TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջարկություն չեմ ստացել ընտրությանը մասնակցելու համար. Երևանի նախկին քաղաքապետ

21:57 18.12.2018

Ներքին գործերի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում պատասխանել է Արամ Աբրահամյանի հարցին՝ ինչո՞ւ նա չի մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Ինքս ինձ չեմ առաջարկել և ինքս առաջարկություններ չեմ ստացել»,-ասաց նա: Հարցին՝ ընտրությանը մասնակցելու առաջարկություն ստանալու դեպքում արդյո՞ք կմտածեր այդ ուղղությամբ, Աբրահամյանը դրական պատասխան է  տվել: «Բայց ակտիվ ընտրել եմ: […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Անջեյ Կասպրչիկի հետ

20:50 18.12.2018

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են փոխվստահության և խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը:

̰
Եթե անձը կասկածվում է որևէ հանցագործության մեջ, ժողովրդի կարծիքով, արդեն հանցագործ է. Սիմոնյան

19:46 18.12.2018

«Անցումային արդարադատությունը» չի կարելի օգտագործել առանձին անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու արտակարգ ռեժիմի միջոցով»,- ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Տարոն Սիմոնյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում՝ անդրադառնալով «անցումային արդարադատության» խնդրին: Տարոն Սիմոնյանի խոսքերով՝ իշխանություններն օգտագործում են ժողովրդական ընդվզումներն անմեղության կանխավարկածը շրջանցելու համար. «Ժողովուրդը միշտ ցանկանում է իրադարձություն: Ժողովուրդը չի պատկերացնում, որ անձին […]

̰
«Անցումային արդարադատության» գործիքը դրական միջոց է առանձին հասարակություններում հաշտեցման գործընթացը կազմակերպելու համար. Տարոն Սիմոնյան

19:30 18.12.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Տարոն Սիմոնյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Մեր գաղափարախոսության հիմնական քարը այն է՝ այսօրվա մեր քաղաքականությունը պետք է լինի մարդկանց երջանիկ դարձնելու արվեստի մեջ: Մենք հենց առաջին իսկ օրվանից նշել ենք, որ ցանկանում ենք քաղաքական համակարգի առողջացմամբ զբաղվել»: Անդրադառնալով «անցումային արդարադատությանը»՝ Տարոն Սիմոնյանը […]

̰
ՆԱՏՕ-ն վերջին հնարավորությունն է տվել Ռուսաստանին

19:28 18.12.2018

ՆԱՏՕ-ն վերջին հնարավորությունն է տվել Ռուսաստանին՝ կատարելու «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի կետերը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Postimes-ին տված հարցազրույցում: «Մենք վերջին հնարավորությունն ենք տվել Ռուսաստանին նորից կատարելու համար պայմանագիրը, կոչ ենք արել այն կատարել 60 օրվա ընթացքում: Եթե նրանք դա կրկին չկատարեն, ապա ԱՄՆ դուրս կգա […]

̰
Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. Երևանի փոխքաղաքապետի պարզաբանումը

19:24 18.12.2018

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մեկնաբանել է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի, դրա պակասուրդի (դեֆիցիտի), տեղական տուրքերի և վճարների բարձրացման, ինչպես նաև մի շարք ուղղություններով հատկացվող ֆինանսական միջոցների կրճատման շուրջ բարձրացվող հարցերը. «Որևէ ծախսային ուղղությամբ աշխատանքների ծավալ չի նվազել, նվազել են թվերը, այն թվերը, որոնք նախկինում ուղղվում էին փոշիացման և չհիմնավորված ուղղություններով: Մենք այս նվազեցումներով […]

̰
Մեզանում դատավորը հնարավորություն է ունենում գործին ծանոթանալ նիստը սկսելուց րոպեներ առաջ. Տարոն Սիմոնյան

19:15 18.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Տարոն Սիմոնյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է մի շարք խնդիրների մասին, այդ թվում՝ դատական իշխանության անկախության: «Մենք բավական հասուն ժողովուրդ ենք, որպեսզի պատմության սխալները չկրկնենք, այլ ազգերի փորձը, սխալները հաշվի առնելով գնանք դրական ուղղությամբ և չտանենք  անընդհատ հեղափոխական վիճակների, այլ կայունացման: Առաջին կարևոր սխալը, որ կատարում […]

̰
Իրանի, ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները կքննարկեն Սիրիայում իրավիճակի կայունացմանն առնչվող հարցեր

19:08 18.12.2018

Դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում նախատեսվում է Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպում, որի ընթացքում քննարկվելու են Սիրիայում իրավիճակի կայունացմանն առնչվող քայլեր: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կհայտարարեն նաև սահմանադրական հանձնաժողով ստեղծելու մասին: Ավելի վաղ՝ 2018 թվականի սկզբին, Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Իրանի ու Սիրիայի […]

̰
Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ ՄԶԳ փոխնախագահը քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները

18:55 18.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրմանին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ արդյունավետ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը տարբեր ուղղություններով: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կառավարությունը հետևողականորեն և հաստատակամ շարունակելու է ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումները և այդ առումով ընդգծել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ փոխգործակցության […]

̰
Զուրաբիշվիլին չի ներկայացել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ամենամյա հանդիպմանը

18:52 18.12.2018

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ներկայացել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ամենամյա հանդիպմանը, որտեղ նախատեսված էր նրա ելույթը: Վրաստանի խորհրդարանում այսօր մեկնարկել է ամենամյա «Ամբասադորիալ-2018»-ը՝ Վրաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հանդիպումը: Միջոցառմանը հրավիրված էր նաև նորանշանակ նախագահը, սակայն Սալոմե Զուրաբիշվիլին չի ներկայացել հանդիպմանը, թեև դեռ երեկ հայտարարվել էր, որ նախագահը միջոցառմանը հանդես կգա ելույթով: Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ […]

̰
Արթուր Ղազինյանը պատրաստվում է ձևավորել ցենտրիստական և պետականակենտրոն քաղաքական ուժ

18:34 18.12.2018

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և անդրադարձել Հայաստանում ձևավորված քաղաքական մշակույթին, ինչպես նաև հայտարարել է նոր քաղաքական ուժի ստեղծման մեկնարկի մասին: Գրառումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սիրելի Հայրենակիցներ Հետևելով Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին, գնալով համոզվում եմ, որ պետականության հաստատման և դրա ամրապնդման նպատակով օր առաջ […]

̰

18:32 18.12.2018

ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայությունը, SHANTNEWS.am-ի խնդրանքով արձագանքել է այն հայտարարություններին, որոնք արել են ֆերմերներն այսօր կայացած ասուլիսի ժամանակ: «Այսօր մամուլի ասուլիս են հրավիրել տեղական բանջարեղեն արտադրող ֆերմերները՝ անդրադառնալով երրորդ երկրներից լոլիկի ներմուծման խնդիրներին: Այս առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի N 865-Ն որոշման պահանջների և «Մաքսային […]

̰
Լոլիկի հարավամերիկյան ցեցի հարցը քննարկման թեմա է դարձել

17:54 18.12.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ քննարկվել է լոլիկի ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացման հարցը։ «ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կազմակերպվել էր խորհրդակցություն` լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացմանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետեր, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի […]

̰
Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում առանձնապես խոշոր չափերով հափշտակության համար 4 անձի մեղադրանք է առաջադրվել

17:48 18.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի: Նախնական քննության տվյալներով՝ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին և գործող աշխատակիցները 2013-2018 թվականների ընթացքում, հիշյալ տարածքային գործակալության համակարգչային բազայում, առանց քաղաքացիների գիտության, նրանց հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցանկում, որի հիման վրա նրանց անվամբ ապօրինի ձևակերպվել և յուրաքանչյուր […]

̰
Պուտինը ցածր է գնահատել Սիրիայում և Իրաքում կիրառված ամերիկյան հրթիռների արդյունավետությունը

17:40 18.12.2018

Ամերիկյան արտադրության և ԱՄՆ զինված ուժերի սպառազինության մեջ մտնող Tomahawk կառավարվող թևավոր հրթիռների արդյունավետությունը Ռուսաստանի ՊՆ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում կասկածի տակ է դրել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքերով՝ այդ զինատեսակն արդեն հնացել է։ «Tomahawk հրթիռները արդեն հին են , դա ճիշտ է։ Նրանց կիրառման պրակտիկան Սիրիայում և Իրաքում, մեր ռազմական փորձագետների տվյալներով, մոտ […]

̰
Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը դյուրացվել է

17:36 18.12.2018

ՌԴ Պետդուման հեշտացնում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը. այսօր երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ռուսական քաղաքացիություն ստանալը դյուրացնելու մասին օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն: Պետդումայի ստորին պալատից հայտնել են, որ օրինագիծն առաջին հերթին ուղղված է Ուկրաինայի քաղաքացիներին: Օրենքը նախատեսում է ՌԴ նախագահին լիազորել հումանիտար նպատակներով առանձնացնել օտարերկրյա քաղաքացիների խմբեր, ովքեր իրավունք ունեն […]

̰
Պորոշենկոն խոստովանել է, որ ուկրաիներեն չի իմացել

17:30 18.12.2018

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստովանել է, որ մինչև 31 տարեկանը չի խոսել ուկրաիներեն: Այս մասին Պորոշենկոն ասել է Դնեպրում՝ ուսանողների և արվեստագետների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Украинская правда»-ն: Հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահը խոսել է ուկրաիներեն և հայտարարել, որ վառ օրինակ է այն բանի, թե ինչպես է ռուսախոս մարդը փոխել իր լեզուն: «Ուզում եմ ասել, որպեսզի […]

̰
Սիրիայում իրավիճակը կայունանում է, բայց զինյալները դեռ փորձում են գռմռալ․ Պուտին

17:30 18.12.2018

«Զինյալների հիմնական խմբերի ջախջախումից հետո Սիրիայում իրավիճակն աստիճանաբար կայունանում է։ Բայց հանցագործները դեռ փորձում են գռմռալ»,- Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության հետ այսօրվա հանդիպման ընթացքում հայտարարել է երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը։ Նա հայտարարել է, որ ռուսական կողմը շարունակելու է անզիջում պայքարը Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ, իսկ  սիրիական բնակչությանն իրենք օգնելու են ամեն ինչով։ Պուտինն այս համատեքստում […]

̰
ՌԴ-ն աշխատում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ԼՂ խնդրով ուղիղ երկխոսության հնարավորությունների ստեղծման ուղղությամբ. Կոպիրկին

17:22 18.12.2018

ՌԴ-ն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի խնդրով ուղիղ երկխոսության հնարավորությունների ստեղծման ուղղությամբ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա մասնավորապես պարզաբանել է՝ ՌԴ-ն այդ հարցում անփոփոխ դիրքորոշում ունի, ինչը վերահաստատել է  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք մտադիր ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով […]

̰
ՊԵԿ-ը շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հորդորում է գրանցվել կամ հաշվառվել հարկային մարմնում

17:05 18.12.2018

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, ևս մեկ անգամ հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին՝ երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Հաշվի առնելով, որ հարցը տևական ժամանակ քննարկվել է, ՊԵԿ-ը […]

̰
Ես պատրաստ չեմ խոսել ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական գործակցության մանրամասների վերաբերյալ. ՀՀ-ում ՌԴ դեսպան

17:00 18.12.2018

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հրավիրված ասուլիսում ընթացքում լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զինամթերքի թեմային: Լրագրողներից մեկը դեսպանին հարցրել է՝ կա՞ արդյոք Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սպառազինության գնման վերաբերյալ պայմանագիր: Դեսպանը պատասխանել է՝ ինքը պատրաստ չէ խոսել ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական գործակցության մանրամասների վերաբերյալ: «Պետք է նշեմ միայն, […]

̰
Լիլիթ Մակունցը կդառնա «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը. Armtimes.com

16:58 18.12.2018

«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը կառավարության ձևավորումից հետո չի վերադառնա նույն պաշտոնին, այլ Ազգային ժողովում կլինի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։ Իսկ խմբակցության քարտուղար կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։

̰
Մեր նորագույն զինատեսակները մտածելու տեղիք կտան ռազմական հռետորությամբ զբաղվողներին. Պուտին

16:54 18.12.2018

Ռուսաստանում արտադրվող նորագույն սպառազինությունը, որ երկրի անվտանգությունը կապահովի առաջանցիկ տեմպերով դեռ տասնամյակներ, մտածելու տեղիք կտա նրանց, ով սովոր է ռազմական հռետորաբանությամբ զբաղվել։ Այս մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպմանը ասել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հիշատակել է մի քանի նորագույն զինատեսակ ու հայտարարել, որ բանակի առաջնահերթությունը լինելու է միջուկային սպառազինության զարգացումը։ Նրա […]

̰
Մարդիկ տիրոջ զգացում են ունենալու այս երկրի նկատմամբ. Սուրեն Աբրահամյան

16:53 18.12.2018

Երևանի նախկին քաղաքապետ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում կարծիք է հայտնել արտահերթ խորհրդարանական ընտրություններին քաղաքացիների ցածր մասնակցության վերաբերյալ: «Նախկինում շատ ընտրողների պարտադրված էին բերում, մենք դրա ականատեսն ենք եղել: Բայց ցածր մասնակցության հիմքում միայն այդ պատճառը չէր: Կար սոցիալական որոշակի խավ, նկատի ունեմ նախկին բյուրոկրատական ապարատից, հանրապետականների համակիրներից, միայն իրենց […]

̰

16:40 18.12.2018

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հերթական դեպքը: Պարզվել է, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող «Եռանավ» և «Խաչ 9» ՍՊ ընկերությունները 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում վաճառված բնակարանների վերաբերյալ կնքված առուվաճառքի պայմանագրերում իրական արժեքներից տարբերվող՝ ավելի ցածր գումարներ են ներառել, ինչի արդյունքում հարկային մարմին ներկայացված […]

̰
Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ղրիմի հարցով հակառուսական բանաձևին

16:27 18.12.2018

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է «Ղրիմի թերակղզու և Ազովի ու Սև ծովի ջրատարածքների ռազմականացման խնդրի մասին» բանաձևը, թեև 19 պետություն, որոնց թվում է եղել Հայաստանը, դեմ են քվեարկել այդ համաձայնագրին։ Փաստաթղթում ասվում է, որ Ղրիմում ռուս զինվորականների ներկայությունը հակասում է Ուկրաինայի ազգային ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու Ուկրաինայի քաղաքական անկախությանը։ Բացի դրանից՝ բանաձևը դատապարտում է Ռուսաստանի կողմից […]

̰
Պետական կառավարման համակարգը պետք է այնպես փոխել, որ կոռուպցիայի համար օբյեկտիվ պայմաններ չառաջանան. Աբրահամյան

15:43 18.12.2018

Իշխանությունների խնդիրը պետք է լինի ամբողջ պետական կառավարման համակարգը փոխելը: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասաց ՀՀ ՆԳ նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը: «Պետական կառավարման համակարգը պետք է այն կարգի փոխել, որ օբյեկտիվ պայմաններ չառաջանան, և արատավոր երևույթները գլուխ չբարձրացնեն: Վերջին հաշվով՝ հարկայինի տեսուչը 200 կամ 300 հազար դրամով իր ընտանիքը […]

̰
Փաշինյանի վարկանիշն է ցեմենտում «Իմ քայլը» դաշինքը. Եթե վարկանիշը նվազի, կարող է ծնվել ներքին ընդդիմություն. քաղտեխնոլոգ

15:30 18.12.2018

Խորհրդարանում մեծամասնություն կազմած «Իմ քայլը» դաշինքն իր կազմով շատ բազմազան ու բազմատեսակ է և՛ ծագումնաբանության, և՛ պատկերացումների առումով, ինչը նշանակում է, որ այդ ուժի ներսում շատ տարբեր հոսանքներ ու շարժումներ կան, ինչը նշանակում է, որ ներսում կարող է պայքար լինել պաշտոնների համար։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Քաղտեխնոլոգը վստահ է, որ […]

̰
Կարո՞ղ են ԱԺ չանցած ուժերն ազդեցություն ունենալ. քաղտեխնոլոգը կարծում է՝ կարող են

15:10 18.12.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողով է անցել երեք ուժ, սակայն արտախորհրդարանական ուժերը նույնպես կարող են ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա՝ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության վրա ներազդելու միջոցով։ Այս մասին իր տեսակետն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

̰
Մյուս ուժերը նայում են ԲՀԿ-ԼՀԿ պայքարին ու թաքուն ուրախանում. քաղտեխնոլոգ

15:03 18.12.2018

Արդեն մի քանի օր է ինչ ընթանում է «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև լեզվակռիվը կամ կոմպրոմատային պայքարը, սակայն որևէ քաղաքական ուժ, որևէ քաղաքական դեմք, համերաշխության կոչ չի անում, միջնորդական ջանքեր չի գործադրում այս ամենին վերջ տալու համար։ Այսօրվա ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այս ամենի պատճառ համարեց այն, որ պայքարը ձեռնտու է մյուսներին։ […]

̰
BACK_TO_TOP