12:06 11.01.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության գործով բողոքի քննությունը, այն պատճառաբանությամբ, որ պաշտպանական կողմը չի ստացել դատախազության բողոքի օրինակը և ծանոթ չէ, թե ինչ հիմքով է դատախազությունը բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը:
Հիշեցնենք՝ 2018 թվականի դեկտեմբերի 14 ին Ընդհանուր իրավասության դատարանը Գևորգյանի համար խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: Այդ որոշումը բողոքարկել է դատախազությունը: Հետաքրքիր է, որ պաշտպանական կողմը նույնպես մասնակի բողոքարկել է դատարանի որոշումը: Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բողոք է ներկայացրել՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը և հաստատված համարել ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը. խոսքը փողերի լվացման մեղադրանքի մասին է:
Այսինքն՝ Գևորգյանին առաջադրված փողերի լվացման մեղադրանքի դեպքում դատարանը գտել է՝ առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ Արմեն Գևորգյանը կատարել է իրեն վերագրվող այդ արարքը, սակայն դատարանը դա կալանավորելու հիմք չի համարել:
«Մենք խնդրել ենք Վերաքննիչ քրեական դատարանին, որպեսզի օրինական ուժի մեջ թողնի առաջին ատյանի կողմից կայացված դատական ակտը: Դրանով փաստվում է, որ մենք, ըստ էության, մեր համաձայնությունն ենք հայտնում կայացված դատական ակտի հետ: Սակայն մեկ մեղադրանքի վերաբերյալ՝ փողերի լվացում, մեր անհամաձայնությունը հայտնել ենք մեր կողմից ներկայացված բողոքի հիմնավորումների մեջ»,- ասաց Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Արմեն Գևորգյանն էլ խուսափեց պատասխաններից՝ մեջբերելով նախաքննական գաղտնիքը:
«Ներկայացված մեղադրանքները չեմ ընդունում և համարում եմ անհիմն: Սիրելի՛ լրագրողներ, հասկանում եմ, որ ձեր գործն եք կատարում, բայց ես մի կարգավիճակում եմ, որ շատ հարցերի կարող եմ պատասխանել: Կգա ժամանակը, ես շատ բան ունեմ ասելու և պատմելու, բայց հիմա դրա ժամանակը չէ»,- ասաց Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 4 հոդվածով՝ արդարադատությանը խոչընդոտելու, 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և փողերի լվացման համար:
13:11 23.05.2025
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրենինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության դերակատարումը Ֆրանսիայի հետ բազմաոլորտ համագործակցության շարունակական խորացման տեսանկյունից: Այս համատեքստում Տիգրան Խաչատրյանը կարևորել է ինչպես […] ...
13:00 23.05.2025
Կադրային փոփոխություններ` Գլխավոր դատախազի հրամաններովՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի մարտ, ապրիլ և մայիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնին: […] ...
12:50 23.05.2025
Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանումՄայիսի 21-ի առավոտյան ժամը 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Փարիզ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 27-ամյա մի տղամարդ: 2024 թվականի ապրիլից Եգիպտոսի Արաբական Հանրապետության ինտերպոլի կողմից նա հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
12:37 23.05.2025
Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Անգլիացի ֆուտոբլիստն ավարտված մրցաշրջանում 31 խաղում 26 գոլ է խփել, կատարել 10 գոլային փոխանցում։ Նա նաև առաջնության գլխավոր ռմբարկուն է և «Բավարիայի» կազմում դարձել է երկրի չեմպիոն` նվաճելով կարիերայի առաջին տիտղոսը։ ...
12:27 23.05.2025
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբՄայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...
12:20 23.05.2025
Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցիցԵրևանի Գ. Գյուլբենկյանի անվան դպրոցի 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն օրերս հյուրընկալվել են Պետական եկամուտների կոմիտեում։ Հանդիպման ընթացքում դպրոցականները ներկայացրել են «Շենացրու՛ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով իրենց հեղինակային նախագիծը։ Աշակերտներն իրենց աշխատանքում անդրադարձել են հարկերի վճարման կարևորությանը՝ որպես պետության զարգացման կարևոր հիմնասյան, ուսումնասիրել են կայուն հարկային համակարգ ունեցող զարգացած երկրների հաջողված փորձն […] ...