Սփյուռքը որպես քսակ էր դիտարկվում, այդ քաղաքականությունը պիտի փոխվեր. Մխիթար Հայրապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+25.09 oC

Սփյուռքը որպես քսակ էր դիտարկվում, այդ քաղաքականությունը պիտի փոխվեր. Մխիթար Հայրապետյան

12:59 16.01.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հունվարի 16-ին խորհրդարանում ՀՀ սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանին դիմելով`ասաց, որ Սփյուռքը նախկինում մշտապես դիտվել է որպես դրամապանակ, չենք ունեցել Սփյուռքի հետ փոխհարաբերությունների ու աշխատանքի ռազմավարություն: Հաշվի առնելով, որ Հայրապետյանը պաշտոնավարել է, նախորդների թողած տեղեկատվական բազային ծանոթացել, Սամսոնյանը հետաքրքրվեց` ի՞նչ թերացումներ է նա արձանագրել ու ի՞նչ նոր մոտեցումներ է փորձել ներդնել: Սամսոնյանը հետաքրքրվեց նաև, թե ինչպիսի՞ն է այդ հարաբերությունների վերաբերյալ նրա տեսլականը` Սփյուռքի ներուժը ոչ միայն բարեգործության, այլ նաև հանրային դիվանագիտության ոլորտում կիրառելու համար: Պատգամավորը նաև հայտնեց` կա կարծիք, ըստ որի` ավելի ճիշտ կլինի, որ Սփյուռքի հետ հարաբերությունները համակարգող մարմինն ունենա ոչ պետական ձևաչափ, որպեսզի կարողանան այդ ձևաչափում խուսափել նաև այլ երկրների ներքին գործերին միջամտելուց:

Հայրապետյանը պատասխանեց, որ իր գործունեության ութ ամիսների ընթացքում մի խումբ սփյուռքագետների հետ իրենք Սփյուռքի հետ քաղաքականության, ռազմավարության նոր կոնցեպտ են մշակել: Նա տեղեկացրեց, որ նախարարության գործունեության 10 տարիների ընթացքում և դրանից առաջ, ըստ էության, ռազմավարություն չի եղել, իրենք մշակել են սևագիր տարբերակը, որ պետք է տաներ նրան, որ ունենայինք այդ ռազմավարությունը: Հայրապետյանը խոստացավ` հետևողական է լինելու, որ նաև խորհրդարանական հարթակն օգտագործվի այդ ռազմավարության մշակման համար:

«Սփյուռքը որպես քսակ էր դիտարկվում, այդ քաղաքականությունը պիտի փոխվեր, պիտի լիներ երկկողմանի փոխշահավետության` «Ուժեղ Հայաստան – Ուժեղ Սփյուռք, Ուժեղ Սփյուռք-Ուժեղ Հայաստան» սկզբունք: Նախարարության գոյության ողջ ընթացքում խորքային հետազոտություններ չեն արվել գույքագրման առումով, թե որտեղ ինչ ունենք, մտավոր ներուժի բազան սահմանափակ էր»,- ասաց նա:

Նախկին նախարարը նշեց նաև, որ հասկանալի չէր, թե քանի միլիոն է Սփյուռքը` 7, թե 12, և այստեղ պետությունը պետք է մասնավորի հետ էլ համագործակցի: Նա նաև խոստովանեց` Սփյուռքի հետ հարաբերությունները համակարգող մարմնի` ոչ պետական ձևաչափ ունենալու մասին կարծիք չէր լսել, առաջին անգամ է լսում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին

20:13 21.05.2025

Նիկոլ Փաշինյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին։ Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը […] ...

SHANTNEWS

20:00 21.05.2025

SHANTNEWS

Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատելու առաջարկից

19:58 21.05.2025

Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատելու առաջարկից

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատանքի անցնելու առաջարկից, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ «Ալ Հիլալի» ներկայացուցիչը մեկնել է Միլան ու հանդիպել Ինձագիի հետ, սակայն նա մերժել է Ռիադը ներկայացնող ակումբը գլխավորելու առաջարկը։ 49-ամյա մասնագետը երջանիկ է «Ինտերում» և կենտրոնացած է «Կոմոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի վերջին` 38-րդ […] ...

Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

19:56 21.05.2025

Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված Եվրոպական միության դեսպաններին, որոնք այցելել են Հայաստան: Վարչապետը ողջունել է դեսպանների այցը և նման ձևաչափով հանդիպումների անցկացումը: Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների, փոխգործակցության ու հետագա զարգացման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի […] ...

Ապօրինի ծառահատում կատարած տղամարդը հայտնաբերվել է

19:47 21.05.2025

Ապօրինի ծառահատում կատարած տղամարդը հայտնաբերվել է

Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթը ապօրինի ծառահատման հատկանիշներով էր: Շնողի անտառպետության տարածքից ապօրինի հատել էին հացենի տեսակի ծառեր: Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ ապօրինի ծառահատումը կատարել է Շնող գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդը: Նա մայիսի 19-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նախաքննությունը շարունակվում է։ […] ...

Տեղեկատվական հանդիպմանը ներկայացվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերը

19:40 21.05.2025

Տեղեկատվական հանդիպմանը ներկայացվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ` մայիսի 20-ին տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող և ոլորտով հետաքրքրված մասնագետների և հայրենադարձների հետ: Նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, ներկայացրել է նախարարության տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված ծրագրերն ու օրենսդրական փոփոխությունները, որոնցով պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնություններ են առաջարկվում […] ...

BACK_TO_TOP