20:08 28.11.2018
Թուրքական բանակում առկա մոտ 60 հատ UH-1 ռազմական ուղղաթիռները պարապուրդի կմատնվեն, քանի որ այս ուղղաթիռներից ևս մեկի անկումից հետո երկրի իշխանությունները որոշել են հրաժարվել դրանք բանակում կիրառելուց։ Այս մասին հայտնում է թուրքական մամուլը։ Ուղղաթիռներն առայժմ օգտագործվում են նոր օդաչուներին մարզելու համար, սակայն 2020 թվականին որոշել են լիարժեք հրաժարվել դրանցից։ Փոխարենը Թուրքիայում կկիրառեն տեղական արտադրության ուղղաթիռներ։ Դրանք […]
20:02 28.11.2018
Վրաստանում այսօր անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Վրաստանի ԿԸՀ-ի տեղեկություններով՝ ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 47.31 տոկոսը կամ 1 363 493 ընտրող: Քվեարկությունն անցնում է բավական լարված մթնոլորտում: Ընտրակեղծիքների մասին ահազանգում են թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները: Միացյալ ընդդիմության վստահված անձինք ընտրատեղամասերի մոտ արձանագրել են խմբված մարդկանց, որոնք փորձում են վերահսկել ընտրողներին, երբեմն […]
19:46 28.11.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը վերաբերող ժամանակավոր համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մայիսի 17-ին Աստանայում կայացած տնտեսական ֆորումի ընթացքում ստորագրված համաձայնագիրը նախատեսված է երեք տարի ժամկետի համար: Ըստ համաձայնագրի՝ կողմերը պարտավորվում են դրա ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան […]
19:34 28.11.2018
Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել հայտարարագրեր իրենց գույքի և եկամուտների մասին: SHANTNEWS.am-ն առանձնացրել է` ի՞նչ դրամական միջոցներ են հայտարարագրել ընտրապայքարին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները: Այսպիսով, ՀՀԿ-ն հայտարարագրել է 25 696 178 դրամ, ՀՅԴ-ն` 6 634 490 դրամ, «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցությունը […]
19:30 28.11.2018
«Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը դիլիջանցիներին ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթելու դեպքում իրենց կողմից իրականացվելիք բնապահպանական քաղաքականության մանրամասները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին խոսեց Դիլիջան քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։ «Մեր նոր բնապահպանական քաղաքականությունը մենք պետք է սկսենք իրականացնել հենց «Դիլիջան» ազգային պարկից։ Պետք է ժողովրդին հորդորենք պահպանել բնությունը։ Պետք է ստեղծել […]
19:24 28.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է գերմանական «Ֆրաունհոֆեր» արտադրական համակարգերի և նախագծային տեխնոլոգիաների ինստիտուտ (Fraunhofer IPK), որը մասնագիտացած է արտադրական գործընթացների ողջ սպեկտրի համար տեխնոլոգիական նորարար լուծումների մշակման ոլորտում: Ինստիտուտը նաև նորարարական գաղափարների զարգացմանն ուղղված հետազոտական ծրագրեր է իրականացնում: «Ֆրաունհոֆեր» ինստիտուտը յոթ տասնյակից ավելի գիտահետազոտական կենտրոններ ունի և գործունեություն է […]
19:16 28.11.2018
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն այսօր Շենգավիթ համայնքում իրականացրած քարոզարշավի ժամանակ խոսել են այն մասին, թե ինչպես կարձագանքեն, եթե խորհրդարանում չհայտնվեն: «Մենք շատ մարտական ենք տրամադրված ու ամեն ինչ անելու ենք, որ մաքսիմալ քանակի ձայներ ունենանք: Իհարկե, շատ բարդ կլինի մտածել, որ մեծամասնություն ենք ունենալու ու կառավարություն ենք ձևավորելու, բայց մեկ է, մեզ համար շատ […]
18:58 28.11.2018
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ – 52 «Արթիկ» ՔԿՀ – 45 «Վանաձոր» ՔԿՀ – 16 «Վարդաշեն» ՔԿՀ – […]
18:48 28.11.2018
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում խնդրել է, որպեսզի Թուրքիայի նախագահը բարձրացնի Կերչի նեղուցում առաջացած իրավիճակի լարման հետևանքով առաջացած խնդիրը G20 գագաթաժողովին: Այս մասին հայտնել է Պորոշենկոյի մամուլի ծատայությունը: Նշվում է նաև, որ Էրդողանը դատապարտել է Ռուսաստանի գործողությունները և խոստացել ներկայացնել խնդիրը գագաթնաժողովին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորոշենկոն Դոնալդ Թրամփին խնդրել է […]
18:43 28.11.2018
ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորի թեկնածու Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. «Սիրելի ընկերներ, բարեկամներ, ծանոթներ ու անծանոթներ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ անձնական պատճառներով ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովին, որն այսօր չեղյալ կհամարի իմ գրանցումը, որպես N4 ընտրատարածքում ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով, ինչպես նաև ՀՅԴ համապետական ցանկով առաջադրված […]
18:39 28.11.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակել է Տավուշի մարզում: Իջևանում բնակիչների հետ հանդիպմանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ հարկավոր է ոչ թե մարդկանց խնդրել, որ գան Հայաստանում ներդրում անեն, այլ պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ նրանք խնդրեն Հայաստանում ներդրում անելու համար: «Մեր ժողովրդի ժպիտը չպետք է կորցնենք։ Իրենք հույսով-հավատով սպասում են, որ լավ […]
18:36 28.11.2018
ՀՀ վերաքննիչ դատարանում որոշում կայացվեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ: Ռուբեն Մխիթարյանը կշարունակի քննել գործը: Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանի որոշումը գնահատում են որպես «ակնհայտ անօրինական»: «Որոշումը մեզ տրամադրվել է, դեռ չենք ուսումնասիրել, բավական երկար որոշում է` մի քանի թերթի վրա. կծանոթանանք, […]
18:34 28.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի համաշխարհային գների իջեցումըն«իր ձեռքի գործն է»։ Washington Post-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ նավթի էժանացման վերաբերյալ պայմանավորվածությանը եկել է Սաուդյան Արաբիայի ղեկավարի հետ հեռախոսային խիստ խոսակցության արդյունքում։ «Գները հասել էին 82 դոլարի՝ 1 բարելի դիմաց, և դեռ հասնելու էին 100 դոլարի։ Դա նմանվում էր հարկերի համատարած […]
18:31 28.11.2018
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության անդամներն այսօր՝ նոյեմբերի 28-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելել են Լոռու մարզ։ Նրանք հանդիպել են Վանաձորի, Ստեփանավանի ու Սպիտակի բնակիչներին։ Կուսակցության անդամները նախընտրել են շրջել փողոցներում, բաժանել նախընտրական ծրագրերն ու պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին: Կուսակցության ցուցակը ղեկավարող Լևոն Շիրինյանը ևս իր թիմի հետ էր և քաղաքացիների հետ հանդիպմանը նշեց, որ քաղաքական մշակույթի մեջ […]
18:28 28.11.2018
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլում տեղ գտած մի հրապարակման, որտեղ ասվում է, որ մարզպետները համայնքապետներին կանչում և զգուշացնում են ընտրություններին իրենց նախատեսած տոկոսները «չխփելու» դեպքում գյուղապետի պաշտոնին հրաժեշտ տալու մասին: Մասնավորապես, ասվում է, որ ըստ հրապարակման՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզի համայնքապետներին ասել է, որ ընտրություններից հետո «ընդունում-հանձնում» […]
18:20 28.11.2018
Հայաստանի նախագահի հրամանագրով Արմեն Պապիկյանը նշանակվել է Ավստրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Դեսպանի պաշտոնը թափուր էր մնացել Արման Կիրակոսյանի ազատումից հետո։ Վերջին այսօր ավելի վաղ նշանակվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան։ Արմեն Պապիկյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ՝ 2011-2016 թվականներին, զբաղեցրել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչի […]
18:18 28.11.2018
«Ես կարող եմ մի այսպիսի նախնական կարծիք հայտնել այն մասին, որ երկրում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք կարելի է բաժանել 2 մասի՝ պայմանական՝ ասենք արյան հետ կապված հանցագործություններ և արյան հետ չկապված հանցագործություններ: Իմ մոտեցումն այն է, որ արյան հետ կապված հանցագործությունները որևէ պարագայում չի կարելի ներել: Եթե մարդը մահացել է, նրան սպանել են, նրան […]
18:15 28.11.2018
Իրանի մայրաքաղաք Թեհրանի «Պերեպոլիս» և Արևմտյան Ադրբեջան շրջանի «Տրակտոր Սազի» ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ միջադեպ է գրանցվել: Թեհրանի ակումբի երկրպագուները խաղի ժամանակ ցուցապաստառ են պահել, որի վրա պարսկերեն գրված է եղել «Արցախ», ինչին շատ բուռն են արձագանքել Արևմտյան Ադրբեջան շրջանի ակումբի երկրպագուները: Ինչպես հաղորդել է Sondakika գործակալությունը, միջադեպը քննարկման թեմա է դարձել նաև Իրանի խորհրդարանում: Ադրբեջանական […]
18:10 28.11.2018
ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ասելով, որ «Իմ քայլը» դաշինքի տնտեսագետ թեկնածուներից մեկը մանիպուլյացիա է իրականացնում: «Իմ քայլը» դաշինքի տնտեսագետ թեկնածուներից մեկին ասեք, որ մանիպուլյացիան ոտքից գլուխ իրենց քաղաքականությունն է: Ժամանակ չկա մանրամասն անդրադառնալու բեռի այն ծանրացմանը, որ կրելու են ոչ թե արդեն իսկ աշխատողները, այլ աշխատաշուկա նոր մուտք […]
18:09 28.11.2018
Հայաստանի նախագահի հրամանագրով Արման Կիրակոսյանն ազատվել է Ավստրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի, Վիեննայում ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոններից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Կիրակոսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում՝ այնտեղ փոխարինելով հենց Արմեն Սարգսյանին, որը դեսպանի պաշտոնը թողել էր Հայաստանի […]
17:32 28.11.2018
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այսօր Շենգավիթ համայնքում իրականացրած քարոզարշավի ժամանակ ասել է, որ իրենք մի մոտեցում են մերժում, որը վերջին շրջանում հաճախ է ընդգծվում: «Որ մեզ ասում են՝ դուք արժանի եք այն կառավարությանը, որ ունենք, արժանի եք այն դեմոկրատիային, որ դուք ունեք, ես այդ թեզերը մերժում եմ կտրականապես: Այս երկիրն արժանի չէ դրան, ես աշխատում […]
17:30 28.11.2018
ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում խոսել է հոկտեմբերի 27-ին գործադիրի շենք նռնակով մուտք գործելու փորձ ձեռնարկած 43-ամյա տղամարդու մասին: «Այդ քաղաքացին Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ է, նախկին ազատամարտիկ, որը հաշվառված է հոգեբուժական կլինիկայում: Քննության ընթացքում նա ասել է, որ «աշխատանք էի ուզում, աշխատանք չեն տալիս, ուզում էի այդկերպ ուշադրություն հրավիրեի իմ վրա»: Ինքը դիմել է նաև […]
17:30 28.11.2018
«Այսօրվա դրությամբ տարբեր քրեական գործերով մոտավորապես 64 մլրդ դրամի վերաբերյալ չարաշահումների ու յուրացումների մասին քրեական գործեր են հարուցված: Բայց նաև այդ ընթացքում հնչում են շեշտադրումներ, թե ինչու, այսպես կոչված, թալանված գումարների վերադարձը այն արագությամբ տեղի չի ունենում, ինչպես մենք բոլորս կուզեինք»,- այս մասին Իջևանում քարոզարշավի ժամանակ ասել է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ […]
17:28 28.11.2018
Աստանայում Սիրիայի հարցով Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձևաչափով քննարկումների 11-րդ փուլից առաջ այսօր մեկնարկել են երեք երկրների, ինչպես նաև Սիրիայի հարցով բանագնացի ու փորձագետների խորհրդակցությունները։ Լինելու են նաև երկկողմ քննարկումներ։ Նախատեսված հանդիպումների ժամանակ քննարկվելու են հումանիտար հարցեր՝ պատանդների ու գերեվարվածների ազատում, զոհվածների մարմինների փոխանակում և անհայտ կորածների որոնումներ։ Այս թեմաներով քննարկումներին մասնակցում են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի […]
17:26 28.11.2018
Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական շտաբի և լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանի հայտարարությունը, համաձայն որի՝ Երևան քաղաքի Արզումանյան 28 շենքի՝ Յավրոյանի անվան դպրոցի ընտրացուցակներում կան երկրից բացակայողներ և մահացած մարդիկ։ Ըստ Հայկ Գրիգորյանի` ահազանգը ստացել են տեղի բնակիչներից։ ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես բնակչության պետական ռեգիստրում […]
17:20 28.11.2018
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը դարձյալ հայտարարել է, որ «հանցավոր ռեժիմի» գործիչներն արժանի կերպով պատասխանատվության չեն ենթարկվում: «Պետք է անպայման պատասխանատվության ենթարկել հին ռեժիմի այն գործիչներին, պարագլուխներին, որոնք պետական մասշտաբի հանցագործություններ են կատարել: Թալանը, որ կատարվել է, տասնյակ ընտանիքների ձեռքում է կուտակվել: Սերն ու համերաշխությունը պետք է արտահայտվի ժողովրդի նկատմամբ, […]
17:08 28.11.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց` իրենք նպաստի համակարգը փոխելու են, բայց ոչ թե մարդկանց զրկելու են նպաստից, այլ նպաստը տալու են այդ ընտանիքների երեխաներին, որ ծնողը չզրկվի նպաստից աշխատելու պատճառով: «Սա ամենամեծ չարիքն է, պատկերացնո՞ւմ եք, մարդը ուզի՝ գնա-աշխատի, ասենք՝ քեզ նպաստից կզրկենք: Դա չարիք է, […]
17:00 28.11.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 28-ին Տավուշի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքել է ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանի` երկկողմ բանավեճ ունենալու առաջարկին: «Բոլոր ուժերի մասնակցությամբ պետք է տեղի ունենա այդ բանավեճը»,- ասել է նա: Դիտարկմանը, թե Վիգեն Սարգսյանը բանավեճի է հրավիրում միայն իրեն, Փաշինյանն արձագանքել է. «Բայց ինչո՞ւ մենակ ես […]
16:56 28.11.2018
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այսօր ևս քարոզարշավի ժամանակ մանդարիններ է բաժանել: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է կուսակցության ներկայացուցիչներից, թե ինչպե՞ս կվերաբերվեն այն բանին, երբ ամանորյա սեղաններին մանդարիններ դնեն ու ՔՈ-ին հիշեն։ «Մենք դեմ չենք, որ մեզ որևէ ձևով հիշեն, մի բանի ենք միայն դեմ՝ երբ որ մանդարին ենք բաժանում, մարդիկ ասում են՝ էս մանդարինով ե՞ք ուզում մեզ […]
16:52 28.11.2018
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորության թեկնածու Արեգ Թադևոսյանը դիմել է նախորդ ընտրությունների ժամանակ գումար բաժանած կուսակցություններին և ասել, որ հանգիստ իրենց տեղը նստեն ու չխոսեն ինչ-որ բան արած լինելու մասին: Թադևոսյանը մասնավորապես անդրադարձել է ՀՀԿ-ի կարգախոսին։ «Էդ մտահոգը երկու բառերից է բաղկացած՝ միտք, որը տեսնում եմ՝ նույն ՀՀԿ-ում կան մարդիկ, ում ուղեղը միլիարդի տակ աշխատում […]