19:15 18.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Տարոն Սիմոնյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է մի շարք խնդիրների մասին, այդ թվում՝ դատական իշխանության անկախության:
«Մենք բավական հասուն ժողովուրդ ենք, որպեսզի պատմության սխալները չկրկնենք, այլ ազգերի փորձը, սխալները հաշվի առնելով գնանք դրական ուղղությամբ և չտանենք անընդհատ հեղափոխական վիճակների, այլ կայունացման: Առաջին կարևոր սխալը, որ կատարում ենք, անընդհատ խոսելն է ոչ թե դատավորի, այլ դատական իշխանության անկախությունից:
Դատական իշխանությունն անհնար է, եթե մենք չենք երաշխավորում դատավորի անկախությունը: Եթե մենք կարողանանք Բարձրագույն դատական խորհրդի միջոցով ապահովել դատավորի անկախությունը ժողովրդական հուզումներից կամ այլ գործոններից, մենք կկառուցենք այն իշխանությունը, որի մասին երազում ենք»:
Տարոն Սիմոնյանի խոսքերով՝ այսօր շատ երիտասարդ կադրեր նախընտրում են փաստաբանի կամ իրավաբանի աշխատանք, քան դատավորի.
«Ես ծանոթ եմ արտասահմանյան դատավորների գործին, ովքեր բավականին լուրջ պրակտիկա ունեն և լավագույն փորձ են արտահայտել, նրանք երբեմն մեկ գործը քննում են 2-3 շաբաթ: Մեզանում դատավորը հնարավորություն է ունենում ծանոթանալ գործին նիստը սկսելուց րոպեներ առաջ, որովհետև ունի 3 հազար այլ գործ, որոնց պետք է ծանոթանա: Չի կարող դատավորը արդյունավետ որոշում ընդունել, երբ ունի 1 օգնական և 3 հազար գործ»:
Տարոն Սիմոնյանն այս խնդիրների լուծումը տեսնում է արբիտրաժային ատյաններին կամ հաշտարարներին դիմելով: Տարոն Սիմոնյանը կարծում է, որ անհրաժեշտ է իրավամտածողության փոփոխություն, քանի որ քաղաքական իշխանության փոփոխությամբ չէ միայն, որ դատավորները պետք է անկախ դառնան:
08:12 30.05.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
08:05 30.05.2025
Հրդեհի ահազանգ Արմեն Տիգրանյան փողոցումՄայիսի 29-ին, ժամը 23:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմեն Տիգրանյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են […] ...
08:00 30.05.2025
Հայաստանի Մ21 հավաքականի կազմը առաջիկա հանդիպումների համարՀայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքին մասնակցելու է հրավիրել 27 ֆուտբոլիստի: Հայաստանի Մ-21 հավաքականը մինչև հունիսի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում։ Հունիսի 3-ին և 6-ին թիմը կանցկացնի 2 ընկերական հանդիպում Կիպրոսի ընտրանու հետ։ Դարպասապահներ՝ Դոնովան Ջիվան Փարիսիան – «Նյու Ինգլանդ Ռևոլուշն» (ԱՄՆ) Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ Գոռ Մատինյան – «Ուրարտու» Հայկ […] ...
00:00 30.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 29.05.2025
Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբՄայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […] ...
23:52 29.05.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Շենգավիթում՝ մայիսի 24-ին և 27-ին, Կենտրոն վարչական շրջանում՝ չի գերազանցել, Նոր Նորքում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ մայիսի 21-ին Նոր Նորքում՝ մայիսի 22-ին, 23-ին, 24-ին […] ...