TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+13.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երուսաղեմի Նուրհան պատրիարքը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

16:42 15.01.2019

Երուսաղեմի Նուրհան պատրիարքը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: «Կաղոթենք, որ ստանձնելով վարչապետի պատասխանատու պաշտոնը՝ իրականացնենք մեր ժողովրդի ակնկալիքները՝  կայունացնելու Հայաստանի և Արցախի զույգ պետականությունները, բարձրացնելու Հայոց բանակի մարտունակությունը, զարգացնելու տնտեսությունն  ու բարելավելու մեր հայրենակիցների ընկերային պայմանները»,- նշված է հաղորդագրության մեջ: https://www.facebook.com/photo.php?fbid=10217310730502942&set=a.10208816766239144&type=3&theater&ifg=1

̰
Գարեգին Բաղրամյանն Աբու Դաբիում մասնակցել է Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության ասամբլեային

16:34 15.01.2019

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն աշխատանքային այցով գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում: Նախարարի պաշտոնակատարը մասնակցել է Աբու Դաբիում կայացած Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) ասամբլեայի 9-րդ նստաշրջանին: Այս մասին հայտնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից: Ասամբլեայի նստաշրջանը Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության բարձր մակարդակի տարեկան ժողովն է, որի […]

̰
Ադրբեջանի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով հացադուլին միանում է նաև հայտնի լրագրող

16:33 15.01.2019

Ադրբեջանում առնվազն մեկ տասնյակ հասարակական ու քաղաքական գործիչներ միացել են երկրի մոտ 150 քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով հացադուլին։ Դրան միացել է նաև ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան, որը ժամանակին ազատազրկված է եղել քաղաքական դրդապատճառով։ Իսմայիլովան իր ֆեյսբուքյան գրառման միջոցով ներկայացրել է հացադուլին միացած մի քանի անհատների հացադուլների տևողությունը՝ մինչև 12 օր, ու ավելացրել իրենը՝ 1 […]

̰
Քննարկվել են Սնանկության դատարանի գործունեության կազմակերպմանն առնչվող հարցեր

16:30 15.01.2019

Հունվարի 15-ին Բարձրագույն դատական խորհուրդը՝ Խորհրդի նախագահի գլխավորությամբ, հրավիրել է խորհրդակցություն Սնանկության դատարանի գործունեության և ընթացիկ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են Խորհրդի անդամները, Սնանկության դատարանի նախագահը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, Դատական դեպարտամենտի ղեկավարը: Սնանկության դատարանի նախագահը Խորհրդին ներկայացրել է նորաստեղծ դատարանի աշխատանքների կազմակերպման վիճակը, «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի անցումային […]

̰
Աֆղանստանում հայտնաբերել են Կանադայի վարչապետի նմանակի

16:29 15.01.2019

Աֆղանստանում հայտնաբերվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի նմանակը: Այս մասին հայտնում է Mashable պորտալը: Հաղորդվում է, որ «Ամերիկյան կուռք» ծրագրի աֆղանական տարբերակի մասնակից Աբդուլ Սալամն աննկարագրելի նմանություն ունի Կանադային վարչապետի հետ, ինչն էլ նրան հանրահայտ է դարձրել ամբողջ աշխարհում: Աղբյուրը հայտնում է, որ երգիչն ինքն էլ նկատած չի եղել Թրյուդոյի հետ ունեցած նմանությունը՝ մինչև այն […]

̰
Էն, որ ասում են՝ ջահել են, անփորձ են, դա էական չէ. Ռուբեն Հակոբյան

16:26 15.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Գերագույն խորհրդի, նախորդ գումարումների պատգամավոր Ռուբեն Հակոբյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Մենք լեգիտիմ խորհրդարան էլի ունեցել ենք. դա 1990թ. Գերագույն խորհուրդն էր: Ես մի քանի գումարումների պատգամավոր եմ եղել, կարող եմ ասել, որ հընթացս մտանք քաղաքականություն, որովհետև դպրոց չէինք անցել: Շեշտադրումը հստակ էր, թե ինչ է մեզանից պահանջում […]

̰
Կենսաթոշակային համակարգն ամենաօպտիմալն է Հայաստանի համար․ Նարեկ Զեյնալյան

16:19 15.01.2019

«Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչին կուզենայի երկու խոսքով անդրադառնալ… Կարծում եմ, որ այս համակարգն այսօրվա պայմաններում այն օպտիմալ համակարգն է, որ հնարավորություն կտա ՀՀ-ին ապագայում ՀՀ բնակչության համար ապահովել բարեկեցիկ, սոցիալապես ապահով և արժանապատիվ ծերություն»,-այս մասին ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց «Իմ քայլը» դաշինքի կողմից ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Նարեկ Զեյնալյանը։ Նա խոսեց նաև […]

̰
ԱՄՆ-ն պետք է դասեր քաղի տարածաշրջանում թույլ տված քաղաքական սխալներից. Իրանի ԱԳՆ

16:18 15.01.2019

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունները՝ կապված Իրանի հետ: Այս մասին հայտնել է Irana.ir լրատվական գործակալությունը: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է դասեր քաղի տարածաշրջանում թույլ տված քաղաքական սխալներից: Ներկայացուցիչը հավելել է, որ Իրանը տարածաշրջանի իր հարևանների հետ կշարունակի փոխգործակցության և խաղաղ […]

̰
Հպարտության զգացում կար բոլորիս մոտ. Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ առաջին նիստի մասին

16:15 15.01.2019

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի եթերում Սփյուռքի նախկին նախարար, այժմ «Իմ քայլը» դաշինքի անդամ Մխիթար Հայրապետյանն, անդրադառնալով 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին, նշել է՝ հպարտության զգացում է եղել բոլորի մոտ: «Կարող եմ ասել՝ վերջապես Ազգային ժողովի 7-րդ գումարումը ըստ էության մարմնավորում էր հայ մարդու երազանքը՝ ունենալ խորհրդարան կամ օրենսդիր մարմին, որտեղ ինքը ներկայացված կլինի, […]

̰
Բուժօգնությունը Հայաստանում պետք է լինի ոչ թե թանկ հաճույք, այլ հասանելի յուրաքանչյուր քաղաքացու․ հանձնաժողովի նախագահի թեկնածու

16:12 15.01.2019

Հայաստանի Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ առաջադրված Նարեկ Զեյնալյանն Ազգային ժողովի ամբիոնից իր առաջին իսկ ելույթը սկսեց այն մտքից, որ բուժօգնությունը Հայաստանում պետք է լինի ոչ թե թանկ հաճույք, այլ հասանելի յուրաքանչյուր քաղաքացու։ Ապա, ըստ էության, ներկայացրեց այն ուղղությունները, որտեղ անելիք է տեսնում։ Զեյնալյանը նախ` հիշատակեց առողջության ապահովագրությունը, որի հիման վրա, ըստ նրա, լուծվել են […]

̰
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ կարտադրեն ռազմական կապի միջոցներ

16:10 15.01.2019

Ադրբեջանի փակվող ռազմարդյունաբերության նախարարության ներկայացուցիչները այցելել են Թուրքիա ու համաձայնության եկել երկրի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերություններից մեկի հետ՝ ռազմական կապի միջոցների համատեղ արտադրության վերաբերյալ։ Պայմանագիրը կնքվել է ադրբեջանական «Ջիհազ» և թուրքական «Ասելսան» ընկերությունների միջև։ Ադրբեջանական պատվիրակության անդամները Թուրքիայում հանդիպել են նաև այլ խոշոր ռազմարդյունաբերական ձեռնարկությունների՝ «Ռոքեթսան», «Այեսաշ», «ԹԱԻ», «Չուքուրովա» և այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Razm.info մասնագիտացած […]

̰
Մենք, իհարկե, ուրախ կլինեինք, եթե ընդդիմությունը հանդես գար միասնական թեկնածուով. Լիլիթ Մակունց

15:57 15.01.2019

«Մենք, իհարկե, ուրախ կլինեինք, եթե ընդդիմությունը հանդես գար միասնական թեկնածուով, և կարողանային այդ առումով իրենք որոշակի փոխզիջումների հանգեին: Բայց քանի որ այդպես տեղի չի ունեցել, ապա մեր խմբակցությունը կայացրել է քաղաքական որոշում. ընտրելու ենք այն ընդդիմությանը, ում ՀՀ քաղաքացին ավելի շատ մանդատ է տվել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար […]

̰
Ամոթ է խնդիրների մասին չխոսելը. Վահե Էնֆիաջյան

15:56 15.01.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ԱԺ ո՞ր հանձնաժողովներն է հավակնում ղեկավարել իր քաղաքական ուժը: Նա նշեց, որ յուրաքանչյուր հանձնաժողով պետք է իր նպատակին լավագույնս ծառայի, ընդգծեց` այս պահի դրությամբ որոշակի վերապահումներ կան Տարածաշրջանային ինտեգրման հանձնաժողովի մասով, քանի որ կարծում են` «եվրասիական» բաղադրիչն այնտեղ պետք է անպայման […]

̰
ԱՄԷ-ից պատվիրակություն այցելի Հայաստան եղած առաջարկները գործնական հիմքերի վրա դնելու համար. Արմեն Սարգսյան

15:53 15.01.2019

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այսօր ևս մեկ հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Սուլթան Ալ-Ջաբերի հետ՝ քննարկելու տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության կոնկրետ ոլորտները։ Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը թեև փոքր երկիր է, բայց հայերը գլոբալ և սերտորեն փոխկապակցված ազգ են: Եվ երբ ինքը, որպես […]

̰
Կողմ չեմ այն տեսակետին, որ պետք է դատավորների կազմն ամբողջական փոփոխել․ պատգամավոր

15:49 15.01.2019

Արդարադատությունը չունի կայուն վիճակ․ այն կա՛մ զարգանում է, կա՛մ հետ՝ նահանջ է ապրում։ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյանն այս մասին ասաց իր գործընկեր պատգամավորներից մեկի՝ դատարանների վերաբերյալ հասարակության մեջ առկա դժգոհության մասին հարցին պատասխանելիս։ «Մենք որոշակի առումով խնդիրներ ունենք ոչ այնքան դատական համակարգի, որքան դատավորների քանակի, դատավորների պրոֆեսիոնալիզմի, արդարադատության մատչելիության և […]

̰
Մանե Թանդիլյանին ուզել եմ ցույց տալ, որ անձնական որևէ խնդիր չկա. Էնֆիաջյանը` ծաղիկներ նվիրելու մասին

15:28 15.01.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանից լրագրողները հետաքրքրվեցին` իր մրցակից Մանե Թանդիլյանին ծաղկեփունջ նվիրելու նպատակը ո՞րն էր, արդյո՞ք դա արել է սուր անկյունները հարթելու համար: «Մանե Թանդիլյանը մեր գործընկերն է, ես պարզապես ուզել եմ մյուս թեկնածուին ցույց տալ, որ որևէ անձնական խնդիր չկա, չի էլ կարող լինել. քաղաքական ուժերն են ներկայացրել թեկնածուներին, իսկ […]

̰
ԱԺ հանձնաժողովների մասին նախագծում դրանց անվանումները կփոփոխվեն նաև ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի առաջարկների հիման վրա

15:26 15.01.2019

Քվեարկության երկու անհաջող և երրորդ հաջող փորձից հետո Ազգային ժողովի պատգամավորները միաձայն ընդունեցին ԱԺ հանձնաժողովների կազմավորման մասին «Իմ քայլը» դաշինքի առաջարկած նախագիծը։ Այնուամենայնիվ, եղան պատգամավորներ, որոնց քվեարկության կոճակները չաշխատեցին նաև երրորդ քվեարկության արդյունքում, նրանց ձայները հաշվվեցին «ձեռքով»։ Մինչ այդ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մանրամասնեց, որ նախագծում եղել են փոփոխություններ, որոնք ընդունվել են «Իմ քայլը» խմբակցության […]

̰
ԱԺ հանձնաժողովների նախագահությունը բաշխվել է «Իմ քայլը», ԲՀԿ, ԼՀԿ խմբակցությունների միջև

15:25 15.01.2019

Դոնթի բանաձևի հիման վրա Ազգային ժողովում որոշել են, թե որ խմբակցությունը որքան հանձնաժողովների ղեկավարների թեկնածություններ է առաջադրելու։ Այս մասին քիչ առաջ հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Իմ քայլը»՝ 8 հանձնաժողով, «Բարգավաճ Հայաստան»՝ 2 հանձնաժողով, «Լուսավոր Հայաստան»՝ 1 հանձնաժողով։

̰
Մանե Թանդիլյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Եղոյանը կառաջադրվեն որպես հանձնաժողովների նախագահներ

15:23 15.01.2019

Ազգային ժողովի երեք խմբակցությունների միջև անցկացված քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում կողմերը պարզել են, թե որ հանձնաժողովը որ խմբակցությանն է տրվելու նախագահի պաշտոնում սեփական թեկնածուին առաջադրելու համար։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նրա առաջարկությամբ խմբակցությունների ղեկավարները ներկայացրին իրենց թեկնածուներին՝ ըստ առաջարկվող հանձնաժողովների։ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով – Նարեկ Զեյնալյան («Իմ քայլը»), Արտաքին […]

̰
Եթե Էնֆիաջյանը պարտվեր, մենք էլ ինչ-որ ուրիշ բան կնվիրեինք նրան. Էդմոն Մարուքյան

14:56 15.01.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանի` Մանե Թանդիլյանին ծաղիկներ նվիրելու քայլին: Հիշեցնենք, որ Էնֆիաջյանը և Թանդիլյանը ԱԺ փոխնախագահի պաշտոնին էին հավակնում, քվեարկության արդյունքում ձայների գերակշռող մեծամասնությունը ստացավ հենց Էնֆիաջյանը, որից հետո նա ծաղիկներ նվիրեց պարտված գործընկերոջը: «Դա ջենտլմենական ժեստ էր, որ կինը, փաստորեն, […]

̰
ՄԻՊ-ը նոր հայտարարություն է տարածել դատապարտյալի ներման գործընթացի շուրջ քննարկումների վերաբերյալ

14:28 15.01.2019

Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերում վիրավորանքն ու ատելության խոսքը, մասնավոր կյանքին միջամտությունը ստանում է համատարած բնույթ։ Ընդ որում, մտահոգիչ է այն, որ դա արվում է մասնագիտական քննարկումներն ու պաշտոնական իրավական ընթացակարգերը անտեսելու ու հարցադրումներն առավելապես հուզական դիտանկյունից քննարկելու պայմաններում: Հաշվի առնելով, որ հարցը ստացել է հասարակական լայն արձագանք՝ Մարդու իրավունքների […]

̰
Ռինգի, բոքսի ժամանակներն անցել են. Նաիրա Զոհրաբյան

14:19 15.01.2019

Եթե «Լուսավոր Հայաստան»-ը որևէ վերապահում ուներ ընտրությունների արդյունքների հետ կապված, ՀՀ օրենսդրությունը թույլ տալիս է, որ այդ ընտրությունները բողոքարկվեին, վիճարկվեին կամ որևէ տեղամասում «Լուսավոր Հայաստանը» արձանագրություն կազմեր ընտրությունների ոչ ճշգրիտ ընթացքի կամ խեղաթյուրված արդյունքների վերաբերյալ: Հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն […]

̰
Արամի 23-ում մենք օրենքով անելիք չունենք. Հայկ Մարության

14:10 15.01.2019

Այսօր Երևանի քաղաքապետարանում՝ ավագանու արտահերթ նիստից հետո, քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է նաև Արամի 23 հասցեի շենքի խնդրին: Ինչպես հայտնի է, հունվարի 11-ին «Հայաստանի փոքրիկ երգիչների» ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածվել, որ Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը փլուզվել է։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը հայտարարել էր, որ շենքի փլուզումն անտարբերության հետևանք է: «Շենքն իրենից պատմամշակութային […]

̰
«Եթե ինձ տրվեր ընտրելու հնարավորություն, ոչ մեկին չէի ընտրի». ինչպես ընթացավ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության բանավեճը

13:58 15.01.2019

ԱԺ-ում այսօր առավոտյան շարունակվեց կիսատ մնացած նիստը՝ ԱԺ փոխխոսնակների ընտրության հարցի շուրջ: Պատգամավորները լսեցին ԲՀԿ, ԼՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների ղեկավարների ելույթները: Առավել աչքի ընկան ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի բանավեճը ԱԺ ամբիոնից: SHANTNEWS.am-ը առանձնացրել է խորհրդարանական ուժերի բանավեճի ամենաինտրիգային մասերը՝ առանց մեկնաբանության:    

̰
Ալեն Սիմոնյանը շնորհակալ է ԱԺ փոխնախագահի պաշտոնում իր օգտին քվեարկողներին ու չքվեարկողներին

13:51 15.01.2019

Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվելուց հետո Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց այն պատգամավորներին, որոնք իր օգտին քվեարկել են, և նրանց, որոնք դեմ են քվեարկել։ Բանն այն է, որ Ալեն Սիմոնյանն առայժմ ռեկորդակիր է նոր Ազգային ժողովում ստացած դեմ քվեներով։ Նա քվեարկության արդյունքում ստացել է 20 դեմ քվե, մինչդեռ նրա կուսակիցներից Արարատ Միրզոյանն ԱԺ նախագահ ընտրվելիս որևէ դեմ […]

̰
Դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

13:48 15.01.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատը կրկին ընդմիջվել է, այս անգամ մինչև 14։30: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նա տեղեկացրեց, որ դատարանը մերժել է պաշտպանական կողմից ներկայացրած դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը: «Մերժվեց այն պատճառաբանությամբ, որ դատարանի նախագահն իրավունք ունի իր որոշմամբ գործի քննությունը հանձնարարել հերթապահ դատավորներից մեկնումեկին»,- ասաց պաշտպանը: Ավելի […]

̰
Կողմ եմ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքին. Նաիրա Զոհրաբյան

13:43 15.01.2019

«Կապրենք, կտեսնենք, թե ինչպիսի ընդդիմություն կլինի «Բարգավաճ Հայաստան»-ը, և ընդհանրապես` ինչպիսին կլինի այս խորհրդարանը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ իրենք կողմ են կոռեկտ փոխհարաբերությունների` բոլորի հետ` թե խորհրդարանում առկա, թե խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական ուժերի: Զոհրաբյանը վստահեցրեց` նա, ով խախտեց կոռեկտության սահմանը, մի քանի […]

̰
Հանձնաժողովների իրավասությունների մեջ շատ ընդհանրական ձևակերպումներ կան․ Մարուքյան

13:43 15.01.2019

Ազգային ժողովում փոխնախագահների ընտրություններից հետո օրենսդիր մարմնի անդամներն սկսեցին քննարկել հանձնաժողովների ձևավորման հարցերն ու կենտրոնացան դրանց անվանումների վրա։ «Իմ քայլը» դաշինքի առաջարկած որոշման նախագծի մեջ հենց նույն դաշինքի պատգամավորներն առաջարկեցին «բնական պաշարները» փոխարինել «բնական ռեսուրսներով», «տարածքային զարգացումը»՝ «տարածքային համաչափ զարգացմամբ» և այլն։ Ընդդիմադիր ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց հստակություն մտցնել հանձնաժողովների ոլորտների մեջ, քանի որ, ըստ նրա, […]

̰
ԱԺ ո՞ր հանձնաժողովները կներկայացնեն դատախազի, ԿԸՀ նախագահի և այլ պաշտոնների թեկնածուներին

13:18 15.01.2019

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանի ամբիոնից ներկայացրեց Ազգային ժողովում հանձնաժողովների քանակն ու անելիքները, որոնք սահմանվում են խորհրդարանի որոշմամբ։ Ըստ «Իմ քայլը» դաշինքի առաջարկած նախագծի՝ որոշ պաշտոններում նշանակումներ կատարելու համար Ազգային ժողովի հանձնաժողովներն ունեն հետևյալ իրավասությունները․ Գլխավոր դատախազի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների պաշտոններում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու իրավասությունը պատկանում է Պետաիրավական […]

̰
«Իմ քայլը» դաշինքի նախագիծն առաջարկում է ԱԺ-ում ունենալ 11 մշտական հանձնաժողով

13:15 15.01.2019

Ազգային ժողովի նախագահի 3 փոխնախագահների ընտրությունից հետո խորհրդարանն սկսեց քննարկել ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման վերաբերյալ որոշման նախագիծը։ «Իմ քայլը» դաշինքի առաջադրած նախագիծն առաջարկում է նախորդ գումարման խորհրդարանի 9-ի փոխարեն այս գումարման խորհրդարանում ունենալ 11 հանձնաժողով․ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ առողջապահություն, մայրություն, մանկություն, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, ժողովրդագրություն և այդ ոլորտները կարգավորող […]

̰
BACK_TO_TOP