TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+17.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ-ն աշխատում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ԼՂ խնդրով ուղիղ երկխոսության հնարավորությունների ստեղծման ուղղությամբ. Կոպիրկին

17:22 18.12.2018

ՌԴ-ն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի խնդրով ուղիղ երկխոսության հնարավորությունների ստեղծման ուղղությամբ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա մասնավորապես պարզաբանել է՝ ՌԴ-ն այդ հարցում անփոփոխ դիրքորոշում ունի, ինչը վերահաստատել է  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք մտադիր ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով […]

̰
ՊԵԿ-ը շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հորդորում է գրանցվել կամ հաշվառվել հարկային մարմնում

17:05 18.12.2018

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, ևս մեկ անգամ հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին՝ երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Հաշվի առնելով, որ հարցը տևական ժամանակ քննարկվել է, ՊԵԿ-ը […]

̰
Ես պատրաստ չեմ խոսել ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական գործակցության մանրամասների վերաբերյալ. ՀՀ-ում ՌԴ դեսպան

17:00 18.12.2018

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հրավիրված ասուլիսում ընթացքում լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զինամթերքի թեմային: Լրագրողներից մեկը դեսպանին հարցրել է՝ կա՞ արդյոք Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սպառազինության գնման վերաբերյալ պայմանագիր: Դեսպանը պատասխանել է՝ ինքը պատրաստ չէ խոսել ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական գործակցության մանրամասների վերաբերյալ: «Պետք է նշեմ միայն, […]

̰
Լիլիթ Մակունցը կդառնա «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը. Armtimes.com

16:58 18.12.2018

«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը կառավարության ձևավորումից հետո չի վերադառնա նույն պաշտոնին, այլ Ազգային ժողովում կլինի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։ Իսկ խմբակցության քարտուղար կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։

̰
Մեր նորագույն զինատեսակները մտածելու տեղիք կտան ռազմական հռետորությամբ զբաղվողներին. Պուտին

16:54 18.12.2018

Ռուսաստանում արտադրվող նորագույն սպառազինությունը, որ երկրի անվտանգությունը կապահովի առաջանցիկ տեմպերով դեռ տասնամյակներ, մտածելու տեղիք կտա նրանց, ով սովոր է ռազմական հռետորաբանությամբ զբաղվել։ Այս մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպմանը ասել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հիշատակել է մի քանի նորագույն զինատեսակ ու հայտարարել, որ բանակի առաջնահերթությունը լինելու է միջուկային սպառազինության զարգացումը։ Նրա […]

̰
Մարդիկ տիրոջ զգացում են ունենալու այս երկրի նկատմամբ. Սուրեն Աբրահամյան

16:53 18.12.2018

Երևանի նախկին քաղաքապետ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում կարծիք է հայտնել արտահերթ խորհրդարանական ընտրություններին քաղաքացիների ցածր մասնակցության վերաբերյալ: «Նախկինում շատ ընտրողների պարտադրված էին բերում, մենք դրա ականատեսն ենք եղել: Բայց ցածր մասնակցության հիմքում միայն այդ պատճառը չէր: Կար սոցիալական որոշակի խավ, նկատի ունեմ նախկին բյուրոկրատական ապարատից, հանրապետականների համակիրներից, միայն իրենց […]

̰

16:40 18.12.2018

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հերթական դեպքը: Պարզվել է, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող «Եռանավ» և «Խաչ 9» ՍՊ ընկերությունները 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում վաճառված բնակարանների վերաբերյալ կնքված առուվաճառքի պայմանագրերում իրական արժեքներից տարբերվող՝ ավելի ցածր գումարներ են ներառել, ինչի արդյունքում հարկային մարմին ներկայացված […]

̰
Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ղրիմի հարցով հակառուսական բանաձևին

16:27 18.12.2018

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է «Ղրիմի թերակղզու և Ազովի ու Սև ծովի ջրատարածքների ռազմականացման խնդրի մասին» բանաձևը, թեև 19 պետություն, որոնց թվում է եղել Հայաստանը, դեմ են քվեարկել այդ համաձայնագրին։ Փաստաթղթում ասվում է, որ Ղրիմում ռուս զինվորականների ներկայությունը հակասում է Ուկրաինայի ազգային ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու Ուկրաինայի քաղաքական անկախությանը։ Բացի դրանից՝ բանաձևը դատապարտում է Ռուսաստանի կողմից […]

̰
Պետական կառավարման համակարգը պետք է այնպես փոխել, որ կոռուպցիայի համար օբյեկտիվ պայմաններ չառաջանան. Աբրահամյան

15:43 18.12.2018

Իշխանությունների խնդիրը պետք է լինի ամբողջ պետական կառավարման համակարգը փոխելը: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասաց ՀՀ ՆԳ նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը: «Պետական կառավարման համակարգը պետք է այն կարգի փոխել, որ օբյեկտիվ պայմաններ չառաջանան, և արատավոր երևույթները գլուխ չբարձրացնեն: Վերջին հաշվով՝ հարկայինի տեսուչը 200 կամ 300 հազար դրամով իր ընտանիքը […]

̰
Փաշինյանի վարկանիշն է ցեմենտում «Իմ քայլը» դաշինքը. Եթե վարկանիշը նվազի, կարող է ծնվել ներքին ընդդիմություն. քաղտեխնոլոգ

15:30 18.12.2018

Խորհրդարանում մեծամասնություն կազմած «Իմ քայլը» դաշինքն իր կազմով շատ բազմազան ու բազմատեսակ է և՛ ծագումնաբանության, և՛ պատկերացումների առումով, ինչը նշանակում է, որ այդ ուժի ներսում շատ տարբեր հոսանքներ ու շարժումներ կան, ինչը նշանակում է, որ ներսում կարող է պայքար լինել պաշտոնների համար։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Քաղտեխնոլոգը վստահ է, որ […]

̰
Կարո՞ղ են ԱԺ չանցած ուժերն ազդեցություն ունենալ. քաղտեխնոլոգը կարծում է՝ կարող են

15:10 18.12.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողով է անցել երեք ուժ, սակայն արտախորհրդարանական ուժերը նույնպես կարող են ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա՝ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության վրա ներազդելու միջոցով։ Այս մասին իր տեսակետն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

̰
Մյուս ուժերը նայում են ԲՀԿ-ԼՀԿ պայքարին ու թաքուն ուրախանում. քաղտեխնոլոգ

15:03 18.12.2018

Արդեն մի քանի օր է ինչ ընթանում է «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև լեզվակռիվը կամ կոմպրոմատային պայքարը, սակայն որևէ քաղաքական ուժ, որևէ քաղաքական դեմք, համերաշխության կոչ չի անում, միջնորդական ջանքեր չի գործադրում այս ամենին վերջ տալու համար։ Այսօրվա ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այս ամենի պատճառ համարեց այն, որ պայքարը ձեռնտու է մյուսներին։ […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի շեյխին

14:52 18.12.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
ԲՀԿ-ԼՀԿ պայքարից տուժում են երկու կողմերն էլ, իսկ մյուսները կարող են օգուտ ունենալ. քաղտեխնոլոգ

14:47 18.12.2018

Հայաստանում քաղաքական ուժերի միջև կոմպրոմատային պայքարը նորություն չէ, ուղղակի ԼՀԿ-ԲՀԿ հակամարտության մեջ դրա թափն է ավելացել։ Եվ այդ ավելացած թափով իրար նկատմամբ փոխհրաձգությունը երկուսին էլ իրականում ձեռնտու չէ։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Նրա խոսքերով՝ առնվազն տարօրինակ է, որ այս կոմպրոմատների բացահայտումը կատարվում է ոչ թե ընտրություններից առաջ, ինչը կարող էր […]

̰
Ինչո՞ւ պաշտոնական Մոսկվան դեռ չի շնորհավորել Փաշինյանին. դեսպանի պարզաբանումը

14:12 18.12.2018

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ պաշտոնական Մոսկվան դեռ չի շնորհավորել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին` դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: «Ես ցանկանում եմ նշել, որ այս դեպքում գործում է արարողակարգի գործոնը: Միջպետական արարողակարգում նմանատիպ շնորհավորանքներ ընդունված չեն: Սովորաբար շնորհավորանքներ հղվում են, […]

̰
Հայկական կողմի հետ երկխոսություն կա բիոլաբորատորիաների գործունեության շուրջ. Սերգեյ Կոպիրկին

13:42 18.12.2018

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ-ում ամերիկյան լաբորատորիաներում օտար զինվորականների ներկայությունը բացառող փաստաթղթի մշակմանը, որի մասին երեկ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա նախ խնդրեց վերաձևակերպել հարցը` փոխելով տոնայնությունը: «Դուք ասում եք «համաձայնություն», «պայմանագիր», «արգելել»: Ո՞վ, ո՞ւմ և ի՞նչ կարող է արգելել, խոսքը երկու սուվերեն, […]

̰
Գնաճը կանխատեսվածից ցածր է. ԿԲ

13:27 18.12.2018

Այս տարվա արդյունքներով գնաճը մեր կանխատեսումներից ցածր է: Դա պահպանվելու է նաև մոտակա ամիսներին: Դա թույլ է  տալիս մեր դրամավարկային քաղաքականությանն ընդլայնվել, ինչն արտահայտվում է տոկոսադրույքների նվազմամբ և վարկավորման ծավալների ավելացմամբ: Այս մասին լրագրողների  հետ  հանդիպման ժամանակ ասել է ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը: «2018 թվականը բացառիկ տարի էր քաղաքական իրադարձությունների տեսանկյունից՝ ապրիլ-մայիսի իրադարձություններն ու […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է որոշվի այնպես, որ արդյունավետությունը չթուլանա. Կոպիրկին

13:11 18.12.2018

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին: «Ես ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը չեմ, ուստի այդ սյուժեն մեկնաբանելու հնարավորություններս սահմանափակ են: Կարծում եմ՝ ՌԴ դիրքորոշման հիմքում հետաքրքրվածությունն է` ամրապնդելու կազմակերպությունը, ՀԱՊԿ անդամ երկրների միջև համաձայնությունը: Կազմակերպության համար այժմ ակտուալ հարցը պետք է որոշվի այնպես, որ […]

̰
Հայկ Մարությանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

13:04 18.12.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը կարևորել է համագործակցության խորացումը Իրանի քաղաքների հետ և վստահություն հայտնել, որ երկու երկրներում հավատարմագրված դեսպանները նպաստում են այդ կապերի ամրապնդմանը: Իր հերթին դեսպան Սաջադին շնորհավորել է քաղաքապետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, ինչպես նաև շնորհավորել է […]

̰
Խորհրդարանում ճամպրուկային տրամադրություն է. «հները» հեռանում են. ինչպե՞ս են տեղավորելու 132 նոր պատգամավորի

13:02 18.12.2018

Խորհրդարանի հին բնակիչների մոտ ճամպրուկային տրամադրություն է տիրում: SHANTNEWS.am-ն այցի ընթացքում ԱԺ-ի դատարկ միջանցքներում հանդիպեց միայն աշխատակազմի անդամներին ու շենքի միջանցքները վերանորոգող շինարարներին:  Որոշ աշխատասենյակների կիսաբաց դռներից էլ տեսանք պատգամավորների՝ արկղերում դասավորված կամ աշխատասեղանին շարված իրերը։    Իսկ հիմնականում աշխատասենյակների դռները փակ էին, պատերից արդեն հանված էին որոշ պատգամավորների անուն-ազգանուններով ցուցանակները, վերանորոգման աշխատանքներն էլ ավարտին […]

̰
Զուրաբիշվիլին իր պարտականությունների կատարմանն է անցնում նախագահական նոր նստավայրում

12:46 18.12.2018

Այսօր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիսավոր պայմաններում մուտք կգործի Աթոնելի փողոցի վրա գտնվող նախագահական նստավայր։ Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն: Վրաստանի 5-րդ նախագահը, հրաժարվելով Հավլաբարի նստավայրից, ավելի վաղ ցանկություն էր հայտնել իր պարտականություններին անցնել Օրբելիանի իշխանի դղյակում: Հիշյալ նստավայրը Վրաստանի գործող իշխանությունները վերանորոգել էին՝ Սաակաշվիլիից հետո մյուս նախագահներին տրամադրելու նպատակով։ Զուրաբիշվիլին նստավայր կմտնի մամուլի ներկայացուցիչների […]

̰
«Իմ քայլը» դաշինքից շրջանառվում են ԱԺ նախագահի անուններ, բայց ոչ խմբակցության ղեկավարի. քաղտեխնոլոգ

11:35 18.12.2018

«Իմ քայլը» դաշինքի կողմից արդեն եղել են որոշ արտահոսքեր, թե ովքեր են դիտարկվում որպես Ազգային ժողովի նախագահի թեկնածու, որովհետև այդ պաշտոնի իրականացումը կայուն մեծամասնության պայմաններում ավելի հեշտ է։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ իր տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Նրա խոսքով, սակայն, մինչև հիմա չի շրջանառվել դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավարի անունը։ Խնդիրն այն է, որ […]

̰
Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

11:28 18.12.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում գրանցած հաղթանակի կապակցությամբ: «Պարոն վարչապետ, շնորհավորում եմ Ֆրանսիայի և անձնապես իմ անունից դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին ձեր քաղաքական ուժի հաջողության կապակցությամբ: Այս ընտրական պրոցեսը ապացուցեց հայ ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և իրավական պետությանը: Առիթից օգտվելով՝ ցանկանում […]

̰
ԱԺ-ում 2 նոր հանձնաժողով կստեղծվի. «Ժամանակ»

10:30 18.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկից հետո ստեղծվելու են երկու խորհրդարանական հանձնա­ժողովներ, որոնցից մեկը զբաղ­վելու է ապօրինի հարստացման դեպքերի ուսումնասիրությամբ, իսկ մյուսը՝ «Մարտի 1»-ի դեպքե­րով: Հանձնաժողովի ուսում­նասիրության տիրույթում է լի­նելու Հայաստանի գազամատակարարման ցանցը Ռուսաստա­նին հանձնելու, դրա դիմաց գազ ստանալու և այն հայ սպառող­ներին վաճառելու ու առաջա­ցած գումարները յուրացնելու գործարքը: Ինչպես նաև Երևանի կենտրոնի […]

̰
ԱԺ նախկին պատգամավորի ընկերությունն ավելի քան 1.3 մլն դրամ է պարտք պետբյուջեին. «Ժողովուրդ»

10:22 18.12.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը, հայտն­վել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսա­դաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տե­ղեկացավ, որ Սարգսյանի ղեկավարած ընկերությունը՝ «Ախթամար»-ը, ավելի քան 1.3 մլն դրամ՝ որպես ռադիոհաճախականության պարտադիր վճար, պարտք է պետական բյուջեին: Մեզ հայտնի դարձավ, որ նախկին պատգա­մավորի ընկերությունը դեռևս 2013 թվականի հունվարի 1-ից մինչև 2014 թվականի հունիսի […]

̰
Դերաբաշխման հարցեր. նոր ԱԺ-ի առաջին նիստը կանցկացվի հունվարի 14-ին. «Ժամանակ»

10:05 18.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կանցկացվի հունվարի 14-ին: Ի սկզբանե որոշված է եղել նիստը հրավիրել հունվարի 7-ին, բայց քանի որ այդ օրը ոչ աշխատանքային է, որոշվել է նիստի անցկացման օրը հետաձգել ևս մեկ շաբաթով: Նիստը կարելի է հրավիրել նաև հունվարի 8-ին, բայց խորհրդարանում դերաբաշխման հետ կապված հարցեր կան, որոնց համար լրացուցիչ ժամանակ […]

̰
Սամվել Բաբայանը մտադիր է 2020թ. մասնակցել Արցախի նախագահի ընտրություն­ներին. «Ժամանակ»

09:56 18.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մտադիր է մասնակցել 2020թ. նախատեսված Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին, սակայն դրա համար պետք է, որ Բաբայանը վերջին հինգ տարիներին բնակված լինի ԱՀ-ում: Մինչդեռ վերջին տարիներին Բաբայանը գտնվել է կա՛մ Ռուսաստանում, կա´մ Հայաստանում՝ ազատության մեջ կամ կալանավայրում: Սեր տեղեկություններով՝ Բաբայանը Արթուր Վանեցյանին խնդրել է ապահովել […]

̰
Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել․ «Հրապարակ»

09:37 18.12.2018

«Նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Կարեն Կարապետյանը տևական ժամանակ չէր այցելում «Հանրապետական» կուսակցություն, չէր շփվում կուսակիցների հետ: Նա համարում է, որ թիմակիցները հետևողականորեն աշխատել են իր դեմ, և նախկին իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր հանդեպ վատ է վարվել: Երեկ մենք տեղեկացանք, որ նա ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Մեր տեղեկություններով՝ Կարապետյանից բացի նրա հետ […]

̰
«Իմ քայլը» դաշինքի ներսում նոր պայքար է սկսվել․ «Ժամանակ»

08:50 18.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Իմ քայլը» դաշինքի ներսում հիմա էլ պայքար է սկսվել խորհրդարանական հանձնաժողովների նախագահների տեղերի համար: Մասնավորապես՝ նախարարական պորտֆելներից զրկվող ՔՊ-ականները չեն ուզում սոսկ պատգամավոր լինել, առնվազն հանձնաժողովի նախագահի կարգավիճակ են ցանկանում: ՔՊ վերնախավի այլ ներկայացուցիչներ էլ համարում են, որ եթե այդ մարդիկ առանձնապես ոչնչով աչքի չեն ընկել նախարարի կարգավիճակում, ապա իրավունք չունեն […]

̰
ՀՀԿ-ում խուլ դժգոհություն է հասունանում. «Հրապարակ»

08:33 18.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում խուլ դժգոհություն է հասունանում Սերժ Սարգսյանի դեմ։ Կուսակցության արմատական թևը ընտրությունների գիշերը խնդրել-աղաչել է առաջնորդին գրեթե բոլոր տեղամասերում բողոքարկել արդյունքները՝ համոզելով, որ ամեն տեղ 2-3 քվե հետ կբերեն ու կանցնեն ԱԺ։ Սակայն Սերժ Սարգսյանն անդրդվելի է մնացել՝ «բան չի փոխվի», ինչը կասկած է գցել նրանց սիրտը, որ «շեֆը կա՛մ վախենում […]

̰
BACK_TO_TOP