00:15 28.12.2018
Մենք մեկընդմիշտ պետք է հստակեցնենք մեր ռազմավարությունը, որից բխեցնենք, թե պետական ապարատն ինչին է ծառայելու, հետո արդեն գործառույթներ և ձևաչափ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը՝ խոսելով Հայաստանում նախարարությունների կրճատման ու մի նախարարության մեջ ներառման հարցի մասին:
«Եթե էսպես գնանք՝ շատ երկար կծառայի մեզ պետական կառավարման համակարգը, հանրային կառավարման, որն ավելի լայն է, որտեղ ավելի մասնակցությունն է և՛ քաղաքացիական հանրության, և՛… մեզնից յուրաքանչյուրի, միգուցե: Բայց, քանի որ սա չկա՝ յուրաքանչյուր կառավարություն գրեթե այդ գայթակղությունն ունեցել է, ավելացնել, պակասեցնել, այո՛, անձերի համար անգամ երբեմն ստեղծվել են նախարարություններ, կուսակցությունների համար՝ ինչպես կոալիցիային ավելի գոհացնել և այլն… Ես փնտրում եմ տրամաբանություն ամեն ինչի մեջ, և, եթե նայենք լոկալ՝ շատ տարբեր առաջարկներ կարող են լինել և կան. 17, 12, 20, 5 և այլն, նույնիսկ համեմատել են Շվեյցարիայի հետ՝ եղած-չեղած ամբողջ կաբինետը 7 հոգի և այլն»,- ասել է Մանասերյանը:
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ թեև այժմ մշակված է 2013-2025 թվականների ռազմավարություն, սակայն այն նախկինում չի կարևորվել: Իր խոսքերով՝ դրա իրագործման համար անհրաժեշտ է ունենալ զարգացման հայեցակետ և ռազմավարություն, որոնք կծառայեն մեկ ընդհանուր նպատակի:
19:00 21.05.2025
Քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը: Պետություն-մասնավոր համագործակցությամբ արդեն իսկ «Ռենշին» ընկերության հետ ստորագրվել է Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիրը: «Քոլլիերս» ընկերության հետ կնքված պայմանագրով վերջինս ստանձնելու է Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման գործընթացի ամբողջական կազմակերպումը և կառավարումը։ […] ...
18:53 21.05.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սերգեյ ԼավրովինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ողջունելով նախագահին Սերգեյ Լավրովը նշել է. «Շնորհակալություն այս հնարավորության համար՝ այցելել Ձեզ, ողջույններ փոխանցել Վլադիմիր Պուտինից և հույս հայտնել, որ Դուք հավանության կարժանացնեք այն օգտակար բանակցությունները, որոնք մենք այսօր այստեղ անցկացրել ենք՝ որպես զարգացում այն հանձնարարությունների, որոնք մեզ տվել են նախագահն ու […] ...
18:49 21.05.2025
Մոսկվան ու Երևանն անկեղծորեն քննարկում են զանազան հարցերում առկա դիրքորոշումների տարբերությունները․ ԼավրովՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բնորոշմամբ՝ Մոսկվան և Երևանը հնարավորինս բաց քննարկում են այն հարցերը, որոնց վերաբերյալ երկու պետությունների դիրքորոշումները տարբերվում են։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է Հայաստան կատարած այցի շրջանակներում Հայ-ռուսական համալսարանում ունեցած ելույթի ընթացքում։ «Ես անմիջապես կցանկանայի ասել, որ մեր ղեկավարների հանձնարարականին համապատասխան, մենք չափազանց բաց քննարկում […] ...
18:42 21.05.2025
«Ոսկե գնդակի» դափնեկիրը ապաքինվել է ծանր վնասվածքից հետոՌոդրին ապաքինվել է ծանր վնասվածքից հետո ու 2024 թ. սեպտեմբերից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է «Մանչեսթեր Սիթիի» հայտացուցակում։ «Ոսկե գնդակի» դափնեկիրը «Բորնմութի» դեմ հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից։ Իսպանացի ֆուտբոլիստը սեպտեմբերի 22-ին «Արսենալի» դեմ 5-րդ տուրի խաղում ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել, ինչից հետո բաց է թողել 47 հանդիպում։ ...
18:35 21.05.2025
Հեծանիվ գողացած տղամարդը հայտնաբերվել է. Շենգավիթի ոստիկանների բացահայտումըԳողության մասին հաղորդումը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում գրանցվել էր մայիսի 7-ին: ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի շքամուտքից գողացել են իր երեխայի հեծանիվը՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Շենգավիթի բաժնի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է 42-ամյա տղամարդը: […] ...
18:28 21.05.2025
Տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, տեղակալ Նունե Պետրոսյանը, ճեմուղու գոտևորման նախագծի հեղինակները և ոլորտային առաջատար մասնագետներ։ Դիտարկվել են ճեմուղու հետագծի, ճանապարհային ծածկույթի վերաբերյալ հարցեր։ […] ...