23:59 13.01.2019
Ընդդիմությունը քաղաքական համակարգի առողջությունն ապահովող մարմին է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ և խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Եթե ընդդիմությունն իր միսիան չկատարի՝ քաղաքական համակարգը կհիվանդանա՝ ով էլ որ լինի այդ համակարգում: Ամենասուրբ մարդիկ էլ գան՝ նրանք կհիվանդանան: Ոչ թե առողջությամբ, այլ քաղաքականապես»,- ասել է պատգամավորը:
Նա հայտարարել է, որ իրենցից է կախված այն փաստը, թե ինչպես է գործելու իշխանությունը վաղը:
«Ավանդաբար, եթե վերցնենք՝ ունեցել ենք հանցագործ իշխանություն ու ընդդիմությունն ասել է՝ «այ, դուք հանցագործ եք՝ անգամ այն ժամանակ եմ ես մերժել այդ հռետորաբանությունը: Բայց հիմա այլ իրավիճակ է, հիմա, եթե մենք չենք ունենում գող, ավազակ, թալանչի նախարարներ, ապա այդ հռետորաբանությունն էլ է դուրս եկած, չէ՞», – ասել է նա:
Իր խոսքով՝ հիմա հասարակությունը որևէ կերպ չի ընդունում իշխանությունների դեմ հնչող քննադատությունը:
«Անգամ ամենամեղմ քննադատությանը մարդիկ շատ, ինչ-որ էսպես, տարակուսանքով… վայ, էդ ի՞նչ աեցիր, բան… շատ ծանր են տանում մարդիկ: Դրա համար, կարծում եմ, ինչ-որ իրազեկելու, քաղաքական ասեմ, քաղաքացիական գիտելիքների բարձրացման ինչ-որ խոսք է պետք ուղղել մեր ժողովրդին, որ մարդիկ հասկանան, թե ով ինչ առաքելություն ունի», – ասել է Էդմոն Մարուքյանը:
22:17 22.05.2025
Ունենք օրենքի նախագիծ, որ տրանսպորտից օգտվելու և չվճարելու դեպքում կլինեն տուգանքներ․ Միքայել Խաչատրյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանին։ Անդրադարձ է եղել մայրաքաղաքի խնդիրներին և թե ինչ անելիքներ ունեն այդ խնդիրների լուծման գործում Երևանի քաղաքապետարանն ու ավագանին։ Մասնավորապես, Միքայել Խաչատրյանը խոսել է հունվարից մայիս աղբահանության վճարը չվճարելու տույժ-տուգանքներից երևանցիներին ազատելու որոշման պատճառների, ընդհանուր աղբահանության, համայնքային կառույցների շինարարության, կոռուպցիոն բացահայտումների, նաև փողոցային խցանումների […] ...
22:08 22.05.2025
Արգենտինական Պրիմերան ներկայացնող թիմի պաշտպանը ցանկություն է հայտնել խաղալ Հայաստանի հավաքականումԱրգենտինական Պրիմերան ներկայացնող «Բարակաս Սենտրալ» ակումբի պաշտպան Մաքսիմո Գարսիա Սելարայանը ցանկություն է հայտնել խաղալու Հայաստանի հավաքականում: «Ես հայկական արմատներ ունեմ: Իմ երկրորդ ազգանունը Սելարայան է: Ես Հայաստանի քաղաքացի չեմ, սակայն ցանկանում եմ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում»,- սոցցանցերում գրել է 20-ամյա ֆուտբոլիստը: Մաքսիմո Գարսիա Սելարայանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում: ...
21:50 22.05.2025
Գեղարքունիքի մարզում. «Toyota»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտումՄայիսի 22-ին, ավոտվթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Հայրիվանք բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Գավառ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր […] ...
21:41 22.05.2025
Նյու Յորքի ոստիկանությունը կուժեղացնի կրոնական օբյեկտների պաշտպանությունը Վաշինգտոնում տեղի ունեցած կրակոցներից հետոՆյու Յորքի իրավապահ մարմինները լրացուցիչ ստորաբաժանումներ կուղարկեն կրոնական օբյեկտներն ու մշակութային հաստատությունները պաշտպանելու համար Վաշինգտոնի հրեական թանգարանում տեղի ունեցած կրակոցներից հետո, որի հետևանքով զոհվել էին Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ։ «Չնայած Նյու Յորքի հետ որևէ կապի բացակայությանը, Վաշինգտոնում հրեաների և իսրայելցիների դեմ ուղղված սարսափելի հարձակմանն ի պատասխան, Նյու Յորքի ոստիկանությունը կմեծացնի իր ներկայությունը կրոնական վայրերում և […] ...
21:28 22.05.2025
Էրիկ տեն Հագը և «Բայերը» մոտ են համաձայնության գալունԼևերկուզենի «Բայերը» առաջխաղացման է հասել Էրիկ տեն Հագի հետ բանակցություններում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Նիդերլանդցի մասնագետը պատրաստակամություն է հայտնել ստանձնել թիմի ղեկը, այն բանից հետո, երբ շփումներ է ունեցել գերմանական ակումբի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Խաբի Ալոնսոն հեռանալու է «Բայերից»: ...