08:58 29.11.2018
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս վարչապետի խորհրդականներից մեկը գրառում էր կատարել, թե իրականում էական գնաճ չի արձանագրվել, իսկ ամենազգալի գնաճը վերաբերում է տավարի մսին, որը թանկացել է… 7 տոկոսով: Դժվար է ասել՝ դեռ նախորդներից եկած ինչ մեթոդաբանությամբ են նման թվերը հաշվարկվում ու հրապարակվում, սակայն յուրաքանչյուր շարքային քաղաքացի, ով ամենևին էլ տնտեսագիտական կրթություն չունի, հստակ գիտի, որ մեկ […]
08:47 29.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին գլխավոր դատախազ, Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնած Գևորգ Կոստանյանին նոր իշխանությունը, մեր տեղեկություններով, ընտրություններից հետո «հետաքրքիր» անակնկալ է խոստացել։ Դա կլինի գլխավոր դատախազի կամ մի քիչ ավելի ցածր պաշտոնի տեսքով։ Իսկ մինչ այդ՝ մոտ օրերս, Կոստանյանը կմեկնի Ստրասբուրգ։ «Կիսատ գործեր կան»,- ասաց մեր աղբյուրը, իսկ իրականում գնում է վերահաստատելու ԵՄ դատախազությունում […]
08:40 29.11.2018
Այսօր տեղի կունենա դատական նիստն ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի։ Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «2018 թվականի ապրիլի 25-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ՀՔԾ պետին՝ Հայաստանի Հանրապետությունում Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Արմեն Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավորների […]
01:40 29.11.2018
Սաակաշվիլին հայտարարել է, որ չի ընդունում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները, դրանք համարել է անօրինական։ Միաժամանակ, վաղաժամկետ ընտրությունների պահանջով, բողոքի ակցիաներ սկսելու կոչ է արել: «Վաղվանից, անկախ մեր ունեցած արդյունքների, սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիա: Կոչ եմ անում Վրաստանի ոստիկանությանը ժամանակին հեռանալ քրեական այդ հանցախմբից: Կոչ եմ անում ձեզ՝ ստանձնել Վրաստանի փրկությունը»,- «Ռուսթավի» ՀԸ-ի եթերից […]
00:57 29.11.2018
Նոյեմբերի 28-ին` ժամը 21:56-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Օpel Zafira» մակնիշի և «BMW i3» մակնիշի ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, […]
00:23 29.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Զարուհի Բաթոյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Ես ապահովել եմ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը ոլորտի բարեփոխումների ընթացքում: Կարևոր է կարիքի վրա հիմնված ծառայությունների մատուցումն է: Կազմել ենք ծառայությունների ցանց, որոնք պիտի տրամադրենք հաշմանդամություն ունեցող անձանց իրենց կարիքները ապահովելու և հասարակության մեջ ներառվելու […]
23:49 28.11.2018
Լոնդոնում կայացած շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղի արագ շախմատի մրցաշարում նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը 3-0 հաշվով պարտության մատնեց Ֆաբիանո Կարուանային՝ պահպանելով շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Մրցակիցների միջև կայացած դասական շախմատի բոլոր 12 պարտիաներն էլ ավարտվել էին ոչ-ոքի, այդ իսկ պատճառով հաղթողին որոշելու համար Կարլսենն ու Կարուանան այսօր 4 պարտիայից բաղկացած արագ շախմատի մրցախաղ անցկացրին: Նա […]
23:33 28.11.2018
ՀՀ ԱԺ ընտրություններում «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջին համարով հանդես եկող Լևոն Շիրինյանը խոսել է քաղաքական ուժերի միջև ստեղծված նախընտրական լարված հարաբերությունների ու պայքարի բնույթի մասին՝ բնորոշելով այն որպես փոքր-ինչ արտասովոր: «Առաջին օրը, կարծես, դուրս են գալիս (սովորական քաղաքական պրոցեսի ձևաչափից-խմբ.), բայց ես դա կապում եմ Հայաստանում ձևավորված ավանդույթի հետ: Եվ, քանի որ մենք ներկայացել ենք՝ […]
22:58 28.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Զարուհի Բաթոյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Ամեն ինչ չէ, որ մենք կարող ենք լուծել, բայց մենք կարող ենք ուղղորդել մարդկանց, թե ով կլուծի այդ խնդիրը: Մենք ժառանգություն ենք ստացել մի համակարգ, որտեղ մարդկանց կենցաղային խնդիրները լուծված չեն: Մեր առաքելությունն է, որպեսզի […]
22:45 28.11.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Պյոտր Պորոշենկոյի հետ: Էրդողանը նրանց հետ քննարկել է օրերս Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Կրեմլի ու Կիևի միջև առաջացած լարվածությունը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, որ Թուրքիայի նախագահն իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով խնդիրները […]
21:48 28.11.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ համապետական և թիվ 12 տարածքային ցուցակում առաջադրված պատգամավորի թեկնածու Հերմինե Նաղդալյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ դուրս է գալիս ընտրապայքարից: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «Հարգելի հայրենակիցներ, մոտ 30 տարի ծավալում եմ հասարակական, քաղաքական և պետական գործունեություն: Եղել եմ Հայաստանի ձեռնարկատերերի Միության նախագահ, 1995 թվականին ընտրվել եմ Ազգային Ժողովի պատգամավոր […]
21:37 28.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հայտնելով, որ նոյեմբերի 29-ին կայցելի Գեղարքունիքի մարզ: «Վաղը Գեղարքունիքի մարզ ենք այցելում: Ժամը 11:00 – ք. Ճամբարակ, համայնքապետարանի դիմացի հրապարակ: Ժամը 13.00 – ք. Վարդենիս, մշակույթի տան դիմացի հարթակ: Ժամը 14.30 – ք. Մարտունի, համայնքապետարանի դիմացի մշակույթի տան հարակից հրապարակ: Ժամը 16.00 – ք. Գավառ, մարզպետարանի հարակից հրապարակ: Ժամը 17.30 – ք. Սևան, Եկեղեցուն հարող տարածք»,- գրել է Փաշինյանը:
21:15 28.11.2018
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթանակ է տանում՝ 55 տոկոս ձայներով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Վրաստանի ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքի պատվիրած էքզիթ փոլի արդյունքներով: Զուրաբիշվիլին առաջին փուլում հավաքել էր ձայների 38.64%-ը, մինչդեռ վերջնական հաղթանակի համար անհրաժեշտ էր հավաքել ձայների 50%-ը: Ընդդիմադիր […]
20:58 28.11.2018
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում նոյեմբերի 28-ին քննվեցին դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված 13 թեկնածուների ինքնաբացարկի մասին չքննված դիմումները: Ինքնաբացարկի մասին դիմումներ էին ներկայացրել ԲՀԿ-ից` Արևիկ Նավոյանը, Ռոբերտ Մելքոնյանը, «Լուսավոր Հայաստան»-ից` Արփինե Նուրջանյանը, «Սասնա ծռեր»-ից` Արսեն Սարգսյանը, Հայկանուշ Միրոյանը և Նունե Միրոյանը, ՀՀԿ-ից` Արսեն Ղուկասյանը: Ինքնաբացարկի մասին դիմում էր ներկայացրել ՀՀԿ-ից` Սարգիս Սահակյանը, ՀՅԴ-ից` […]
20:21 28.11.2018
Ֆուտբոլի եվրոպական ֆեդերացիաների կազմակերպության ներկայացուցիչն այցելել է Հյուսիսային Կովկաս՝ գնահատելու այդտեղի անվտանգության մակարդակը, որպեսզի ՈւԵՖԱ-ն որոշի՝ բավարարո՞ւմ է այդ մակարդակը եվրոպական առաջնությունների խաղերն այդտեղ անցկացնելու համար, թե՞ ոչ։ Տեղեկությունը տարածել են Չեչնիայի կառավարական աղբյուրները։ ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչն այցելել է Գրոզնի, եղել է տեղի մարզադաշտում, հանդիպել տեղական ակումբի ղեկավարության հետ ու շրջել քաղաքում։ Ավելի ուշ նա եղել […]
20:08 28.11.2018
Թուրքական բանակում առկա մոտ 60 հատ UH-1 ռազմական ուղղաթիռները պարապուրդի կմատնվեն, քանի որ այս ուղղաթիռներից ևս մեկի անկումից հետո երկրի իշխանությունները որոշել են հրաժարվել դրանք բանակում կիրառելուց։ Այս մասին հայտնում է թուրքական մամուլը։ Ուղղաթիռներն առայժմ օգտագործվում են նոր օդաչուներին մարզելու համար, սակայն 2020 թվականին որոշել են լիարժեք հրաժարվել դրանցից։ Փոխարենը Թուրքիայում կկիրառեն տեղական արտադրության ուղղաթիռներ։ Դրանք […]
20:02 28.11.2018
Վրաստանում այսօր անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Վրաստանի ԿԸՀ-ի տեղեկություններով՝ ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 47.31 տոկոսը կամ 1 363 493 ընտրող: Քվեարկությունն անցնում է բավական լարված մթնոլորտում: Ընտրակեղծիքների մասին ահազանգում են թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները: Միացյալ ընդդիմության վստահված անձինք ընտրատեղամասերի մոտ արձանագրել են խմբված մարդկանց, որոնք փորձում են վերահսկել ընտրողներին, երբեմն […]
19:46 28.11.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը վերաբերող ժամանակավոր համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մայիսի 17-ին Աստանայում կայացած տնտեսական ֆորումի ընթացքում ստորագրված համաձայնագիրը նախատեսված է երեք տարի ժամկետի համար: Ըստ համաձայնագրի՝ կողմերը պարտավորվում են դրա ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան […]
19:34 28.11.2018
Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել հայտարարագրեր իրենց գույքի և եկամուտների մասին: SHANTNEWS.am-ն առանձնացրել է` ի՞նչ դրամական միջոցներ են հայտարարագրել ընտրապայքարին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները: Այսպիսով, ՀՀԿ-ն հայտարարագրել է 25 696 178 դրամ, ՀՅԴ-ն` 6 634 490 դրամ, «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցությունը […]
19:30 28.11.2018
«Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը դիլիջանցիներին ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթելու դեպքում իրենց կողմից իրականացվելիք բնապահպանական քաղաքականության մանրամասները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին խոսեց Դիլիջան քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։ «Մեր նոր բնապահպանական քաղաքականությունը մենք պետք է սկսենք իրականացնել հենց «Դիլիջան» ազգային պարկից։ Պետք է ժողովրդին հորդորենք պահպանել բնությունը։ Պետք է ստեղծել […]
19:24 28.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է գերմանական «Ֆրաունհոֆեր» արտադրական համակարգերի և նախագծային տեխնոլոգիաների ինստիտուտ (Fraunhofer IPK), որը մասնագիտացած է արտադրական գործընթացների ողջ սպեկտրի համար տեխնոլոգիական նորարար լուծումների մշակման ոլորտում: Ինստիտուտը նաև նորարարական գաղափարների զարգացմանն ուղղված հետազոտական ծրագրեր է իրականացնում: «Ֆրաունհոֆեր» ինստիտուտը յոթ տասնյակից ավելի գիտահետազոտական կենտրոններ ունի և գործունեություն է […]
19:16 28.11.2018
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն այսօր Շենգավիթ համայնքում իրականացրած քարոզարշավի ժամանակ խոսել են այն մասին, թե ինչպես կարձագանքեն, եթե խորհրդարանում չհայտնվեն: «Մենք շատ մարտական ենք տրամադրված ու ամեն ինչ անելու ենք, որ մաքսիմալ քանակի ձայներ ունենանք: Իհարկե, շատ բարդ կլինի մտածել, որ մեծամասնություն ենք ունենալու ու կառավարություն ենք ձևավորելու, բայց մեկ է, մեզ համար շատ […]
18:58 28.11.2018
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ – 52 «Արթիկ» ՔԿՀ – 45 «Վանաձոր» ՔԿՀ – 16 «Վարդաշեն» ՔԿՀ – […]
18:48 28.11.2018
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում խնդրել է, որպեսզի Թուրքիայի նախագահը բարձրացնի Կերչի նեղուցում առաջացած իրավիճակի լարման հետևանքով առաջացած խնդիրը G20 գագաթաժողովին: Այս մասին հայտնել է Պորոշենկոյի մամուլի ծատայությունը: Նշվում է նաև, որ Էրդողանը դատապարտել է Ռուսաստանի գործողությունները և խոստացել ներկայացնել խնդիրը գագաթնաժողովին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորոշենկոն Դոնալդ Թրամփին խնդրել է […]
18:43 28.11.2018
ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորի թեկնածու Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. «Սիրելի ընկերներ, բարեկամներ, ծանոթներ ու անծանոթներ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ անձնական պատճառներով ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովին, որն այսօր չեղյալ կհամարի իմ գրանցումը, որպես N4 ընտրատարածքում ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով, ինչպես նաև ՀՅԴ համապետական ցանկով առաջադրված […]
18:39 28.11.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակել է Տավուշի մարզում: Իջևանում բնակիչների հետ հանդիպմանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ հարկավոր է ոչ թե մարդկանց խնդրել, որ գան Հայաստանում ներդրում անեն, այլ պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ նրանք խնդրեն Հայաստանում ներդրում անելու համար: «Մեր ժողովրդի ժպիտը չպետք է կորցնենք։ Իրենք հույսով-հավատով սպասում են, որ լավ […]
18:36 28.11.2018
ՀՀ վերաքննիչ դատարանում որոշում կայացվեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ: Ռուբեն Մխիթարյանը կշարունակի քննել գործը: Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանի որոշումը գնահատում են որպես «ակնհայտ անօրինական»: «Որոշումը մեզ տրամադրվել է, դեռ չենք ուսումնասիրել, բավական երկար որոշում է` մի քանի թերթի վրա. կծանոթանանք, […]
18:34 28.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի համաշխարհային գների իջեցումըն«իր ձեռքի գործն է»։ Washington Post-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ նավթի էժանացման վերաբերյալ պայմանավորվածությանը եկել է Սաուդյան Արաբիայի ղեկավարի հետ հեռախոսային խիստ խոսակցության արդյունքում։ «Գները հասել էին 82 դոլարի՝ 1 բարելի դիմաց, և դեռ հասնելու էին 100 դոլարի։ Դա նմանվում էր հարկերի համատարած […]
18:31 28.11.2018
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության անդամներն այսօր՝ նոյեմբերի 28-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելել են Լոռու մարզ։ Նրանք հանդիպել են Վանաձորի, Ստեփանավանի ու Սպիտակի բնակիչներին։ Կուսակցության անդամները նախընտրել են շրջել փողոցներում, բաժանել նախընտրական ծրագրերն ու պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին: Կուսակցության ցուցակը ղեկավարող Լևոն Շիրինյանը ևս իր թիմի հետ էր և քաղաքացիների հետ հանդիպմանը նշեց, որ քաղաքական մշակույթի մեջ […]
18:28 28.11.2018
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլում տեղ գտած մի հրապարակման, որտեղ ասվում է, որ մարզպետները համայնքապետներին կանչում և զգուշացնում են ընտրություններին իրենց նախատեսած տոկոսները «չխփելու» դեպքում գյուղապետի պաշտոնին հրաժեշտ տալու մասին: Մասնավորապես, ասվում է, որ ըստ հրապարակման՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզի համայնքապետներին ասել է, որ ընտրություններից հետո «ընդունում-հանձնում» […]