22:15 13.01.2019
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի արդեն նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ վաղը Ազգային ժողովում իր աշխատանքային վերջին օրն է։ «Վաղը Ազգային ժողովում աշխատանքային վերջին օրս է։ 7-րդ գումարման Ազգային ժողովին մաղթում եմ լավ մեկնարկ ու հաջող աշխատանք»,- գրել է նա։
21:33 13.01.2019
Եթե մինչև Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը երկու կողմերը չհասցնեն պայմանագիր կնքել Brexit-ի պայմանների վերաբերյալ, ապա դա եվրոպական երկրների համար միայն այս տարի կավելացնի 16,5 միլիարդ դոլարի ծախս։ Այս մասին եզրակացության է եկել բելգիական Bruegel հետազոտական կենտրոնը։ Բանն այն է, որ եվրոպական երկրները ստիպված են լինելու առանց Բրիտանիայի մասնակցության լրացնել ԵՄ ընդհանուր բյուջեն, որն արդեն […]
21:16 13.01.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիայի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված այն հարցում, որ Թուրքիայի հետ, այնուամենայնիվ, համաձայնության կգան քրդերի պաշտպանության հարցում։ Այս մասին նա հայտարարել է իր մերձավորարեևլյան այցի ընթացքում, փոխանցում է BBC-ն։ Բանն այն է, որ Սիրիայում ամերիկյան զինուժի գործողությունների ամբողջ ընթացքում քրդական ինքնապաշտպանական ուժերն աջակցել ու դաշնակցել […]
20:46 13.01.2019
Միացյալ Նահանգներում շարունակվում է երկրի պատմության մեջ ամենաերկար «շաթդաունը»՝ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը բյուջեի չհաստատման ու ֆինանսավորման կասեցման պատճառով։ ԱՄՆ նախագահը պնդում է, որ պետք է բյուջեում նախատեսել Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումը (5,7 միլիարդ դոլար), իսկ հակառակորդ դեմոկրատների մեծամասնությամբ Կոնգրեսը դեմ է դրան, ինչի արդյունքում բյուջեն չի հաստատվում։ Միացյալ Նահանգների նախագահն այժմ պնդում է, […]
20:42 13.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանադրական կարգը խախտելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորն է ինքնաբացարկ հայտնել։ News.am-ի հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ ինքը չէ հերթապահ դատավորը։ Փաստաբանի խոսքով՝ այժմ գործի քննությունը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին։ Այն կքննվի հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի […]
19:45 13.01.2019
«Վերջին 36 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել թիրախներին՝ Դամասկոսի միջազգային օդանավակայանում տեղակայված իրանական պահեստներին, որոնք լցված են իրանական զենքով», – այս մասին այսօր Իսրայելի կառավարության նիստից առաջ հայտարարել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նա հայտարարել է, որ այդ հարձակումները ցույց են տալիս Իրանի և Սիրիայի դեմ գործելու իրենց վճռականությունը, որն առավել, քան […]
19:05 13.01.2019
Միացյալ Նահանգներում Եվրամիության մշտական ներկայացուցչությունը նամակ է ուղարկել երկրի Ֆինանսների նախարարություն, որով իր գոհունակությունն է հայտնել այն բանի համար, որ Նահանգները մտադիր են պատժամիջոցները հանել ռուսական «Ռուսալ» ընկերության վրայից, փոխանցում է ռուսական RT լրատվական կայքը։ Խոսքն ալյումինի վերամշակմամբ զբաղվող ռուսական հսկայի մասին է, որը մասնաճյուղ ունի նաև Հայաստանում։ Եվրոպական առաջատար պետությունների դեսպանների ստորագրությամբ ուղարկված նամակում […]
18:27 13.01.2019
ՀՀ քննչական կոմիտեն որոշել է, որ 2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ գործը պետք է կարճել՝ հիմնավորելով, որ այնտեղ հանցակազմ չկա։ Գործի վերաբերյալ տեսաուղերձում այս մասին հայտնել է Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։ Պահանջելու է, որ մեղավորները կանգնեն արդարադատության առջև։ Եթե չեն կանգնում Հայաստանում, ուրեմն կկանգնեն Եվրոպական դատարանի առաջ»,-ասել […]
18:17 13.01.2019
Ինչը «ձեռք չի տալիս», ասում են ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ենք ստացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ընտրություններին «Մենք» կուսակցությունների դաշինքով պատգամավորի թեկնածու առաջադրված, ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։ «Քաղաքային իշխանության ԱԼԻԲԻՆ․․․ Մարդու համբերությունն էլ չափ ու սահման ունի․․․ Արդեն անտանելի է դառնում «թողեք, թող աշխատեն» արտահայտությունը։ Ամիսներ են անցել, սակայն երբ մատնանշում ես ամենապրիմիտիվ խնդրին, որի […]
17:43 13.01.2019
Միացյալ Նահանգներում շարունակվող «շաթդաունը»՝ կառավարության աշխատանքի դադարը, ֆինանսավորման բացակայության պատճառով ռեկորդ է սահմանել ԱՄՆ պատմության մեջ։ Բյուջեի չհաստատումից հետ «շաթդաուն» անելու մասին կարգավորումը Միացյալ Նահանգներում սահմանվել է 1976 թվականին, ու դրանից հետո ներկայում շարունակվող «շաթդաունն» ամենաերկարատևն է։ Գրաֆիկում ներկայացվածից պարզ է դառնում, որ միայն 2018-2019 թվականներին՝ Թրամփի կառավարման օրոք, եղել է 3 «շաթդաուն»։ Դրանցից երկուսը […]
17:29 13.01.2019
Հրազդանում գիշերային ակումբներ այլևս չեն գործի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրազդանի քաղաքապետ, Սասուն Միքայելյանի որդի Սևակ Միքայելյանը։ «Հաշվի առնելով քաղաքացիների շահը, որպեսզի չխաթարվի բնակիչների գիշերային անդորրը, որոշում եմ կայացրել այլևս չթույլատրել Հրազդան համայնքում գործող գիշերային ակումբների հետագա գործունեությունը: Հարգելի համաքաղաքացիներ, ինձ համար առաջնային տեղում Ձեզ պատճառվելիք անհարմարություններից և բազմաթիվ խնդիրներից զերծ պահելն […]
15:18 13.01.2019
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է խաշ ուտելով հանրապետականին նմանվելու վերաբերյալ «Հրապարակ» թերթի հրապարակմանը։ «Ես ուզում եմ հասկանալ այս հրապարակման տրամաբանությունը. Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիներ կարող են հավաքվել գնալ խաշ ուտելու՝ մարդա 3000 դրամ հավաքելով, իսկ իշխող խմբակցության անդամները իրավունք չունե՞ն։ Ես եմ նման միջոցառում կազմակերպելու առաջարկի հեղինակը և ուրախ եմ, որ […]
15:09 13.01.2019
Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի ղեկավարած «Անկախ հույներ» կուսակցությունը որոշել է լքել Հունաստանի իշխանական կոալիցիան, քանի որ ազգային խնդիր են տեսնում երկրի վարչապետի կողմից ստորագրված համաձայնագրի մեջ, որով երկրի հյուսիսային հարևան նախկին Հարավսլավիայի մաս կազմող Մակեդոնիային հնարավորություն է տրվում կրել նոր անուն՝ Հյուսիսային Մակեդոնիա։ Խնդիրն այն է, որ պատմականորեն Մակեդոնիա անվանումը պատկանում է Հունաստանի հյուսիսային […]
15:05 13.01.2019
7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի օրակարգում 7 հարց է ընդգրկված: Խորհրդարանը հունվարի 14-ին կքննարկի հաշվիչ հանձնախմբի ստեղծման, ԱԺ նախագահի և փոխնախագահների ընտրության հարցը: Կստեղծվեն նաև մշտական հանձնաժողովները, և կընտրվեն դրանց նախագահները: Նորընտիր խորհրդարանը կառավարության առաջարկությամբ կքննարկի կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծը և գործադիր մարմնի ծրագրին հավանություն տալու հարցը:
14:37 13.01.2019
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մհեր Ենոքյանի գործով ծավալվող իրադարձություններին․ «Երեկ երեկոյան «Շանթ»-ով դիտեցի 1996թ․ սպանված Իոսիֆ Աղաջանովի հոր և քրոջ զրույցը Արամ Աբրահամյանի հետ։ Իսկ այսօր՝ «Այսօր»-ին տված հայր-Աղաջանովի հարցազրույցը։ Տեսա տրամաբանական խոսք, տրամաբանական տեսակետ, հարգանք օրենքի նկատմամբ ու օրենքից բխող հետևանքները ընդունելու պատրաստակամություն, սեփական վիշտն ամեն կերպ այլոց վզին փաթաթելու […]
14:02 13.01.2019
Նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 14-ին Աբու Դաբիիում կմասնակցի միջազգային խոշորագույն՝ «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week – ADSW) ֆորումին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։ Ֆորումի բացմանը ներկա կլինեն 4000-ից ավելի մասնակից աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, դիվանագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, խոշոր ձեռնարկատերեր: Ֆորումի նիստերից մեկում Հայաստանի […]
13:54 13.01.2019
Մեքսիկայի սահմանին ծառայող ամերիկացի սահմանապահները վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ թունելն են հայտնաբերել, որով մեքսիկացիներն ապօրինաբար հատում են սահմանը, հաստատվում Միացյալ Նահանգներում կամ թմրանյութեր տեղափոխում այնտեղ։ Այս մասին հայտնում է ամերիկյան The Hill պարբերականը։ Սահմանային ստորգետնյա թունելներ հայտնաբերվում էին նաև նախկինում, սակայն այսպիսի հաճախականությունը, ըստ ամենայնի, կապված է սահմանը հաճախակի փակելու, ինչպես նաև սահմանային պատի […]
23:30 12.01.2019
«Վերջին 6-7 ամիսների ընթացքում մենք ունեցել ենք իրավիճակներ, որ կարող էինք ասել, որ ընդդիմություն չկա, որովհետև հեղափոխությունն ընդդիմություն չի ունենում: Բայց մարդիկ մոռացել են, որ հեղափոխությունն ավարտվել է, և արդեն ընդդիմություն կա, և արդեն այդ սահմանագիծը եղել է ընտրությունները, որովհետև հակահեղափոխության վտանգը և այլն, ավարտված է, վերջ: Հիմա արդեն այո՛, կա ընդդիմություն, մի անհանգստացեք »,- […]
19:46 12.01.2019
Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին տեղեկացրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում: «Որոշում է կայացվել, որ խմբակցության ղեկավարի պաշտոնում Արման Աբովյանին փոխարինելու է ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով Երևանի ավագանու շարքերը համալրելու է Լյուդմիլա Սարգսյանը»,- […]
19:02 12.01.2019
Ոչ մի խնդիր չկա, ոստիկաններն իրենց գործն են անում, մենք՝ մեր: Ոստիկանը մերն է: Այս մասին Երևան-Էջմիածին ճանապարհը փակած ցուցարարները հայտարարեցին, երբ ոստիկանները փորձում էին նրանց հեռացնել ճանապարհի երթևեկելի մասից: «Ոստիկանը մերն է»,- վանկարկում էին ցուցարարները: «Ոստիկանությունը՝ իր ծառայությունը, մենք՝ մեր պայքարը: Ոչ մի խնդիր չկա, տուժածներ չկան, մենք մեր ակցիան ենք անում, փակել ենք ճանապարհը: […]
18:53 12.01.2019
Սիրիայի ափերին մոտենում է ամերիկյան ավիակիր նավ, որը պետք է օգնի դուրս բերել զորքերը սիրիական տարածքներից։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան մամուլին։ Ռազմանավի բուն նպատակն այն է, որ զորքերի դուրսբերման ժամանակ այն պետք է ապահովի անվգանգությունը և սրումների դեպքում վրա հասնի իր ուղղաիթներով և ինքնաթիռներով, այլ սպառազինությամբ։ Թեև մինչ այս ամերիկյան կողմը հակասական տեղեկություններ […]
18:41 12.01.2019
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների և ցուցարարների միջև այսօր բախումներ են տեղի ունեցել: Հիշեցնենք՝ ցուցարարները փակել էին Երևան-Էջմիածին ավտոճանապարհը: Ոստիկանները փորձում էին համոզել ցուցարարներին բացել ճանապարհը:
18:27 12.01.2019
Այս փուլում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ոչ մի նախապայման չի տեսնում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար: «Այս փուլում ես պատրաստ չեմ այդ ուղղությամբ որևէ խորհուրդ տալ կառավարությանը կամ օրենսդիր մարմնին»,- ասել է Զուրաբիշվիլին ուրբաթ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Նա գտնում է, որ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, երկխոսության սկիզբը կամ Ռուսաստանի Դաշնության հետ ցանկացած նոր հարաբերությունները […]
18:20 12.01.2019
Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում մտադիր է առաջադրվել ԱՄՆ Հավայի նահանգից ընտրված կոնգրեսական Թուլսի Գաբբըրդը, որը երկու տարի առաջ այցելել է Արցախ։ Նա իր առաջադրման մասին հայտնել է հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ ու խոստացել է պաշտոնապես առաջադրվել մյուս շաբաթ։ Կոնգրեսականը Հայաստան ու Արցախ այցելել է 2017 թվականին, Ստեփանակերտում հանդիպել է արցախյան իշխանությունների հետ, դատապարտել է Ադրբեջանի՝ արցախյան […]
18:17 12.01.2019
Ֆրանսիացի քաղաքական գործիչները քննադատել են երկրի նախագահ Էմանուել Մակրոնին Ելիսեյան պալատում հունվարի 11-ին հրուշակագործների հետ ամենամյա հանդիպման ժամանակ արած հայտարության համար, հայտնում է France Info-ն: Մակրոնը հավաքվածներին ասել էր, որ Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգությունները կապված են այն բանի հետ որ չափազանց շատ մարդիկ են ցանկանում հասնել իրենց նպատակներին՝ չներդնելով որևէ ջանք դրա համար: «Շատ հաճախ են […]
18:00 12.01.2019
1976 թվականից սկսած, երբ ԱՄՆ-ում հաջորդ ֆինանսական տարվա բյուջեն չի հաստատվում, երկրի կառավարության մի մասը դադարում է աշխատել։ Դա տևում է մի քանի օր, մինչև խորհրդարանն ու նախագահը համաձայնության են գալիս։ Այս անգամ այդ դադարը ռեկորդ է սահմանել՝ 22 օր է, ինչ կառավարության մի մասը չի աշխատում։ Նույնքան ժամանակ է (դեկտեմբերի 26-ից), ինչ մասնակի է […]
17:49 12.01.2019
Այս խորհրդարանը մյուսներից տարբերվում է իր հանդեպ ժողովրդի ունեցած վստահությամբ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ և խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Այսօր հիշել էի, որ ընտրվել էի՝ ինձ ասում էին՝ «ա՛յ, երիտասարդներն են եկել, բա հիմա ի՞նչ կլինի՝ հիշեցի, որ ես երիտասարդ եմ եղել, երբ ընտրվել եմ, 31 […]
17:38 12.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել է SHANTNEWS.am-ը, այսօր Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության չորրորդ տարելիցին նվիրված բողոքի ակցիա են իրականացրել նաև Հայաստանի Եվրոպական կուսակցության անդամները՝ կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի գլխավորությամբ։ Ակցիայի մասնակիցները հավաքվել են «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ, ապա միացել Շիրակացի փողոցում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց հավաքված քաղաքացիներին։ Այստեղ բողոքի ցույց իրականացնողները նախ՝ մեկ րոպե […]
17:07 12.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանը վերջին օրերին սկսել է թիրախավորել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի միջազգային գործընկերներին՝ հրապարակային և փակ ճնշում գործադրելով նրանց վրա, որպեսզի զերծ մնան ֆիլմի նկարահանումներին մասնակցելուց և Արցախ այցելելուց: Մասնավորապես, որոշակի ճնշումներ են արձանագրվել լիտվացի կինոարտադրող Կեստուտիս Դրազդաուսկասի հանդեպ՝ ոտնահարելով նրա տեղաշարժի ազատությունը, մասնավոր կյանքի անձեռնմխելիության և մի շարք այլ իրավունքներ:Այս մասին հայտնում […]
16:51 12.01.2019
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիներն Էջմիածնում այսօր առավոտից վերսկսել էին բողոքի ցույցերը: Ցուցարարները պահանջում էին անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին: SHANTNEWS.am-ի թղթակիցը Էջմիածնից հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները բացել են ճանապարհը: Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանում` Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երեկ տեղի է ունեցել Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու […]