TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+29.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

16:56 28.12.2018

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ՝ արտահերթ զեկույցի ձևով: Համակողմանի ուսումնասիրության և հատուկ սկզբունքներով մշտադիտարկման է ենթարկվել քրեակատարողական հիմնարկներում առկա քրեական ենթամշակույթը և դրա ազդեցությունն ազատությունից զրկված անձանց միջև հարաբերությունների և քրեակատարողական համակարգի վրա: Հայեցակարգը նպատակ է հետապնդել վեր հանել այդ հիմնարկներում քրեական ենթամշակույթի գոյության բարենպաստ […]

̰
Ադրբեջանը Արցախի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ներկայացրել է որպես ադրբեջանական հուշակոթող

16:36 28.12.2018

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված ցուցահանդեսներից մեկի ժամանակ Ադրբեջանն իր արտադրանքը ներկայացրել է Արցախում՝ Ստեփանակերտում, գտնվող «Մենք ենք, մեր սարերը» («Դեդո-Բաբո») հուշարձանի նմանությամբ կառուցված տաղավարով։ Այս մասին հայտնի է դարձել հայ օգտատերերին։ 1967 թվականին Հայաստանի ԽՍՀ միջոցներով ԼՂԻՄ-ում հայ քանդակագործի ձեռամբ կառուցված հուշարձանի օգտագործումը ադրբեջանական կողմը բացատրել է նրանով, թե իբր այդ արձանը կառուցվել է Ադրբեջանի […]

̰
ՊԵԿ-ում ոչ աշխատանքային և տոնական օրերին հերթապահություն կսահմանվի

16:34 28.12.2018

2018թ. դեկտեմբերի 29-ից 2019թ.հունվարի 5-ը ՊԵԿ առանձին ստորաբաժանումներ կաշխատեն արտահերթ ռեժիմով։ Պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ մաքսային որոշ ստորաբաժանումներում տոնական և նախատոնական օրերին սահմանել է հերթապահություն, հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2018թ. դեկտեմբերի 29-ին, 31-ին և 2019թ. […]

̰
Սիրիայի բանակը մտել է Մանբիջ․ Թուրքիայի առաջխաղացումը կարող է կասեցվել

16:31 28.12.2018

Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումներն այսօր մտել են երկրի հյուսիսում գտնվող Մանբիջ բնակավայր ու այնտեղ բարձրացրել իրենց դրոշը։ Մինչ այս, այնտեղ իշխում էին քրդական ուժերը, իսկ առաջիկայում սպասվում է թուրքական բանակի հարձակումն այդ ուղղությամբ։ Առանցքային այս բնակավայրում քրդական ուժերի վերահսկողությունը կասկածի տակ էր հայտնվել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ իրենք դուրս են բերելու […]

̰
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանի պաշտպանի բողոքը

16:28 28.12.2018

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանի բողոքը և ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Պաշտպան Արմեն Հարությունյանը Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել էր Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։ Լրատվամիջոցի հետ զրույցում փաստաբանը նշել է, դեռևս […]

̰
Լիահույս եմ, որ տարեցտարի մեր երկրում հաջողված, եկամտաբեր, նորարարական ագրոբիզնեսները կավելանան. Գեղամ Գևորգյան

16:26 28.12.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հրապարակել: Դրանում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ ագրարային ոլորտի ներկայացուցիչներին՝ գիտնականներին, գործարարներին, ֆերմերներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ ձեզ բարեկեցություն, առողջություն, նոր տարում նոր հաջողություններ և հաղթանակներ։ Լիահույս եմ, որ տարեցտարի մեր երկրում հաջողված, եկամտաբեր, նորարարական ագրոբիզնեսները կշարունակեն ավելանալ և ընդլայնվել, […]

̰
«Մելլաթ Բանկ»-ի վրա ավազակային հարձակում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Իրանի քաղաքացու

16:19 28.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավազակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10:16-ի սահմաններում, ԻԻՀ քաղաքացին, ավազակությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մուտք է գործել Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է կենսաթոշակի անցած նախկին զինծառայողներին

16:18 28.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին մի խումբ զինծառայողների: Վերջիններս Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ կառավարության ընդունած որոշման հետ կապված, որով նախատեսվում է պաշտպանության նախարարությանը հատկացնել 5 մլրդ 705 մլն դրամ, զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն […]

̰
5 միլիոն դրամով հնարավոր չէ բնակարան գնել. փաստաբան Նորայր Նորիկյանը դիմել է կառավարությանը

16:11 28.12.2018

Փաստաբան Նորայր Նորիկյանը հանդես է եկել կառավարությանն ուղղված առաջարկով, այն է` վերանայել կայացված որոշումը: «Նախկին զինծառայողները դժգոհ են. 5 միլիոն դրամով հնարավոր չէ բնակարան գնել» վերտառությամբ գրառման մեջ փաստաբանը մասնավորապես նշել է. «ՀՀ Կառավարության կողմից երեկ ընդունված թիվ 1535-Ն որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվել է 5 միլիարդ 705 միլիոն ՀՀ դրամ՝ զինվորական ծառայության […]

̰
Արմեն Սարգսյանը դեսպաններ է նշանակել

16:10 28.12.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Ապիտոնյանին Շվեդիայի Թագավորությունում և Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահի հրամանագրերով` Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և նշանակվել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության […]

̰
Հայկ Մարությանն ընդունել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

15:45 28.12.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Ռաֆիկ Մանսուրին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակն իր արտացոլումն է գտնում նաև երկու երկրների քաղաքների միջև ակտիվ համագործակցության մեջ: Քաղաքապետը նշել է […]

̰
Ցայտնոտի մեջ ենք․ Պեսկովը՝ հայ-ռուսական «գազային» բանակցությունների մասին

15:05 28.12.2018

Մոսկվայում Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի միջև գազի մատակարարումների գների մասին բանակցությունների արդյունքում որոշվել է ավելի ակտիվացնել բանակցությունները, քանի որ համաձայնության գալու համար որոշված է կոնկրետ ժամկետ։ Այս մասին այսօր տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Որոշվել է ինտենսիվացնել գազի վերաբերյալ երկխոսությունը, որովհետև մինչև երեկ, ցավոք, մենք չէինք կարողանում ակտիվ բանակցություններ արձանագրել մեր […]

̰
Ձմեռ պապից ուզում եմ ցանկանալ, որ մեր բոլոր երեխաներն ամբողջ տարի ուրախ լինեն, լավ նվերներ ստանան. նախագահ

14:56 28.12.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում հյուրընկալվել են մանկատների, խնամքի կենտրոնների, գիշերօթիկ դպրոցների սաները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ  կապերի և տեղեկատվության վարչությունից: «Ձմեռ պապից ուզում եմ ցանկանալ, որ մեր բոլոր երեխաներն ամբողջ տարի ուրախ լինեն, երգեն, լավ նվերներ ստանան: Ուզում եմ, որ մեր տղաները, ովքեր երազում են զինվոր դառնալ, թող դառնան ու […]

̰
Պեսկովը հաստատում է՝ Պուտինը շնորհավորել է Քոչարյանին Ամանորի կապակցությամբ

14:47 28.12.2018

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է ուղարկել Հայաստանի երկրորդ նախագահ, այժմ կալանավորված Ռոբերտ Քոչարյանին՝ Ամանորի կապակցությամբ։ «Ճիշտ է (շնորհավորանքի մասին տեղեկությունը)… (նամակում եղել է) Նոր տարվա առիթով շնորհավորանք ու մաղթանք՝ ամենայն բարիք»,- ասել է Պեսկովը՝ լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս։ Ավելի վաղ շնորհավորանքի մասին տեղեկությունը SHANTNEWS.am-ի […]

̰
ՌԴ-ում տուգանք կսահմանվի անչափահասներին չարտոնված ցույցերին ներգրավելու համար

14:40 28.12.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որը վարչական պատասխանատվություն է նախատեսում անչափահասներին չարտոնված ցույցերին ներգրավելու դեպքում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Քաղաքացիների համար տուգանքները կսկսվեն 30-50 հազար ռուբլուց: Առանձին դեպքերի համար նախատեսված է 100-օրյա պարտադրված աշխատանք կամ 15 օրյա ժամկետով վարչական ձերբակալություն: Օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարան էր ուղարկվել դեռևս գարնանը: Դեկտեմբերի 18-ին […]

̰
Տոնական այս օրերին տարբեր մարզերում տեղակայվել են փրկարարական հենակետեր. Ֆելիքս Ցոլակյան

14:36 28.12.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, խորհրդակցությանը մասնակցող Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, քաղաքացիական պաշտպանության հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին: Տարեկան գործունեությունն […]

̰
Մինչ Ամանոր Պուտինը ևս մեկ անգամ կընդունի Լուկաշենկոյին

14:17 28.12.2018

Դեկտեմբերի 29-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս մեկ այց կկատարի Մոսկվա՝ նախորդ այցից ընդամենը 4 օր անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոր բանակցություններ անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի կայքը։ Նշվում է, որ քննարկվելու են հենց այն հարցերը, որոնք օրակարգում էին եղել նաև դեկտեմբերի 25-ին, երբ նախորդ անգամ հանդիպել էին երկու երկրների […]

̰
Վրաստանի խորհրդարանը վերադառնում է Թբիլիսի

14:12 28.12.2018

Վրաստանում ուժի մեջ է մտել Սահմանադրության նոր խմբագրված տարբերակը, որում արդեն սահմանված չէ, թե որտեղ պետք է գտնվի երկրի խորհրդարանը, ինչպես նախկինում էր։ Այս պայմաններում Վրաստանի խորհրդարանը որոշվել է տեղափոխել մայրաքաղաք Թբիլիսի, ինչպես որ տարիներ առաջ էր։ Այս մասին հայտնում է վրացական մամուլը։ Մինչ Սահմանադրության նոր խմբագրված տարբերակի ուժի մեջ մտնելը հին տարբերակում սահմանված էր, […]

̰
Մենք հաշվետու ենք մեր ընտրողների առջև՝ ասելով՝ դուք կարող եք դատել նշանակվածներին. Սիմոնյան

14:10 28.12.2018

Արդյո՞ք իշխող կուսակցության մեջ որոշված է՝ ով ինչ պաշտոն կզբաղեցնի խորհրդարանում, ով է մնալու գործադիր իշխանության մեջ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը ԱԺ պատգամավոր, 7-րդ գումարման խորհրդարանի  պատգամավոր ընտրված Ալեն Սիմոնյանին: «Նման քննարկումներն 90 տոկոսով ավարտված են: Ցավոք սրտի, ոչ բոլոր չակերտները ես այսօր կարող եմ բացել: Կուսակցության վարչությունն առաջարկել […]

̰
Հունվարի 1-ից ավտոմեքենա ներկրողները կկարողանան նախապես ճշտել և հաշվարկել ներմուծվող մեքենայի մաքսազերծման ընթացքում վճարման ենթակա գումարը

13:58 28.12.2018

Պետական եկամուտների կոմիտեն, ավտոմեքենաների գնահատման վերաբերյալ մաքսային մարմինների տրամադրության տակ եղած տեղեկատվությունն արդիականացնելու նպատակով, իրականացրել է ավտոմեքենաների արտահանման հիմնական երկրների շուկաներում ձևավորված գների վերաբերյալ էլեկտրոնային հարթակներում առկա տեղեկատվության ուսումնասիրություն: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նշվում է, որ  արդյունքները համադրվել են մաքսային մարմինների տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության հետ: 2019թ. […]

̰
Լևոն Մնացականյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

13:54 28.12.2018

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այսօր անցկացրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ծառայության ղեկավար կազմը, շրջանային ստորաբաժանումների և գերատեսչության ենթակայության տակ գտնվող «ՊՈԱԿ»-ների ղեկավարները: ԱԻՊԾ տնօրենը խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել է ծառայության գերակա ուղղությունները, անդրադարձել տեղ գտած թերություններին և բացթողումներին, կոնկրետ հանձնարարականներ տվել դրանք վերացնելու ուղղությամբ:  

̰
ԱՄՆ-ում կրկին չի հաստատվել 2019 թվականի բյուջեն

13:42 28.12.2018

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները հինգշաբթի կրկին նիստ են գումարել, սակայն կրկին քայլեր չեն ձեռնարկել դաշնային կառավարության աշխատանքի մասնակի ընդհատմանը, այսպես կոչված Shutdown-ին վերջ տալու համար: Երկրի օրենսդիր մարմնի երկու պալատները կրկին կհավաքվեն միայն դեկտեմբերի 31-ին: Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Միք Մալվեյնին, որը ժամանակավորապես իրականացնում է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պարտականությունները, հայտարարել է, որ ԱՄՆ դաշնային […]

̰
ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը դյուրացվում է. Պուտինը ստորագրել է օրենքը

13:32 28.12.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքի նախագիծը, որով երկրի ղեկավարը լիազորվում է որոշել օտարերկրյա քաղաքացիների խմբերը, որոնք դյուրացված կարգով ռուսական քաղաքացիություն ստանալու իրավունք ունեն: Այս մասին հաղորդում է RT-ն: Փաստաթուղթն արդեն հրապարակված է իրավական-տեղեկատվության համացանցային պաշտոնական պորտալում: Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` 90-րդ օրը:

̰
Տիգրան Ավինյանն այցելել է Գավառի մանկատուն

13:20 28.12.2018

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը կնոջ՝ Մարիամ Պահլավունու հետ այցելել է Գավառի մանկատուն: Այս մասին տեղեկացանք Տիգրան Ավինյանի Twitter-ի միկրոբլոգից: Գրառմանը կից փոխվարչապետի պաշտոնակատարը հրապարակել է մի քանի լուսանկար: Recently, with my wife visited #Gavar orphanage. pic.twitter.com/Tjsjbu1nbJ — Tigran Avinyan 🇦🇲 (@AvinyanTigran) December 28, 2018

̰
Ամանորը դիմավորում ենք փաստացի նոր Հայաստանում, նորովի, նոր սպասելիքներով և հույսերով. Արտյոմ Մխոյան

13:15 28.12.2018

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ ծառայակիցներ, գործընկերներ, հայրենակիցներ. Այս տարի Ամանորը դիմավորում ենք փաստացի նոր Հայաստանում, նորովի, նոր սպասելիքներով և հույսերով: Ավարտվող տարվա պատմական իրադարձությունները վստահեցրին, որ վաղվա օրն ապրելու ենք մի երկրում, որտեղ արդարությունը պետք է հաղթի […]

̰
Փաշինյանը փոքրիկ «ուղղում» է մտցրել «Վեդոմոստի»-ի հրապարակման մեջ

13:10 28.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ռուսական հայտնի պարբերականներից մեկում տեղ գտած` իրեն «Տարվա քաղաքական գործիչ» ճանաչելու մասին հրապարակմանը, փոքրիկ «խմբագրում» կատարել այնտեղ: «Իհարկե, հաճելի է ռուսական հեղինակավոր հանդեսի ընթերցողների կողմից տարվա քաղաքական գործիչ ճանաչվելը, բայց կարծում եմ՝ պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե «գունավոր», այլ ոչ […]

̰
Արցախի վերաբերյալ որոշում կկայացնի հայ ժողովուրդը. Ալեն Սիմոնյան

13:00 28.12.2018

Արդյո՞ք վարչապետը չէ, որ որոշելու է Արցախի խնդիրը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանն այս հարցն ուղղեց 7-րդ գումարման խորհրդարանում պատգամավոր ընտրված Ալեն Սիմոնյանին: «Ո՛չ, վարչապետը բազմիցս դրա մասին խոսել է, և այդ խոսքը ջախջախում է բոլոր այն քննադատների ասելիքը, որոնք փորձում են հակադրվել: Ասվածը հետևյալն է, որ որևիցե որոշում, որը, ըստ վարչապետի, իշխող […]

̰
BBC-ն ամփոփել է տարվա բողոքի ակցիաները. դրանց մեջ է նաև Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը

12:46 28.12.2018

Բրիտանական BBC-ն ամփոփել է բողոքի ակցիաների տարին ու անդրադարձել հետխորհրդային տարածքում և աշխարհի մյուս հատվածներում տեղի ունեցած ցույցերին, հավաքներին ու դրանց թվում նաև Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը։ Ցույցերի տեսանյութը սկսվում է Ռուսաստանից․ այստեղ ցույցեր են եղել՝ կենսաթոշակային բարեփոխման դեմ, ընտրությունների արդյունքների դեմ, Չեչնիա-Ինգուշեթիա սահմանային բաժանումից հետո, և մի քանի այլ դեպքեր։ Ապա հիշատակվում է Հայաստանում տեղի […]

̰
Դավիթ Պետրոսյանին չեն հեռացրել բուհից, նա իր դիմումի համաձայն է դուրս եկել ԵՊՀ-ից

12:33 28.12.2018

«Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հերքել է «Հրապարակ» թերթի տարածած  լուրը, թե իրեն հեռացրել են ԵՊՀ-ից: Իր ֆեյսբուքյան էջում Դավիթ Պետրոսյանը գրել է, որ իրեն բուհից չեն հեռացրել, և հոդվածում գրվածն իրականությանը չի համապատասխանում: «Ինձ համալսարանից չեն հեռացրել, այս հոդվածի վերնագիրը սուտ է, և գրողը ու նրան նման տեղեկատվություն տվողը խաբում են: Արդեն մոտ […]

̰
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է Թրամփի այցը Իրաք

12:30 28.12.2018

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Իրաք՝ այն անվանելով ինքնիշխան երկրի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունք, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:  Հիշեցնենք՝ նախօրեին Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ, սուրբծննդյան տոների կապակցությամբ այցելել էր Իրաք՝ հանդիպելու ամերիկացի զինվորականների հետ: ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ չի պլանավորում կրճատել ամերիկյան զինվորական կոնտինգենտը Իրաքում: Քասեմիի […]

̰
BACK_TO_TOP