16:28 19.12.2018
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հայտարարությանը, թե Հայաստանում տեղի ունեցած ռադիկալ փոփոխություններից հետո ամերիկյան ներգրավվածություն Հայաստանի ներքին ու արտաքին գործերին ավելի ու ավելի անպարկեշտ է դառնում: Կարասինը հույս էր հայտնել, որ «ՀՀ նոր ղեկավարությունը տղամարդկություն կունենա ԱՄՆ կողմից շանտաժին դիմակայելու համար»: «Հայաստանը հետևողականորեն կառուցում է իր միջազգային հարաբերություններն ինքնիշխան իրավահավասարության սկզբունքով։ Մենք […]
16:03 19.12.2018
Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ) եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 83,077,572.0 հազ. դրամի չափով`Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեով ի սկզբանե հաստատված 80,189,969.8 հազ. դրամի դիմաց: Ծրագրված եկամուտները գերազանցում են 2017 թվականի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտները 10,938,938.6 հազ. դրամով կամ 15.16 %-ով: Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 23,940,875.6 հազ. դրամ՝ 2018 թվականի նախատեսվածից 2,037,495.7 հազ. […]
15:14 19.12.2018
Ցանցահենները կոտրել են ԵՄ կազմի մեջ մտնող մի շարք երկրների դիվանագետների էջերն ու հրապարակել տարիների ընթացքում ուղարկված դիվանագիտական նամակները: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Հաղորդվում է, որ տեղեկությունը հաստատվել է կիբերանվտանգության հարցերով զբաղվող մասնագետների և ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության աշխատակիցների կողմից ստեղծված Area 1 կազմակերպության կողմից: Հազարից ավելի նամակները ցուցադրվել են ԶԼՄ […]
15:07 19.12.2018
Երևանի ավագանու` դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգային հարցերից է Երևանի 2019 թ. բյուջեի հաստատումը: Ըստ օրակարգում ընդգրկված նախագծի` մայրաքաղաքի 2019 թվականի բյուջեն եկամուտների գծով 83.077.572,0 հազ. դրամ է, ծախսերի գծով՝ 84.346.812,0 հազ. դրամ, իսկ բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)` 1.269.240 հազ. դրամ։ Նույն նախագծով նախատեսվում է Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի […]
15:04 19.12.2018
Միլիարդատեր Ջորջ Սորոսը Financial Times պարբերականի վարկածով ճանաչվել է «Տարվա մարդ»՝ «այն արժեքների համար, որոնք նա ներկայացնում է»: Պարբերականի փորձագետները կարծում են, որ Սորոսը լիբերալ ժողովրդավարության և բաց հասարակության առաջամարտիկն է: Բացի d8anic` պարբերականի մասնագետների համոզմամբ՝ Սորոսն օժանդակում է ավտորիտարիզմի, ռասիզմի և անհանդուժողականության դեմ պայքարը: Սորոսն իր գործողություններով ոչ միշտ է հավանության արժանանում քաղաքագետների կողմից, նկատել են […]
14:51 19.12.2018
Հեմինիդայի աստղաթափն այս տարի սպասվում է հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը: Ամբողջ հյուսիսային կիսագնդում, եթե եղանակը բարենպաստ լինի, հնարավոր կլինի հիանալ աստղաթափով, որի խտությունը սպասվում է ժամում 120 աստղ: Հիմինիդան ամեն տարի դեկտեմբերի երկրորդ կեսին տեղի ունեցող արտասովոր գեղեցիկ երկնային երևույթ է: Այն Ֆայտոն կոչվող աստղակերպի շուրջերկրյա հետքն է: Ֆայտոնն ամեն տարի հենց դեկտեմբերի երկրորդ կեսին […]
14:34 19.12.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
14:26 19.12.2018
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն անընդունելի է համարում Երևանի 2019 թվականի բյուջեով նախատեսված պարգևատրումների ու աշխատակիցների վերապատրաստմանը հատկացվող գումարների չափը: Ըստ Խաժակյանի` պարգևավճարների փոխարեն ճիշտ կլիներ բարձրացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը: «Դա արդյունավետ ծախս է, և ո՞վ է ասել, որ քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման հաշվառման աշխատողին, հողի վարչության աշխատողին Երևանի հարկատուի հաշվին պետք է անգլերեն […]
14:12 19.12.2018
Դեկտեմբերի 12-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը Մարզահամերգային համալիրում հանդիպում է ունեցել աշխատակազմի հետ: Այս մասին հայտնում են Պետական գույքի կառավարման վարչությունից: Առիթը ՊՈԱԿ-ի ղեկավարի ընտրության համար հայտարարվելիք մրցույթն է, որի մասին էլ խոսել են հանդիպման մասնակիցները: Նարեկ Բաբայանը պարզաբանել է, որ մրցույթը կկայանա հունվարի վերջին, այն կլինի բաց ու հրապարակային, բոլոր ցանկացողները կարող […]
14:06 19.12.2018
Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան պաշտոնապես համարվում է Եվրոպայի ամենաաղքատ երկիրը, իսկ աշխատանքային միգրացիան այստեղից ավելի շատ նման է փախուստի: «Բնակչության 58,7%-ի եկամուտները ցածր են միջինից, իսկ 30,5%-ինը՝ նվազագույն սպառողական զամբյուղից: Մենք պաշտոնապես Եվրոպայի ամենաաղքատ երկիրն ենք: Սա էլ աղետալի միգրացիայի իրական պատճառն է»,- նշել է Տիմոշենկոն: Նա նաև մեջբերել […]
13:52 19.12.2018
Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն այսօր ընդունել է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին, որը Բելառուսի կողմից առաջադրվել է որպես ՀԱՊԿ քարտուղար՝ չնայած հայկական կողմի դեմ լինելուն։ «Այս տարի ՀԱՊԿ նախագահությունն անցել է Ղրղըզսանին։ Ես արդեն ընդունել եմ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղարին, մենք զրուցել ենք, ու ես ստորագրել եմ որոշումը»,- այս մասին հայտարարել է Ղրղըզստանի նախագահը՝ […]
13:50 19.12.2018
«Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի փաստաբանը բողոքարկել է ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ներկայացրած հայցադիմումը վարույթ չընդունելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, հայտնում է «Փաստինֆո»-ն:։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով ապացույցներ կեղծելու համար որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանը դատի է […]
13:40 19.12.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի նախագահը շնորհավորել է կուսակցությանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում արձանագրած արդյունքների և խորհրդարան անցնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են պետականաշինությանը, ներքին և արտաքին […]
13:27 19.12.2018
Հայաստանում ամերիկյան կողմի ակտիվության հետ կապված անհանգստություն պետք է ունենա ոչ Ռուսաստանը, այլ Հայաստանի ժողովուրդը։ Երկրում տեղի ունեցած ռադիկալ փոփոխություններից հետո ամերիկյան ներգրավվածություն Հայաստանի ներքին ու արտաքին գործերին ավելի ու ավելի անպարկեշտ է դառնում։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը։ «Ջոն Բոլթոնը իրականում վիրավորական […]
13:22 19.12.2018
Օրեր առաջ Ջավախքի շուրջ 200 երիտասարդներ մի քանի ժամով փակել էին վրաց-հայկական սահմանն ու կառավարության հետ հանդիպում պահանջել: Խնդիրն այն է, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող 27 տարին չլրացած ջավախահայերն այսօր փաստի առաջ են կանգնած՝ կամ ծառայել, կամ դատապարտվել: Նրանց օդանավակայանում կամ սահմանին հայտնում են, որ իրենք ընտրության այս երկու տարբերակն ունեն: ՀՀ ոստիկանությունն արձագանքել էր ու […]
13:09 19.12.2018
Ամերիկացի հայտնի գործարար, Reddit սոցկայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը բոլոր հայերին շնորհավորել է այն բանի առթիվ, որ The Economist ամսագիրը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»: «Մենք դա վաստակել ենք, քույրե՛ր ու եղբայրնե՛ր: Դուք դա արեցիք հզոր ու խաղաղ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Օհանյանը: Նշենք, որ բրիտանական The Economist հեղինակավոր պարբերականը «Տարվա երկիր» պատվավոր տիտղոսին արժանացնում է տարվա […]
13:04 19.12.2018
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլում հրապարակված տեղեկատվությանը, որը վերաբերել է Ծառուկյանի կողմից BMW ավտոմեքենաների սրահի շինարարների գումարները չվճարելուն։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ժամանակ» թերթն այսօր հերթական անգամ «փայլել» է զառանցանքի անգերազանցելի չափաբաժնով: Նախ ի պաշտոնե, որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, անդրադառնամ «Փարավոն» ժամանցի և հանգստի համալիրին վերաբերող ցնդաբանությանը, […]
12:53 19.12.2018
Ընտրարշավի ընթացքում ատելության խոսքի ծավալների մասին հրապարակումներն ու ելույթներն ավելի շատ են եղել, քան իրական դեպքերը, երբ արձանագրվել է ատելության խոսք: Այսպիսի եզրակացության է եկել «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը՝ նոյեմբերի մեկից ուսումնասիրելով նախաքարոզչական ու պաշտոնական քարոզչության ընթացքը: Այսօր ասուլիսի ժամանակ թեմային անդրադարձել է կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ պետք է տարբերակել սև փիառն ու կոշտ […]
12:42 19.12.2018
Դեկտեմբերի 17-ին Աթենքում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, հունականը՝ Հունաստանի ԱԳ փոխարինող նախարար Յորգոս Կատրուգալոսը (Georgios Katrougalos): Զրուցակիցները քննարկեցին հայ-հունական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական, գիտակրթական, […]
12:41 19.12.2018
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը նոյեմբերի մեկից սկսած հետևել է նախընտրական քարոզչության անցկացմանը լրատվամիջոցների և ֆեյսբուքյան էջերի միջոցով: Առաջին փուլը եղել է մինչքարոզչական փուլը, ապա պաշտոնական քարոզարշավի շրջանները: Ֆեյսբուքյան էջերն ընտրելիս կենտրոնը կիրառել է տարբեր մոտեցումներ՝ կուսակցության ղեկավարինը կամ ղեկավար կազմից մեկ-երկու էջ, ինչպես նաև քաղաքական ուժերի էջերը: Իսկ դիտարկված լրատվամիջոցները եղել են վեցը՝ 1in.am, news.am, tert.am, […]
12:36 19.12.2018
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Արցախի հարցում Հայաստանի հետ փոխըմբռնում կա: SHANTNEWS.am-ի հարցմանը` ի՞նչ փոխըմբռնման մասին է խոսքը, ԱԳՆ-ից պատասխանել են. «Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կողմից: Մասնավորապես, հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված […]
12:17 19.12.2018
ՌԴ-ն վավերացրել է ԵԱՏՄ տարածքում ապրանքների մակնշման մասին օրինագիծը: ՌԴ ֆինանսների նախարար Ալիխան Սմայլովը նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել էր դեռ 2018 թվականի փետրվարի 2-ին, Ալմաթիում: «Հիմնական նպատակն ապրանքաշրջանառության օրինականացումն է, սպառողի իրավունքների պաշտպանությունը, ստվերային տնտեսության նվազումը, հարկային մուտքերի ավելացումը երկրի բյուջե, ԵԱՏՄ տարածքում գործարար պայմանների հավասարեցումը»,- ասել է Սմայլովը: Նշվում է, որ ապրանքների մակնշում […]
11:21 19.12.2018
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին զորամաս կատարած այցի ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը տեղեկացրել է, որ ունի քթի միջնապատի հետ կապված առողջական խնդիր: Զորամասի հրամանատարությունը տեղեկացրել է, որ պատրաստվում է զինծառայողին տեղափոխել զինվորական հոսպիտալ, սակայն հոսպիտալ տեղափոխվելուց հետո զինծառայողը տեղեկացվել է, որ հոսպիտալի ծանրաբեռնվածության պատճառով վիրահատությունը չի իրականացվելու: Պաշտպանի աշխատակազմում զինծառայողի բանավոր բողոքի հիման վրա […]
10:57 19.12.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը աշխատանքից հեռացրել է իր մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին՝ նրան հեռացնելով նաև «Կենտրոն» հեռուստաընկերությունից: Ի սկզբանե Ծառուկյանը որոշել էր անձամբ պատասխանել Էդմոն Մարուքյանի լայվում իր հասցեին հնչած մեղադրանքներին, սակայն նկարահանումները չեն ստացվել, և Ծառուկյանին թվացել է, որ դրա պատասխանատվությունը պետք է բարդել Տոնոյանի վրա: Ի վերջո, որոշվել է […]
10:26 19.12.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանում օրենքների նախագծերի քվեարկությունը կանցկացվի հարցի քննարկումից անմիջապես հետո: Նախորդ խորհրդարանի ՀՀԿ-ական ղեկավարները հարցերի քվեարկությունները կազմակերպում էին առավոտյան ժամերին, որպեսզի գերզբաղված ՀՀԿ-ականները մի 10 րոպեում սեղմեին կոճակները և գնային իրենց գործերով: Հիմա նման խնդիր այլևս չկա, պատգամավորները նիստի ամբողջ ընթացքում պետք է լինեն խորհրդարանում և պետք եղած ժամանակ մասնակցեն քվեարկություններին: […]
09:49 19.12.2018
ՀՀԿ կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը ուղիղ տեսակապով անդրադարձել է Բաքվից ստացվող հայտարարություններին․ «Բաքվից շարունակում են ստացվել սենսացիոն հայտարարություններ՝ ամենաբարձր մակարդակով: Լայվերի սիրահար մեր իշխանությունը լռում է: Ի՞նչ նախիջևանյան օպերացիա, ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա …»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ հայտարարել է, […]
08:47 19.12.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից ԱԺ խմբակցությունների ղեկավարերին ու մշտական հանձնաժողովների նախագահներին հրահանգվել է հանձնել ծառայողական ավտոմեքենաները: Եվ սա այն դեպքում, որ մինչ նոր խորհրդարանի անդրանիկ նիստը իրավունքի ուժով արձակված այդ խորհրդարանի անդամները դեռ համարվում են պատգամավոր և պետք է օգտվեն իրենց իրավունքներից: Մեզ հայտնի դարձավ, որ […]
08:32 19.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլում» սպասողական են` անցողիկ տեղերում գտնվողները չգիտեն՝ պատգամավոր կդառնա՞ն, թե՞ ոչ։ «Մինչև հիմա մեզ ո՛չ կանչել, ո՛չ խոսել են, նեղ կազմով հավաքվում, պայմանավորվում են, հետո վարչության անդամներին տեղյակ են պահում, անգամ Սասուն Միքայելյանն այդ նեղ կազմում չէ»,- ասաց մեկը։ Շատերի ճակատագիրն այս պահին դեռ որոշված չէ, այդ թվում՝ առողջապահության նախարար […]
01:00 19.12.2018
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն գտնում է, որ որոշ շրջաններում հաջողություններ են արձանագրվել Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում, սակայն քաղաքական ուղղությամբ կա զրոյական առաջընթաց: «Մենք հաջողություններ ենք ունեցել Ռուսաստանի Դաշնության հետ հումանիտար, առևտրի, տրանսպորտի՝ ընդհանուր առմամբ տնտեսական հարաբերությունների առումով, սակայն մենք չունենք քաղաքական առաջընթաց, և միտումը բացասական է», – հայտարարել է Կոբախիձեն Տալինում կայացած սեմինարի […]