00:58 18.12.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի կողմից հրապարակային բանավեճի հրավերը մերժելու վերաբերյալ։ «Հենց նոր «Ազատության» ուղիղ եթերում Խորհրդարանում վերջին՝ երրորդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժի ուժասպառ ղեկավար Էդմոն Մարուքյանն ուղղակիորեն մերժեց ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃԻ իմ առաջարկը… Ու գիտեք՞ ինչ հիմնավորմամբ. թե ինչ-որ քաղաքական ուժի որերորդ […]
00:37 18.12.2018
«Պատկերացնում եք եվրոպական որևէ երկիր, որտեղ բողոքի ակցիայի գնացող քաղաքացիների ճանապարհը փակում են»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանում հայտնի «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն: Վաշաձեն նշել է, որ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Վելիսցիխեում տեղի ունեցածի մասին ևս մեկ անգամ ապացուցում է, որ դիրքերը հստակ ու բյուրեղի նման թափանցիկ են: «Մարդու […]
00:26 18.12.2018
Ռուսաստանի ԱԳ նախարար Ս.Լավրովը նախօրեին հայտնել է, որ Երևանն ու Մոսկվան ավարտում են Հայաստանում «օտարերկրյա զինվորականների բացակայությունը երաշխավորող փաստաթղթի պատրաստման գործընթացը»: Ըստ Լավրովի՝ այն կերաշխավորի թափանցիկությունը վտանգների և ռիսկերի տեսանկյունից՝ բնականաբար ՌԴ համար։ Ազգային առաջընթաց կուսակցությունը հայտնում է իր մտահոգությունն և անհանգստությունը նշված հայտարարության մասին՝ մասնավորապես հետևյալ հարցերի կապակցությամբ՝ 1. Ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիները նման […]
00:17 18.12.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ կազմի մեջ մտնող երկրներին կոչ է արել իրենց դիվանագիտական կառույցները չտեղափոխել Երուսաղեմ, հայտնում է The Jerusalem Post-ը: «Իսրայելի համար Եվրոպական կոալիցիա» կազմակերպության հիմնադիր Թոմաս Սանդելն աղբյուրին հայտնել է, որ Գերմանիայի կանցլերն այդ հարցով անձամբ զանգել է ԵՄ երկրներից մի քանիսի ղեկավարներին`մասնավորապես Ռումինիայի ղեկավար Կլաուս Յորդանիսին:
21:47 17.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա խոսել է այն հարցի մասին, թե ինչու ինքը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մի կուսակցության կամ դաշինքի ներքո չեն մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Եղել է 2 տարբերակ՝ գնանք մի ուժի ցուցակով, բայց 50-50 համամասնությամբ, այսինքն՝ պահելով դաշինքի համամասնությունը մի կուսակցությունով […]
21:23 17.12.2018
«Գագիկ Ծառուկյանը հարստացել է այդ ժամանակահատվածում, երբ եղել է Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ եղել է պատգամավոր, հետո կուսակցություն է ստեղծել, բայց ես այդ բոլոր հարցերին անդրադարձել եմ: Ես կարծում եմ՝ իմ ասելիքը, ըստ էության, ես ասել եմ և պնդում եմ, որ մարդ, որը խոշոր սեփականատեր է, խոշոր գործարար է, լինելով քաղաքականության մեջ և ունենալով խորհրդարանում […]
21:04 17.12.2018
«Հարգելի՛ Գևորգ, Դուք երևի խառնել եք «կալիբրները», Դուք 2-րդ քաղաքական ուժի ցուցակի չգիտեմ՝ որ համարն եք, բայց ուզում եք բանավիճել 3-րդ քաղաքական ուժի առաջին համարի հետ: Եթե ձեզանից մարդ կա, որ կարող է ինձ հետ բանավիճել, ապա դա Ձեր առաջին համարն է՝ Գագիկ Ծառուկյանը»,- այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանով տեղի […]
20:56 17.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, համաձայն որի՝ էդմոն Մարուքյանը պետք է ներողություն խդնրի իրենից Մարտի 1-ի հետ կապված խոսակցությունների առնչությամբ. «Մենք տեղեկություններ չունենք, որ Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություններ է անցկացրել Գագիկ Ծառուկյանին պատկանող շինություններում՝ պարզելու համար, թե […]
20:47 17.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի այն գրառմանը, թե Էդմոն Մարուքյանը 2009 թվականի հունիսի 13-ից մինչև 2010 թվականի օգոստոսի 30-ը գտնվել և սովորել է ԱՄՆ-ում, և դրանով օրենք է խախտել, Էդմոն Մարուքյանը նշեց. «Ուղղակի դիմակս պատռել են, խայտառակ եմ եղել, դե […]
20:37 17.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի անունից Հայաստան ժամանած պատվիրակության ներկայացուցիչներին՝ Կաթողիկոսարանի տնօրեն, ժողովի ատենապետ Գերաշնորհ Տեր Շահէ Եպիսկոպոս Փանոսեանին, Կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հոգեշնորհ Տեր Պետրոս Վարդապետ Մանուէլեանին, Կաթողիկոսարանի կենտրոնական վարչության ատենապետներ Ստեփան Տեր Պետրոսեանին և Գրիգոր Մահսէրէճեանին: Ողջունելով Արամ Ա Կաթողիկոսի անունից Երևան ժամանած պատվիրակության […]
20:30 17.12.2018
1991 թվականի ընտրությունները նորանկախ Հայաստանի պատմության մեջ համարվում են լավագույնը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում այս մասին խոսեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության» նախագահ Խոսրով Հարությունյանը՝ հիշեցնելով, որ այդ ընտրություններն անցկացվել էին ԽՍՀՄ օրենքով: «Մենք չէինք հասցրել էապես փոխել, անցկացրել ենք այն օրենքներով: Մեզ չխանգարեց ինչ-որ բան, ընտրական պրոցեսն արդյունավետ, մաքուր, հանրության կամարտահայտությամբ պայմանավորված իրականացնելու: Այսկերպ […]
20:02 17.12.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության» նախագահ Խոսրով Հարությունյանին հարցրեց, թե նա ինչ կարծիք ունի նախընտրական շրջանում հնչած տեսակետի հետ, որ պետք է վերացնել մարզերը, մարզպետների ինստիտուտը, իսկ խոշորացված համայնքները պետք է լինեն ինքնակառավարվող: «Սա շատ նման է Խորհրդային Միության կառուցվածքին, երբ մենք ունեինք շրջաններ և համայնքներ: Սա մոդել […]
19:39 17.12.2018
Սա Twitter-ի, Google-ի և Facebook-ի կողմից Սենատի հետախուզական կոմիտեին տրամադրված միլիոնավոր գրառումների առաջին վերլուծությունն է:
19:30 17.12.2018
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գործունեության ընթացքում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատասխանատու պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ: Այսպես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2008թ. փետրվարի […]
19:30 17.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, շրջայց կատարել առանձնացված ստորաբաժանումներում։ Նախարարի պաշտոնակատարին ուղեկցում էր օդային տրանսպորտի քաղաքականության իրականացման պատասխանատու, նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը: Նախարարի պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են կոմիտեի նախագահ […]
19:20 17.12.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, այսօր տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «Հայաստանի հետ ավարտում ենք նախապատրաստման գործընթացը մի փաստաթղթի, որով երաշխավորվելու է այնտեղ արտասահմանյան զինվորականների բացակայությունը և երաշխավորելու է, որ այդ ամենը թափանցիկ է»: Նա ասել էր, որ նույնպիսի փաստաթուղթ է նախապատրաստվում Ղազախստանի հետ, և խոսքը ոչ թե […]
18:42 17.12.2018
Վրաստանում այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ միավորված ընդդիմության լիդեր Գրիգոլ Վաշաձեն հայտնել է ապագայի ծրագրերի մասին: Նրա խոսքերով՝ ընդդիմության խոսքերն անփոփոխ են՝ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ համամասնական ցուցակով, պատժել կեղծիքների ու բռնությունների մեջ մեղադրվողներին, այդ թվում՝ դեկտեմբերի 16-ին պատժիչ գործողություններ իրականացրած իրավապահներին: Գրիգոլ Վաշաձեն ասել է, որ ընդդիմությունն անցնում է բողոքի ակցիաների ռեժիմի: «Մենք սկսում ենք […]
18:01 17.12.2018
2018 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքէջից: Ավագանու արտահերթ նիստի օրակարգում 11 հարց է՝ 1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողի զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան ունենալու համար հավելավճարի կիրառման կարգը և չափը սահմանելու մասին, 2) Երևան քաղաքի ավագանու […]
17:48 17.12.2018
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետը հանձնարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և քաղաքապետարանի ենթակայության բոլոր կազմակերպությունների հաստիքացուցակները վերանայել: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից: Հայկ Մարությանը նշել է, որ ոլորտ առ ոլորտ անհրաժեշտ է լիարժեք պատկեր ունենալ աշխատակիցների անվանացանկի ու զբաղեցրած պաշտոնների վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա բացահայտելու ու բացառելու բոլոր այն դեպքերը, երբ […]
17:26 17.12.2018
«Դայակ պետության հաշվին» ծրագիրն ունի մոտ 200 շահառու, հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է փոխհատուցում տրամադրել 400 հոգու: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից: «Այն կանայք, ովքեր երեխա են ունեցել և հրաժարվում են նրա խնամքի երեք տարի անվճար արձակուրդից, հնարավորություն է տրվում պայմանագիր կնքել մասնավոր դայակների հետ, իսկ պետությունն էլ փոխհատուցում է տրամադրում մինչև 55 […]
16:44 17.12.2018
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարություն է տարածել, որով «Դատապարտում են շարունակվող անարդարությունը»: Հայտարարությունը՝ ստորև. «Իրավապահ և դատական համակարգը շարունակում է ընտրողական արդարադատության հանցավոր պրակտիկան: Ակնհայտ է, որ մոռացության են մատնվել կամ ուղղակի կարճվել են նախորդ տարիներին քաղաքացիների և լրագրողների նկատմամբ բազմիցս, այդ թվում՝ 2016 թ. հուլիսին Սարի թաղում, ոստիկանության ծառայողների և քրեաօլիգարխիայի ջարդարարների կատարած […]
16:36 17.12.2018
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ աշխարհահռչակ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով վարչապետի աշխատակազմին հատկացվելու է 1 միլիոն 386 հազար դրամ։ Այս մասին հրահանգը տրվել է ՀՀ վարչապետի որոշումներից մեկով, որ հրապարակվել է կառավարության կայքում։ Ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված «Հասարակության […]
16:28 17.12.2018
Վրաստանի միացյալ ընդդիմության ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է բողոքի անժամկետ ակցիայի մեկնարկի մասին: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը: «Վաղվանից (դեկտեմբերի 18-ից-խմբ.) սկսում ենք ակցիան, որը չի դադարի անգամ մեկ օրով»,- ասուլիսի ընթացքում հայտարարել է նա: Աղբյուրը հայտնում է, որ ակցիայի շրջանակներում մասնակիցները պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել ու ընտրական վարչակազմի […]
16:22 17.12.2018
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Վրաստանին աջակցող երկկուսակցական օրինագիծը, ինչը վկայում է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու հանձնառության մասին։ Վրաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ երկկուսակցական օրինագիծը մեկ անգամ ևս ընդգծում է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը և ուղղված է Վրաստանի բռնազավթված տարածքներում մարդու իրավունքները խախտող անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելուն։ […]
16:18 17.12.2018
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն զինված սադրանք է պլանավորում իրականացնել Ղրիմի սահմանին: RT-ի փոխանցմամբ՝ այս մասին kp.ru կայքի ուղիղ հեռարձակման ընթացքում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Հավելյալ տեղեկություն, որը հասել է մեզ ու որին մենք հակված ենք հավատալ, այն է, որ դեկտեմբերի վերջին Պորոշենկոն զինված սադրանք է պլանավորում Ղրիմի ու ՌԴ սահմանային հատվածում»,- հայտարարել է […]
16:02 17.12.2018
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության» նախագահ Խոսրով Հարությունյանը կարծում է, որ Հայաստանում բացակայում է քաղաքական մշակույթը: Այս մասին նա խոսել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում։ «Ուզում եմ վերադառնալ հոկտեմբերի 2-ի միջադեպին: Ամբողջ հանրությունն այդ օրվա միջադեպը գնահատեց որպես հակահեղափոխական նախաձեռնություն: Իրականում բոլորովին այլ բանի մասին էր խոսքը: Խոսքը գնում էր այն մասին, որ եթե […]
15:46 17.12.2018
Այսօր Ազգային ժողովում նորընտիր պատգամավորների համար սեմինար էր կազմակերպել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում սեմինարի կազմակերպիչ Թևան Պողոսյանն ասել է, քանի որ կան մարդիկ, որոնք նոր են ընտրվել, նրանց ծանոթացնում են «ԱԺ կանոնակարգ» օրենքին, ուղեցույցներին և այլն: Պողոսյանը նաև հավելել է, որ այս ծրագիրը նորություն չէ և այն ֆինանսավորվում է անգլիական կառավարության կողմից: Ծրագիրը միտված է ԱԺ […]
15:40 17.12.2018
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե պատրաստվում է ՀՀ-ում ամերիկյան լաբորատորիաներում օտար զինվորականների ներկայությունը բացառող փաստաթուղթ: Ղազինյանը, մասնավորապես, գրել է. «Լավրովը հայտարարել է, որ ավարտին են հասցնում Հայաստանում օտարերկրյա զիվորականների ներկայությունը բացառող պայմանագրի մշակումը։ Սա կարող է նշանակել 2 բան. 1. […]
15:36 17.12.2018
Երևանի ավագանու «Լույս» դաշինքը հայտարարություն է տարածել, որտեղ ազդարարում է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկման մասին: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ․ «Սիրելի համաքաղաքացիներ, նոյեմբերի 14-ին Երևանի քաղաքապետարանը հանրային քննարկմանն է ներկայացրել Երևանի 2019 թվականի բյուջեի նախագիծը: Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը, մանրամասն ուսումնասիրելով նախագիծը, արձանագրում է, որ այն հետընթաց է նույնիսկ ի համեմատ 2018թ. Երևանի բյուջեի, […]
15:30 17.12.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արձագանքել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի որոշ հայտարարությունների: «Ի պատասխան Էդմոն Մարուքյանի մերկապարանոց պնդումների» վերտառությամբ հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «1. Պնդում առաջին. Ըստ Մարուքյանի՝ Գագիկ Ծառուկյանը չի կարողացել պատասխանել Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող դեբատի ժամանակ Մարուքյանի հարցին։ -Դեբատները հեռարձակվել են ուղիղ եթերով և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար, բացառությամբ Էդմոն […]