Չգիտեի, որ գնում ենք Երևան՝ ոստիկանական գունդ գրավելու. ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալի ցուցմունքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Չգիտեի, որ գնում ենք Երևան՝ ոստիկանական գունդ գրավելու. ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալի ցուցմունքը

14:45 26.12.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ հրապարակվում են, ըստ մեղադրանքի, գունդ ներխուժած Գևորգ Մելքոնյանի նախաքննական ցուցմունքները: Նախաքննական մարմնի հարցաքննության ժամանակ նա պատմել է, որ 2016 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, եկան Արմեն Լամբարյանն ու Արմեն Բիլյանը: Իրենք Սպիտակում մի քանի ընկերների հետ նշում էին իրենց ընկերոջ ծննդյան օրը: Բիլյանն ու մյուս ընկերը դժգոհում էին կառավարությունից, որը, նրանց ասելով, լավ չի աշխատում: Լամբարյանն էլ ասաց, որ պետք է ազատեն իրենց ընկերոջը` Սեֆիլյանին:

«Ես Սեֆիլյանին չեմ ճանաչել, լսել եմ, որ պատերազմի ժամանակ եղել է հրամանատար: Ինձ կոնկրետ առաջարկ չի արվել միանալու խմբին, ես ինքս եմ համաձայնվել: Նստել ենք մեքենա, տասը  հոգով էինք, կիպ-կիպ նստել էինք: Ես չգիտեմ, թե Արմեն Լամբարյանն ինչ կապ ուներ «Հիմնադիր խորհրդարանի» հետ: Ես չգիտեի, թե ինչ է դա, այդ օրն ուղղակի խմած եմ եղել, դրա համար  էլ միացել եմ իրենց: Եթե իմանայի, որ գնում են ոստիկանության գունդ գրավելու, երբեք չէի միանա: Մեր մեքենայի հետևից մի «Կռազ» էր գալիս: Էլի մի քանի մեքենա կար: «Կռազը» զարկեց գնդի դռանը, բայց դուռը չկոտրվեց: Երբեք չէի պատկերացնում, որ մեր մեջ զենքով մարդիկ կային: Ես ինքս օգնել եմ, որ սպանված Վանոյանի մարմինը հանենք ՊՊծ գնդի տարածքից: Մի քանի զինված մարդիկ գնդի պատի վրայով մտան ներս: Կրակոցներ էին լսվում ներսից: Մեզ հետ տարածք մտած մարդիկ  փոխհրաձգության մեջ էին մտել ոստիկանների հետ: Տեսա, որ թևից վիրավոր ոստիկան կա այնտեղ: Տեսա՝ եռահարկ շենքին են մոտենում մարդիկ և պահանջում են բացել: Չգիտեմ`դուռը ներսից, թե դրսից է բացվել: Տղաները զինանոցի բանալիներն էին փնտրում`չգտան: Դուռը կոտրեցին, մտան ներս ու սկսեցին զենքերը բաժանել բոլորին: Ինձ տվեցին ԱԿՍ տեսակի ավտոմատ:    Տղաներից մեկի ձեռքին կար օպտիկական սարքով զենք, բայց նա սնայպեր չէր: Բոլորիս տվել էին կապի միջոց՝ ռացիաներ: Ղեկավար դերում էին Պավլիկը, Վարուժանը, սպիտակցիների մեր խմբի ղեկավարը Արմեն Լամբարյանն էր:

«Ես ինքս օգնել եմ, որ սպանված ոստիկան Վանոյանի մարմինը հանենք ՊՊԾ գնդի տարածքից: Ես ինքս բոլոր ոստիկանների հետ լավ եմ եղել: Գնդի զինված տղաները պատանդ են պահել բժիշկներին, որոնցից գիտեմ մենակ Սալվադորի անունը: Ես ու ընկերս` Ռուբենը, ՊՊԾ գնդի տարածքից դիմել ենք փախուստի: Գնդից դուրս գալուց երեք օր առաջ Լամբարյանը վիրավորվել էր: Նա զինված է եղել: Վիրավորվել է հենց սկզբից, երբ խմբի հետ մտել է գունդ: Թաթուլը նույնպես վիրավորվել էր առաջին օրը: Լսեցի, որ ոստիկան Վանոյանին սպանել է Սմբատը: Թե ումից լսեցի` չեմ կարող հիշել: Գնդի տարածքում մեքենաները հրկիզել են տղաները, թե ովքեր` չեմ կարող ասել, ես զենք կրել եմ, բայց ոչ մի անգամ չեմ կրակել: Դրա համար ես ինձ մեղավոր եմ զգում»:

Մեղադրյալն ասաց, որ մտքով չի անցել, որ Լամբարյանն ու մյուսներն իրենց բերում են Երևան` գունդ գրավելու: Չի մտածել, թե նրանք զինված են: Մեղադրյալը դատարանում չպնդեց իր նախաքննական ցուցմունքները և ասաց, որ հոգեբանորեն ճնշված է եղել, խմած է եղել, և ամեն ինչ չէ, որ համապատասխանում է իրականությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP