17:28 14.01.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունվարի 14-ի նիստում բանավիճեցին: Պատճառը Մարուքյանի արձագանքն էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանին, թե ով պիտի լինի ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ: «Մենք ձեզ հետ կռիվ չունենք, դուք չեք որոշելու, իրենք են որոշելու, կռիվը և պատասխանատվության ամբողջ բեռն իրենց վրա է, իրենք […]
17:23 14.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Այսօր երկրորդ անգամ նշանակվեցի վարչապետ: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ծառայում եմ Արցախի Հանրապետությանը, ծառայում եմ հայ ժողովրդին»: Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը այսօր նշանակվել է ՀՀ վարչապետ։
17:20 14.01.2019
Իր քաղաքական ուղին Մանե Թանդիլյանը սկսել է քաղաքական պայքարից՝ ընդդիմադիր գործունեությունից, ու այդ ընթացքում հասկացել է, որ հետևանքների փոխարեն պետք է պայքարել հետևանքներն առաջացնող պատճառների դեմ, իսկ դրա միակ հնարավորությունը քաղաքական դաշտում է։ Իր քաղաքական կենսագրությունն Ազգային ժողովի ամբիոնից այսօր այսպես ներկայացրեց Մանե Թանդիլյանը, որը «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրվել է որպես ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածու։ […]
17:16 14.01.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանն արձագանքել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, թե ԱԺ փոխնախագահի իրենց թեկնածու Մանե Թանդիլյանը ռեյտինգային ընտրակարգով ավելի շատ քվե է ստացել, քան «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածու Վահե Էնֆիաջյանը: Աբովյանը նշեց` ազնիվ կլիներ, ընդհանուր առմամբ, թվեր հնչեցնել, թե որ քաղաքական ուժը որքան քվե է ստացել ընտրությունների ժամանակ: «Դուք ասացիք, որ […]
17:14 14.01.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ներկայացնելով ԱԺ փոխնախագահի իրենց թեկնածու Մանե Թանդիլյանին, նշեց` իրենք թեկնածու չեն առաջադրել, որ «դեբատ գրգռեն», այլ առաջադրել են, որ նրան ընտրեն ընդդիմադիր ԱԺ նախագահի տեղակալ: «ԲՀԿ-ից եղել է ԱԺ փոխխոսնակ, գո՞հ ենք եղել: Դե, եթե նոր Հայաստանն է, նոր բաներ ենք անում, շանս ունենք նոր քայլեր անելու, միշտ […]
17:07 14.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել է SHANTNEWS.am-ը, ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: Տեղի է ունեցել ՀՀ նախագահի և վարչապետի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է. «Հարգելի պարոն նախագահ, շատ շնորհակալ եմ: Դուք հստակ ձևակերպեցիք այն շրջանակը, որում մենք գործում ենք և պիտի գործենք: Ես ուզում եմ ընդգծել, որ հիմնական քաղաքական […]
16:45 14.01.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, դիմելով ԱԺ փոխնախագահի պաշտոնին առաջադրված Վահե Էնֆիաջյանին, հետաքրքրվեց` շարունակելո՞ւ են քաղաքական բանավեճերը միջանձնային դաշտ տեղափոխել: Էնֆիաջյանն արձագանքեց` ինչ ձևաչափով, ինչ սկզբունքով որ իրենց քաղաքական թիմի ներկայացուցչին մոտեցում, վերաբերմունք, գնահատական կա, իրենց վերաբերմունքը լինում է համարժեք, եթե կոշտ գնահատական ու մոտեցում է լինում, բնականաբար, շատ ավելի կոշտ պատասխան է […]
16:24 14.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը, դիմելով ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Լենա Նազարյանին, հետաքրքրվեց` գիտակցո՞ւմ է այս հսկայական պատասխանատվությունը, որ դրվում է իր ուսերին: Առաքելյանն ընդգծեց` Լենա Նազարյանն առաջադրվել է բացառապես իր անձնական որակների, հատկանիշների ու անցած ուղու շնորհիվ, ոչ թե նրա համար, որ կին է: «Կանանց մասնակցությունը, հատկապես քաղաքական, տնտեսական, սոցիալական մեծ նախաձեռնություններում, ցավոք, միայն իրավական խնդիրներով […]
16:21 14.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանը, դիմելով ԱԺ փոխնախագահի թեկնածու Վահե Էնֆիաջյանին, հիշեցրեց նրան սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսը, երբ վերջինս իր գործընկերների հետ անակնկալ ձևով հայտնվեց ասուլիսի սրահում ու միջամտեց ասուլիսի ընթացքին: Ղազարյանը հետաքրքրվեց` ոչ ականջահաճո ձևակերպումների դեպքում նրանք դարձյա՞լ նման միջամտություն են անելու, թե՞ արդեն ավելի քաղաքակիրթ պահվածք է լինելու: Էնֆիաջյանը խոստացավ […]
16:18 14.01.2019
«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել՝ հիմք ընդունելով նախագահող դատավորի և անձամբ իմ ընտանիքի միջև առկա որոշակի բարեկամական կապը: Նախագահող դատավորի որդու հետ ես Կապանում բավական երկար ժամանակ շփում եմ ունեցել, համատեղ տարբեր միջոցառումների ենք մասնակցել, համադասարանցիներ ենք եղել: Ուղղակի Կապանը փոքր քաղաք է, և դրա համար կա անաչառության որոշակի արտաքին էլեմենտ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում […]
16:16 14.01.2019
ԱԺ փոխնախագահի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը նորընտիր խորհրդարանին արդյունավետ և արգասաբեր գործունեություն մաղթեց: Նա նշեց, որ նոր մարտահրավերներն առավել քան բարդ են: Էնֆիաջյանի խոսքով` խորհրդարանական երկրում Ազգային ժողովն առաջինն է հակազդում ցանկացած մարտահրավերի: Էնֆիաջյանը հույս հայտնեց, որ նորընտիր խորհրդարանում բնականոն և ներդաշնակ աշխատանքային մթնոլորտ կտիրի, իսկ ԱԺ նախագահությունը` իր գործառույթներով, դրա հիմնական երաշխավորը […]
16:13 14.01.2019
Այս պահին շարունակվում է 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Խմբակցություններն առաջադրում են խորհրդարանի նախագահի տեղակալների իրենց թեկնածուներին: Զուգահեռ «Հայկական ժամանակ»-ը ֆիքսել է, որ պատգամավորների մեծ մասը խիստ զբաղված է հեռախոսներով: Նրանցից շատերը ֆեյսբուքյան լրահոսն են թերթում, ոմանք էլ ակտիվ նամակագրության մեջ են:
16:06 14.01.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանին, որը ներկայացրել էր ԱԺ նախագահի տեղակալի իրենց թեկնածուին, ասաց. «Նշեցիք, որ ժողովուրդն է լինելու իշխանության ընդդիմություն` հավակնելով ունենալ Վահե Էնֆիաջյանին` որպես ընդդիմադիր փոխխոսնակ: Դուք չե՞ք ցանկանում լինել ընդդիմություն ԱԺ-ում: Եթե հնչեցնում եք նման ձևակերպում, արդյո՞ք դուք լինելու եք ընդդիմություն, և նաև […]
16:02 14.01.2019
«Իմ քայլը» խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնին առաջադրված Լենա Նազարյանը, ելույթ ունենալով, նշեց, որ նորընտիր խորհրդարանին տրված ծանրակշիռ վստահությունը նշանակում է մեծ ակնկալիքներ ԱԺ-ից: Նա ներկայացրեց ԱԺ-ում ժողովրդի ակնկալիքների իրագործման իր տեսլականը: Նազարյանն արձագանքեց մտահոգություններին, որ հանկարծ չընդհատվի հանրություն-ԱԺ կապը: «Դուք հիշում եք, թե ինչպես մենք հեղափոխության օրերին համերաշխաբար գործեցինք, այժմ էլ գործելու ենք միասնաբար […]
16:02 14.01.2019
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նշանակումներ են կատարվել Հայաստանի օտարերկրյա ներկայացուցչություններում։ Արմեն Պապիկյանը նշանակվել է․ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա): Սահակ Սարգսյանը նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ: Ավետ Ադոնցը […]
15:59 14.01.2019
Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակումից ընդամենը ժամեր անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նրան այդ կապակցությամբ։ ՌԴ ղեկավարի շնորհավորանքը տեղադրված է նրա պաշտոնական կայքում։ Այնտեղ Պուտինը մատնանշել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները հիմնվում են բարեկամության բարի ավանդույթների ու փոխադարձ հարգանքի վրա։ «Հուսով եմ, որ մեր երկխոսությունը և համատեղ կառուցողական աշխատանքը կօգնեն հայ-ռուսական […]
15:56 14.01.2019
7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում խորհրդարանական մեծամասնությունը` «Իմ քայլը» խմբակցությունը, ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Լենա Նազարյանի թեկնածությունը: Մյուս երկու խորհրդարանական ուժերը ներկայացրին իրենց թեկնածուներին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնին առաջադրեց Վահե Էնֆիաջյանի, «Լուսավոր Հայաստան»-ը` Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
15:52 14.01.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների պատճառով մայրաքաղաքում ձնամաքրման և երթևեկության հետ կապված խնդիրներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և տեղեկատվության կապերի բաժնից: «Ես էլ նույնպես ամբողջ գիշեր շրջել եմ քաղաքում, տեսել եմ խնդիրները, հենց Մյասնիկյան պողոտայում անձամբ կանգնել եմ ու հետևել տրանսպորտին: Ամառային անվադողերով մեքենաները ոչ մի կերպ […]
15:39 14.01.2019
ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ հունվարի 14-ի նիստում, երբ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրվեց Լենա Նազարյանի թեկնածությունը, խախտեց կանոնակարգը: Առանց թեկնածուին ձայն տալու, Միրզոյանը պատգամավորներին առաջարկեց հերթագրվել նրան հարց տալու համար: Հասկանալով, որ սխալվել է՝ Միրզոյանը կատակեց. «Առաջին իսկ հնարավորության դեպքում խախտեցի կանոնակարգը»:
15:37 14.01.2019
Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված ԱԺ փոխխոսնակի թեկնածու Ալեն Սիմոնյանն իր ելույթի ընթացքում շնորհակալություն է հայտնել խմբակցությանն իրեն վստահելու համար. «Այս Ազգային ժողովի առանձնահատկություններից մեկը վստահությունն է, որը կարելի է ասել ՀՀ նորագույն պատմության եզակի դեպքերից է: Առաջին անգամ ԱԺ շենք մտնելիս մի բան իմ ուշադրությունը գրավեց. դա շենքի բարձր և մեծ դռներն էին: […]
15:31 14.01.2019
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ տեղեկատվություն ունեն, թե պատգամավոր Հայկ Սարգսյանն ընտրվել է «Գեղարքունիքում վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով»։ Այս թեմայով խորհրդարանում լրագրողները մեկնաբանություն խնդրեցին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից: «Որևէ նման տեղեկատվության ես չեմ տիրապետում: Կարծում եմ՝ եթե փաստեր լինեին մինչ այժմ ներկայացված, ապա իրավական ընթացք կտրվեր դրան: Կհետևենք իրադարձություններին, ինչպես […]
15:29 14.01.2019
Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելուց հետո Արարատ Միրզոյանը նոր ծառայողական մեքենա չի գնել, և պատրաստվում է երթևեկել մինչ այս իրեն ծառայած մեքենայով։ Այս մասին Միրզոյանն ասաց ԱԺ նախագահի ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս։ Ինչ վերաբերում է Ազգային ժողովում իր աշխատասենյակի նորոգմանը, Միրզոյանն ասաց․ «Սենյակի վերանորոգման մասով պետք է մի հատ նայենք, ճիշտն ասած, որովհետև […]
15:27 14.01.2019
Ազգային ժողովի նախագահի քվեարկության ընթացքում լրագրողները միակ թեկնածու (այժմ արդեն ընտրված նախագահ) Արարատ Միրզոյանին հարցրին՝ երբ նախկինում ընդդիմադիր պատգամավոր էր ու դեմ էր սուպերվարչապետական համակարգին, ասում էր, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է դուրս գան վարչապետի ենթակայությունից, ինչո՞ւ է հիմա պնդում, որ ԱԱԾ-ն պետք է մնա, իսկ ոստիկանության հարցը քննարկման ենթակա է։ «Իսկ ես նախկինում, […]
15:24 14.01.2019
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, խոսել է այն մասին, թե ընդդիմադիր որ ուժից պետք է ներկայացված լինի փոխնախագահի թեկնածուն: Ըստ խմբակցության դիրքորոշման՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը պետք է լինի ամենաշատ ձայները հավաքած ընդդիմադիր ուժից: Լրագրողներից մեկը մեջբերեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը, թե իշխանությունը չի ցանկանում ուժեղացնել իրենց: «Նման մոտեցում չկա, որովհետև […]
15:22 14.01.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հունվարի 14-ի նիստում ներկայացրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնին հավակնող իրենց երկրորդ թեկնածուին` Լենա Նազարյանին: Մակունցը նշեց, որ Նազարյանը կարևոր դերակատարում է ունեցել 6-րդ գումարման ԱԺ-ում, ապա ընդգծեց` Լենա Նազարյանը մարդ է, որի համար քաղաքացին ու անհատը մեծագույն արժեք են: Խմբակցության ղեկավարը ներկայացրեց Լենա Նազարյանի թեկնածությունն ու կոչ արեց քվեարկել նրա օգտին:
15:22 14.01.2019
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցը ներկայացրել է ԱԺ փոխխոսնակի թեկնածությունում խմբակցության կողմից առաջադրված Ալեն Սիմոնյանի կենսագրությունը. «Մինչ կենսագրությունը ներկայացնելը պետք է նշեմ, որ պարոն Սիմոնյանը բավականին լայն քաղաքական գործունեություն է ծավալել, երբեք կաշկանդված չի եղել իր դիրքորոշումը արտահայտելու առումով, միշտ ներկայացել է սկզբունքային դիրքերից ու պայքարել հանուն արդարության»: Հիշեցնենք, որ քիչ առաջ 131 […]
15:15 14.01.2019
Կանոնակարգով պետք է հստակ ձևակերպենք, որ երրորդ փոխնախագահի տեղը զբաղեցնի ամենամեծ կշիռ ստացած ընդդիմությունը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակի թեկնածու Լենա Նազարյանը: «Մեր տրամաբանությունն այն է, որ այդ հարցի պատասխանն արդեն իսկ տվել են ընտրողներն իրենց քվեարկությամբ: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմության տեղին հավակնող ուժերն ասում էին, որ այս ընտրություններն ավելի […]
15:15 14.01.2019
Էդմոն Մարուքյանը ընտրապայքարի ժամանակ հայտարարում էր, որ այս ընտրություններին ժողովուրդը ընտրելու է ոչ թե իշխանություն, այլ ընդդիմություն, և ժողովուրդը հիմա ընտրել է ընդդիմություն, և հենց այն համամասնությամբ, որ կա։ Այս մասին այսօր ԱԺ նախագահի ընտրության ընթացքում հայտնեց միակ թեկնածու Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է «Իմ քայլը» խմբակցությունը որոշել ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում […]
15:12 14.01.2019
ԱԺ նախագահի միակ թեկնածու Արարատ Միրզոյանը քվեարկելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին։ Լրագրողներից մեկի հարցը վերաբերում էր պատգամավորների բացակայությանը, և թե կկարողանա՞ Արարատ Միրզոյանն ամենաշատը բացակայող Գագիկ Ծառուկյանին բերել խորհրդարանի նիստերին։ «Ես չեմ ուզում անձնավորել էս հարցադրումը։ Ես կարծում եմ, որ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները… Տեսեք, պատգամավորները հո իմ աշխատողները չեն, չէ՞, սա բոլորովին տարբեր հիմնարկ […]