16:31 27.12.2018
Դեկտեմբերի 26-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյին (Rosemary DiCarlo): Գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացվեցին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու կառավարության ձևավորման գործընթացը։ Նշվեց միջազգային դիտորդների և արտասահմանյան մամուլի գնահատականը Հայաստանի ընտրություններին՝ հիշատակելով նաև ընտրությունների նախապատրաստական փուլում ՄԱԿ-ի հետ Հայաստանի կառավարության արդյունավետ փոխգործակցությունը։ ՀՀ մշտական […]
16:26 27.12.2018
Կառավարության այսօրվա նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է չզեկուցվող հարցերի շարք, որով նախատեսվում է հարկային արտոնություններ տրամադրել և մաքսատուրքից ազատել ՀՀ-ում ներդրումներ կատարող մի քանի ընկերությունների: Ըստ նախագծի՝ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԿԱՍԿԱԴ-ՄԻՐՏԵԿ», «ՏԵՖՖԻ», «ԵՎՐՈ […]
16:25 27.12.2018
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Ռուսաստանից Հայաստան են բերում նոր ժամանակակից էլեկտրագնացք: «Սպասում ենք երկրորդին Ռուսաստանից դեպի Հայաստան է ճանապարհ դուրս եկել նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքը (ЭП2Д): Ռուսաստանյան «Տրանսմաշհոլդինգ» ընկերության գնացքը կլինի թվով երկրորդը ՀԿԵ-ում և Հայաստանում թեստավորումից հետո կգործարկվի 2019 թվականի I եռամսյակում […]
16:24 27.12.2018
2018 թվականին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, ՀՀ կենտրոնական բանկի ու ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ հիփոթեքային շուկայում իրականացվող սոցիալական նշանակություն ունեցող հիփոթեքային վարկավորման ծրագրերում (ներառյալ «Վերածնունդ» ծրագրի շահառուների) իրականացվել են մի շարք բարելավումներ, որոնց արդյունքում էապես ավելացել է հիփոթեքային վարկավորման հասանելիությունը ոչ միայն լրագրողների, ՏՏ կամ ֆինանսական ոլորտի մասնագետների, այլև շահառուների բոլոր խմբերի համար: Այս մասին […]
16:20 27.12.2018
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով դեկտեմբերի 27-ից ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում տեղակայվել են ժամանակավոր հենակետեր՝ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով: Շարժական հենակետերում շուրջօրյա ծառայություն է իրականացնում 5 փրկարար, ովքեր ճանապարհներին արգելափակված քաղաքացիներին արագ և արդյունավետ օգնություն կցուցաբերեն՝ տրամադրելով տաք սնունդ և […]
16:14 27.12.2018
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի առաջարկը՝ 2019թ. փետրվարի 17-ին ՏԻՄ արտահերթ ընտրություններ կազմակերպել Գեղարքունիքի, Լոռու և Արմավիրի մարզերի որոշ բնակավայրերում: Մասնավորապես, արտահերթ ՏԻՄ ընտրություն տեղի կունենա Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Ձորագետ և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում:
16:13 27.12.2018
Կառավարության նիստում բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը այսօր ներկայացրել է զեկույց, որով նախատեսվում է 2019 թվականը հռչակել Կովկասյան ընձառյուծի տարի: Նախարարի պաշտոնակատարի խոսքերով՝ 2018 թվականի գարնանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի ֆոտոթակարդները, առաջին անգամ արգելոցի պատմության մեջ, նկարահանեցին կովկասյան ընձառյուծ, որը նախկինում չի արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։ Այդ կենդանատեսակը գրանցված է ՀՀ Կարմիր […]
16:06 27.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Բաղրամյան 26-ում ամանորյա միջոցառում է կազմակերպվել, որին մասնակցում են Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների, պատերազմում անհայտ կորածների թոռնիկները, Ապրիլյան մարտական գործողություններում զոհված զինծառայողների զավակները, մանկատան, սիրիահայերի, սահմանամերձ գյուղերի 7-13 տարեկան 300 երեխաներ: Մանրամասները՝ տեսանյութում:
16:03 27.12.2018
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում տեղեկացնում է, որ լքում է ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի նախագահի պաշտոնը: «Հարգարժա՜ն հայրենակիցներ, լքում եմ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը, քանի որ այն անցել է «Իմ քայլը» դաշինքի իրավասության տակ։ Ափսո՜ս, շատ մեծ ծրագրեր կային, բայց երկու ամսից […]
16:02 27.12.2018
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե իր պապիկին «արտոնյալ» պայմաններում են վիրահատել, գրառում է կատարել և կից լուսանկարով տեղադրել իր պապիկի վիրահատության ՀԴՄ կտրոնները. «Լրագրողները փոխվում են, իսկ աշխատելաոճը՝ ոչ։ Արդեն որերորդ դեպքն է, երբ մտնում են մարդկանց անձնական կյանքի դաշտ։ Ի պատասխան «հրապարակման»՝ հանրությանն եմ ներկայացնում պապիկիս վիրահատության վճարման ՀԴՄ կտրոնները […]
15:54 27.12.2018
ՀՀ կառավարությունը ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար մաքսային արտոնություն է տրամադրել 8 ընկերությունների, ինչի արդյունքում կկատարվի 23․857․785․702 դրամի ներդրում և կստեղծվի 541 նոր աշխատատեղ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
15:30 27.12.2018
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին` խնդրելով քաղաքապետարանի կայքում հրապարակել այս տարվա պարգևատրումների կարգադրությունը: Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դիմումը, դրան կից արել հետևյալ գրառումը. «Հարգելի ընկերներ այսօր դիմել եմ քաղաքապետին՝ խնդրելով կատարել օրենքի պահանջը և քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակել այս տարվա պարգևատրումների կարգադրությունը: Ավագանու 25.12.2018թ. նիստին […]
15:29 27.12.2018
«Խնդիրը հետևյալն է, որ մեր հիմնական կապալառուներից «Կորսան» ընկերությունն իր ենթակապալառուներին չի փոխանցել դրամական միջոցները, և հիմա որոշ ընկերությունների աշխատակիցներ չեն ստացել իրենց աշխատավարձերը»,- լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։ Խոսքը նրա մասին է, որ «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման աշխատանքներին մասնակցող շինարարները մի քանի ամիս աշխատավարձ չստանալուց […]
15:26 27.12.2018
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այսօր լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ կառավարության կառուցվածքի փոփոխությունները կիրականացվեն ինչպես որ նախատեսվել են, և կստեղծվի բարձր տեխնոլոգիաների ու ռազմարդյունաբերության նախարարություն։ «Բարձր տեխնոլոգիական ոլորտը տարիներ շարունակ հայտարարվել է և հայտարարվում է որպես առաջնահերթություն, և հիմա իրապես ստեղծվել է այնպիսի իրավիճակ և հնարավորություններ, և կարծում եմ, որ […]
15:23 27.12.2018
«Ես ընդհանրապես այնքան հանգիստ եմ վերաբերվում մեր շոու բիզնեսի աստղերի եկամուտը թաքցնելու այդ հայտարարություններին: Իհարկե, կարող են թաքցնել, բայց մենք իրենց ասում ենք՝ հայտարարագրե՛ք ձեր եկամուտներն այնքան, որքան ստանում եք: Անպայման մտածում են, թե ինչ-որ մի բան էն չեն անելու: Հայտարարագրե՛ք այնքան, որքան ուզում եք, իսկ եթե ուզում եք խաբել, ապա խաբեք»,- շոու բիզնեսի ներկայացուցիչներին […]
15:08 27.12.2018
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, հրաժարվել պատգամավորական մանդատից: Այս մասին նա նշեց դեկտեմբերի 27-ին` կառավարության նիստից հետո: Գրիգորյանը հայտնեց, որ իրենք ներկայացրել են, թե վեց-յոթ ամսվա ընթացքում համակարգում ինչ աշխատանքներ են կատարել, որը ցույց է տալիս իրենց գրանցած առաջընթացը: Հարցին` վարչապետի կողմից իր աշխատանքին գնահատական տրվե՞լ է, թե՞ ոչ, նա […]
14:50 27.12.2018
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ չբացառեց, որ նախարարությունը լուծարվելու փոխարեն կարող է միանալ որևէ այլ նախարարության։ Հայրապետյանը նշեց, որ չի ուզում հնչեցնել որևէ տարբերակ, քանի որ այժմ քննարկումները շարունակվում են։ «Մեր պատկերացմամբ՝ այն կլինի դեպարտամենտ, որտեղ կներգրավվեն Սփյուռքի նախարարության ներկա աշխատակիցները։ Այս պահին հաստիքակազմի փոփոխությունները չեն քննարկվում, սակայն եթե ենթադրենք, որ Սփյուռքի նախարարությունը […]
14:41 27.12.2018
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունենում իր գործընկերոջ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի կունենան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները:
14:41 27.12.2018
Կառավարության կառուցվածքի փոփոխության՝ մի քանի նախարարությունների կրճատման նախագծի վերաբերյալ Սփյուռքի նախարարությունն իր մտահոգությունները, առաջարկներն ու դիտարկումներն է ուղարկել արդարադատության նախարարություն։ Այս մասին իր այսօրվա ճեպազրույցում հայտնեց նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նա նշեց, որ մյուս նախարարությունների դեպքում հայտնի է, որ դրանք միավորվելու են կամ դրանց լիազորությունները փոխանցվելու են, իսկ սփյուռքի դեպքում նախարարությունն ուղղակի լուծարվելու է։ «Էս հարցի […]
14:25 27.12.2018
ՀՀ կառավարության դեկտեմբերի 27-ի նիստում որոշում ընդունվեց. նախարարությունների խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Ըստ նախագծի` Հայաստանի Հանրապետության նախարարին կից հասարակական խորհուրդը` 1) աջակցում է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ. […]
14:08 27.12.2018
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել է Անկարայում Ռուսաստանի դեսպանի հետ ու նրան վստահեցրել, որ թուրքական կողմը թույլ չի տալու ամերիկյան մասնագետներին ուսումնասիրել Ս-400 ՀՕՊ համակարգերը, որ Ռուսաստանը պատրաստվում է վաճառել Թուրքիային։ Այս մասին դիվանագիտական աղբյուրներից հայտնի է դարձել ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը։ Ո՛չ ռուսական, ո՛չ թուրքական կողմը մանրամասներ չեն հայտնել այս հանդիպման օրակարգից, […]
14:07 27.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջը: Հրապարակվել է նաև Փաշինյանի ինքնաթիռի վայրէջքի տեսանյութը: Նշենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
14:00 27.12.2018
ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե ֆիթնես ակումբում օգտվում է 1 մլն դրամը գերազանցող փաթեթից: «Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը «Գոլդս Ջիմ» համալիրի կողմից ինձ մատուցվող ծառայությունների արժեքի վերաբերյալ՝ այսօր «Հրապարակ» օրաթերթում հրապարակված նյութի առնչությամբ՝ հրապարակում եմ պայմանագրի համապատասխան էջը, որտեղ նշված է տարեկան փաթեթի գինը։ Չգիտեմ, թե […]
13:50 27.12.2018
Ամերիկյան Patriot համակարգերի գնման վերաբերյալ վերջնական որոշում ընդունելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ խորհրդակցություն է հրավիրել երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ, որի մանրամասները պաշտոնապես չեն նշվում։ Հանդիպման նախապատրաստման մասին ամերիկյան Bloomberg-ին հայտնել է պաշտոնավորներից մեկը, որը չի ցանկացել բացահայտվել։ Չնայած դրան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմից հաստատել են հանդիպման նախապատրաստումը՝ առանց մանրամասնելու դրա օրակարգը։ Այս համակարգերի […]
13:45 27.12.2018
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 27-ին կայացած նիստում քննարկվել են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման և հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի №422Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցերը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման վերանայված սակագները։ Միևնույն ժամանակ, սակագների վերանայման գործընթացի շրջանակում […]
13:21 27.12.2018
Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին առաջարկը: Ըստ զեկուցողի՝ Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված որոշմամբ մայրաքաղաքի կենտրոնում պետք է ստեղծվի «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայր, որը հնարավորություն է տալիս կորցված […]
13:13 27.12.2018
2019 թվականին Պետդուման ընդունելու է օրենք, որով արգելվելու է օտարերկրացիների կողմից տաքսի վարելը Ռուսաստանի տարածքում, եթե նրանք ՌԴ քաղաքացի չեն։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի՝ տրանսպորտի հարցերի հանձնաժողովի ղեկավարը։ «Մենք առաջին ընթերցմամբ ընդունել ենք տաքսու մասին օրենքը, և հուսով եմ՝ 2019 թվականին մենք կլրամշակենք ու վերջնական տեսքով կընդունենք մարդատար տաքսիների մասին օրենքը»,- ասել է […]
12:56 27.12.2018
Ռուսաստանի անասնաբուժական ու ֆիտոսանիտարական գործակալությունը («Ռոսսելխոզնադզոր») սահմանափակումներ է մտցրել մի շարք պետություններից որոշակի ապրանքատեսակների ներմուծումների համար, և այդ երկրների շարքում է նաև Հայաստանը։ Հայկական երեք ընկերության արտադրանքի ներմուծումն արգելվել է պահանջներին չբավարարելու պատճառով։ Դեկտեմբերի 30-ից ժամանակավորապես արգելվում է Հայաստանում գրանցված «Ֆիշարտ» ընկերության արտադրանքի ներմուծումը Ռուսաստան, քանի որ այդ ընկերության ձկան խավիարի մեջ դրոժներ են հայտնաբերվել։ […]
12:52 27.12.2018
Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն առաջարկել է պահուստային ֆոնդից նախարարությանը տրամադրել 5 մլրդ 705 մլն դրամ՝ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով։ Ծրագրի շահառու է ճանաչվել Երևանի 326 և մարզերի 815 ընտանիք, ընդհանուր առմամբ՝ 1141: Դավիթ Տոնոյանն ասել է, որ թեև առանձին ընտանիքներին տրամադրվող գումարը […]
12:51 27.12.2018
Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել բեռնափոխադրողները: Նրանք բողոքում են հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային փոփոխություններից: Բեռնափոխադրողները նշում են, որ իրենց հարկերը բազմապատկվել են նախկինի համեմատ, փաստաթղթավորման պահանջ է դրված, որը չեն կարողանում ներկայացնել: «Եթե մեկը 2000 դոլար գումար է փոխանցում, ես չեմ կարողանում դրանք թղթերով հիմնավորել, դա դիտվում է որպես մաքուր […]