17:38 12.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել է SHANTNEWS.am-ը, այսօր Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության չորրորդ տարելիցին նվիրված բողոքի ակցիա են իրականացրել նաև Հայաստանի Եվրոպական կուսակցության անդամները՝ կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի գլխավորությամբ։ Ակցիայի մասնակիցները հավաքվել են «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ, ապա միացել Շիրակացի փողոցում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց հավաքված քաղաքացիներին։ Այստեղ բողոքի ցույց իրականացնողները նախ՝ մեկ րոպե […]
17:07 12.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանը վերջին օրերին սկսել է թիրախավորել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի միջազգային գործընկերներին՝ հրապարակային և փակ ճնշում գործադրելով նրանց վրա, որպեսզի զերծ մնան ֆիլմի նկարահանումներին մասնակցելուց և Արցախ այցելելուց: Մասնավորապես, որոշակի ճնշումներ են արձանագրվել լիտվացի կինոարտադրող Կեստուտիս Դրազդաուսկասի հանդեպ՝ ոտնահարելով նրա տեղաշարժի ազատությունը, մասնավոր կյանքի անձեռնմխելիության և մի շարք այլ իրավունքներ:Այս մասին հայտնում […]
16:51 12.01.2019
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիներն Էջմիածնում այսօր առավոտից վերսկսել էին բողոքի ցույցերը: Ցուցարարները պահանջում էին անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին: SHANTNEWS.am-ի թղթակիցը Էջմիածնից հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները բացել են ճանապարհը: Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանում` Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երեկ տեղի է ունեցել Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու […]
16:30 12.01.2019
ՀՀ փաստաբանների պալատը փաստաբանների ակումբի նիստ է հրավիրել, որտեղ քննարկվելու է վերջին ժամանակահատվածում փաստաբանների նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վիրավորական և անհանդուրժող արարքներից պաշտպանվելու հարցը, ասվում է մասին նշված է ՀՀ փաստաբանների պալատի տարածած հաղորդագրությունում: «2019թ. հունվարի 14-ին, ժամը 18:30-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունենալու փաստաբանների ակումբի նիստ, որտեղ քննարկվելու են վերջին ժամանակահատվածում […]
16:00 12.01.2019
Էջմիածին-Երևան ավտոճանապարհին Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիների բողոքի ակցիան շարունակվում է: Ցույցի վայր ժամանեց նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի նորընտիր պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Վիկտոր Ենգիբարյանը, որոնք փորձում էին ցուցարարներին համոզել բացել ճանապարհը: «Հիմա իրար հետ քննարկում ունենանք, հասկանանք: Ցանկացած հարցի համար ամենակարևորը քննարկումն է: […]
16:00 12.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ ամբողջ տարվա ընթացքում վաճառել է իրեն պատկանող 35 միլիոն դոլարի անշարժ գույք՝ գրասենյակներ և այլ հաստատություններ այն շենքերում, որոնց համասեփականատեր է Թրամփը։ Այս մասին հայտնի է դարձել հեղինակավոր Forbes գործակալությանը։ Դրա մի մասը՝ մոտ 20 միլիոն դոլարը, ձևավորվել է շուրջ 1 միլիարդ դոլար արժողությամբ անշարժ գույքի մի մասի վաճառքից, որտեղ […]
15:50 12.01.2019
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը տեղի մեծածախ առևտրով զբաղվող ընկերություններին կոչ է արել ուժեղացնել հսկողությունը վաճառակետերում, որպեսզի Brexit-ի գործընթացի հանգուցալուծման պատճառով ապրանքատեսակի կտրուկ նվազման պայմաններում հնարավոր լինի խուսափել սպառողների խուճապի հետևանքներից: Այս մասին հայտնում է CNN-ը: Ոստիկանությունից հայտարարություն է տարածվել, որ հնարավոր թալանից պաշտպանելու համար հստակ հրահանգներ դռևս չկան: «Վերավաճառողներն առևտրի կենտրոնների անվտանգությունն ապահովելու համար կշարունակեն համագործակցել […]
15:35 12.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփի և ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլիի անունները շրջանառվում են Համաշխարհային բանկի նախագահի թեկնածուների անունների թվում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»: Տեղեկատվության աղբյուրը չի հստակեցվում: Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Յոն Կիմը փետրվարի 1-ից հեռանում է պաշտոնից, բանկի ղեկավարի պարտականությունները կիրականացնի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան: Համաշխարհային բանկը լիահույս […]
15:20 12.01.2019
Ամերիկյան կողմը մտադիր է յուրացնել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում նավագնացությունն ու առաջինն այնտեղ ուղարկելու է ռազմական նավատորմ։ Այս մասին ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռիչարդ Սպենսերը հայտնել է ամերիկյան WSJ հեղինակավոր լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ։ Այս վարժանքը, ըստ ռազմածովային գլխավոր պաշտոնյայի, առայժմ պլանավորման փուլում է։ Դրանով ամերիկյան ուժերը սկսելու են մի գործողություն, որով հասնելու են Ռուսաստանի հետևից, քանի […]
14:04 12.01.2019
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը: Ակցիայի մասնակիցները հորդորում են մարդկանց միանալ իրենց: «Մենք ամեն հարցով պատրաստ ենք ընդառաջել Ձեզ: Ինքը իր պատիժը կրելու է, սակայն ճանապարհ փակելով հարց չի լուծվելու»,- ցուցարարներին ասաց ոստիկաններից մեկը: Ցուցարարները հրաժարվում են բացել ճանապարհը: Ցուցարարներից Ջիվան Աբրահամյանը նշեց, որ […]
13:40 12.01.2019
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է փաստաբանների նկատմամբ ճնշումների անթույլատրելիությանը և դա օրենսդրական մակարդակով ֆիքսելու անհրաժեշտությանը: «Փաստաբանի վրա թքելը, նրան հայհոյելը կամ սպառնալը խարխլում են մեր երկրի արդարադատության համակարգի հիմքերը… Հարգելի՛ քաղաքացիներ, Լուսավոր Հայաստան կուսակցությունը գտնում է, որ փաստաբանի նկատմամբ նրա մասնագիտական գործունեութան հետ կապված որևէ ոտնձգություն և ճնշում անթույլատրելի […]
13:40 12.01.2019
Կեսօրին Գյումրիում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ուղղված այնտեղ տեղակայված ռուսական բազային։ Այս ակցիայի նպատակն էր հիշեցնել 4 տարի առաջ բազայի զինծառայողներից մեկի կողմից Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության, ինչպես նաև 2018 թվականի դեկտեմբերին նույն բազայի զինծառայողի կողմից Գյումրիում իրականացված մեկ այլ սպանության մասին։ «Բազա՛, ձեր գազաններին պահեք վանդակներում։ Մենք դրանց համար պատասխանատու չենք»․ ցույցի կազմակերպիչներից […]
13:25 12.01.2019
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը: Քիչ առաջ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ տեղի ունեցան: «Ոստիկաններն իրենց աշխատանքն են անում, մենք էլ մեր պայքարն ենք շարունակելու: Տուժածներ չկան. ես եմ գետնին պառկել: Ոստիկանը մերն է, մենք էլ մեր պայքարն ենք անում»,- նշեց ցուցարարներից մեկը: […]
13:14 12.01.2019
Այսօր ՀՀ մի շարք քաղաքացիներ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշարձանի առջևից շարժվելու են դեպի ՌԴ 102-րդ ռազմաբազայի մատույցներ, որտեղ տեղի կունենա սգո և բողոքի արարողություն՝ ի հիշատակ բազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության տարելիցի և մեկ այլ ռուս զինծառայողի կողմից սպանված Ջուլիետա Ղուկասյանի հիշատակին: Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը […]
12:35 12.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում էներգետիկ հարցերի փորձագետ Վահե Դավթյանն անդրադարձել է ՌԴ-ի կողմից Հայաստանին վաճառվող գազի գնի թանկացման մասին տեղեկությանը: «2018թ. ընթացքում Ռուսաստանից արտահանվող գազի միջին գինը բարձրացել է 23%-ով, ընդ որում, բոլոր ուղղություններով. սա կախված է նավթից: Գազի ոլորտում չի ձևավորվել ավտոնոմ շուկա և ուղղակիորեն հղումներ են կատարվում նավթին: Այն պետությունները, որոնք նավթ և […]
12:27 12.01.2019
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ցուցարարները դեռ երեկվանից հայտարարել էին, որ առավոտյան ժամը 10.00-ից պետք է փակեին Երևան-Էջմիածին մայրուղին, նրանք պետք է հավաքվեին բենզալցակայաններից մեկի մոտ, սակայն ուշ հավաքվեցին: «Ոստիկանները հնգապատիկ ավելի շատ էին, քան ցուցարարները, մի պահ […]
12:06 12.01.2019
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունը սադրիչ է և ունի հակաադրբեջանական բնույթ։ Խոսքն այն հայտարարության մասին է, ըստ որի՝ 2018 թվականի ընթացքում Ռուսաստանի՝ ազգությամբ հայ 16 քաղաքացու մուտքն Ադրբեջանը արգելվել է Բաքվի կողմից։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նախ՝ բարձրագոչել է ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի հարաբերությունների մասին, դրանք համեմատել […]
12:02 12.01.2019
ԱՄՆ-ն չի ընդունում Վենեսուելայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամեն քայլի դիմելու է՝ այդ երկրի իշխանությունների նկատմամբ ճնշումներ գործադրելու ուղղությամբ: «Միացյալ Նահանգները չի ընդունում Նիկոլաս Մադուրոյի միապետական նկրտումները: 2018 թվականի մայիսին կայացած նրա «ընտրություններն» ամբողջ […]
11:48 12.01.2019
Armtimes.com-ի տեղեկություններով` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնասլման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը: Նույն այդ տեղեկություններով, նա գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի: SHANTNEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր՝ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի […]
11:13 12.01.2019
ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ հանդես եկող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը: Նրանք պահանջում են անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին: Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանում` Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երեկ տեղի է ունեցել Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի քննությունը: Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը […]
11:00 12.01.2019
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Գեդեվան Փոփխաձեն խոստանում է պայթեցնել իրեն,եթե խորհրդարանն աջակցի Գերագույն դատարանի դատավորի թեկնածուների ցանկին: Փոփխաձեն մեծամասնության անդամներից մեկն է, որն,աջակցելով Իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիային, դեմ արտահայտվեց Արդարադատության բարձրագույն խորհրդի կողմից ներկայացված Գերագույն դատարանի դատավորների կազմին: «Եթե այս ցանկը հաստատվի, ես շատ կբարկանամ: Այդ դեպքում հնարավոր է՝ չկարողանամ լքել կուսակցությունը: […]
10:13 12.01.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչև փետրվարի վերջ կարող է գործարկվեն Վրաստանի հետ Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանային անցակետերը: Վրաստանի իշխանությունները ստեղծում են միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է զբաղվի վրաց-ռուսական համաձայնագրի իրականացմամբ, որը վերաբերում է աբխազական և օսական սահմանային անցակետերում ապրանքաշրջանառության մոնիտորինգին: Հանձնաժողովը ղեկավարելու է Եկամուտների պետական ծառայության փոխնախագահը: Նախորդ տարվա նոյեմբերի 30-ին Վրաստանը փոխանցել է […]
09:43 12.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասել է, որ իր հետագա գործունեության մասին հստակ պատասխան դեռևս չի կարող տալ՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է լքել «Հանրապետություն» կուսակցությունն ու շարունակել աշխատել գործադիր մարմնում: «Դրա համար նախապայմանը վարչապետի նշանակումն է և վարչապետի կողմից կառավարություն ձևավորելը: Այդ հարցին կարող եմ անդրադառնալ, եթե ես […]
09:13 12.01.2019
17-ամյա տղան վաճառել է իր երիկամը iPhone 4 և iPad գնելու համար։ Դեպքը տեղի է ունեցել 2011 թվականին։ Վան անունով չինացի մի տղա դիմել է վիրահատության:Ինչպես շատերը, Վանը նույնպես երազում էր ժամանակակից երևալ , «գլուխ գովել» հասակակիցների մոտ, հպարտանալ նոր iPhone-ով: Չինական կայքերից մեկում միջնորդ է գտել, որը խոստացել է օգնել նրան երազանքն իրականացնելու հարցում: […]
01:00 12.01.2019
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուարբիշվիլին նախագահի պաշտոնում իր առաջին մամլո ասուլիսում հայտարարել է , որ նախագահի հիմնադրամի օգտին հրաժարվում է իր աշխատավարձից՝ հույս հայտնելով, որ այլ քաղաքական գործիչներ կհետևեն իր օրինակին: Զուրաբիշվիլին մինչև վերջերս ուներ Վրաստանի ու Ֆրանսիայի երկքաղաքացիություն: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում 20 տարի աշխատել է բարձր պաշտոններում: Նրա հայտարարությամբ՝ անձնական պահանջների համար իրեն […]
00:34 12.01.2019
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի կառավարության ընդլայնված նիստում հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն միայն Բաքվի ու Երևանի միջև: Այս մասին հայտնում է «Ռուսարմինֆո»-ն։ «Առաջին փուլում Հայաստանի նոր ղեկավարությունը փորձել է խուսափել բանակցություններից: Հայտարարություններ են հնչել, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի կազմավորման հետ։ Արդյունքում՝ բանակցություններն ընթանում […]
23:42 11.01.2019
Մխիթարյան միաբանության ենթակայության տակ գտնվող հայկական վարժարաններից մեկը վանդալիզմի է ենթարկվել: Ֆրանսիայի Սևր քաղաքում գտնվող այդ վարժարանը համարվում է Եվրոպայում հիմնադրված ամենահին կրթօջախներից մեկը։ Դեպքի առթիվ կատարվում է քննություն, արդեն ձերբակալվածներ կան: SHANTNEWS-ի եթերում պարզաբանումներ է տալիս վարժարանում բնակվող միակ հայ վանականը՝ հայր Հարություն Պզտիկյանը: Նա ասում է, որ Մխիթարյան միաբանությունն ուզում է դպրոցը դարձնել […]
23:20 11.01.2019
Լոռու մարզում կոտրել են մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի տան դռան կողպեքը, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել։ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ անհայտ անձը կամ անձինք կոտրել են տան կողպեքը: Ոստիկանները նրանց բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք։
23:13 11.01.2019
Համացանցում տարածվել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի տարիներ առաջ արված հրապարակումը, որտեղ նա պատմում է՝ որն է 1996 թ․-ի հուլիսի 12-ի ողբերգության դրդապատճառը։ Հրապարակումը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելիներս, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ովքեր պարբերաբար լուսաբանում են իմ քրեական գործի հետ կապված մանրամասներ, քաղաքացիներ, ովքեր անտարբեր չեն ՄԱՐԴՈՒ ու Հայաստանում արդարադատության իրականացման նկատմամբ: Դուք իրավացիորեն հարցնում եք` ո՞րն էր […]
21:53 11.01.2019
Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու վարույթն իրականացնող մարմնի ներկայացված միջնորդությունը եւ պաշտպանական կողմի գրավի միջնորդությունը մակագարվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին: Այս մասին մեր Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը: Նիստի օրվա մասին դեռ տեղեկություններ չկան: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի […]