15:15 14.01.2019
Կանոնակարգով պետք է հստակ ձևակերպենք, որ երրորդ փոխնախագահի տեղը զբաղեցնի ամենամեծ կշիռ ստացած ընդդիմությունը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակի թեկնածու Լենա Նազարյանը: «Մեր տրամաբանությունն այն է, որ այդ հարցի պատասխանն արդեն իսկ տվել են ընտրողներն իրենց քվեարկությամբ: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմության տեղին հավակնող ուժերն ասում էին, որ այս ընտրություններն ավելի […]
15:15 14.01.2019
Էդմոն Մարուքյանը ընտրապայքարի ժամանակ հայտարարում էր, որ այս ընտրություններին ժողովուրդը ընտրելու է ոչ թե իշխանություն, այլ ընդդիմություն, և ժողովուրդը հիմա ընտրել է ընդդիմություն, և հենց այն համամասնությամբ, որ կա։ Այս մասին այսօր ԱԺ նախագահի ընտրության ընթացքում հայտնեց միակ թեկնածու Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է «Իմ քայլը» խմբակցությունը որոշել ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում […]
15:12 14.01.2019
ԱԺ նախագահի միակ թեկնածու Արարատ Միրզոյանը քվեարկելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին։ Լրագրողներից մեկի հարցը վերաբերում էր պատգամավորների բացակայությանը, և թե կկարողանա՞ Արարատ Միրզոյանն ամենաշատը բացակայող Գագիկ Ծառուկյանին բերել խորհրդարանի նիստերին։ «Ես չեմ ուզում անձնավորել էս հարցադրումը։ Ես կարծում եմ, որ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները… Տեսեք, պատգամավորները հո իմ աշխատողները չեն, չէ՞, սա բոլորովին տարբեր հիմնարկ […]
15:09 14.01.2019
«Հարգելի՛ գործընկերներ շնորհակալ եմ վստահության այսպիսի բարձր քվեի համար, այսպիսի քվեն իսկապես, անկեղծորեն չափազանց պարտավորեցնող է, և պաշտոնավարմանս ընթացքում յուրաքանչյուր րոպե աշխատելու եմ հիշել այս պարտավորությունը: Ինչպիսին եմ լինելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, քիչ առաջ հնարավորություն եմ ունեցել ասել ելույթիս ընթացքում»,- ասել է Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը: Արարատ Միրզոյանը ելույթից հետո մոտեցել է […]
15:05 14.01.2019
Հունվարի 13-ին՝ ժամը 13։50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Ա. Հ.-ն և հայտնել, որ Արշակունյաց պողոտայի թիվ 63/5 հասցեի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վիճաբանել և կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայհոյանքներ հնչեցրել իր հասցեին և քարով հարվածել է իր կողմից շահագործվող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսին, ինչի հետևանքով կոտրվել է ապակին […]
15:00 14.01.2019
Արդեն ժամանակն է, որ կարողանաս կուտակած ամբողջ փորձը, էներգիան, պոտենցիալը կյանքի կոչել: Այս մասին խորհրդարանում՝ Shantnews.am-ի հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Բադալյանը: «Սա բավականին ծանր, պատասխանատու աշխատանք է, բայց կարծում եմ, որ պատրաստ եմ»,- ասաց Բադալյանը: Հարցին, թե ի՞նչ տպավորություն ստացավ առաջին աշխատանքային օրից և արդյո՞ք կարողացավ սեղմել կոճակը գրանցվելու ժամանակ, Բադալյանը […]
14:51 14.01.2019
Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը։ Այս մասին ասաց ԱԺ նախագահի քվեարկության արդյունքները ներկայացնող հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը։ 132 քվեաթերթիկներից 131-ը կողմ է եղել Արարատ Միրզոյանին, մեկը՝ անվավեր։ Արարատ Միրզոյանը միակ թեկնածուն էր։
14:51 14.01.2019
Արարատ Միրզոյանը հասկանում է, որ Ազգային ժողովի նախագահի դերը բարդ է լինելու, հատկապես այն պայմաններում, որ «Իմ քայլը» դաշինքը ստացել է 70 տոկոսից ավելի քվե, իսկ ինքը՝ Միրզոյանը, այդ ուժի համահիմնադիրներից է։ Այս մասին ԱԺ նախագահի թեկնածուն քվեարկելուց հետո հայտնեց լրագրողների հարցին ի պատասխան։ «Բայց իմ լավագույն ջանքերը գործադրելու եմ, որ լինեմ ոչ միայն մեր […]
14:37 14.01.2019
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանին մասնագիտական գործունեության առնչությամբ վիրավորում են, ինչը անհանգստացնում է իրենց: «Պետք է արձանագրենք, որ զգայուն քրեական գործերին մասնակցող փաստաբաններն այսօր պաշտպանված չեն, և, բնականաբար, ես կարծում եմ, որ դա լուրջ հարված է մեր պետականության հիմքերին: Մենք այստեղ […]
14:32 14.01.2019
Վերաքննիչ դատարանում ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստն ընդմիջվել է: Պաշտպաններից Արսեն Մկրտչյանը չի հայտնել, թե ինչու է ընդմիջվել, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Իսկ դատախազ Վահե Դոլմազյանը նշել է, որ դատավորին ինքնաբացարկ է ներկայացվել, սակայն չի մանրամասնել, թե որ կողմն է ներկայացրել: Այս պահին, ամենայն հավանականությամբ, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ:
14:23 14.01.2019
«Ցանկացած վիրավորական խոսք իմ կողմից ցուցարարների հասցեին չի հնչեցվել: Դատարանից իմ դուրս գալուց մինչև այդ տղային մոտենալը ես եղել եմ տեսախցիկների ուշադրության ներքո, իմ ցանկացած արտահայտություն տեսաձայնագրվել է: Ես չեմ արտասանել մի բառ, որը որ կարող էր ցանկացած անձի ինքնասիրությանը վնաս հասցնել»,- այս մասին լրագրողներին այսօր ասել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը: Փաստաբանը նշեց […]
14:16 14.01.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացած ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ: Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը, Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին: Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Պարո՛ն վարչապետ, կրկին առիթ ունեմ […]
13:57 14.01.2019
Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Վահագն Հովակիմյանը։ Այս մասին նիստը նախագահող Կնյազ Հասանովը հայտարարեց նիստի ընթացքում ու խոսքը փոխանցեց նրան՝ Ազգային ժողովի նախագահի ընտրության կարգը բացատրելու համար։ ԱԺ նախագահի ընտրությունը կազմակերպվելու է խորհրդարանի նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում՝ 13։30-14։30 ժամանակահատվածում՝ մեկ ժամ։ Այս մասին հայտարարեց Հովակիմյանը։ Նա ներկայացրեց նաև քվեաթերթիկը, […]
13:52 14.01.2019
Ազգային ժողովի նախագահը պետք է վեր լինի կուսակցական պատկանելիությունից և լինի կառույցի ղեկավարը, ոչ թե իր խմբակցության անդամը։ Խորհրդարանի նոր ղեկավարի նշանակման հարցը քննարկելիս այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա հիշեցրեց, որ քաղաքական մեծամասնության կողմից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Արարատ Միրզոյանին ճանաչում է վաղուց, գուցե ճանաչում է ավելի […]
13:45 14.01.2019
Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության կողմից ԱԺ նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանի թեկնածության վերաբերյալ քննարկումների ընթացքում ելույթով հանդես եկած ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ նախկինում Հայաստանի խորհրդարանական ընդդիմություններն իրենց թեկնածուին էին առաջադրում, որպեսզի և՛ իշխանական թեկնածուին չտային իրենց ձայնը, և՛ դեբատ առաջացնեին խորհրդարանում։ «Լուսավոր Հայաստանը», ըստ Մարուքյանի, չի առաջադրելու թեկնածու, քանի որ այդ դեբատի կարիքը չկա, […]
13:43 14.01.2019
Հունվարի 14-ին լրագրողները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին`զրուցե՞լ է արդյոք իր ընկերոջ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, նրան հորդորե՞լ է ավելի կոռեկտ լինել Հայաստանի հետ հարաբերություններում: Ծառուկյանը պատասխանեց. «Ինքը շատ կոռեկտ է, ես իրեն ասել էի, իր վերաբերմունքն էլ, հարգանքն էլ դուք տեսնում եք: Ինքը սպասում ա, որ մեր վարչապետի կողմից հրավերք լինի, ինքը գա, […]
13:40 14.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել ամանորյա արձակուրդներից և մակագրել. «Օրագիր. ինչպես անցան մեր տոնական և արձակուրդային օրերը»:
13:31 14.01.2019
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելուց հետո Արարատ Միրզոյանն արդեն մի քանի ելույթ է լսել կուսակիցների կողմից, որոնք գովաբանում են նրան, ներկայացնում արժանիքները։ Սփյուռքի նախկին նախարար, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը նույնպես ելույթ ունեցավ ու նշեց Միրզոյանի բնավորության այն գծերը, որոնք օգնելու են ԱԺ նախագահի պաշտոնից բխող գործառույթներն իրականացնելիս։ Հայրապետյանը նշեց, որ Միրզոյանին […]
13:22 14.01.2019
Որպեսզի Հայաստանի կառավարությունը հաջողի, Հայաստանի Ազգային ժողովը պետք է լիարժեք իրացնի իր գործառույթները, որոնց մեջ մտնում է նաև կառավարությանը վերահսկելու գործառույթը։ Այս մասին ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ Նա հեռակա պատասխանեց ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է ԱԺ մեծամասնությունը վերահսկել իր կուսակիցների կազմած կառավարությանը։ «Մեր գլխավոր […]
13:21 14.01.2019
«Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ Դանիել Իոաննիսյանը տեղեկություններ ունի, որ նա պատգամավոր է ընտրվել վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով. «Հարգելի ընկերներ, ոչ անհայտ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր պատին գրել է, թե իրենք տեղեկատվություն ունեն, որ ես պատգամավոր եմ ընտրվել վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով և շուտով նյութերը կուղարկեն Հատուկ […]
13:18 14.01.2019
Որպեսզի Հայաստանի խորհրդարանին դրսում լուրջ վերաբերվեն, դրան պետք է լուրջ վերաբերվեն նաև ներսում՝ իրենք՝ պատգամավորները, և անհարկի բացակայություններով չխոչընդոտեն ապագա խորհրդարանի աշխատանքին։ Այս մասին Էդմոն Մարուքյանի հարցին պատասխանելիս հայտարարեց ՀՀ ԱԺ նախագհի թեկնածու Արարատ Միրզոյանը։ Մարուքյանը հարցը վերաբերում էր նրան, որ նախկինում խորհրդարանականները հաճախ բացակայել են, ու դա համարվել է հարգելի բացակա, թեև հարգելի կարելի […]
13:16 14.01.2019
Ազգային ժողովի նախագահը պետք է լինի այս կառույցի ինքնուրույնության ու ինքնավարության պաշտպանը, նա պետք է լինի բոլոր պատգամավորների նախագահը և նույնիսկ իր մրցակից ուժերի պատգամավորների համար պետք է հասանելի դարձնի ԱԺ հնարավորությունները։ ԱԺ նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանի թեկնածությանն աջակցելիս խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալիս հայտարարեց նրա կուսակից Լենա Նազարյանը։ Նրա խոսքերով՝ Արարատ Միրզոյանի քաղաքական դիրքորոշումները հայտնի […]
13:14 14.01.2019
ԱԺ առաջին նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանն ԱԺ նախագահ առաջադրված Արարատ Միրզոյանին հարցրեց՝ առաջիկայում, եթե առիթ լինի, նա կհակադրվի՞ կառավարությանը՝ բարձրացնելով խորհրդարանի դերը, դարձնելով այն թիվ մեկ քաղաքական ամբիոնը: «Ցավոք, ավանդաբար Ազգային ժողովի դերն այնքան մեծ չի եղել մեր պետական ինստիտուտների կառավարման համակարգում, բայց Սահմանադրությունը և 7-րդ գումարման Ազգային ժողովի կազմում ընտրված […]
13:10 14.01.2019
Ինչպե՞ս եք ապահովելու հավասարակշռությունը ընդդիմադիր և իշխող ուժերի միջև: Խորհրդարանում այս հարցը տվեց «Իմ քայլը» դաշինքի անդամ Վաղարշակ Հակոբյանը ԱԺ նախագահ առաջադրված Արարատ Միրզոյանին: «Ընտրվելու դեպքում ես լինելու եմ Ազգային ժողովի բոլոր պատգամավորների նախագահը: Լինելու եմ այս ինստիտուտի՝ պետական մարմնի նախագահը»,- ասաց Միրզոյանը: Նրա խոսքերով՝ քաղաքական որևէ թիմի պատկանելությունն այս կոնտեքստում երկրորդ պլան է մղվում:
13:02 14.01.2019
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունվարի 11-ի թիվ 12-Ա որոշմամբ. 2019 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ […]
12:59 14.01.2019
Նոր՝ 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստի ժամանակ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Արարատ Միրզոյանին հարցադրումով դիմեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, նախկին ընդդիմադիր գործընկերոջ հետ ժամանակին համակարծիք են եղել, որ պետք է սահմանափակել սուպերվարչապետի լիազորությունները։ Մարուքյանը հարցրեց՝ ներկա իշխանությունը պատրա՞ստ է դրան։ Միրզոյանը պատասխանեց, որ բաց են քննարկումների համար, բայց երբ նախկինում ուզում էին […]
12:54 14.01.2019
Նախորդ գումարման Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցության կազմում «Ելքի» պատգամավորները հաճախ խոսել են ընդդիմադիր խմբակցությունների լիազորություններն ընդլայնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին այսօր արդեն ԱԺ նախագահի պաշտոնին հավակնող Արարատ Միրզոյանին հիշեցրեց նախկին գործընկեր Էդմոն Մարուքյանը։ Ընդդիմադիր պատգամավորը հարցրեց՝ պատրա՞ստ է նոր իշխանությունը նախաձեռնել գործողություններ, որոնք կբերեն ընդդիմադիրների լիազորությունների ընդարձակման։ Միրզոյանը պատասխանեց, որ չի ուզում ընդհանրական պատասխան տալ […]
12:50 14.01.2019
Երևանի ավագանու ընտրություններից հետո մի շարք քաղաքացիներ ոստիկանությանն ահազանգել էին, որ ԲՀԿ-ն կաշառք է բաժանել: Խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, այս թեմային անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Ընտրության ժամանակ իմ պատասխանատուներին տարել են ոստիկանության բաժին, որ, ասենք թե, կաշառ են բաժանում: Ես ասում եմ՝ լավ, բաժանում են, կալանավորեք, պատժեք: Բայց եթե չէ, 340 զանգ, բողոք […]
12:45 14.01.2019
«Իմ քայլը» դաշինքի անդամ Նազելի Բաղդասարյանն ԱԺ առաջին նիստի ժամանակ Արարատ Միրզոյանին հարցրեց, թե նա ի՞նչ կարևորություն է տալիս խորհրդարանական լսումներին: «Մենք բոլորս, և ես՝ ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում, բոլոր խմբակցությունների և պատգամավորների հետ պետք է բոլոր հնարավոր ջանքերը գործադրենք, որ հենց լսումների միջոցով խորհրդարանը դառնա հանրային քննարկումների այն հարթակը, որտեղ պիտի հնարավոր լինի ձեռք […]
12:44 14.01.2019
Նոր Ազգային ժողովի օրակարգային խնդիրներից է լինելու նոր կառավարության ծրագիրը սպասարկող օրենսդրական փաթեթների ընդունումը, և Արարատ Միրզոյանը, որ առաջադրվել է ԱԺ նախագահի պաշտոնում, խոստանում է անել ամեն ինչ՝ կառավարության ծրագրի կյանքի կոչման համար խորհրդարանը կոնսոլիդացնելու հարցում։ Նորընտիր խորհրդարանի անելիքների մասին իր խոսքում ԱԺ ամբիոնից ասաց ինքը՝ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ սրան զուգահեռ պետք է զբաղվել հանրային […]