Դուշանբեի հայտնի վերելակը կարող է Ղարաբաղի հարցում դառնալ «մահվան վերելակ». Աշոտյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+24.09 oC

Դուշանբեի հայտնի վերելակը կարող է Ղարաբաղի հարցում դառնալ «մահվան վերելակ». Աշոտյան

13:26 11.01.2019

ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ներկայումս տիրող վիճակին:

Ներկայացնենք գրառումը ամբողջությամբ.

«Բրյուսելի հետ հարաբերություններում Հայաստանի համար մշտապես կարևորվել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Հիմքերը պարզ են՝

ա. ԵՄ-ն հանդիսանում է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական և ֆինանսական կենտրոններից մեկը,
բ. ԵՄ անդամ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ երկիր է, և գնալով ավելի շատ է դիրքավորվում այդ դերում հենց որպես ԵՄ ներկայացուցիչ,
գ. Մինսկի խմբի անդամ 11 պետություններից 5 ԵՄ անդամ են՝ ի հավելումն արդեն հիշատակված Ֆրանսիայի, նաև Գերմանիա, Իտալիա, Շվեդիա և Ֆինլանդիա,
դ. ԵՄ-ի հետ ճիշտ դիրքավորման դեպքում մեծանում են շանսերը այդ դրական ազդակը տարածելու նաև ԵՄ անդամ պետությունների վրա,
ե. ԵՄ-ն աշխարհի բոլոր գերկենտրոնների շարքում դեռևս ամենահավատարիմն է արժեքների վրա խարսխված քաղաքական ռազմավարություններին, ինչի դեպքում Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարը առավել ընկալելի է դառնում:

Սա էր պատճառը, որ հայկական կողմի համառ և արդյունավետ ջանքերի շնորհիվ Հայաստան-ԵՄ համաձայնագրում գնահատականներ են տրվել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափին (ԵԱՀԿ Մինսկի խումբ), հիմնական սկզբունքներին (այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի), քաղաքական դիրքորոշումներին (2008-ից սկսած համանախագահ երկրների բոլոր համատեղ հայտարարությունները):

Այս հանգամանքը լրջագույն հավելյալ արժեք է ստեղծում Հայաստանի համար ԵՄ-ի հետ հարաբերություններում, և որպեսզի այս արժեքը իրավական պարտադիր ուժ ստանա, անհրաժեշտ է համաձայնագրի լիարժեք վավերացումը Եվրախորհրդարանի կողմից:

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը նույնպես բանակցում է իր նոր շրջանակային համաձայնագիրը ԵՄ-ի հետ: Այդ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, և իմ ունեցած տեղեկություններով, Ադրբեջանը ահռելի ջանքեր է գործադրում, որպեսզի համաձայնագրի առնվազն նախաստորագրումը տեղի ունենա մինչև այս տարվա ԵՄ ընտրությունները: Ադրբեջանական կողմը խիստ դժգոհ էր Հայաստանի հետ համաձայնագրում Ղարաբաղին վերաբերող ձևակերպումներից և մինչ այսօր աշխատանքներ է տանում իր համաձայնագրում առավել բարենպաստ դիրքորոշում կորզելու համար:

Հայկական դիվանագիտության առջև կանգնած այս խնդիրը իշխանափոխությունից հետո խորացել է նախ և առաջ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նպատակաուղղված քանդում է նախորդ բանակցային փուլում հայկական կողմի բոլոր առկա դիրքերը, փոխարենը բավարարվելով «վերելակային դիվանագիտությամբ»:

Իսկ վերելակները, ինչպես հայտնի է, մի օր բարձրանում են, մի օր՝ իջնում, իսկ մի օր էլ պոկվում և ընկնում փոսը: Հիմնավոր կասկածներ ունեմ, որ Դուշանբեի հայտնի վերելակը կարող է Ղարաբաղի հարցում դառնալ «մահվան վերելակ»:

Իշխանափոխությունից հետո անհասկանալի է նաև, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ինչ լոբբիստական մեխանիզմներով և կառույցներով է աշխատելու Բրյուսելում, քանզի նախկինում եղած ռեսուրսը նոր իշխանությունների հանցավոր կարճատեսության հետևանքով կամ տկարանում է, կամ վերանում: Հասկանալի պատճառով այս հարցով ավելին ներկայացնել չեմ կարող, բայց ցավով արձանագրում եմ, որ այդ ճակատը այս պահին նույնպես սրընթաց մերկանում է»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրենին

13:11 23.05.2025

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության դերակատարումը Ֆրանսիայի հետ բազմաոլորտ համագործակցության շարունակական խորացման տեսանկյունից: Այս համատեքստում Տիգրան Խաչատրյանը կարևորել է ինչպես […] ...

Կադրային փոփոխություններ` Գլխավոր դատախազի հրամաններով

13:00 23.05.2025

Կադրային փոփոխություններ` Գլխավոր դատախազի հրամաններով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի մարտ, ապրիլ և մայիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնին: […] ...

Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանում

12:50 23.05.2025

Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանում

Մայիսի 21-ի առավոտյան ժամը 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Փարիզ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 27-ամյա մի տղամարդ: 2024 թվականի ապրիլից Եգիպտոսի Արաբական Հանրապետության ինտերպոլի կողմից նա հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

12:37 23.05.2025

Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Անգլիացի ֆուտոբլիստն ավարտված մրցաշրջանում 31 խաղում 26 գոլ է խփել, կատարել 10 գոլային փոխանցում։ Նա նաև առաջնության գլխավոր ռմբարկուն է և «Բավարիայի» կազմում դարձել է երկրի չեմպիոն` նվաճելով կարիերայի առաջին տիտղոսը։ ...

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբ

12:27 23.05.2025

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբ

Մայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...

Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցից

12:20 23.05.2025

Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցից

Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան դպրոցի 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն օրերս հյուրընկալվել են Պետական եկամուտների կոմիտեում։ Հանդիպման ընթացքում դպրոցականները ներկայացրել են «Շենացրու՛ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով իրենց հեղինակային նախագիծը։ Աշակերտներն իրենց աշխատանքում անդրադարձել են հարկերի վճարման կարևորությանը՝ որպես պետության զարգացման կարևոր հիմնասյան, ուսումնասիրել են կայուն հարկային համակարգ ունեցող զարգացած երկրների հաջողված փորձն […] ...

BACK_TO_TOP