TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարզահամերգային համալիրի նոր ղեկավարը կընտրվի մրցույթով

14:12 19.12.2018

Դեկտեմբերի 12-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը Մարզահամերգային համալիրում  հանդիպում է ունեցել աշխատակազմի հետ: Այս մասին հայտնում են Պետական գույքի կառավարման վարչությունից: Առիթը ՊՈԱԿ-ի ղեկավարի ընտրության համար հայտարարվելիք մրցույթն է, որի մասին էլ խոսել են հանդիպման մասնակիցները: Նարեկ Բաբայանը պարզաբանել է, որ մրցույթը կկայանա հունվարի վերջին, այն կլինի բաց ու հրապարակային, բոլոր ցանկացողները կարող […]

̰
Ուկրաինան Եվրոպայի ամենաաղքատ երկիրն է. Յուլյա Տիմոշենկո

14:06 19.12.2018

Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան պաշտոնապես համարվում է Եվրոպայի ամենաաղքատ երկիրը, իսկ աշխատանքային միգրացիան այստեղից ավելի շատ նման է փախուստի: «Բնակչության 58,7%-ի եկամուտները ցածր են միջինից, իսկ 30,5%-ինը՝ նվազագույն սպառողական զամբյուղից: Մենք պաշտոնապես Եվրոպայի ամենաաղքատ երկիրն ենք: Սա էլ աղետալի միգրացիայի իրական պատճառն է»,- նշել է Տիմոշենկոն: Նա նաև մեջբերել […]

̰
Ղրղըզստանը նույնպես կողմ է Բելառուսի թեկնածուին ՀԱՊԿ քարտուղար նշանակելուն

13:52 19.12.2018

Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն այսօր ընդունել է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին, որը Բելառուսի կողմից առաջադրվել է որպես ՀԱՊԿ քարտուղար՝ չնայած հայկական կողմի դեմ լինելուն։ «Այս տարի ՀԱՊԿ նախագահությունն անցել է Ղրղըզսանին։ Ես արդեն ընդունել եմ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղարին, մենք զրուցել ենք, ու ես ստորագրել եմ որոշումը»,- այս մասին հայտարարել է Ղրղըզստանի նախագահը՝ […]

̰
Վահագն Հարությունյանի փաստաբանը բողոքարկել է հայցադիմումը վերադարձնելու մասին դատարանի որոշումը. «Փաստինֆո»

13:50 19.12.2018

«Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի փաստաբանը բողոքարկել է ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ներկայացրած հայցադիմումը վարույթ չընդունելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, հայտնում է «Փաստինֆո»-ն:։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ  Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով ապացույցներ կեղծելու համար որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանը դատի է […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներին

13:40 19.12.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի նախագահը շնորհավորել է կուսակցությանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում արձանագրած արդյունքների և խորհրդարան անցնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են պետականաշինությանը, ներքին և արտաքին […]

̰
Հուսանք՝ ՀՀ նոր ղեկավարությունը տղամարդկություն կունենա ԱՄՆ կողմից շանտաժին դիմակայելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար

13:27 19.12.2018

Հայաստանում ամերիկյան կողմի ակտիվության հետ կապված անհանգստություն պետք է ունենա ոչ Ռուսաստանը, այլ Հայաստանի ժողովուրդը։ Երկրում տեղի ունեցած ռադիկալ փոփոխություններից հետո ամերիկյան ներգրավվածություն Հայաստանի ներքին ու արտաքին գործերին ավելի ու ավելի անպարկեշտ է դառնում։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը։ «Ջոն Բոլթոնը իրականում վիրավորական […]

̰
ՀՀ կառավարությունը քննարկում է ջավախահայերի՝ սահմանում ունեցած խնդիրները

13:22 19.12.2018

Օրեր առաջ Ջավախքի շուրջ 200 երիտասարդներ մի քանի ժամով փակել  էին վրաց-հայկական սահմանն ու կառավարության հետ հանդիպում պահանջել: Խնդիրն այն է, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող 27 տարին չլրացած ջավախահայերն այսօր փաստի առաջ են կանգնած՝ կամ ծառայել, կամ դատապարտվել: Նրանց օդանավակայանում կամ սահմանին հայտնում են, որ իրենք ընտրության այս երկու տարբերակն ունեն: ՀՀ ոստիկանությունն արձագանքել էր ու […]

̰
«Մենք դա վաստակել ենք». Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է Հայաստանին` «Տարվա երկիր» տիտղոսի առթիվ

13:09 19.12.2018

Ամերիկացի հայտնի գործարար, Reddit սոցկայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը բոլոր հայերին շնորհավորել է այն բանի առթիվ, որ The Economist ամսագիրը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»: «Մենք դա վաստակել ենք, քույրե՛ր ու եղբայրնե՛ր: Դուք դա արեցիք հզոր ու խաղաղ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Օհանյանը: Նշենք, որ բրիտանական The Economist հեղինակավոր պարբերականը «Տարվա երկիր» պատվավոր տիտղոսին արժանացնում է տարվա […]

̰
Տվյալ լուրը գրողն ու պատվիրատուն գտնվել են անհավասարակշիռ վիճակում կամ հոգեխանգարմունքի նոպա են ունեցել. Իվետա Տոնոյան

13:04 19.12.2018

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլում հրապարակված տեղեկատվությանը, որը վերաբերել է Ծառուկյանի կողմից BMW ավտոմեքենաների սրահի շինարարների գումարները չվճարելուն։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ժամանակ» թերթն այսօր հերթական անգամ «փայլել» է զառանցանքի անգերազանցելի չափաբաժնով: Նախ ի պաշտոնե, որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, անդրադառնամ «Փարավոն» ժամանցի և հանգստի համալիրին վերաբերող ցնդաբանությանը, […]

̰
Ատելության խոսքի մասին ավելի շատ խոսվել է, քան իրականում եղել է ընտրարշավի ընթացքում. փորձագետ

12:53 19.12.2018

Ընտրարշավի ընթացքում ատելության խոսքի ծավալների մասին հրապարակումներն ու ելույթներն ավելի շատ են եղել, քան իրական դեպքերը, երբ արձանագրվել է ատելության խոսք: Այսպիսի եզրակացության է եկել «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը՝ նոյեմբերի մեկից ուսումնասիրելով նախաքարոզչական ու պաշտոնական քարոզչության ընթացքը: Այսօր ասուլիսի ժամանակ թեմային անդրադարձել է կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ պետք է տարբերակել սև փիառն ու կոշտ […]

̰
Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարությունների միջև

12:42 19.12.2018

Դեկտեմբերի 17-ին Աթենքում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, հունականը՝ Հունաստանի ԱԳ փոխարինող նախարար Յորգոս Կատրուգալոսը (Georgios Katrougalos): Զրուցակիցները քննարկեցին հայ-հունական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական, գիտակրթական, […]

̰
Քարոզարշավը եղել է սպրինտերային ու գերվիզուալիզացված. ուսումնասիրություն

12:41 19.12.2018

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը նոյեմբերի մեկից սկսած հետևել է նախընտրական քարոզչության անցկացմանը լրատվամիջոցների և ֆեյսբուքյան էջերի միջոցով: Առաջին փուլը եղել է մինչքարոզչական փուլը, ապա պաշտոնական քարոզարշավի շրջանները: Ֆեյսբուքյան էջերն ընտրելիս կենտրոնը կիրառել է տարբեր մոտեցումներ՝ կուսակցության ղեկավարինը կամ ղեկավար կազմից մեկ-երկու էջ, ինչպես նաև քաղաքական ուժերի էջերը: Իսկ դիտարկված լրատվամիջոցները եղել են վեցը՝ 1in.am, news.am, tert.am, […]

̰
Վալերիյ Օսիպյանը վրացական պետհամարանիշ է ստացել

12:36 19.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Արսեն Խառատյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Օսիպյանն (ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյան-խմբ.) էլ պետհամարանիշ ունեցավ Վրաստանում…»,- լուսանկարին կից գրել է Խառատյանը:  

̰
Ի՞նչ փոխըմբռնում է եղել Միլանում Հայաստանի և Ադրբեջանի միջև. ԱԳՆ արձագանքը

12:36 19.12.2018

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Արցախի հարցում Հայաստանի հետ փոխըմբռնում կա: SHANTNEWS.am-ի հարցմանը` ի՞նչ փոխըմբռնման մասին է խոսքը, ԱԳՆ-ից պատասխանել են. «Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կողմից: Մասնավորապես, հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված […]

̰
ԵԱՏՄ երկրներում ապրանքները մակնշումներ կունենան

12:17 19.12.2018

ՌԴ-ն վավերացրել է ԵԱՏՄ տարածքում ապրանքների մակնշման մասին օրինագիծը: ՌԴ ֆինանսների նախարար Ալիխան Սմայլովը նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել էր դեռ 2018 թվականի փետրվարի 2-ին, Ալմաթիում: «Հիմնական նպատակն ապրանքաշրջանառության օրինականացումն է, սպառողի իրավունքների պաշտպանությունը, ստվերային տնտեսության նվազումը, հարկային մուտքերի ավելացումը երկրի բյուջե, ԵԱՏՄ տարածքում գործարար պայմանների հավասարեցումը»,- ասել է Սմայլովը: Նշվում է, որ ապրանքների մակնշում […]

̰
Պաշտպանի աջակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողը վիրահատվել և վերականգնողական արձակուրդ է ստացել

11:21 19.12.2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին զորամաս կատարած այցի ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը տեղեկացրել է, որ ունի քթի միջնապատի հետ կապված առողջական խնդիր: Զորամասի հրամանատարությունը տեղեկացրել է, որ պատրաստվում է զինծառայողին տեղափոխել զինվորական հոսպիտալ, սակայն հոսպիտալ տեղափոխվելուց հետո զինծառայողը տեղեկացվել է, որ հոսպիտալի ծանրաբեռնվածության պատճառով վիրահատությունը չի իրականացվելու: Պաշտպանի աշխատակազմում զինծառայողի բանավոր բողոքի հիման վրա […]

̰
Ծառուկյանն աշխատանքից հեռացրել է Իվետա Տոնոյանին. «Ժամանակ»

10:57 19.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը աշխատանքից հեռացրել է իր մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին՝ նրան հեռացնելով նաև «Կենտրոն» հեռուստաընկերությունից: Ի սկզբանե Ծառուկյանը որոշել էր անձամբ պատասխանել Էդմոն Մարուքյանի լայվում իր հասցեին հնչած մեղադրանքներին, սակայն նկարահանումները չեն ստացվել, և Ծառուկյանին թվացել է, որ դրա պատասխանատվությունը պետք է բարդել Տոնոյանի վրա: Ի վերջո, որոշվել է […]

̰
Քվեարկությունների նոր կարգ է լինելու ԱԺ-ում. քվեարկություններից բացակա պատգամավորները կզրկվեն մանդատից. «Ժամանակ»

10:26 19.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանում օրենքների նախագծերի քվեարկությունը կանցկացվի հարցի քննարկումից անմիջապես հետո: Նախորդ խորհրդարանի ՀՀԿ-ական ղեկավարները հարցերի քվեարկությունները կազմակերպում էին առավոտյան ժամերին, որպեսզի գերզբաղված ՀՀԿ-ականները մի 10 րոպեում սեղմեին կոճակները և գնային իրենց գործերով: Հիմա նման խնդիր այլևս չկա, պատգամավորները նիստի ամբողջ ընթացքում պետք է լինեն խորհրդարանում և պետք եղած ժամանակ մասնակցեն քվեարկություններին: […]

̰
«Ի՞նչ նախիջևանյան օպերացիա, ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա»․ Շարմազանով

09:49 19.12.2018

ՀՀԿ կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը ուղիղ տեսակապով անդրադարձել է Բաքվից ստացվող հայտարարություններին․ «Բաքվից շարունակում են ստացվել սենսացիոն հայտարարություններ՝ ամենաբարձր մակարդակով: Լայվերի սիրահար մեր իշխանությունը լռում է: Ի՞նչ նախիջևանյան օպերացիա, ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա …»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ հայտարարել է, […]

̰
Հանձնե՛լ ծառայողական մեքենաները. հրահանգ ԱԺ-ում. «Ժողովուրդ»

08:47 19.12.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից ԱԺ խմբակցությունների ղեկավարերին ու մշտական հանձնաժողովների նախագահներին հրահանգվել է հանձնել ծառայողական ավտոմեքենաները: Եվ սա այն դեպքում, որ մինչ նոր խորհրդարանի անդրանիկ նիստը իրավունքի ուժով արձակված այդ խորհրդարանի անդամները դեռ համարվում են պատգամավոր և պետք է օգտվեն իրենց իրավունքներից: Մեզ հայտնի դարձավ, որ […]

̰
Առողջապահության նախարարի նոր թեկնածու կա․ «Հրապարակ»

08:32 19.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլում» սպասողական են` անցողիկ տեղերում գտնվողները չգիտեն՝ պատգամավոր կդառնա՞ն, թե՞ ոչ։ «Մինչև հիմա մեզ ո՛չ կանչել, ո՛չ խոսել են, նեղ կազմով հավաքվում, պայմանավորվում են, հետո վարչության անդամներին տեղյակ են պահում, անգամ Սասուն Միքայելյանն այդ նեղ կազմում չէ»,- ասաց մեկը։ Շատերի ճակատագիրն այս պահին դեռ որոշված չէ, այդ թվում՝ առողջապահության նախարար […]

̰
ՌԴ-ի հետ քաղաքական հարաբերություններում «զրոյական առաջընթաց» է. Վրաստանի խորհրդարանի նախագահ

01:00 19.12.2018

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն գտնում է, որ որոշ շրջաններում հաջողություններ են արձանագրվել Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում, սակայն քաղաքական ուղղությամբ կա զրոյական առաջընթաց: «Մենք հաջողություններ ենք ունեցել Ռուսաստանի Դաշնության հետ հումանիտար, առևտրի, տրանսպորտի՝ ընդհանուր առմամբ տնտեսական հարաբերությունների առումով, սակայն մենք չունենք քաղաքական առաջընթաց, և միտումը բացասական է», – հայտարարել է Կոբախիձեն Տալինում կայացած սեմինարի […]

̰
Դոնալդ Թրամփը Դաշնային պահուստների համակարգի աշխատակիցներին խորհուրդ է տվել The Wall Street Journal կարդալ

00:50 19.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբոլգում կոչ է արել երկրի Դաշնային պահուստային համակարգի աշխատակիցներին կարդալ The Wall Street Journal-ի նոր համարը, որպեսզի խուսափեն հերթական սխալից: Նրա խոսքերով՝ համակարգի աշխատակիցները պետք է թույլ չտան, որ շուկան դառնա ավելի վատը: Ինչպես նաև հորդորել է չհետևել «անիմաստ թվերին»: Թրամփը հույս է հայտնել, որ պահուստային համակարգի աշխատակիցները կկարդան հոդվածը, որում […]

̰
Ուկրաինան ամրապնդում է դիրքերը Ազովի և Սև ծովերում

00:02 19.12.2018

Ուկրաինայի կառավարությունը երեքշաբթի հաստատել է նոր պետական ծովային դոկտրինը, որը ենթադրում է Ուկրաինայի դիքերի ամրապնդում Ազովի և Սև ծովերում մինչև 2035 թ․, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով երկրի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանին: «Նոր դոկտրինը պետք է ուժեղացնի Ուկրաինայի դիրքերը Սև և Ազովի ծովերում, Կերչի նեղուցում՝ հաշվի առնելով ՌԴ-ի գործողությունները որպես ագրեսոր երկիր: Նորացված ծովային դոկտրինը դա […]

̰
Վալերիյ Օսիպյանն այցելել է Վրաստանի պարեկային ոստիկանություն

23:03 18.12.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանը այցելել է Վրաստան: Այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պատվիրակությունը եղավ նաև պարեկային ոստիկանությունում: Ծառայության պատասխանատուները, ողջունելով հայկական պատվիրակության անդամներին, շնորհակալություն են հայտնել իրենց ծառայության նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրության համար և ներկայացրել են ստորաբաժանման կառուցվածքն ու խնդիրները: Պարեկային ոստիկանությունը Վրաստանում գործում է 2004 թվականից, այն հասարակական կարգի ապահովման թիվ մեկ պատասխանատուն է: Պարեկային […]

̰
Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ հասել են փոխըմբռնման. Մամեդյարով

22:37 18.12.2018

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր Բաքվում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ հայտարարել է, որ իր հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ Ղարաբաղի հարցում հասել է փոխըմբռնման: «Կարծում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը առաջին անգամ հասանք փոխըմբռնման, ինչը չէր հաջողվում շատ երկար ժամանակ: Ես շատ ժամանակ եմ նվիրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ելքերի փնտրտուքին:  […]

̰
Սուրեն Պապիկյանը տարեվերջյան ամփոփոիչ նիստն է անցկացրել մարզպետների հետ

22:25 18.12.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է մարզպետներին նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրավական պետության ոգուն և տառին համապատասխան խորհրդարանական ընտրություններ […]

̰
Առաջարկություն չեմ ստացել ընտրությանը մասնակցելու համար. Երևանի նախկին քաղաքապետ

21:57 18.12.2018

Ներքին գործերի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում պատասխանել է Արամ Աբրահամյանի հարցին՝ ինչո՞ւ նա չի մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Ինքս ինձ չեմ առաջարկել և ինքս առաջարկություններ չեմ ստացել»,-ասաց նա: Հարցին՝ ընտրությանը մասնակցելու առաջարկություն ստանալու դեպքում արդյո՞ք կմտածեր այդ ուղղությամբ, Աբրահամյանը դրական պատասխան է  տվել: «Բայց ակտիվ ընտրել եմ: […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Անջեյ Կասպրչիկի հետ

20:50 18.12.2018

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են փոխվստահության և խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը:

̰
Եթե անձը կասկածվում է որևէ հանցագործության մեջ, ժողովրդի կարծիքով, արդեն հանցագործ է. Սիմոնյան

19:46 18.12.2018

«Անցումային արդարադատությունը» չի կարելի օգտագործել առանձին անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու արտակարգ ռեժիմի միջոցով»,- ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Տարոն Սիմոնյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում՝ անդրադառնալով «անցումային արդարադատության» խնդրին: Տարոն Սիմոնյանի խոսքերով՝ իշխանություններն օգտագործում են ժողովրդական ընդվզումներն անմեղության կանխավարկածը շրջանցելու համար. «Ժողովուրդը միշտ ցանկանում է իրադարձություն: Ժողովուրդը չի պատկերացնում, որ անձին […]

̰
BACK_TO_TOP