TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+24.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կրթությունը ծախս չէ, ներդրում է, և այդ ներդրումը պետք է անի պետությունը. Հովհաննես Հովհաննիսյան

16:05 16.01.2019

ՀՀ կրթության և գիտության նախկին փոխնախարար, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը հունվարի 16-ին խորհրդարանում իր ելույթը սկսեց մի խնդրով, որին ԱԺ ամբիոնից որևէ անդրադարձ չի եղել: Նա անդրադարձավ միջին մասնագիտական կրթության կարևորությանը: Հովհաննիսյանի խոսքերով` այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ յուրաքանչյուր փոքր խնդրի համար միանգամից մեղադրում են նախարարին կամ վարչապետին: «Մի փոքր խնդիր, անձնային կոնֆլիկտ […]

̰
Արմեն Խաչատրյանն առաջարկում է ԱԺ-ում Սփյուռքի ներկայացուցիչներից կազմված վերին պալատ ստեղծել

16:02 16.01.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը հունվարի 16-ին խորհրդարանում հանդես եկավ առաջարկով` ուղղված Հայաստանի կյանքին Սփյուռքի ավելի ակտիվ ներգրավվածության ապահովմանը: Նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» հիմնական նպատակներից մեկը հայության մարդկային, ֆինանսական և ինտելեկտուալ ներուժի կենտրոնացումն է Հայաստանի Հանրապետությունում, որին ձգտում է ցանկացած հայ: Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ թռիչքային մեծ հաջողություններ կարձանագրվեն, եթե գոնե մասամբ սա իրականացվի: […]

̰
Հովիկ Աղազարյանն առաջարկեց «երկպալատ խորհրդարան» գաղափարը դնել շրջանառության մեջ

16:00 16.01.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը հունվարի 16-ի նիստում անդրադարձավ Հայաստանի զարգացման գործում Սփյուռքի դերակատարությունն ավելացնելու հարցին: Նա առաջարկեց մի պահ տեղափոխվել պայմանականությունների դաշտ, ենթադրել, որ աշխարհը Հայաստանն է, ու հայերը աշխարհում դարձել են փոքրամասնություն, իսկ Հայաստանը համայն հայության մայրաքաղաքն է, հետևաբար ողջ աշխարհի նպատակը պետք է լինի ծաղկեցնել, զարգացնել մայրաքաղաքը` Հայաստանի Հանրապետությունը: Նա […]

̰
ՊԵԿ-ում աշխատակիցների թվի կրճատում է կատարվել. Դավիթ Անանյան

15:54 16.01.2019

ՀՀ ՊԵԿ 128 աշխատակից ազատվել է աշխատանքից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա հայտարարել է, որ դա իրականացվել է կառուցվածքային փոփոխությունների արդյունքում: «Դեռևս հոկտեմբերի 20-ին կամ 22-ին տեսչական գործունեություն իրականացնող, այսինքն՝ հարկային վերահսկողություն իրականացնող շուրջ 7 վարչությունների աշխատակիցներ, որոնց ընդհանուր թվակազմը շուրջ 580 է, ստացել էին կառուցվածքային փոփոխությունների […]

̰
Եզդիներն ունեն մեծ սփյուռք, որն օժտված է մեծ ռեսուրսներով, սակայն չկա համակարգող կենտրոն. Ռուստամ Բաքոյան

15:53 16.01.2019

Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը խորհրդարանում նշեց, որ նախորդ իշխանություններից ժառանգվել է մի համակարգ, որն ազգային փոքրամասնությունների ոլորտում բազմաթիվ թերություններ ունի, դրանցից մեկը ձևակերպեց որպես խնդիր: Բաքոյանն ասաց, որ ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներն ու օրենսդրությունը նախատեսում են հավասար պայմաններ ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման ու մեդիահնարավորությունների համար, դրա համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տրվել […]

̰
Գևորգ Պետրոսյանը` դեսպանների և դպրոցի տնօրենների ընտրության և ուսանողների ընդունելության մասին

15:42 16.01.2019

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի  ընտրության վերաբերող քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասել է, որ կարող է տպավորություն ստեղծվել, որ խորհրդարանում պատգամավորները տալիս են նախարարներին ուղղվելիք հարցեր: «Ձեր հանձնաժողովն է իրականացնելու վերահսկողություն, ուստի այդ հարցերը ձեզ պետք է տրվեին: Մենք շատ մեծ ուշադրություն պետք է դարձնենք Սփյուռքում Հայաստանը ներկայացնողներին: […]

̰
Երևանին տասնապատիկ ավելի շատ գումար է տրվում բյուջեից, քան մնացած քաղաքներին. Վարդան Ղուկասյան

15:25 16.01.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը խորհրդարանի հունվարի 16-ի նիստում հարց բարձրացրեց, որ տարիներով ծառացել է Գյումրիի քաղաքապետարանի առջև: Նա հայտնեց, որ Գյումրիի քաղաքապետարանից է ֆինանսավորվում 15 սպորտդպրոց, 7 երաժշտական դպրոց, 4 թանգարան և մեկ տիկնիկային թատրոն, որը ՀՀ-ում առաջինն է: «Այդ չեղած բյուջեն, որը մոտ 3 մլրդ դրամ է, դրա մոտ 30-40 տոկոսը […]

̰
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին

15:18 16.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է քննվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Րոպեներ առաջ դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին՝ ժամը 17։30-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը: […]

̰
Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Էլմար Մամեդյարովի հետ

15:08 16.01.2019

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին թվիթերյան գրառմամբ տեղեկացնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա նաև լուսանկարներ է հրապարակել իր թվիթերյան էջում   Մեկնարկել է #Հայաստան‘ի ԱԳ նախարարի պ/կ Մնացականյանի հանդիպումն #Ադրբեջան‘ի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:/ Meeting of acting Foreign Minister of #Armenia Zohrab […]

̰
Բաքվից ԼՂ հարցի լուծում որոնելու պատրաստակամություն են հայտնել, հուսով ենք՝ Երևանը կպատասխանի փոխադարձությամբ․ Լավրով

14:56 16.01.2019

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ասուլիսի վերջին հարցը վերաբերում էր Ադրբեջանի հետ ռուսական կողմի հարաբերություններին։ Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը հարցրեց՝ 2018 թվականը կարելի՞ է բեկումնային համարել երկկողմանի հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Լավրովը բացատրեց, որ ճիշտ չէ նման բառապաշար օգտագործել երկու երկրների հարաբերությունների զարգացումը բնորոշելիս, որովհետև այդ հարաբերությունները զարգանում են կայուն ու դինամիկ կերպով, ոչ թե ցատկերով։ […]

̰
Լավրովը՝ Brexit-ի հարցում ՌԴ-ի դիրքորոշման մասին

14:42 16.01.2019

ՌԴ արտգործնախարարը բերել է Մակեդոնիայի օրինակը, որին անվանափոխության դիմաց առաջարկել են ընդունել ՆԱՏՕ:

̰
Ես ու քաղաքականությունը իրար հանդիպեցինք քաղաքացիական դաշտում. Թագուհի Ղազարյան

14:33 16.01.2019

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Ես ու քաղաքականությունն իրար հանդիպեցինք քաղաքացիական դաշտում: Երբ մի շարք քաղաքական հարցերի համար սկսեցի փողոցային պայքարի դուրս գալ, չէի պատկերացնում, որ կլինեմ քաղաքականության մեջ: Եթե քաղաքական գործիչը գենետիկ մակարդակով ժողովրդին չի կարևորում, ապա դա դեմագոգիա է, բայց իմ քաղաքական գիտակցությունը […]

̰
Դատավորն ապաքաղաքականացված է. Մեսրոպ Մակյանը՝ ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ

14:30 16.01.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց հրաժարվեց նաև քրեական  գործից անջատված մասով մեղադրյալ Վահե Պետրոսյանը: Նա հրաժարվեց նաև իր նախաքննական ցուցմունքներից: Պետական մեղադրողը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները: Ըստ դրանց՝ Վահե Պետրոսյանը քաղաքականությամբ երբեք չի հետաքրքրվել, սակայն Կարեն Հակոբյանի հորդորով մասնակցել է  Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանության համար կազմակերպված ցույցին: Կարեն Հակոբյանն ասել […]

̰
Ստամբուլում հակաամերիկյան զանգվածային ցույցեր են անցկացվել

14:27 16.01.2019

Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության շենքի մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել: Այս մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը: Ակցիան անցկացրել են ազգայնական Դողու Փերինչեքի գլխավորած «Հայրենիք» կուսակցության անդամները՝ դատապարտելով Թրամփի կողմից հնչեցրած սպառնալիքները, թե Սիրիայում քրդերի վրա հարձակման դեպքում կկործանի Թուրքիայի տնտեսությունը:: Հակաամերիկյան կոչերից բացի, ակցիայի մասնակիցները հանդես են եկել նաև հայտարարությամբ: «ԱՄՆ զորքերի՝ Սիրիայից դուրս բերելու պատճառը […]

̰
Իրավաբանականում լույս ընծայվող դասագրքերը ծակ զուգագուլպաներ կամ օգտագործված շրթներկ չեն. Գևորգ Պետրոսյան

14:03 16.01.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը հունվարի 16-ին խորհրդարանում դիմեց Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանին` խոսելով բուհերում դասագրքերի պակասի մասին: Նա բերեց իր` իբրև Իրավագիտության ֆակուլտետի ուսանողի օրինակը, նշեց, որ իրենք տարեկան 800 հազար դրամ ուսման վարձ են վճարում, և որոշ առարկաների դեպքում դասագրքեր կան, […]

̰
Կրթության սահմանադրական իրավունքի իրացման համար սոցիալական աջակցություն է պետք. Գայանե Աբրահամյան

13:57 16.01.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը խորհրդարանում հունվարի 16-ին անդրադարձավ կրթության ոլորտում սոցիալական արդարության խնդրին, որ այս պահին չլուծված խնդիրներից է: Նա ընդգծեց` սոցիալական որոշակի աջակցություն պետք է լինի` իրացնելու կրթության պարտադիր, սահմանադրական իրավունքը, ապա հետաքրքրվեց, թե Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովն ի՞նչ օրենսդրական նախաձեռնությունների հնարավորություն կարող է ունենալ: Նշված հանձնաժողովի […]

̰
Ազգային փոքրամասնությունների հարցն իշխանություն-ընդդիմություն տիրույթում չէ. Արարատ Միրզոյան

13:55 16.01.2019

Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության անդամ Կնյազ Հասանովը, հունվարի 16-ին խորհրդարանում ելույթ ունենալով, նշեց, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների համար մշտապես պայմաններ են ստեղծվել` պահպանելու իրենց լեզուն, մշակույթը և այլն, իրենք այսօր ունեն ռադիոհաղորդումներ, սովորում են իրենց լեզուներով, ունեն ազգային թերթեր, որ հրատարակվում են, ֆինանսավորվում են կառավարության կողմից, թեպետ չնչին է այդ ֆինանսավորումը: Նա շնորհակալություն […]

̰
Հայցում եմ ընկերների ներողամտությունը. Հրանտ Մարգարյանը թեկնածությունը չի դնի ՀՅԴ Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ

13:49 16.01.2019

Տեղի է ունեցել ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի բացումը: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել է, որ 2018թ. գարնանը տեղի ունեցած իրադարձությունները համարում է համաժողովրդական զարթոնք, որը «եկավ թոթափելու երկրում երկար տարիներ ծանրացած անարդարությունները»: «Այն եկավ վճռական և վերջնական ոչ ասելու երկրում առկա խտրական քաղաքականությանը, սոցիալական անարդարությանը, կաշառակերությանը, անգործությանն ու աղքատությանը։ Սակայն ինչ-որ ուժեր լավագույնս օգտագործեցին ժողովրդի […]

̰
Հույս ունենք ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ ձևաչափում. Սեմերիկովը շնորհավորել է Փաշինյանին

13:48 16.01.2019

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Վալերի Սեմերիկովի ուղերձում, մասնավորապես, նշված է. «Խնդրում եմ ընդունել ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները վերահաստատում են, որ Հայաստանի ժողովուրդը Ձեր կողմից հայտարարված ժողովրդավարական խորը բարեփոխումների ուղղության հետ հույսեր […]

̰
Պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչպես է պատկերացնում Մխիթար Հայրապետյանը նոր «Մեծ հայրենադարձության» կազմակերպումը

13:30 16.01.2019

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Մխիթար Հայրապետյանից այսօր խորհրդարանում ԱԺ պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետարքրքրվել է, թե ինչ մոտեցումներ ունի Հայրապետյանը հայրենադարձության մասով: «Հատկապես բարձրորակ գիտնականների վերադարձի մասով ի՞նչ մոտեցումներ ունենք»,- հարցրել է Արկադի Խաչատրյանը: «Մեծ հայրենադարձության մասին խոսելն ակտուալ չէ, Հայաստանը պետք է պատրաստ լինի նաև տնտեսությամբ: Կարևորում […]

̰
Առայժմ շոկային վիճակի մեջ եմ. Արման Աբովյանը՝ ԱԺ-ում բարձրացած աղմուկի մասին

13:20 16.01.2019

«Կարա Մոնղոլիայի դրոշն էլ կախված լինի, բայց ես գիտեմ մի բան, որ ՀՀ դեսպանատան գլխին եղել է միայն ՀՀ դրոշը: Ինչ վերաբերում է ՌԴ շահերը սպասարկելուն, ապա դա Ադրբեջանի թեզերից է»,- հունվարի 16-ին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի շուրջ ԱԺ նիստերի դահլիճում […]

̰
Այսօր ծնողը երեխային տարրական դասարանից ուղարկում է կրկնուսույցի մոտ. Սրբուհի Գրիգորյան

13:19 16.01.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը հունվարի 16-ին խորհրդարանում, դիմելով Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանին` բարձրաձայնեց դպրոցներում տնօրենների ընտրության հետ կապված և մի շարք այլ հարցերի: Գրիգորյանը նշեց, որ կրկնուսույցների մշակույթ է ձևավորվել, և եթե նախկինում միայն 10-րդ դասարանում էին դիմում կրկնուսույցների, այսօր մարզերում, […]

̰
Դեսպաններն արդեն այցելում են ՌԴ-ում պահվող և լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացուն․ Լավրով

13:15 16.01.2019

Ռուսաստանում պահվող և լրտեսության մեջ մեղադրվող Փոլ Ուիլանին արդեն մեկ դեսպան այցելել է, մյուս դեսպանն «այսօր-վաղը» կայցելի նրան, ամերիկացի դեսպանն էլ մտադիր է երկրորդ անգամ այցելել բանտարկված ամերիկացուն։ Այս մասին այսօր իր ասուլիսի ժամանակ հայտնեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ 4 երկրի քաղաքացիություն ունեցող Ուիլանին այցելելու համար առայժմ չի դիմել միայն բրիտանական կողմը. եթե դիմեն, ապա […]

̰
Հիմա ինչո՞ւ կարևոր չէ Սփյուռքի նախարարությունը, որովհետև Դուք էլ նախարար չե՞ք. Մարուքյանը` Մխիթար Հայրապետյանին

13:14 16.01.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Սփյուռքի նախկին նախարար, «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանին հարց ուղղեց` կապված նախարարությունը կրճատելու որոշման հետ: «Դուք դիսկոմֆորտ չե՞ք զգում, մոտ 8 ամիս եղել եք Սփյուռքի նախարար, Ձեր հարցազրույցներում, արտերկրյա այցերի ժամանակ շեշտադրել եք, որ կարևոր է նախարարության ու Ձեր` որպես նախարարի, առաքելությունը, հետո գալիս եք խորհրդարան, նախարարությունն ընկնում […]

̰
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման օրակարգում լինելու է Սիրիայի հարցը․ Լավրով

13:13 16.01.2019

Սիրիական հակամարտության կարգավորումը, թեև դանդաղ, բայց առաջ է ընթանում։ Այս մասին իր ասուլիսի ընթացքում այսօր հայտարարեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշեց, որ հակամարտության կարգավորմանը զուգահեռ պետք է պայքար իրականացնել ահաբեկչական խմբերի դեմ։ Նրա խոսքերով՝ հիմա ահաբեկչական խմբերը հիմնականում կենտրոնացած են Իդլիբի հատվածում, որտեղ «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորումն իր մեջ է միավորել մյուս ահաբեկիչներին, հարվածներ […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերության գործադիր տնօրենի հետ. առաջարկվել է ճանաչողական այց կատարել ՀՀ

13:10 16.01.2019

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ։ ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերությունը հիմնականում գործունեություն է ծավալում բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, անշարժ գույքի, ենթակառուցվածքների, կրթության, գիտության ոլորտներում։ Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել MASDAR-ի տեխնոլոգիաների և գիտության կրթահամալիրում սովորելու համար Հայաստանից […]

̰
Սիրիայի տարածքում ԱՄՆ վերահսկած տարածքը պետք է վերադարձվի կառավարական վերահսկողությանը․ Լավրով

13:07 16.01.2019

Գաղտնիք չէ, որ սիրիական տարածքում տեղակայված ամերիկյան զորքերը գրեթե երկու տասնյակ ռազմաբազաներ են հիմնադրել այնտեղ, ինչպես նաև դաշնակցել են տեղի քրդական զինված խմբերի հետ, զենքով են ապահովել նրանց և այլն։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հնչած հարցին պատասխանելիս ասաց Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Նա նշեց, որ ամերիկյան զորքերի դուրսբերման դեպքում լավագույն և, ըստ էության, […]

̰
Այս պահին օրակարգում չկա երկպալատ խորհրդարան ունենալու հարց. Մխիթար Հայրապետյան

13:06 16.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ խորհրդարանում հանձնաժողովների նախագահներ են ընտրում: Հերթը հասել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությանը, որպես նախագահի թեկնածու՝ առաջադրվել է ՀՀ Սփյուռքի նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը։ «Ձեր կարծիքն է հետաքրքիր երկպալատանի խորհրդարանական համակարգին անցնելու մասին»,- հետաքրքրվել է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Հովիկ Աղազարյանը: […]

̰
Սփյուռքը որպես քսակ էր դիտարկվում, այդ քաղաքականությունը պիտի փոխվեր. Մխիթար Հայրապետյան

12:59 16.01.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հունվարի 16-ին խորհրդարանում ՀՀ սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանին դիմելով`ասաց, որ Սփյուռքը նախկինում մշտապես դիտվել է որպես դրամապանակ, չենք ունեցել Սփյուռքի հետ փոխհարաբերությունների ու աշխատանքի ռազմավարություն: Հաշվի առնելով, որ Հայրապետյանը պաշտոնավարել է, նախորդների թողած տեղեկատվական բազային ծանոթացել, Սամսոնյանը հետաքրքրվեց` ի՞նչ թերացումներ է նա արձանագրել ու ի՞նչ նոր մոտեցումներ է […]

̰
Չեմ կարծում, որ Սփյուռքի նախարարությունը կարող էր ազդել Կարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու որոշման վրա. Հայրապետյան

12:52 16.01.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը հունվարի 16-ին խորհրդարանում ՀՀ սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանին հիշեցրեց Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի հասցեին հնչող սպառնալիքների մասին: «Կարո Փայլանին Թուրքիայի խորհրդարանը փորձում է զրկել անձեռնմխելիությունից, հանձնաժողովը ինչպե՞ս է կարողանալու կանգնել կողքին, ինչպե՞ս է դրսևորելու»,- հետաքրքրվեց նա: Հայրապետյանը պատասխանեց, որ եթե Սփյուռքի նախարարությունը լիներ, չի կարծում, թե […]

̰
BACK_TO_TOP