13:07 16.01.2019
Գաղտնիք չէ, որ սիրիական տարածքում տեղակայված ամերիկյան զորքերը գրեթե երկու տասնյակ ռազմաբազաներ են հիմնադրել այնտեղ, ինչպես նաև դաշնակցել են տեղի քրդական զինված խմբերի հետ, զենքով են ապահովել նրանց և այլն։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հնչած հարցին պատասխանելիս ասաց Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Նա նշեց, որ ամերիկյան զորքերի դուրսբերման դեպքում լավագույն և, ըստ էության, միակ ընդունելի տարբերակն այդ տարածքների վերահսկողությունը Սիրիայի կառավարական ուժերին հանձնելն է։ Անդրադառնալով այդ տարածքում քրդական ուժերի վերահսկողությանը` Լավրովը նշեց, որ քրդական խմբերին պետք է տալ առանձին իրավունքներ, սակայն, միևնույն է, ընդհանուր վերահսկողությունը պետք է վերադարձվի Սիրիայի կառավարությանը։
Սակայն Լավրովը թերահավատություն հայտնեց ամերիկյան զորքերի դուրսբերման հետ կապված, քանի որ, ըստ նրա, զորքերի դուրսբերման մասին ամերիկյան կողմը պարբերաբար տարբեր ու իրարամերժ հայտարարություններ է անում։ Սա, ըստ Լավրովի, նման է ամերիկացի գրող Մարկ Տվենի երգիծական այն խոսքերից մեկին, թե «ծխելը թողնելուց հեշտ բան չկա․ ես դա արել եմ բազմիցս»։
10:00 27.06.2025
Հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցում10:00 27.06.2025
Հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցումՀունիսի 27-ին, ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային […] ...
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...