TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի ԱԳՆ-ն քննադատել է Թրամփի այցը Իրաք

12:30 28.12.2018

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Իրաք՝ այն անվանելով ինքնիշխան երկրի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունք, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:  Հիշեցնենք՝ նախօրեին Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ, սուրբծննդյան տոների կապակցությամբ այցելել էր Իրաք՝ հանդիպելու ամերիկացի զինվորականների հետ: ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ չի պլանավորում կրճատել ամերիկյան զինվորական կոնտինգենտը Իրաքում: Քասեմիի […]

̰
Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է «Տարվա քաղաքական գործիչ». «Վեդոմոստի»

12:05 28.12.2018

Ռուսական «Վեդոմոստի» հեղինակավոր պարբերականը «Տարվա քաղաքական գործիչ» է համարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այդ արդյունքը ստացվել է պարբերականի անցկացրած հարցման հիման վրա: Լուսանկարի և հարցման արդյունքի հրապարակմանը նաև ուղեկցում է տեղեկանք այն մասին, թե ինչ տեղի ունեցավ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում, ապա ինչ զարգացումներ հետևեցին դրան, ինչպես Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական արտահերթ ընտրություններ և ինչ արդյունքներ […]

̰
Առաջին ձյունը լավ տրամադրություն ու բարություն է տարածում. Թևան Պողոսյան

11:54 28.12.2018

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում պատկերված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: «Առաջին ձյունը լավ տրամադրություն ու բարություն է տարածում»,- գրել է Թևան Պողոսյանը:

̰
Ե՞րբ կհանձնեն մանդատները, և ե՞րբ տեղի կունենա նորընտիր խորհրդարանի առաջին նիստը

11:45 28.12.2018

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում ԱԺ պատգամավոր և խորհրդարանի 7-րդ գումարման պատգամավոր ընտրված Ալեն Սիմոնյանը խոսել է այն մասին, թե ինչու մինչև Ամանոր չկայացավ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է կայացնում որոշումը: Որքանով ես տեղեկացված եմ, սպասեցին, տեսնեն՝ արդյո՞ք բողոքարկվում են ընտրության արդյունքները: Դրանք հրապարակվեցին 2 շաբաթ անց, ինչպես նախատեսված է օրենքով: Ես […]

̰
«Ռեստարտ» ուսանողական շարժման ղեկավար Դավիթ Պետրոսյանը հեռացվել է բուհից․ «Հրապարակ»

09:00 28.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Բավականին հետաքրքիր պատմության մեջ է հայտնվել քաղակտիվիստ, հեղափոխության օրերին մեծ դերակատարում ունեցած, Քոչարյանի ասուլիսը տապալած «Ռեստարտ» ուսանողական շարժման ղեկավար Դավիթ Պետրոսյանը, որը սովորում էր ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում (որի ղեկավարն օրերս ցենտրիստական կուսակցություն ստեղծած Արթուր Ղազինյանն է՝ ԵՊՀ իրավաբանականի դեկանի որդին), ուր դասավանդում են արտասահմանից եկած բավականին թվով մասնագետներ: Դավիթ Պետրոսյանն […]

̰
«Ջերմուկ Գրուպ»-ի հիմնադիրը որդուն տեղափոխել է ՌԴ․ «Հրապարակ»

08:50 28.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե Աշոտ Արսենյանը՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահը, մինչև արտահերթ ընտրությունները Փաշինյանի «դաշնակիցն» էր, ու Վայոց ձորի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անգամ հյուրընկալվեց Արսենյանի կրտսեր որդու՝ Վահագնի «անասնաֆերմայում», ապա ընտրություններից հետո Փաշինյանի իշխանության թիրախում է հայտնվել նաև Արսենյանի որդին՝ նույն Վահագնը։ Ինչպես հայտնի է, Արսենյանի երկու որդիներն էլ ազատվել […]

̰
Ծառուկյանը մեկնում է․ «Ժամանակ»

08:45 28.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր մեկնում է Հայաստանից և երկիր կվերադառնա միայն հունվարի 7-8-ին: Ծառուկյանը հայտարարել է, որ միայն վերադարձից հետո կանդրադառնա կուսակցության խորհրդարանական աշխատանքին: Այս պահին պարզ է, որ ԲՀԿ-ն ոչ մի ձևով չի ընդդիմանալու «Իմ քայլը» դաշինքին և բոլոր հարցերում պաշտպանելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարության ներկայացրած […]

̰
Դավիթ Սանասարյանը Բժշկական համալսարանում լուրջ բացահայտումների հույս ունի․ «Ժամանակ»

08:38 28.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացնում Երևանի բժշկական համալսարանում: Ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լուրջ բացահայտումների հույս ունի, թեև համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարել է, որ ստուգումների մեջ որևէ խնդիր չի տեսնում, իր մոտ ամեն ինչ մաքուր է»:

̰
Փաշինյանը խոսել է մոսկովյան այցի ընթացքում քննարկված հարցերի մասին

01:14 28.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով խոսել է մոսկովյան այցի մասին․ «Ընդհանուր առմամբ, երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի շատ լայն շրջանակ քննարկեցինք։ Հիմնականում այսօրվա խոսակցությունը վերաբերում էր մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությանը։ Կարող եմ արձանագրել, որ այդտեղ լիակատար ըմբռնում ունենք։ Այս քննարկումը մինչև այժմ եղած քննարկումների ամփոփումն էր»։ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ քննարկվել […]

̰
Նախարարները պետք է ընտրվեն մրցույթով՝ իրենց ներկայացրած ծրագրերի արդյունավետության շնորհիվ. Թաթուլ Մանասերյան

01:00 28.12.2018

Իդեալական կլիներ, եթե մենք այդ համարձակությունն ունենայինք (նախարարների ու փոխնախարարների մրցույթներ անցկացնելու-խմբ.): «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը: «Տեսեք, թե ինչի մասին է խոսքը: Ես նույնիսկ չէի ցանկանա, որ անձերի մրցույթ լիներ: Շատ ավելի ինստիտուցիոնալ ճանապարհով փորձեն գնալ: Ես մշտապես կողմնակից եմ նրան, որ առաջարկվեն ծրագրեր, անունները հանվեն, […]

̰
Նախկինում անձերի համար անգամ երբեմն նախարարություններ են ստեղծվել. Թաթուլ Մանասերյան

00:15 28.12.2018

Մենք մեկընդմիշտ պետք է հստակեցնենք մեր ռազմավարությունը, որից բխեցնենք, թե պետական ապարատն ինչին է ծառայելու, հետո արդեն գործառույթներ և ձևաչափ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը՝ խոսելով Հայաստանում նախարարությունների կրճատման ու մի նախարարության մեջ ներառման հարցի մասին: «Եթե էսպես գնանք՝ շատ երկար կծառայի մեզ պետական կառավարման համակարգը, հանրային […]

̰
Ինչո՞ւ է խափանվել Մերկելի ինքնաթիռը

23:12 27.12.2018

Անգելա Մերկելին տեղափոխող կառավարական А340 օդանավի հարկադրված վայրէջքի պատճառը Lufthansa ավիաընկերությունն է, գրում է Spiegel  ամսագիրը: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ օդանավը  վերջին անգամ նորոգվել է 2009 թվականին: Դրանից  հետո պարբերաբար տեխնիկական հսկում է անցել, սակայն 2010 թվականին ավիաընկերությունը տեղյակ չի պահել օդաչուներին նոր թվային կապի մասին: Այդ  պատճառով օդաչուները չեն կարողացել ճիշտ կողմնորոշվել տեխնիկական խափանման ժամանակ և հարկադրված վայրէջք […]

̰
Ջիգարխանյանը Ռուսաստանում ամենաշատ հիշատակվող դերասանների շարքում երկրորդն է

22:57 27.12.2018

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հայտնվել է ռուսական լրատվամիջոցների կողմից 2018-ին ամենաշատ հիշատակվող անձանց ցանկում: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Ռուսական «Մեդիալոգիա» ընկերության տվյալներով՝ Ջիգարխանյանը 2018-ին ամենաշատ հիշատակված դերասանների ցանկում երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել՝ 27 604 հիշատակում: Առաջին տեղը նա զիջել է դերասան Կոնստանտին Խաբենսկուն, որին լրատվամիջոցները հիշատակել են 27 819 անգամ: Ռուսական լրատվամիջոցներում տարվա ամենաշատ հիշատակված […]

̰
Ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանն ընդունել է ՄԻՊ-ի գրասենյակի ներկայացուցիչներին

21:59 27.12.2018

Դեկտեմբերի 26-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա էին ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ Արայիկ Առաքելյանը, ՀԿԱՎ պետ Գեորգի Այվազյանը, ՄԻՊ Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը, տեղակալ […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Տավուշի թեմից ժամանած պատանի ուխտավորներին

21:33 27.12.2018

Դեկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում ընդունեց Ամանորի և Ս. Ծննդյան տոների կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ավարտական դասարանների, սոցիալ-կրթական կենտրոնների սաներին, ինչպես նաև Իջևանի և Բերդի եկեղեցիների մանկապատանեկան երգչախմբերի անդամներին՝ ուղեկցությամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի […]

̰
Շիրակի մարզի կարկտահարված համայնքները դրամական փոխհատուցում կստանան

20:15 27.12.2018

Շիրակի մարզի այն համայնքները, որոնք այս տարի տուժել էին կարկտահարությունից, կառավարության որոշմամբ դրամական փոխհատուցում են ստանում: Փոխհատուցումը վերաբերում է 50 տոկոսից ավելի վնաս կրած ցանքերին: Մարզում կարկտից տուժել է 5000 հա ցանքատարածք, վնասը գնահատվել է 3 մլրդ դրամ, իսկ փոխհատուցումը ընդամենը 125 մլն դրամ է կազմում: Առափի գյուղի բնակիչ Ռաֆիկ Ղարաքեշիշյանի տնամերձում դեռևս երևում են […]

̰
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են երկկողմ ու բազմակողմ ձևաչափով համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր

19:56 27.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ ու բազմակողմ ձևաչափով համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Ողջունելով Նիկոլ Փաշինյանին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի բարեկամներ, շատ ուրախ ենք տեսնել Ձեզ Մոսկվայում: […]

̰
Գարեգին Բաղրամյանը պատվավոր կոչումներ է հանձնել էներգետիկայի ոլորտի վաստակաշատ աշխատակիցներին

19:50 27.12.2018

Անկախ պետությունների համագործակցության խորհրդի անդամ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը դեկտեմբերի 27-ին Անկախ պետությունների համագործակցության էլեկտրաէներգետիկական խորհրդի (ԱՊՀ ԷէԽ) կողմից պատվավոր կոչումներ և պատվոգրեր է հանձնել Հայաստանի էներգետիկայի բնագավառի վաստակաշատ մի շարք աշխատակիցների: Ինչպես հայտնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ԱՊՀ […]

̰
Մենք շատ լուրջ ենք վերաբերվում ԵԱՏՄ-ում մեր նախագահությանը. Փաշինյան

19:39 27.12.2018

Փաշինյանը նաև վստահություն է հայտնել, որ այսօրվա քննարկումները դրական արդյունքներ կունենան:

̰
Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման սկզբում անդրադարձել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին

19:34 27.12.2018

Փաշինյանը նշել է, որ ընտրություններն անցել են օրենքին համապատասխան:

̰
Ծաղկաձորում անտառային ֆոնդի հողերն օտարվել են բնակավայրերի հողերի կատեգորիա տեղափոխվելու արդյունքում. դատախազության ուսումնասիրության արդյունքներով նյութեր կնախապատրաստվեն

19:25 27.12.2018

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրություն է կատարվել «Հետք» էլեկտրոնային թերթի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2007թ. համապատասխան որոշմամբ՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից շուրջ 60 հեկտար փոխադրվել է […]

̰
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների ամենասիրելի այցելության վայրն է. Փաշինյան

19:20 27.12.2018

Փաշինյանը հատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի նկատմամբ ռուս զբոսաշրջիկների ցուցաբերած հետաքրքրությանը:  

̰
«Արդեն հաշիվս կորցրել եմ». Փաշինյանը կատակել է Պուտինի հետ հանդիպման ժամանակ

18:53 27.12.2018

Նիկոլ Փաշինյանը նաև բարձր է գնահատել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան:

̰
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է. Պուտին

18:38 27.12.2018

Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է պահպանել այդ դինամիկան:

̰
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

18:18 27.12.2018

Փաշինյանը ՌԴ ղեկավարին հրավիրել է 2019թ. պաշտոնական այցով գալ Հայաստան:

̰
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի` ընդլայնված կազմով հանդիպումը

17:50 27.12.2018

SHANTNEWS.am-ի թղթակիցը Մոսկվայից հայտնում է, որ քիչ առաջ մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպմանը հայկական պատվիրակության կողմից մասնակցում են ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ […]

̰
Հաստատված բյուջեով Ադրբեջանի պաշտպանական ծախսերը կկազմեն 1,8 մլրդ դոլար

17:30 27.12.2018

Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ վավերացվել է այդ երկրի պետական բյուջեն, որով 2019 թվականին նախատեսված է պաշտպանական ծախսերի 10 տոկոս աճ։ Պաշտպանությանն ուղղվող ծախսերը հաշվարկված են 3 միլիարդ 38 միլիոն մանաթի սահմաններում, որը այսօրվա փոխարժեքով համարժեք է 1 միլիարդ 787 միլիոն դոլարին։ Սա, շեշտենք, պաշտպանությանն ուղղվող ծախսերն են, այսինքն՝ այստեղից են ֆինանսավորվում նաև ազգային անվտանգությունը և այլն։ […]

̰
Առաջարկել եմ ուսումնասիրություն իրականացնել կաթի շուկայում. Էդմոն Մարուքյան

17:28 27.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ դիմել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին և հերթական անգամ բարձրացնել է կաթի շուկայում տիրող անարդարության հարց: «Հարգելի՛ գործընկերներ Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին՝ հերթական անգամ բարձրացնելով կաթի շուկայում տիրող անարդարության հարցը։ Խոսքը մասնավորապես այն մասին է, որ […]

̰
Ի՞նչ է քննարկվել Լավրով-Մնացականյան հանդիպման ընթացքում

17:10 27.12.2018

Դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

̰
2018թ. նոյեմբերին անշարժ գույքի նկատմամբ գրանցված գործարքների առավել բարձր տոկոսաչափը գրանցվել է Երևանում

16:54 27.12.2018

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջում տեղադրվել է 2018թ. նոյեմբերի անշարժ գույքի շուկայի ամփոփ վերլուծությունը։ Համաձայն վերլուծության՝ 2018թ. նոյեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 15.302 իրավունքի պետական գրանցման գործարք: Հանրապետությունում 2018-ի նոյեմբերին անշարժ գույքի նկատմամբ գրանցված գործարքների առավել բարձր տոկոսաչափը գրանցվել է Երևան քաղաքում՝ 34,9 %, իսկ առավել ցածրը Վայոց ձորի մարզում՝ 2,2 […]

̰
BACK_TO_TOP