13:58 11.01.2019
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հարյուրավոր ձախակողմյան ցուցարարներ բողոքի ակցիաներ են կազմակերպել ընդդեմ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հունաստան այցի, հաղորդում է RT-ն: Նշվում է, որ ցուցարարները բախումներ են ունեցել ոստիկանների հետ, կիրառվել է արցունքաբեր գազ: Նրանք մեղադրում են Անգելա Մերկելին 2010-ից ի վեր Հունաստանի նկատմամբ կոշտ տնտեսական քաղաքականություն վարելու մեջ:
13:35 11.01.2019
«Ես կարծում եմ, որ ես այս դաշտում արեցի այն ամենը, ինչ կարող էի անել: Կարծում եմ, որ հիմա ավելի լավ է՝ վերադառնամ առողջապահություն, անեմ այն, ինչ շատ լավ եմ անում: Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը»,- ասել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ: Լրագրողների այն հարցին, թե արդյոք […]
13:26 11.01.2019
ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ներկայումս տիրող վիճակին: Ներկայացնենք գրառումը ամբողջությամբ. «Բրյուսելի հետ հարաբերություններում Հայաստանի համար մշտապես կարևորվել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Հիմքերը պարզ են՝ ա. ԵՄ-ն հանդիսանում է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական և ֆինանսական կենտրոններից մեկը, բ. ԵՄ անդամ Ֆրանսիան Մինսկի […]
13:10 11.01.2019
«2018 թվականը բավականին բարդ տարի էր ողջ երկրի և, բնականաբար, Ազգային ժողովի համար: Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում բոլոր լրագրողներին իրադարձություններն օպերատիվ ու անկողմնակալ լուսաբանելու համար: Համոզված եմ, որ մեր հասարակության լիարժեք տեղեկացվածության շնորհիվ էր, որ խուսափեցինք իրավիճակի հետագա շիկացումից և կարողացանք խնդիրները տեղափոխել խորհրդարանական քննարկումների դաշտ ու այս պատերի ներսում գտնել երկխոսության ու ճիշտ լուծումների […]
12:52 11.01.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է երեկ ԱԺ-ում կայացած «Իմ քայլը» դաշինքի նիստին, որը կայացել է ԱԺ նիստերի դահլիճում: Նրա խոսքով՝ ԱԺ դահլիճը նախատեսված է բացառապես Ազգային ժողովի նիստերի և ԱԺ լսումների համար, և որևէ խմբակցություն, անկախ մեծությունից և թվից, չի կարող և չպետք է երկրի քաղաքական թիվ […]
12:31 11.01.2019
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հանդիպել է Նաիրիտի աշխատակիցների հետ: «Այսօր կրկին ընդունել էի Նաիրիտի աշխատակիցների մի խմբի՝ նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի հետ միասին: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց աշխատակիցների աշխատավարձի տոկոսների վճարման հարցին, ինչպես նաև գործարանի վերագործարկման հնարավորությանը: Աշխատանքն ու քննարկումներն այս հարցերի շուրջ կշարունակվեն»,- […]
12:28 11.01.2019
SHANTNEWS.am-ը երեկ տեղեկացրել էր, որ մեր աղբյուրներով՝ ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրելու է Արթուր Գրիգորյանի թեկնածությունը: Մեր տեղեկություններով՝ ժամեր անց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը նիստ է գումարելու, որտեղ մասնավորապես քննարկվելու է երկու հարց՝ ում են առաջադրելու ԱԺ փոխնախագահի պաշտոնում և ում են առաջադրելու որպես ԱԺ երկու հանձնաժողովների նախագահների թեկնածուներ: Այս պահի դրությամբ, ավելի հավանական էր, […]
12:06 11.01.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության գործով բողոքի քննությունը, այն պատճառաբանությամբ, որ պաշտպանական կողմը չի ստացել դատախազության բողոքի օրինակը և ծանոթ չէ, թե ինչ հիմքով է դատախազությունը բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը: Հիշեցնենք՝ 2018 թվականի դեկտեմբերի 14 ին Ընդհանուր իրավասության դատարանը Գևորգյանի համար խափանման միջոց էր ընտրել […]
11:55 11.01.2019
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի իր գործընկերներին: «Հունվարի 14-ին Ձեր իրավասությունները պաշտոնապես ստանձնելուց անմիջապես հետո, առաջարկում եմ համատեղ հայտարարությամբ հանդես գալ՝ ի պաշտպանություն Թուրքիայի Մեջլիսի անդամ մեր հայրենակից Կարո Փայլանի: Ինչպես գիտեք, թուրքական պետությունն արդեն տևական ժամանակ է` Փայլանի դեմ բռնաճնշումներ է բանեցնում, իսկ այս […]
10:55 11.01.2019
Եթե դատապարտյալը չի ընդունում իր մեղքը, ապա չի կարող խոսք լինել ներման մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Խնդրում եմ մեկ բան հաշվի առնել. Ներում շնորհում են մեղավորին, ինչի հիմքում մեղքի խոստովանությունն է, ապաշխարումը, տուժող կողմի հետ համաձայնության ձեռք բերումը` փաստացի հաշտությունը: […]
10:34 11.01.2019
«Իրավունք» թերթը գրում է. «Թեպետ 103-ամյա ընտրող Բավական Փիլոյանը երեկ նորաթուխ պատգամավորներին հուշում էր, որ բավական է, «հերիք է ու բոլ», սակայն նորընտիրները որոշել են Ազգային ժողովում ուռճացնել պետական ապարատը և, ինչո՞ւ ոչ, և´ ծանոթ-բարեկամներին տեղավորել աշխատանքի, և´ իրենց աշխատավարձը բարձրացնել: Պարզվում է՝ նոր խորհրդարանի ձևավորումից հետո կավելանա ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը: Հիշեցնենք, որ ՀՀ […]
08:44 11.01.2019
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած «Իմ քայլում» բացառում են, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար է դառնալու ոչ անհայտ, ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը, այնուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ հենց նա է դառնալու աշխատակազմի ղեկավար: Փաստը ժպիտ է առաջացրել շատերի մոտ, այնուհանդերձ, ԱԺ-ում պատրաստվում են այդ նշանակմանը: Ավելին` այս օրերին ԱԺ-ում խոր անհանգստություն է […]
00:29 11.01.2019
Եգիպտոս այցելելուց առաջ ԱՄՆ պետքարտուղարը եղել էր Հորդանանում, ինչպես նաև չնախատեսված այց էր կատարել Իրաք:
00:10 11.01.2019
Ամերիկացի միլիարդատեր Թոմ Սթեյերը չի առաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում, դրա փոխարեն նա կկենտրոնանա, որպեսզի ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին հասցնի իմպիչմենթի, հայտնում է BuzzFeed News–ը: «Ես կնվիրեմ իմ ժամանակի, ջանքերի, ռեսուրսների 100%-ը մի բանին՝ Թրամփին իր պաշտոնից հեռացնելուն»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում: Սթեյերը խոստացել է, որ այդ ամենի համար կհատկացնի 40 միլիոն դոլար: […]
23:45 10.01.2019
Վրաստանի իշխող թիմում Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների շուրջ բռնկված սկանդալը նոր բացահայտումների տեղիք է տվել: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին անդրադարձել է կուսակցության ձևավորման հիմքերում կանգնած Իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիայի աղմկոտ հրաժարականին: Նրա համար շարունակում է անհասկանալի մնալ թիմակցի՝ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը լքելու հապշտապ որոշումն ու արարողակարգի խախտմամբ՝ ինքնակամ, իր փոխարեն […]
23:18 10.01.2019
Պարագվայը խզել է դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ, այն բանից հետո, երբ երկրորդ անգամ Վենեսուելայի նախագահ է ընտրվել Նիկոլաս Մադուրոն: Վերջինս պաշտոնավարելու է մինչև 2025 թվականը: Պարագվայի նախագահ Աբդո Բենիտեսը տեսաուղերձում հայտնել է, որ Վենեսուելայում փակվելու է Պարագվայի դեսպանատունը, իսկ դիվանագիտական կորպուսի աշխատակիցները հետ են կանչվելու: Հայտարարության մեջ նշվում է, որ Ասունսյոնը հարավամերիկյան մի քանի պետությունների […]
23:04 10.01.2019
22 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին. «Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին Մեծարգո պարոնայք, Մենք տեղեկացել ենք, որ արդարադատության նախարարարի գլխավորությամբ գործող ներման հանձնաժողովը […]
22:30 10.01.2019
Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցող «Իմ քայլը» խմբակցության նիստը շարունակվում է: «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը նիստի ընդմիջումից հետո կայացած ճեպազրույցում պատասխանելով լրագրողի հարցին՝ թիմի ներսում ինչպիսի՞ դիրքորոշում կա, այսուհետ ուժային կառույցները կրկին վարչապետի՞ն են ենթարկվելո՞ւ, պատասխանեց. «Ես համաձայն չեմ, որ միայն ուժայիններով էր պայմանավորված սուպերվարչապետական լինելը: Սուպերվարչապետության հետ կապված փոփոխություններ, բնականաբար, լինելու […]
22:17 10.01.2019
Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցող «Իմ քայլը» խմբակցության նիստը շարունակվում է: «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը նիստի ընդմիջումից հետո կայացած ճեպազրույցում նշեց, որ քննարկվել են տարբեր հարցեր, տրվել պատասխաններ, մտքերի փոխանակում է եղել՝ հավելելով, որ որ 3 ժամ տևած նիստն ընդմիջվել է և կշարունակվի: Նիստին մասնակցում է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մտքերի […]
22:03 10.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ստանձնել է այդ երկրի նախագահի պարտականությունները: Այս մասին հայտնում է Reuters-ը: Այսպիսով, նա կշարունակի ղեկավարել Վենեսուելան մինչև 2025 թվականը: Հաղորդվում է, որ Մադուրոյի վերընտրման գործընթացը կայացել է նրա գործունեության վերաբերյալ միջազգային քննադատության ֆոնին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ 2018թ. ընթացքում Վենեսուելայում գնաճը կազմել է գրեթե 2 մլն տոկոս:
21:50 10.01.2019
Ինչպես արդեն գիտեք, ստանձնել եմ պատգամավորական մանդատս և այսուհետ աշխատանքս շարունակելու եմ Ազգային ժողովում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նորընտիր խորհրդարանի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սփյուռքի նախարարի պաշտոնում աշխատեցի ութ ամիս, այդ ընթացքում եղան և՛ ձեռքբերումներ, և՛ հաջողության պատմություններ, և՛ բացթողումներ: Ցավում եմ, որ շատ հաճախ տրվող գնահատականները պտտվեցին […]
21:45 10.01.2019
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի պատվիրակությունները մեկնել են Վենեսուելա՝ մասնակցելու Վենեսուելայի նախագահի երդմնակալության արարողությանը: Հարավային Օսիայի նախագահի աշխատակազմի տեղեկություններով՝ Անատոլի Բիբիլովն արդեն Կարակասում է: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Նիկարագուայի, Կուբայի և Սալվադորի առաջնորդների հետ, ինչպես նաև նախարարների մակարդակով բանակցություններ են տեղի ունենալու, որտեղ քննարկվելու է շրջանի ինքնիշխանության հարցը:
21:34 10.01.2019
Ընթացքի մեջ է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը, որտեղ քննարկվում է կանոնակարգը: «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր ընտրված Հովհաննես Իգիթյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ խմբակցության ներսում կա բազմակարծություն: «Բազմակարծություն միշտ լինում է: Այսինքն՝ երբ լինում են երկու հայ, լինում է 3 կարծիք: Չեմ կարծում, որ կարևոր հարցերում կունենանք մի կարծիք: Լինելու են, իհարկե, […]
21:22 10.01.2019
Մի քիչ դժվար եմ համակերպվում «իշխանություն ստացած» ձևակերպման հետ: «Իմ քայլը» խմբակցության նիստից առաջ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց լրագրող, «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր ընտրված Թագուհի Թովմասյանը: «Դժվար եմ համակերպվում «իշխանություն ստացած» ձևակերպման հետ: Ես կշարունակեմ պնդել, որ հեղափոխական ուժի ներկայացուցիչ եմ: Կփորձեմ մնալ լրագրող: Լրագրողի անաչառությունը, լրագրողի նկատելու ունակությունը և օբյեկտիվությունը պետք է չտուժի»,- աասց […]
21:03 10.01.2019
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակում հունվարի 10-ին կայացել է ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի և կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի (Louise Mushikiwabo) հանդիպումը: Շնորհավորելով Լուիզ Մուշիկիվաբոյին գլխավոր քարտուղարի պաշտոնի ստանձնման կապակցությամբ` ՀՀ ներկայացուցիչը վերահաստատել է Հայաստանի և անձամբ իր աջակցությունը նրա առաքելության իրականացման ընթացքում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության […]
20:19 10.01.2019
«Իմ քայլը» դաշինքով պատգամավոր ընտրված Լուսինե Բադալյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ կցանկանար ընդգրկվել ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում: Հարցին, թե արդյոք լուծում են գտնելու այն խնդիրները, որոնք ժամանակին, որպես լրագրող, Բադալյանը բարձրաձայնել է, նա պատասխանեց. «Դրանք բոլորը պետք է սկսենք լուծել այստեղ: Այնպես չէ, որ ստացել ենք մանդատ ու դրա համար ուրախացել […]
19:26 10.01.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ կարող է իր կարողությունները ծառայեցնել օրենսդիր մարմնից՝ միևնույն ժամանակ, համագործակցելով պետական մյուս կառույցների հետ: «Հաշվի առնելով իմ փորձը նաև իմ վերջին աշխատանքում, իմ կրթությունը, նաև քաղաքական պայքարի փորձը, ամեն ինչ, ինչ կուտակել եմ այս տարիների ընթացքում, կարծում եմ, որ կարող եմ ծառայեցնել հենց […]
18:24 10.01.2019
Հայ-ամերիկյան առևտրաշրջանառությունը 2018թ. հոկտեմբերի դրությամբ անկում է ապրել 11,4%-ով ՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Այս մասին տեղեկանում ենք ամերիկագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից: «2017-ին այն կազմել է $99.52 մլն, 2018-ին` $88.18 մլն: Հայաստանն ԱՄՆ-ի թիվ 170-րդ առևտրային գործընկերն է»,- գրել է ամերիկագետը: