23:13 11.01.2019
Համացանցում տարածվել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի տարիներ առաջ արված հրապարակումը, որտեղ նա պատմում է՝ որն է 1996 թ․-ի հուլիսի 12-ի ողբերգության դրդապատճառը։ Հրապարակումը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելիներս, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ովքեր պարբերաբար լուսաբանում են իմ քրեական գործի հետ կապված մանրամասներ, քաղաքացիներ, ովքեր անտարբեր չեն ՄԱՐԴՈՒ ու Հայաստանում արդարադատության իրականացման նկատմամբ: Դուք իրավացիորեն հարցնում եք` ո՞րն էր […]
21:53 11.01.2019
Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու վարույթն իրականացնող մարմնի ներկայացված միջնորդությունը եւ պաշտպանական կողմի գրավի միջնորդությունը մակագարվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին: Այս մասին մեր Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը: Նիստի օրվա մասին դեռ տեղեկություններ չկան: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի […]
19:50 11.01.2019
Հունվարի 14-ին տեղի կունենա Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: SHANTNEWS.am-ն առանձնացրել է նորընտիր խորհրդարանի քայլերի հաջորդականությունը` համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի: Ըստ այդմ` * Հերթական ընտրությունների դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը հրավիրվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: * Գործող Ազգային ժողովի […]
19:44 11.01.2019
Ներկայում միջգերատեսչական համաձայնեցումների փուլում գտնվող փաստաթղթի ընդունման դեպքում Ղազախստանը երեք ամիս ժամկետով արգելք կսահմանի Ռուսաստանից բենզինի ներկրման վրա։ Ղազախական կողմի պնդմամբ՝ Ռուսաստանը դեմ չէ։ Այս մասին հայտնում է ռուսական «Սպուտնիկի» ղազախական խմբագրությունը։ Ղազախական կողմում նման որոշումը հիմնավորում են նրանով, որ ներկրումների կարիք չկա, քանի որ Ղազախստանում արտադրվում է բավարար բենզին։ Նույնքան ժամանակով Ռուսաստանից բենզինի ներկրումը […]
19:21 11.01.2019
Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյան: Նա, սակայն չասաց, թե նիստը երբ է նշանակվելու, քանի որ դեռ պարզ չէ՝ ով է քննելու գործը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ […]
19:03 11.01.2019
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը դիմում է գրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու համար: Այս մասին տեղեկանում ենք Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից: «Հավաստիացնում եմ, որ այդ քայլին դիմել եմ մեծ հպարտությամբ և ուրախությամբ։ Պարոն Բաբլոյանի ղեկավարությամբ աշխատածս ժամանակաշրջանն իր խոր հետքն է թողել, իսկ այդ ընթացքում ստացածս գիտելիքներն ու փորձը մշտապես լինելու են ամենամեծ հարստություններիցս»,- […]
18:55 11.01.2019
Երևանի ավագանին հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին, արտահերթ նիստ կանցկացնի: Այս մասին SHANTNEWS.am-ին հաղորդեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նա տեղեկացրեց նաև, որ նիստի օրակարգում քննարկվելու է տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու հարցը:
18:38 11.01.2019
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արդեն տևական ժամանակ բարձրաձայնվող և համայնքների ֆինանսական կայունության վրա էապես բացասական ազդեցություն ունեցող խնդրի լուծման համար։ 2004-2006թթ. ՀՀ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերն անհատույց սեփականության իրավունքով հանձնվել են ՀՀ համայնքներին: Խնդրո առարկա հողամասերը 2006 թվականից սկսած համարվում են համայնքային […]
18:26 11.01.2019
Միացյալ Նահանգների զինված ուժերի ստորաբաժանումները այս օրերին սկսել են սիրիական տարածքից դուրս բերել իրենց սպառազինության ու ռազմական տեխնիկայի մի մասը, սակայն այդ մասին բացահայտ չեն հայտարարում՝ անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան CNN-ին։ Ամերիկացիները չեն հայտնում՝ զորքի որքան մասն են դուրս բերելու, կոնկրետ որ հատվածներից են դուրս բերելու, ինչպես՝ ինքնաթիռով, թե մեքենաներով […]
17:46 11.01.2019
Ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի զարմուհին՝ Վիկտորյա Սկրիպալը, տեղեկացրել է, թե նրա դուստրը՝ Յուլյան, գուցե ողջ է, բայց Սերգեյ Սկրիպալը հաստատ մահացած կլինի: Նրա խոսքերով՝ Սերգեյ Սկրիպալը չէր կարող փրկվել, քանի որ առաջին աստիճանի շաքարային դիաբետ ունի, իսկ թունավորումից հետո չէր կարող օրգանիզմը դիմանալ: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում 2018թ. մարտի 4-ին թունավորված էին […]
17:40 11.01.2019
Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոսության հաղորդագրության համաձայն՝ հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերվող հարգանքից ելնելով՝ ամերիկյան այդ քաղաքի ղեկավարությունը որոշել է չեղարկել թուրքական գյուղատնտեսական պատվիրակության այցը Ֆրեզնո։ Այս մասին հայտարարությունը տեղադրված է հայկական կառույցի ֆեյսբուքյան էջում։ https://www.facebook.com/TheHonoraryConsulateofArmeniainFresno/photos/a.398704006960569/1196391093858519/?type=3&theater Ֆրեզնո քաղաքն ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի ծննդավայրն է ու ամերիկյան ամենահայաշատ քաղաքներից մեկը։
17:36 11.01.2019
Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանը ՌԴ իրավապահ մարմինների մոտ է: Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հիմա զբաղվում են այդ հարցով: «Նա իրավապահ մարմինների մոտ է, գործընթացն ընթանում է, բայց որևէ տեղեկություն չկա դեռ»,- ասաց նա: Տողանյանն ասաց, որ Գուրուրյանին Ղազախստանին արտահանձնելու հստակ […]
17:29 11.01.2019
Չափազանց կարևոր է, որ այս ԱԺ-ն լեգիտիմության առումով որևէ կասկած չի հարուցում և դեֆիցիտ չունի: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: «Այն կարևոր նախապայման է՝ երկրում ժողովրդավարական կառավարում իրականացնելու համար, ժողովրդի կամքն օրենքների միջոցով ներկայացնելու և իրացնելու համար»,- ասել է Արտակ Զեյնալյանը: Հարցին, թե արդյո՞ք խորհրդարանում […]
17:15 11.01.2019
Ռուսաստանն իր գնորդներին՝ Չինաստանին, Հնդկաստանին, Թուրքիային վաճառում է Ս-400 համակարգեր, բայց իր համար մշակում է ավելի կատարյալ հակահրթիռային պաշտպանություն: Խոսքը Ս-500 համակարգերի մասին է։ Ու գաղտնի է պահում նորագույն մշակումը, որ գնորդներին չվանի արդեն հնացող Ս-400 համակարգերից։ Այս մասին հոդված է զետեղվել ամերիկյան National interest կայքում, ինչը ոգևորություն է առաջացրել ռուսական մեդիայում։ Բանն այն է, […]
16:59 11.01.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի մասնակցի շվեյցարական Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովին: Այս մասին հայտարարություն է տարածել Ելիսեյան պալատը: Հայտարարության մեջ ասվում է, որ Ֆրանսիայի ղեկավարը չի կարողանա ներկայանալ համաժողովին՝ աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է համաժողովի շրջանակում նախատեսվող իր այցը Շվեյցարիա: Դրա փոխարեն նա […]
16:48 11.01.2019
Վերաքննիչ քրեական դատարանում` Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի քննությունը: Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստը հետաձգվել է, պատճառները զուտ տեխնիկական են` որոշակի փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտություն կա՝ միջնորդություն պատրաստելու, ներկայացնելու համար: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ […]
16:43 11.01.2019
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանի և նրա թիմի հանրային հանձնառության համաձայն՝ քաղաքապետարանն սկսել է Երևանում կանաչ տարածքների վերականգնման և զարգացման գործընթացը. «Մասնավորապես, Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, ըստ […]
16:40 11.01.2019
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացը կարող է հետաձգվել: Այս մասին հայտնում է Evening Standard-ը: Հիշեցնենք, որ Brexit-ի (Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացը-խմբ.) գործընթացի մեկնարկի վերջնաժամկետն այս տարվա մարտի 29-ն է: Աղբյուրի փոխանցմամբ՝ սա կապված է այն փաստի հետ, որ գործընթացի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերն ու համաձայնությունները կարող են պատրաստ չլինել մինչև […]
16:15 11.01.2019
Մի քանի օր շարունակ 9000 ուղևոր արգելափակված է մնացել նավում՝ արագ տարածվող վարակի պատճառով: Oasis of the Seas զբոսաշրջային նավը հապճեպ վերադարձել է Ֆլորիդայի նավահանգիստ՝ տարածվող նորովիրուսի պատճառով: Նշենք, որ նորովիրուսն աղիների ու ստամոքսի լորձաթաղանթի բորբոքային պրոցեսի հարուցիչ է, հանգեցնում է լուծի: Այդ վիրուսն անվանում են նաև «աղիքային հարբուխի» հարուցիչ: Հայտնի է, որ ուղևորներից 227-ը […]
16:06 11.01.2019
Ընդհանուր առմամբ Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Նրա խոսքերով՝ երբ նոր էր նշանակվել աշխատակազմի ղեկավար, ունեցել են հոսանքի գծով պարտավորություն, ստիպված են եղել նախագահի աշխատակազմից ու Կենտրոնական բանկից խորհրդարան բերել 5-6 տասնյակ օգտագործված համակարգիչներ: Լրագրողները […]
16:02 11.01.2019
Չինացի վիրաբույժ Լուո Շանպենգը 20 ժամ շարունակ աշխատելուց և 6 բարդ վիրահատություն կատարելուց հետո քնել է հենց վիրահատարանում: Բուժքույրերից մեկը լուսանկարել է բժշկին, և լուսանկարը տեղադրել համացանցում: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, վիրաբույժը 5 վիրահատությունից հետո պատրաստվում էր հանգստանալ, սակայն բերել են մի տղամարդու, որի ձեռքը մսաղացով փշրված է եղել: Վիրաբույժը հասկացել է, որ անհնար է […]
16:00 11.01.2019
ԱՄՆ դաշնային աշխատակիցները բողոքում են կառավարության և Կոնգրեսի աշխատանքների դադարեցման որոշման դեմ, հաղորդում է AFP-ն: Ցուցարարների ձեռքին պաստառներ են հետևյալ կարգախոսներով՝ Shut Down Trump, Not The Goverment: Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսը չէր ընդունել նոր բյուջեն, որի պատճառով դաշնային հաստատությունների աշխատանքները դադարեցվել են: Ավելի ուշ, իհարկե, հայտնի էր դարձել, որ Սենատը, ամեն դեպքում, հավանություն էր տվել բյուջեին՝ […]
15:39 11.01.2019
Դեռևս ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այսուհետ զբաղվելու է մասնագիտական գործունեությամբ: ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հետ իրավաբանական գրասենյակ են հիմնել: «Հանրային քաղաքականությամբ զբաղվելուց չեմ խուսափելու: Տարիներ առաջ փաստաբանական գործունեությամբ զբաղվելու քննություն եմ հանձնել և լիցենզիա չեմ վերցրել, այս գործունեությամբ երևի զբաղվեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արփինե Հովհաննիսյանը: Բացի այդ, նա պատրաստվում է նաև […]
15:29 11.01.2019
Երեկ՝ հունվարի 10-ին, մամուլում հայտնվեց պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի բաց նամակը, որը վերաբերում էր իր որդու՝ Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի ներման հարցին արդարադատության նախարարի գլխավորությամբ գործող ներման հանձնաժողովի տված դրական եզրակացությանը: Միխայիլ Աղաջանովը նամակում գրել էր, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանը, ով Մհեր Ենոքյանի կինն […]
14:50 11.01.2019
Ղազախստանի տեղեկատվության և հաղորդակցության հարցերով նախարար Դուրեն Աբաևն անդրադարձել է Կարագանդայի միջադեպից հետո սոցիալական ցանցերում առաջացած հուզական վիճակին: Նա ասել է, որ հետաքննող մարմիններն արդեն զբաղվում են այդ հարցով: Ըստ նախարարի՝ ղազախական լրատվամիջոցները միջադեպը լուսաբանել են բավական պատասխանատու կերպով: «Մեր դիտարկումների արդյունքում լուրջ խախտումներ, փաստերի մանիպուլացում չի արձանագրվել»,- ասել է նախարարը: Օրերս Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն […]
14:42 11.01.2019
Ասիական երկրներից Հայաստան ժամանած այլազգիների, մասնավորապես, հնդիկների նկատմամբ սոցցանցերում բարձրացված աղմուկը, ըստ ազգագրագետ Գայանե Շագոյանի, մեր երկրի մոնոէթնիկ ժողովրդագրական իրավիճակի հետևանքն է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում, նա ասել է, որ նման վարքը հասարակության շրջանում առաջանում է նաև ինքնության տարբեր վախերի պատճառով: «Դա շատ ռասիստական մոտեցում է, որովհետև ես կասկածում եմ, որ օրինակ՝ եթե ներգաղթողները լինեին նույն […]
14:31 11.01.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ԲՀԿ` այսօր տեղի ունեցած քաղխորհրդի նիստից: «Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քննարկվել են 7-րդ գումարման Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը: Նիստի ընթացքում […]
14:24 11.01.2019
Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ բողոքող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը: Էջմիածնում հավաքվածները մեքենաներով փակել են քաղաքի կենտրոնական փողոցներից մի քանիսը։
14:21 11.01.2019
Նախկինում էլ, տոնական օրերին էլ Ռուսաստանի ԱԳՆ-ում արձանագրել են դեպքեր, երբ Ադրբեջան մուտքը արգելվել է Ռուսաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ազգությամբ հայ են։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հնչած հարցերից մեկին պատասխանելիս ասաց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք պարբերաբար այդ հարցը բարձրացրել ենք ադրբեջանական կողմի առջև, խոսել այն մասին, որ այդպիսի դեպքերը, ցավոք, […]
14:12 11.01.2019
Ֆրանսիայում բողոքի ակցիաներ իրականացնող «դեղին բաճկոններին» միացել են նաև «կարմիր գրիչներ» շարժման ցուցարարները, հաղորդում է Le Monde-ը: Այս շարժումը հիմնվել է Facebook սոցիալական ցանցում 6 ֆրանսիացի դասախոսների նախաձեռնությամբ, այն այս պահին ունի ավելի քան 60 հազար աջակից: Կրթության ոլորտի աշխատակիցները դժգոհ են աշխատանքային ժամերից, աշխատավարձերից, բժշկական ծառայություններից և այլն: «Մենք ցանկացել ենք ստեղծել ֆեյսբուքյան խումբ, որպեսզի հասկանանք՝ կա՞ն […]