14:06 21.12.2018
Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարցրեց նրան՝ երբ խոսում են նախկին իշխանությունների կողմից ուռճացված թվերի մասին, ինչպե՞ս են դա բացահայտել։ Սարգսյանը պատասխանեց․ «Ինչպե՞ս ենք պարզել։ Մեր աշխատանքի առաջին օրից ուռճացված թվերն ամեն օր մի քանի անգամ մեր դիմացով գալիս ու անցնում են՝ նախկինում հայտարարված և չարված գնումների տեսքով, նախկինում պլանավորված միջոցների ծախսումների տեսքով […]
14:03 21.12.2018
Թուրքիան չի հաստատում տեղեկատվությունն այն մասին, որ առաջարկել է ԱՄՆ -ին ռուսական С-400 համակարգերը տրամադրել ուսումնասիրման համար: Նման տեղեկատվություն է հրապարակել Bloomberg գործակալությունը: Ըստ հրապարակման՝ Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել է ուսումնասիրել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը: Գործակալության տվյալներով՝ այդ կերպ Թուրքիան ցանկանում է ընդառաջ քայլ անել ԱՄՆ-ին՝ այդ համակարգերի գնման հարցում Վաշինգտոնի հետ ունեցած հակասությունը մեղմելու համար: Սակայն […]
13:48 21.12.2018
Երևանի բյուջեի պլանում արդեն 4,5 միլիարդ դրամի օպտիմիզացիա կա, և այս պայմաններում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը համաձայն չէ ավագանու «Լույս» դաշինքի անդամներից մեկի այն կարծիքին, թե բյուջեն կրկնում է նախորդ տարվանը։ Այս մասին Սարգսյանն ասաց այսօրվա ասուլիսի ժամանակ։ «Երևանի բյուջեն հետընթաց անվանելը վարակիչ մոլորություն է, որովհետև մեկ անգամ ևս ֆիքսենք, որ 2019 թվականի բյուջեն 2018 թվականի […]
13:43 21.12.2018
Արդյոք պատահակա՞ն էին գազի գնի 30 տոկոսով թանկացման վերաբերյալ երեկվա լուրերը: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ գազի գինը բավականին ակտիվ քննարկվող թեմա է և, այդուհանդերձ, գազի գնի փոփոխություն տեղի է ունենալու: Բանախոսը նաև հիշեցրել է, թե նախկինում գազի գնի թանկացումից առաջ ինչ էր տեղի ունենում հայ-ռուսական հարաբերություններում՝ ընդգծելով, որ սովորաբար փոփոխությունը լինում էր ձմռան […]
13:42 21.12.2018
Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր պատասխանել է ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի մեղադրանքին, թե քաղաքապետը չի կատարում խոստումները և քայլեր չի անում մայրաքաղաքում աղբահանության երկրորդ օպերատոր բերելու առումով: Անի Սամսոնյանը հարց է ուղղել քաղաքապետին, թե գուցե նրան վախեցնո՞ւմ են: Քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել է, որ ինքը որևէ մեկից չի վախենում, ոչ […]
13:34 21.12.2018
Երևանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում քննարկվել է Ռուսաստանից նոր տոնածառ գնելու հարցը: Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն իր ելույթում հայտարարել է, թե ինքը պետք է այլ թեմայով խոսի: «Պարո՛ն քաղաքապետ, եկել եմ Ձեզ շեղեմ ձեր տոնածառի հանդեսից»,- ասել է Անի Սամսոնյանը՝ նշելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարություններն ու գործողությունները միմյանց չեն համապատասխանում: Ավագանու […]
13:10 21.12.2018
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ երեկ՝ 20/12/2018թ․ ուժի մեջ է մտել «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով այն մտել է կատարման փուլ և, այդու, շուտով կփոխանցվի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին Հայաստանի նկատմամբ այս վճռի կատարման ընթացքում ԵԽՄԿ վերահսկողությունն ապահովվելու համար։ «Ճիշտ ժամանակին՝ երեկ, արդարադատության նախարարությունը հրապարակել […]
11:35 21.12.2018
Ապրիլյան պատերազմից առաջ հայկական կողմում ունեցել են տեղեկություններ այն մասին, որ հակառակորդը կուտակումներ ունի առաջնագծում։ Այս մասին տեղեկությունները երեկ հաստատել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար (այն ժամանակ՝ նախարարի առաջին տեղակալ) Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին։ «Հակադիր ուժերի, այսինքն՝ մեր հակառակորդի ուժերի և հայկական ստորաբաժանումների միջև շատ փոքր տարածություն կա։ Մենք պարբերաբար հետևում ենք Ադրբեջանի զինված ուժերի […]
11:27 21.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է երկրի անվտանգության ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: «Պետք է որոշակի եզրակացություններ անենք անվտանգային միջավայրում տեղի ունեցող զարգացումների շուրջ, ինչպես նաև որոշումներ կայացնենք մեր անվտանգային հետագա զարգացումների, ռազմավարությունների, մարտավարությունների վերաբերյալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: […]
11:18 21.12.2018
Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում քննվող քրեական գործերով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների հետևանքով պետությանը պատճառված վնասի իրական ծավալները հստակեցնելու, վնասը վերականգնելու ուղղությամբ։ Դեկտեմբերի 20-ի դրությամբ՝ միայն ԵՔՔՎ քննչական բաժինների վարույթում քննվող քրեական գործերով տարբեր ընկերությունների կողմից՝ ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխանցվել […]
10:56 21.12.2018
Այսօր Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ է հրավիրված: Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 3686-Ա որոշմամբ. Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտը կանցկացվի հետևյալ օրակարգով. 1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողի […]
09:31 21.12.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շարքային նախարարից կվերածվի սուպերնախարարի՝ փաստացի ղեկավարելով երեք նախարարություն: Հարությունյանի ղեկավարած նախարարությանն են միացվելու մշակույթի, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները: Այս փոփոխությունները կիրականացվեն կառավարության կառուցվածքային փոփոխությունների համատեքստում»:
08:51 21.12.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲՀԿ-ԼՀԿ հեռահար հակամարտության առաջին փորձությունը սպասվում է նորընտիր խորհրդարանի առաջին նիստին: Բանն այն է, որ օրենսդրությունը պահանջում է՝ ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից: Հիմա և՛ ԼՀԿ-ն, և՛ ԲՀԿ-ն հայտարարել են իրենց թեկնածուն ունենալու մասին: ԼՀԿ-ն առաջադրելու է Մանե Թանդիլյանին: ԲՀԿ-ն դեռ քննարկումների մեջ է. թեկնածուների թվում են Արթուր […]
08:40 21.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» դաշինքն արդեն որոշել է, թե խորհրդարանի որ հանձնաժողովներն է վերցնում, չնայած իշխող ուժը վստահեցնում է, որ ընդդիմադիրների հետ կոնսուլտացիաները շարունակվում են։ Նախօրեին «Մարիոթում» ասվել է, թե ով որ հանձնաժողովը կգլխավորի։ Իսկ ընդդիմությանը հասանելիք հանձնաժողովները կլինեն եվրաինտեգրման, ֆինանսավարկային և բյուջետային, նաև մարդու իրավունքների պաշտպանության, որը կառանձնացվի պետաիրավականից։ ԲՀԿ-ն կստանա ֆինանսավարկայինը, […]
08:28 21.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, չբողոքարկեցին ընտրությունների արդյունքները։ «Մեզ մոտ բողոքարկելու հարցում տարաձայնություններ չկային, այդպես որոշեցինք և վերջ»։ Իսկ ինչո՞ւ, որովհետև ընդունելի՞ են ընտրությունների արդյունքները։ «Դա լրիվ հարցի մյուս կողմն է, մենք նպատակահարմար չգտանք բողոքարկել, քանի որ խորհրդարան անցնելը գերնպատակ չէ։ Ինչ պետք է անենք, կարող ենք անել […]
01:00 21.12.2018
Իրավաբան Ռուբեն Մելիքյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է մի շարք խնդիրների մասին. «Ես իրավապաշտպան հասարակական կազմակերպություն եմ հիմնադրում, այնուհետ 2019 թ.-ի հունվարից մենք հայտ կներկայացնենք և պաշտոնապես կսկսենք գործել: Մենք փորձելու ենք դիվերսիֆիկացնել իրավական դաշտը՝ բերելով ազգային էլեմենտ, որպեսզի մեր իրավապաշտպանական օրակարգը ձևավորվի՝ հաշվի առնելով մեր պահանջմունքները: Այսօրվա մեր իրավապաշտպանական կազմակերպությունների մեծ մասը հայկական […]
00:41 21.12.2018
Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Աննա Ֆոտիգան (Լեհաստան) ուղերձ է հղել Եվրամիության դիվանագիտության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին՝ կապված դեպի Արցախ ԵՄ քաղաքացիների հաճախակի այցելությունների հետ: «Ռուսարմինֆո»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ եվրապատգամավորի ուղերձում ասվում է, որ եվրոպական երկրների քաղաքացիներն սկսել են հաճախակի այցելել Լեռնային Ղարաբաղ, որի պատճառով հայտնվում են Ադրբեջանի «անցանկալի անձանց» […]
21:59 20.12.2018
Սիրիայից զորքի դուրսբերման մասին Դոնալդ Թրամփի որոշումը կտրուկ է և վտանգավոր: Այսպես է գրել The New York Times պարբերականը: Թերթի վերլուծություններով՝ ամերիկյան զորքի դուրսբերումը նվեր կլինի Վլադիմիր Պուտինի համար, քանի որ Մոսկվան փորձում է թուլացնել Վաշինգտոնի ազդեցությունը տարածաշրջանում: Նվեր կլինի նաև Իրանի համար, որն ընդլայնել է իր ներկայությունը Սիրիայում: «Հակասական հրամաններ տալը մարտի դաշտում գտնվող զինվորներին, ինչպես […]
21:47 20.12.2018
«Հայաստանի Հանրապետության մասին խոսելիս մենք նկատի ունենք պետությունը»,- այս մասին այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ նախօրեին Դիլիջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի նոր իշխանությունը Ռուսաստանի հետ չի քննարկել կենսալաբորատորիաների տարածքում օտարերկրյա զինվորականների բացակայության հարցը։ «Վերջերս քննարկվում է Լավրովի […]
21:22 20.12.2018
ՄԱԿ-ում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հետաձգել է Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցերով մի շարք հանդիպումները, որոնք պետք է կայանային դեկտեմբերի 20-ին, հայտնում է Reuters-ը: Գործակալությունը չի մանրամասնում, թե կոնկրետ որ հարցերին վերաբերող հանդիպումներն են չեղարկվել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն սկսում է իր ԶՈւ-երի դուրսբերման գործընթացը՝ Սիրիայի տարածքից:
20:02 20.12.2018
Իրավաբան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների մասին. «Քվեարկության օրը շատ խաղաղ անցավ, հանգիստ անցավ, սա դրական է, իսկ ընտրությունները, կարծում եմ, շատ հապճեպ էին կազմակերպված, և վստահ չեմ, որ այսօր մեր Ազգային ժողովն իրականում արտահայտում է հասարակության մեջ եղած բոլոր քաղաքական ուժերի […]
19:58 20.12.2018
ՄԱԿ-ում Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին չեղարկել է Սիրիայում խաղաղության հաստատման հարցին նվիրված հանդիպումները, որոնք պետք է տեղի ունենային այսօր՝ դեկտեմբերի 20-ին: Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին: Գործակալությունում, սակայն, չեն նշել, թե կոնկրետ որ հանդիպումները տեղի չեն ունենա: Հիշեցնենք, ավելի վաղ նշվել էր, որ ԱՄՆ-ն դուրս է բերում զորքերը Սիրիայից: […]
19:54 20.12.2018
Յուրաքանչյուր տարի Վլադիմիր Պուտինի մեծ ասուլիսներին սահմանվում են տարատեսակ ռեկորդներ՝ լրագրողների և հարցերի թիվ, թեմաների սրություն, շփվելու ժամանակ և այլն: Ռուսական կայքերից մեկը ներկայացրել է Պուտինի բոլոր ասուլիսների թվային վիճակագրությունը` սկսած 2001-ից մինչև 2018 թվականները: Բացառություն են կազմել 2005 և 2009-2011 թվականները, երբ Պուտինը չի եղել նախագահ: Եվ այսպես, Պուտինի ամենաերկար ասուլիսը գրանցվել է 2008 […]
19:51 20.12.2018
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին վերագրվող տեսանյութերի տարածման փաստով քրեական գործ է հարուցվել: Այս մասին SHANTNEWS.am-ին փոխանցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը: Նա հայտնեց՝ տեսանյութը համարվել է պոռնկագրական, իսկ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի […]
19:39 20.12.2018
Ալբանիայի ընդդիմադիր թևի ներկայացուցիչներն այդ երկրի վարչապետ և իշխող կուսակցության ղեկավար Էդի Ռամայի ուղղությամբ հավկիթներ են նետել խորհրդարանական լսումների ժամանակ: Այս մասին հայտնում է Albanian Daily News-ը: Հաղորդվում է, որ դեռևս դեկտեմբերի սկզբից այս երկրում հազարավոր ուսանողներ զանգվածային ցույցեր են անցկացնում, փակում են Տիրանա քաղաքի փողոցներն ու կրթության նախարարության շենքին հարակից խաչմերուկները: Դրանց արդյունքում Ալբանիայի իշխանություններն […]
19:15 20.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ադմինիստրատոր Ադամա Ուանին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ջերմությամբ է հիշում հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովը, որը հաջողված էր թե´ բովանդակային, թե´ կազմակերպչական, թե՛ մասնակցության առումով։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՖՄԿ-ՀՀ համագործակցությունը և ընդգծել, որ կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանը կներդնի […]
19:03 20.12.2018
Բուենոս Այրեսի ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել հայազգի գործարար, միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի առանձնատանը և նրան պատկանող «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գրասենյակներում։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Պատճառը մեծ դատական գործն է, որով անցնում է ոչ միայն Էռնեկյանը, այլև մի շարք այլ գործարարներ, որոնք կասկածվում են կաշառքի միջոցով իշխանություններից իրենց բիզնեսների համար արտոնություն կորզելու մեջ։ Զառամյալ տարիքի […]
19:00 20.12.2018
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել, որում անդրադարձել է խորհրդարանական ընտրություններին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անելիքներին: Նա համոզմունք է հայտնել, որ խորհրդարանը ձևավորվել է առանց իրական ընդդիմադիր ուժերի: «Անկախ Հայաստանի պատմականորեն ամենացածր մասնակցության պայմաններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը ստացավ վստահության ամենաբարձր քվեն: Ավելին, խորհրդարանը ձևավորվեց առանց ռեալ ընդդիմադիր […]
18:42 20.12.2018
Գալիք տարում տնտեսական աճի ցուցանիշը կանխատեսվում է առնվազն 8 տոկոս, ինչի շնորհիվ համախառն ներքին արդյունքի ծավալը կկազմի 333 միլիարդ դրամ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խորհրդարանում կայացած լիագումար նիստին ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ մանրամասնելով, որ դա կապահովվի հիմնականում արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի և քաղաքաշինության զարգացումը խթանող մի շարք ծրագրերի և միջոցառումների շնորհիվ: Փոխանցում […]