10:34 11.01.2019
«Իրավունք» թերթը գրում է. «Թեպետ 103-ամյա ընտրող Բավական Փիլոյանը երեկ նորաթուխ պատգամավորներին հուշում էր, որ բավական է, «հերիք է ու բոլ», սակայն նորընտիրները որոշել են Ազգային ժողովում ուռճացնել պետական ապարատը և, ինչո՞ւ ոչ, և´ ծանոթ-բարեկամներին տեղավորել աշխատանքի, և´ իրենց աշխատավարձը բարձրացնել:
Պարզվում է՝ նոր խորհրդարանի ձևավորումից հետո կավելանա ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի համաձայն՝ մշտական հանձնաժողովների թիվը չի կարող 12-ից ավելի լինել, սակայն նախորդ գումարման ժամանակ այն 12-ից դարձավ 9-ը: Մինչդեռ հիմա ավելացել է և´ պատգամավորների թիվը, և´ հանձնաժողովների, այդ թվում՝ կրկին կառանձնացվեն ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովները:
Փաստորեն, ստացվում է, որ կառավարությունն այս կամ այն վարչությունն ու նախարարությունը օպտիմալացնելուն զուգահեռ՝ հակառակ գործընթացն է իրականացնում օրենսդիր մարմնում: Չէ՞ որ պատգամավորների թվի ավելացումով, ավելանում են նրանց օգնականները, հանձնաժողովների ավելացումով՝ փորձագետները: Այնպես որ, ով ինչ ուզում է ասի, նորաթուխ օրենսդիրներն իրենց առաջացրած ծախսերով միլիոն արժեն»:
13:35 23.05.2025
Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի մի հատվածըՀիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող տեղական նշանակության ավտոճանապարհի 2.1կմ հատվածը։ Շինարարությունը մեկնարկել է մոտ 1 ամիս առաջ։ Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային պաստառի քանդման, մշակման, գլդոնով տոփանման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի մի հատվածում արդեն տեղադրված է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Կառուցվում են նաև մայթեր, տեղադրվում են ջրահեռացման վաքեր։ Շինաշխատանքների ավարտը նախատեսված […] ...
13:22 23.05.2025
«Ռեալի» հարձակվող Էնդրիկը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունըՄադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը, հայտնում է As-ը։ Բրազիլացին «Սևիլիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 37-րդ տուրի խաղում վնասվածք է ստացել և փոխարինվել։ 18-ամյա ֆուտբոլիստը մայիսի 21-ի մարզումն անավարտ է թողել ցավերի պատճառով։ Նա բուժզննում է անցել, որը հաստատել է աջ ոտքի ծնկատակի ջլի վնասվածքը։ Երիտասարդ խաղացողի ապաքինման համար անհրաժեշտ կլինի 2 […] ...
13:11 23.05.2025
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրենինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության դերակատարումը Ֆրանսիայի հետ բազմաոլորտ համագործակցության շարունակական խորացման տեսանկյունից: Այս համատեքստում Տիգրան Խաչատրյանը կարևորել է ինչպես […] ...
13:00 23.05.2025
Կադրային փոփոխություններ` Գլխավոր դատախազի հրամաններովՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի մարտ, ապրիլ և մայիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնին: […] ...
12:50 23.05.2025
Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանումՄայիսի 21-ի առավոտյան ժամը 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Փարիզ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 27-ամյա մի տղամարդ: 2024 թվականի ապրիլից Եգիպտոսի Արաբական Հանրապետության ինտերպոլի կողմից նա հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
12:37 23.05.2025
Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Անգլիացի ֆուտոբլիստն ավարտված մրցաշրջանում 31 խաղում 26 գոլ է խփել, կատարել 10 գոլային փոխանցում։ Նա նաև առաջնության գլխավոր ռմբարկուն է և «Բավարիայի» կազմում դարձել է երկրի չեմպիոն` նվաճելով կարիերայի առաջին տիտղոսը։ ...