15:34 29.11.2018
Կառավարության քաղաքականությունն այն է, որ Սևանի ջրի մակարդակը պետք է բարձրացվի, և այդ դեպքում լճի շուրջը եղած անտառները պետք է կտրվեն, հատվեն։ Այս մասին Վարդենիսում քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ու բացատրեց, թե ինչպես են կազմակերպելու այդ գործընթացը։ «Եվ մենք պետք է հնարավորություն տանք, որ մարդիկ իրենք՝ անհատները, կարողանան […]
15:32 29.11.2018
Հանրապետական կուսակցությունն ինքն իրեն որոշել էր, որ կառավարությունը մտադիր է հարկել արտագնա աշխատանքի մեկնողներին, հետո էլ ինքն իրեն որոշել է, որ իր բարձրացրած աղմուկից հետո նույն կառավարությունը հետ է կանգնել այդ որոշումից։ Այս մասին Մարտունիում քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ առանց իրեն՝ առանց վարչապետի, որևէ որոշում […]
15:09 29.11.2018
Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչներն աշխատանքներ են տանում՝ երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի չեղարկման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար, ռուս-իրականան միջկառավարական հանձնաժողովի ներկայացուցիչ Ռեզա Արդաքանիանը, հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ համապատասխան փաստաթղթերն արդեն ստորագրված են, անհրաժեշտ է միայն գործադիր կանոնադրություն: «Նախատեսում ենք այդ գործընթացն առաջիկա 1-2 ամիսների ընթացքում ավարտին հասցնել»,- ասել է […]
14:53 29.11.2018
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական համապետական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը խոստացել է վերականգնվող միջոցները վերադարձնել պետբյուջե։ Վարդենիսում անցկացվող քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հիշատակեց այդ գործերից երկուսը՝ ԱԺ ոմն պատգամավորի և Հյուսիս-հարավ ավտոճանապարհի հետ կապված գործերը։ Փաշինյանը նշեց, որ իրենք մտադիր են հարկերից ազատել միկրոբիզնեսը, բայց որպեսզի պարզեն այդ բիզնեսի չափը, պետք է […]
14:52 29.11.2018
Հայաստանի իշխանությունները մտադիր են օպտիմալացնել կառավարման համակարգը, քանի որ այն ուռճացված է, և դրա պատճառով դանդաղում է նաև այդ համակարգի գործունեությունը։ Այս մասին Վարդենիսում՝ քարոզչական ճառի ժամանակ, ասաց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։ Նա խոսեց աշխատավարձերի ու թոշակների այն բարձրացումների մասին, որ արդեն եղել են կամ դեռ պետք է լինեն։ «Էսօր մեր […]
14:42 29.11.2018
«Ինձ, որ ասում են՝ Ձեզ քննադատում են սրա համար, նրա համար, ես ասում եմ՝ բացառված է, որ որևէ մեկն ինձ կարողանա ավելի շատ և ավելի ուժեղ քննադատել, քան ես ինքս ինձ եմ քննադատում։ Չի կարող որևէ մեկն ինձ ավելի ծանր և դաժան քննադատել, քան ես ինքս ինձ եմ քննադատում»,- Վարդենիսում՝ քարոզարշավի ժամանակ, հայտարարեց «Իմ քայլը» […]
14:28 29.11.2018
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին, գրում է РИА Новости-ին՝ հղում անելով Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: «Պաշտոնական երդմնակալության արարողությունը, ըստ Սահմանադրության, տեղի կունենա ընտրություններին հաջորդող երրորդ կիրակի օրը, այն է՝ դեկտեմբերի 16-ին»,- հայտնում են Վրաստանի ԿԸՀ-ից: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների արդյունքները. Սալոմե Զուրաբիշվիլի՝ 59,52 %, ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձե՝ […]
14:16 29.11.2018
Հունվար-փետրվարից Հայաստանում կներդրվի գյուղատնտեսական ապահովագրության համակարգը: Դա նշանակում է, որ գյուղացիների ներդրումները բնական աղետներից, կարկուտից կապահովագրվեն: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: «Պետությունը կլուծի այս խնդիրը, և ապահովագրական ընկերությունները կկարողանան ավելի մեծ ծավալով փոխհատուցում կատարել: Ապահովագրական համակարգի ներդրումը նոր լուծում է, 100 տոկոսով կհատուցվեն գյուղացու կատարած ծախսերը: […]
14:05 29.11.2018
Երկրորդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ դատարան է բերել ներկայացնելու նոր վերաքննիչ գործ Քոչարյանի հարցով։ Խոսքը ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության մասին է։ «Հիմք ընդունելով ԱԱԾ և ՀՔԾ պետերի հայտնի հեռախոսային խոսակցությունը և դրա վերաբերյալ ասուլիսը՝ մենք որոշեցինք նոր վերաքննիչ բողոք էլ ներկայացնել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ», – […]
14:03 29.11.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վիճարկում են Քրեական օրենսգրքի հոդվածներից մեկը, որը վերաբերում է Քոչարյանին ուղղված մեղադրանքին։ Խոսքը վերաբերում է 2003 թվականի օրենսգրքին և ընդամենը տեքստի մեջ առկա մեկ բութի։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը։ «Ընդամենը հիմա կասեմ, որ ամեն ինչ մի բութի մեջ է պարփակված… հետո կասեմ … […]
14:00 29.11.2018
2018 թվականին բնական աղետներից տուժած գյուղացիական տնտեսություններին կառավարությունը որպես փոխհատուցում կվճարի 487 միլիոն դրամ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Նա նշել է, որ 2018 թվականի բնական աղետներից ընդհանուր առմամբ վնասվել է 14 650 հեկտար գյուղատնտեսական տարածք: Ընդհանուր վնասի չափը կազմել է 13 միլիարդ 386 միլիոն դրամ: Փոխհատուցում, սակայն, […]
13:52 29.11.2018
Այսօր Երևանի Ավան վարչական շրջանում քարոզարշավ են իրականացրել «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ռեյտինգային ներկայացուցիչները: Նրանք պարզաբանել են, թե որոնք են լինելու այն առաջնահերթ խնդիրները, որոնք պատրաստվում են լուծել խորհրդարան մտնելու պարագայում. «Մեր կուսակցության տեսլականը կայանում է համընդհանուր բարեկեցության պետություն ստեղծելու և արդար ու համերաշխ հասարակություն կառուցելու մեջ: Մենք շփվում ենք քաղաքացիների հետ ուղիղ՝ անհատական շփումներով, […]
13:52 29.11.2018
Քուռ-Արաքսյան հանրապետության մասին գաղափարը տեսլական է, նույն կերպ, ինչպես, ասենք, Արցախյան հարցի լուծումը, որը ես դիտում եմ լուծված: Խոսքը գործնականի մասին է: «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջին համարի ներքո հանդես եկող Լևոն Շիրինյանը՝ մեկնաբանելով իրենց ուժի կողմից առաջ բերվող գաղափարը: «Եթե Դուք […]
13:38 29.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Զարուհի Բաթոյանը խոսել է մի շարք խնդիրների մասին: «Յուրաքանչյուր ընտրատարածքում շատ են թեկնածուները, բայց քանի որ սա աննախադեպ ընտրություն է, լավ հնարավորություն է հարցեր տալու և հետևելու այս ամենին: Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը միշտ էմոցիոնալ է, դա օգնում է լինել անկեղծ: […]
13:24 29.11.2018
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավին այսօր միացել է նաև Տայգա անունով շունը: Տայգան ռեյտինգային թեկնածու Հովհաննես Կարապետյանի շունն է: «Տայգան իմ շունն է շուրջ 3 տարի, մանուկ հասակից միշտ ունեցել եմ շուն»,- խոստովանել է պատգամավորության թեկնածուն: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է ռեյտինգային թեկնածուից, թե ո՞րն է լինելու Տայգայի «դերակատարությունը» քարոզարշավի ընթացքում. ի վերջո, նա բուկլետներ և մանդարիններ […]
13:16 29.11.2018
Կառավարությունը որոշել է հայտարարել 2018 թվականի դեկտեմբեր-2019 թվականի հունվար ամիսներին Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թվականի […]
13:14 29.11.2018
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: «Ի կատարումն ՀՀ Ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ […]
13:04 29.11.2018
Այսօր` նոյեմբերի 29-ին, Երևանում մեկնարկել է «Անչափահասների արդարադատություն. զարգացման հնարավոր ուղիներ» խորագրով երկօրյա գիտագործնական համաժողովը: Համաժողովի ընթացքում վեր են հանվում ոլորտում առկա խնդիրները՝ օգտագործելով տեսական և գործնական գիտելիքները: Զեկուցողների կողմից ներկայացվել է Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության արդի վիճակը և առաջիկայում ոլորտում նախատեսվող փոփոխությունները: «Երբ սկսում էինք այս ոլորտում աշխատել, առաջին հերթին սկսեցինք քրեական, քրեական դատավարության, […]
12:39 29.11.2018
Ընտրապայքարից հրաժարվելուց հետո ՀՅԴ կուսակցության անդամ Բագրատ Եսայանը հրապարակում է արել ֆեյսբուքյան իր էջում ու տեսակետ արտահայտել, ըստ որի՝ ՀՅԴ հարցում Նիկոլ Փաշինյանն անում է նույն սխալը, որը ժամանակին արել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Ինձ թվում է՝ կրկնվում է նույն սխալը, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Այն ժամանակ էլ այդ մարդու շրջապատում գտնվող՝ ՀՅԴ ներքին դասավորումներին, ներքին […]
12:36 29.11.2018
ԱԺ պատգամավորի թեկնածու Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին: «Մենք հանդիպումներ ենք ունենում քաղաքացիների հետ, ասում ենք՝ ուր ենք հասել և ուր է գնալու Հայաստանը: Ինչպե՞ս վարվենք, որ այլևս երբեք Ազգային ժողով ցրելու կարիք չունենանք: Մենք հաջողակ մարդկանց թիմ ենք, մենք բոլորս մեր ոլորտներում հաջողությունների հասած մարդիկ ենք: Մենք […]
12:20 29.11.2018
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել երկու օրենսդրական նախագծերի, որոնցով սահմանվում է աշխատանքային կենսաթոշակների և բոլոր տեսակի նպաստների նվազագույն նոր չափը, որը բարձր է պարենային ծայրահեղ աղքատության գծից: Ըստ այս օրինագծերի՝ այսուհետ նվազագույն կենսաթոշակի և նպաստների չափը կկազմի 25 500 դրամ: Որոշ խմբերի թոշակառուների ու նպաստառուների պարագայում ավելացումը կազմել է մինչև 10 000 դրամ: […]
12:08 29.11.2018
ՀՀԿ-ական պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Վարչակարգի պարագլուխ Փաշինյանը ամեն ինչ անում է, որպեսզի այս քարոզարշավը դասական իմաստով չկայանա, և ուշադրությունը շեղում են խնդիրներից, իսկ որևէ գաղափարական բանավեճ մերժվում է: Մենք բոլոր մեր հակադարձողներին տալու ենք շատ կոշտ պատասխան: Մենք առաջարկեցինք Փաշինյանին գնալ բանավեճի մեր ներկայացուցչի հետ, […]
11:53 29.11.2018
Ճամբարակում քարոզարշավի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը վերադարձավ այն թեմային, որ ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, որի որդին ծառայել է Արցախում։ Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը որդի չունի, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին ծառայել է Տավուշում։ «Հա ասում են՝ վա՜յ, շահարկում են, էժան, նախընտրական շահարկումներ, Ռոբերտ Քոչարյանի որդիները … Ի՞նչ Ռոբերտ Քոչարյանի […]
11:50 29.11.2018
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ հայտնել է, որ կարևոր լուր ունի հայտնելու իր համաքաղաքացիներին: «Հավանաբար, ձեզանից շատերը լրատվամիջոցներից տեղեկացել են, որ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ 40 անուն գույք համայնքներին վերադարձնելու առաջարկությամբ: Հայտնում եմ ձեզ, որ […]
11:45 29.11.2018
«Ես ընդհանրապես վերջին օրերին, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը։ Բացարձակապես չեմ հասկանում։ Էդ ինչի՞ են ակտիվացել, և ինչի՞ են տարբեր մեկնաբանություններ անում, և ինչի՞ են փորձում որևէ ձևով խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում»,- Ճամբարակում քարոզչական ելույթի ժամանակ քիչ առաջ ասաց «Իմ քայլը» դաշինքի […]
11:42 29.11.2018
Նոյեմբերի 28-ին Հաագայի թագավորական պալատում կազմակերպված հատուկ արարողությանը Նիդերլանդներում Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Վիլեմ-Ալեքսանդեր թագավորին (King Willem-Alexander)։ Հանձնման արարողությունը մեկնարկել է ՀՀ դեսպանատանը, որտեղից Նիդերլանդների թագավորի ներկայացուցչի ուղեկցությամբ ՀՀ դեսպանը թագավորական կառքով ուղևորվել է Նորդեյնդե (Noordeinde Palace) պալատ, որտեղ զինվորական նվագախմբի կատարմամբ ՀՀ պետական օրհներգի կատարումից հետո, դեսպանը անցել է […]
11:24 29.11.2018
Զինված ուժերի զինծառայողներին, այդ թվում նաև ժամկետային զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն: Հաշվի առնելով զորամասերի տեղակայման վայրերը՝ նրանք ընտրելու են մոտակա ընտրատեղամասերում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակը։ «Նման պնդումներն ավելի քան վիրավորական են մեր ժամկետային զինծառայողների հասուն գիտակցության և ինքնուրույնության նկատմամբ, որոնք վերջին տարիներին մի քանի անգամ, տարբեր էքստրեմալ […]
10:35 29.11.2018
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը նոյեմբերի 28-ի երեկոյան հանրահայտ Կոնցերտհաուս Բեռլին (Konzerthaus Berlin) համերգասրահում ներկա են գտնվել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին՝ համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ: Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և […]
10:29 29.11.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Հայկ Մարությանը գոհունակությամբ նշել է, որ հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների մեջ իր ուրույն տեղն ունի երկու քույր քաղաքների՝ Երևանի ու Բեյրութի համագործակցությունը: Քաղաքապետը վստահություն է հայտնել, որ հետայսու ևս […]
09:36 29.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ 2019 թվականի հունվարի 1-ից պետք է արդեն գործի սնանկության դատարանը, սակայն դատարանի աշխատանքների կազմակերպման մասով մի շարք խնդիրներ են ի հայտ եկել: Մասնավորապես, մի քանի դատավորներ հրաժարվում են լքել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության նախկին դատարանի՝ Թբիլիսյան խճուղում գտնվող նստավայրի շենքը, որտեղ էլ հենց պետք է […]