12:27 14.01.2019
«Հանուն մեր երկրի հզորություն և ի սարսափ թշնամաց», – Էրեբունի ամրոցի «ծննդականում» նշված այս խոսքերով նորընտիր Ազգային ժողովի նախագահ առաջադրված Արարատ Միրզոյանն սկսեց իր խոսքն ԱԺ ամբիոնից՝ շնորհակալություն հայտնելով իրեն վստահողներին ու առաջադրողներին։ Ապա Միրզոյանը նշեց, որ այս սկզբունքներն են առաջնորդել Հայաստանի բոլոր գահակալներին ու պահապաններին, ինչի առիթով նա մեկ անգամ էլ մեջբերում արեց ազգային […]
12:24 14.01.2019
Հայաստանի նախագահի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ նշանակվեց վարչապետ։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը. Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ», – ասվում է հրամանագրում:
11:54 14.01.2019
Խորհրդարանում ԱԺ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին լրագրողները հարցրին, թե ի՞նչ գործունեություն է իրականացնելու նրա անվտանգության ծառայության նախկին պետ Էդուարդ Բաբայանն Ազգային ժողովում: «Էդուարդ Բաբայանը, որը մասնակցել է ընտրությանը, իր անձի շուրջ ձայներ է հավաքել, որն ամենաշատն է: Ժողովուրդն է վստահել, նրա ձայնը պիտի պարոն Բաբայանն այստեղ բարձրացնի: Ես համաձայնություն տվել եմ, որ նա ընտրությանը […]
11:46 14.01.2019
Գործարար չեմ, այլ սեփականատեր: ԱԺ միջանցքներում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք գործարարը կարող է լինել պատգամավոր: «Ես գործարա՞ր եմ քո համար: Ես սեփականատեր եմ, որի համար ձեզ ասում եմ, որ այսօր Ծառուկյանը ոչ թե անհատ պատգամավոր է, որ եկել է, այլ կուսակցության ղեկավար, որը հանդիսանում է քաղաքական […]
11:44 14.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ մի շարք պաշտոնյաներ են ազատվել իրենց պաշտոններից: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից: Հայկ Սարգսյանն ազատվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայկ Սարգսյանին ազատել պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից»: ՀՀ վարչապետի […]
11:44 14.01.2019
Հռիփսիմե Գրիգորյանն ազատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Հռիփսիմե Գրիգորյանին ազատել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից» ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: Նշենք, որ դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյուքներով Հռիփսիմե Գրիգորյանն «Իմ քայլը» դաշինքով […]
11:43 14.01.2019
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանի հունվարի 14-ի նիստի ժամանակ հայտնեց, որ պատիվ ունի խմբակցության անունից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Արարատ Միրզոյանի թեկնածությունը: Մակունցը հայտնեց, որ Արարատ Միրզոյանին ճանաչում է դեռևս «Հանուն գիտության զարգացման» շարժումից, որտեղ նշմարվել է նրա քաղաքացիական և քաղաքական ակտիվությունը, հետագայում Միրզոյանը քաղաքացիական ոլորտից տեղափոխվել է քաղաքականություն: Խմբակցության ղեկավարը ներկայացրեց Միրզոյանի […]
11:42 14.01.2019
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ժողովրդի ձայնն է խորհրդարանում, ամեն ինչ արվելու է վստահությունն արդարացնելու համար: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Մենք հետևողական ենք լինելու, որ այն խոստումները, այն ծրագրերը, որոնք ներկայացրել ենք ժողովրդին, որոնց ժողովուրդը սպասում է, այդ հարցերը բարձրաձայնենք: Ժողովրդի ձայնն ենք լինելու: Որը օգուտ լինի ժողովրդին, կողմնակից ենք […]
11:40 14.01.2019
Հունվարի 14-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: Խորհրդարանի անդրանիկ նստաշրջանի բացման առթիվ պատգամավորներին օրհնանքի խոսք է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: Առաջին նստաշրջանի բացման առթիվ նորընտիր խորհրդարանին ողջունել և ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը. «Վեհափառ Տեր, Հարգելի նախագահող, Հարգելի պատգամավորներ, Շնորհավորում եմ յոթերորդ գումարման Ազգային […]
11:27 14.01.2019
Ազգային ժողովում ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին լրագրողները հարցրին՝ 6-րդ գումարման Ազգային ժողովում ամենից շատ բացակայած պատգամավորն էր, արդյո՞ք այս անգամ էլ է շատ բացակայելու: Ծառուկյանը պատասխանեց. «Պարոն Ծառուկյանը հենց այնպես չի բացակայել, համապատասխան թղթերից կտեսնեք: Ինձ ինչքան հաճելի է գալ, ձեզ տեսնել, բոլորին տեսնեմ, հարցերը բարձրացնեմ: Միևնույն է, բոլոր հարցերը Ծառուկյանի հետ քննարկում են, […]
11:26 14.01.2019
ՀՀ կառավարության աշխատակազմում կադրային մի շարք փոփոխություններ են եղել: ՀՀ վարչապետի որոշմամբ Վարազդատ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: Վարչապետի օգնականի պաշտոնից ազատվել են նաև Արեն Մկրտչյանը, Արփինե Դավոյանը, Արման Բոշյանը, Հակոբ Սիմիդյանը, Վարազդատ Կարապետյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վարազդատ Կարապետյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»: «Ղեկավարվելով […]
11:18 14.01.2019
Ազգային ժողովի` հունվարի 14-ի նիստի օրակարգային հարցերից մեկը Հաշվիչ հանձնախմբի ձևավորումն է: Նիստը վարող Կնյազ Հասանովը հայտնեց, որ հանձնաժողովն ունենալու է 7 անդամ, որից 5-ը` «Իմ քայլը» խմբակցությունից, 1-ական անդամներ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջարկեց 20 րոպե ընդմիջում հայտարարել, որպեսզի խմբակցությունները կարողանան նիստ գումարել և ներկայացնել թեկնածուներին: […]
11:08 14.01.2019
Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
11:02 14.01.2019
Արցախ այցելության համար Ադրբեջանում դատապարտված, ապա միջազգային ճնշման շնորհիվ ազատ արձակված բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ադրբեջանում իր ազատազրկման ժամանակ տեղի ունեցած մի դեպքի մասին, երբ ընդդիմադիր ադրբեջանցի բլոգեր Մեհման Գալանդարովին դատապարտել ու ավելի ուշ սպանել են երկրի նախագահ Իլհամ Ալիևին քննադատելու համար։ «Արդեն երբ ազատվեցի ադրբեջանական գերությունից ու վերադարձա Իսրայել, […]
10:54 14.01.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ ժամը 15:00-ին, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, կքննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը: Պաշտպանական խումբը տեղեկացել է, որ դատարանը միևնույն ժամանակ կքննի նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ […]
10:51 14.01.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 14-ին 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստի ժամանակ շնորհավորեց խորհրդարան անցած քաղաքական ուժերին, մաղթեց հաջողություն ու արդյունավետ աշխատանք, նշեց, որ իբրև նախագահ` իր լիազորությունների սահմաններում պատրաստ է համագործակցել և աջակցել նրանց: Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նաև նախորդ գումարումների խորհրդարանների պատգամավորներին օրենսդիր աշխատանքների համար: «Պատմական դարձած 2018թ. մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների […]
10:49 14.01.2019
«Իրականում շատ հրատապ հարցեր կան, որ անհանգստացնում են մշակույթի ոլորտում աշխատողներին։ Եվ այդ հարցերի անկանոն կարգավորված լինելու պատճառով շատ գործեր թերի են մնում կամ առաջ չեն գնում»,- նորընտիր խորհրդարանում պատգամավորի մանդատ ստացած Նարինե Թուխիկյանն այս մասին այսօր ասաց SHANTNEWS.am-ի հետ զրույցում։ Նրա խոսքով՝ դժգոհություն կա, օրինակ, գնումների մասին օրենքի վերաբերյալ. ստեղծագործական աշխատանքի համար կատարվող գնումները […]
10:37 14.01.2019
ՀՀ վարչապետի որոշմամբ Արման Եղոյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արման Եղոյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններով Արման Եղոյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:
10:36 14.01.2019
7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում նորընտիր պատգամավորները երդվեցին` հանուն համազգային նպատակների իրականացման, հայրենիքի հզորացման ու բարգավաճման բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության ու շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:
10:32 14.01.2019
7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին իր հայրապետական ողջույնը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նորընտիր պատգամավորներին Կաթողիկոսը հիշեցրեց իրենց առաքելության մասին: Նա նշեց, որ Հայաստանի նոր կյանքը կերտելու պատասխանատվությունը նաև նրանց ուսերին է, որովհետև մեր երկրի առաջընթացը մեծապես պայմանավորված է օրենսդիրի գործունեությամբ: Նա հիշեցրեց ժողովրդի ակնկալիքների մասին: «Մեր երկրի առջև ծառացած են արտաքին հանգամանքներով պայմանավորված լրջագույն […]
10:31 14.01.2019
Նախկինում ՀՀԿ ցուցակով, հիմա էլ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Շիրակ Թորոսյանը կարծում է, որ Ազգային ժողովի նորընտիր կազմն արտաքին ու ներքին քաղաքական մարտահրավերներ ունի։ Այս մասին նա մինչ ԱԺ նիստի սկսվելը հայտնեց SHANTNEWS.am-ի հետ զրույցում։ Անդրադառնալով պատգամավորների երիտասարդ լինելուն՝ նա նշեց, որ ժամանակին ինքն էլ է եղել խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորը և չի […]
10:27 14.01.2019
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար: Այս մասին Էդգար Ղազարյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: Էդգար Ղազարյանը 2014 թվականին նշանակվել էր Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Մինչ այդ, նա զբաղեցնում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնը:
10:25 14.01.2019
Նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր առաջին նիստն անցկացնող 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներից մեկն է։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, թե ինչու է թողել փաստաբանական գործունեությունը և զբաղվում քաղաքականությամբ։ «Ինձ ամենաշատը գրավում էր փաստաբանի աշխատանքը և՛ ֆինանսապես, և՛ հետաքրքրության առումով, սակայն կարծում եմ, որ ես ինչ-որ անելիք ունեմ օրենսդիր մարմնում։ Այսինքն՝ եթե ոչ ես, ապա […]
10:09 14.01.2019
Քիչ առաջ մեկնարկեց Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, որն, ընթացակարգի համաձայն, ունի կոնկրետ անելիքներ՝ ընտրել Ազգային ժողովի նախագահ, տեղակալներ, ձևավորել հանձնաժողովներ, ընտրել դրանց ղեկավարներ և անդրադառնալ կառավարության կառուցվածքի փոփոխության հարցերին։ Այս առաջին նիստը, ինչպես և 2017 թվականին իր աշխատանքները սկսած 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը, վարում է Հայաստանի ազգային փոքրամասնություններից քրդերին ներկայացնող Կնյազ […]
10:04 14.01.2019
Նորընտիր խորհրդարանում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունը ղեկավարելու է Լիլիթ Մակունցը, ով մինչ այդ զբաղեցնում էր մշակույթի նախարարի պաշտոնը։ SHANTNEWS.am-ի հետ այսօրվա զրույցում նա նշեց, որ խնդիր չի տեսնում մեծ խմբակցություն ղեկավարելու մեջ նույնիսկ այն դեպքում, երբ կարող է կարծիք լինել, թե խմբակցության ղեկավարը պետք է հաղթանդամ լինի։ «Կարծում եմ՝ ճիշտ չի լինի առաջնորդվել […]
09:57 14.01.2019
«Կգերադասեինք, որ ընդդիմությունը հանդես գար (ԱԺ փոխնախագահի) միասնական թեկնածուով, իրենց ընտրած թեկնածուով, որին մենք, իհարկե, կաջակցեինք։ Բայց այս պարագայում առաջնորդվում ենք առաջին հերթին ժողովրդավարական սկզբունքով և այն սկզբունքով, որով քաղաքացին մանդատ է տվել։ Այսինքն` այն ընդդիմության թեկնածուն, որը հավաքել է մեծամասնություն խորհրդարանում (ընդդիմության առումով նկատի ունեմ), ուրեմն մենք նրան էլ նախապատվությունը կտանք»,- այս մասին ՀՀ […]
09:40 14.01.2019
Հունվարի 14-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:
23:59 13.01.2019
Ընդդիմությունը քաղաքական համակարգի առողջությունն ապահովող մարմին է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ և խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Եթե ընդդիմությունն իր միսիան չկատարի՝ քաղաքական համակարգը կհիվանդանա՝ ով էլ որ լինի այդ համակարգում: Ամենասուրբ մարդիկ էլ գան՝ նրանք կհիվանդանան: Ոչ թե առողջությամբ, այլ քաղաքականապես»,- ասել է պատգամավորը: Նա հայտարարել […]
22:27 13.01.2019
«Մենք տեղեկատվություն ունենք, որ արդեն հայտնի ախրանիկ-պատգամավոր Հայկ Սարգսյանը ընտրվել է Գեղարքունիքում վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով։ Շուտով նյութերը կուղարկենք հատուկ քննչական ծառայություն։ Բայց եթե այդ մասին տեղեկություններ ունեք` գրեք ինձ, որ ավելի հիմնավոր լինի։ Աղբյուրների գաղտնիությունը երաշխավորում եմ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։