
17:27 15.01.2019
Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանի ելույթից հետո ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նրան խորհուրդ տվեց նախապես քննարկել իր գործընկերների հետ այն հարցերը, որոնց անդրադառնում է։ Ապա Թանդիլյանը հարցրեց՝ Զեյնալյանը տեղյա՞կ է Հայաստանում երեխանի օրգանների վաճառքից, ինչի մասին կառավարության նիստերից մեկի ընթացքում ասել էր այն ժամանակվա փոխվարչապետ, այժմ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Զեյնալյանը […]
17:21 15.01.2019
Հայաստանի Ազգային ժողովի առողջապահության հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Նարեկ Զեյնալյանն իր ելույթում ասաց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը այն համակարգն է, որ ապահովելու է Հայաստանում կենսաթոշակառուների պատշաճ սոցիալական վիճակը։ Ընդդիմադիր ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրեց՝ դա իր՝ Զեյլալյանի՞ կարծիքն է, թե՞ ամբողջ խմբակցության։ «Կուտակայինի պարտադիր բաղադրիչի մասին ես նշեցի ի՛մ համոզմունքը, և մեխանիզմների հետ […]
17:19 15.01.2019
Իսպանիայի իրավապահ մարմինները Կատալոնիայում իրականացրել են «Ալեքսանդրիա» հակաահաբեկչական գործողությունը, որի արդյունքում ձերբակալել են ահաբեկչության ծրագրման մեջ կասկածվող 14 հոգու: Այս մասին հայտնում է Regio 7 պարբերականը: Նշվում է, որ ուժային կառույցների ավելի քան 100 աշխատակիցներ զուգահեռ իրականացրել են գործողություններ Բարսելոնի տարբեր հատվածներում և արվարձաններում: Ձերբակալվել են ջիհադական խմբավորման անդամներ, որոնք քաղաքում ապրել են գողացած ու […]
17:18 15.01.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: «Հարգելի Նիկոլ Վովայի Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Մաղթում եմ, որպեսզի Ձեր ակտիվ աշխատանքը պատասխանատու պաշտոնում նպաստի Հայաստանի համակողմանի զարգացմանը և միջազգային ասպարեզում հեղինակության ամրապնդմանը, ինչպես նաև լավ նպատակների իրականացմանը: […]
17:06 15.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Ալբորզ նահանգում ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի վարչապետը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Ավելի վաղ […]
16:58 15.01.2019
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Գրիգորյանը: Նա փոխարինում էր հունվարի 11-ին ազատման դիմում ներկայացրած Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին: Հիշեցնենք, որ նույն օրը աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը: Դեռ հայտնի չէ, թե ԱԺ նոր ղեկավարությունը […]
16:56 15.01.2019
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Մասդար Սիթի» (Masdar City) նորարարական քաղաք։ «Մասդար Սիթի»-ն Աբու Դաբիի էմիրությունում կառուցվող քաղաք է։ Այն հաճախ անվանում են նաև ապագայի էկո-քաղաք, որն ամբողջությամբ պետք է սնուցվի արևային և վերականգնվող էներգիայի այլ աղբյուրների միջոցով: Մասդարի քաղաքային զարգացման փիլիսոփայությունը հիմնված է տնտեսական, սոցիալական և շրջակա […]
16:52 15.01.2019
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է 7-րդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի այն արտահայտությանը, թե եթե ՀՀԿ-ն կկորցնի իր ձայների նույնիսկ 4.7 տոկոսը: «Նախ, արձանագրենք, որ այս մարդիկ մերժում են բազմակարծությունը։ Երկրորդ, բավական է ՀՀԿ-ի դարդերով ապրեք։ Եթե ինչ-որ մեկը, կամ որևէ քաղաքական ուժ կորցնում ու կորցնելու է տոկոսներ, […]
16:51 15.01.2019
«Երկու տարբերակ է քննարկվում՝ Սփյուռքի կոմիտեի ստեղծման, և, ըստ էության, վարչապետին կից կամ կառավարության ներսում սփյուռքի հետ հարցերով հատուկ հանձնակատարի շատ մեծ գրասենյակ ունենալու մասին»,- այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը: «Հետևություն անելով վարչապետի և քաղաքական թիմի հետ ունեցած քննարկումների ողջ բովանդակությունից՝ չի բացառվում, որ բացարձակապես չի տուժի, դեռ […]
16:42 15.01.2019
Երուսաղեմի Նուրհան պատրիարքը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: «Կաղոթենք, որ ստանձնելով վարչապետի պատասխանատու պաշտոնը՝ իրականացնենք մեր ժողովրդի ակնկալիքները՝ կայունացնելու Հայաստանի և Արցախի զույգ պետականությունները, բարձրացնելու Հայոց բանակի մարտունակությունը, զարգացնելու տնտեսությունն ու բարելավելու մեր հայրենակիցների ընկերային պայմանները»,- նշված է հաղորդագրության մեջ: https://www.facebook.com/photo.php?fbid=10217310730502942&set=a.10208816766239144&type=3&theater&ifg=1
16:34 15.01.2019
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն աշխատանքային այցով գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում: Նախարարի պաշտոնակատարը մասնակցել է Աբու Դաբիում կայացած Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) ասամբլեայի 9-րդ նստաշրջանին: Այս մասին հայտնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից: Ասամբլեայի նստաշրջանը Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության բարձր մակարդակի տարեկան ժողովն է, որի […]
16:33 15.01.2019
Ադրբեջանում առնվազն մեկ տասնյակ հասարակական ու քաղաքական գործիչներ միացել են երկրի մոտ 150 քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով հացադուլին։ Դրան միացել է նաև ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան, որը ժամանակին ազատազրկված է եղել քաղաքական դրդապատճառով։ Իսմայիլովան իր ֆեյսբուքյան գրառման միջոցով ներկայացրել է հացադուլին միացած մի քանի անհատների հացադուլների տևողությունը՝ մինչև 12 օր, ու ավելացրել իրենը՝ 1 […]
16:30 15.01.2019
Հունվարի 15-ին Բարձրագույն դատական խորհուրդը՝ Խորհրդի նախագահի գլխավորությամբ, հրավիրել է խորհրդակցություն Սնանկության դատարանի գործունեության և ընթացիկ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են Խորհրդի անդամները, Սնանկության դատարանի նախագահը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, Դատական դեպարտամենտի ղեկավարը: Սնանկության դատարանի նախագահը Խորհրդին ներկայացրել է նորաստեղծ դատարանի աշխատանքների կազմակերպման վիճակը, «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի անցումային […]
16:29 15.01.2019
Աֆղանստանում հայտնաբերվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի նմանակը: Այս մասին հայտնում է Mashable պորտալը: Հաղորդվում է, որ «Ամերիկյան կուռք» ծրագրի աֆղանական տարբերակի մասնակից Աբդուլ Սալամն աննկարագրելի նմանություն ունի Կանադային վարչապետի հետ, ինչն էլ նրան հանրահայտ է դարձրել ամբողջ աշխարհում: Աղբյուրը հայտնում է, որ երգիչն ինքն էլ նկատած չի եղել Թրյուդոյի հետ ունեցած նմանությունը՝ մինչև այն […]
16:26 15.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Գերագույն խորհրդի, նախորդ գումարումների պատգամավոր Ռուբեն Հակոբյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Մենք լեգիտիմ խորհրդարան էլի ունեցել ենք. դա 1990թ. Գերագույն խորհուրդն էր: Ես մի քանի գումարումների պատգամավոր եմ եղել, կարող եմ ասել, որ հընթացս մտանք քաղաքականություն, որովհետև դպրոց չէինք անցել: Շեշտադրումը հստակ էր, թե ինչ է մեզանից պահանջում […]
16:19 15.01.2019
«Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչին կուզենայի երկու խոսքով անդրադառնալ… Կարծում եմ, որ այս համակարգն այսօրվա պայմաններում այն օպտիմալ համակարգն է, որ հնարավորություն կտա ՀՀ-ին ապագայում ՀՀ բնակչության համար ապահովել բարեկեցիկ, սոցիալապես ապահով և արժանապատիվ ծերություն»,-այս մասին ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց «Իմ քայլը» դաշինքի կողմից ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Նարեկ Զեյնալյանը։ Նա խոսեց նաև […]
16:18 15.01.2019
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունները՝ կապված Իրանի հետ: Այս մասին հայտնել է Irana.ir լրատվական գործակալությունը: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է դասեր քաղի տարածաշրջանում թույլ տված քաղաքական սխալներից: Ներկայացուցիչը հավելել է, որ Իրանը տարածաշրջանի իր հարևանների հետ կշարունակի փոխգործակցության և խաղաղ […]
16:15 15.01.2019
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի եթերում Սփյուռքի նախկին նախարար, այժմ «Իմ քայլը» դաշինքի անդամ Մխիթար Հայրապետյանն, անդրադառնալով 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին, նշել է՝ հպարտության զգացում է եղել բոլորի մոտ: «Կարող եմ ասել՝ վերջապես Ազգային ժողովի 7-րդ գումարումը ըստ էության մարմնավորում էր հայ մարդու երազանքը՝ ունենալ խորհրդարան կամ օրենսդիր մարմին, որտեղ ինքը ներկայացված կլինի, […]