15:05 19.03.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը շեշտել է, որ Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը ուղղված չէ որևէ պետության դեմ։ «Գլխավոր քարտուղարի հետ զրույցի ընթացքում առիթ ենք ունեցել անդրադառնալ նաև Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների օրակարգին։ Ընդգծել եմ, որ այս գործընթացն ուղղված չէ որևէ պետության դեմ և միտված է բարձրացնել Հայաստանի Զինված […]
14:58 19.03.2024
Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռևս 2022թ. ձեռք բերված և հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրականորեն անդրադառնալ հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հաստատման վրա»,-ընդգծել է Փաշինյանը։
14:55 19.03.2024
Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումը: Վարչապետը ողջունել է պարոն Ստոլտենբերգի այցը մեր երկիր և նշել. «Հարգելի գլխավոր քարտուղար, ողջունում եմ Ձեր և Ձեր պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։ Շատ ուրախ եմ այս այցի համար, որովհետև ակնհայտորեն այն շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր լայնածավալ օրակարգը, […]
14:44 19.03.2024
«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման նպատակը վարչական դատարանի ծանրաբեռնվածության թեթեւացումն է, ինչպես նաեւ՝ իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների լուծումը: Հարցը քննարկվել է մարտի 19-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում: «Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն վարչական դատավարության ոլորտում առկա մի շարք […]
14:25 19.03.2024
Հյուսիսատլանտյան դաշինքի` Կովկասում իր ներկայությունն ընդլայնելու փորձերը «տեսանելի են անզեն աչքով», դժվար թե դրանք կայունություն և կանխատեսելիություն հաղորդեն տարածաշրջանում իրավիճակին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ՆԱՏՕ-ի ընդհանուր ձգտումները՝ ամրապնդելու իր ներկայությունը Կովկասում, մեզ քաջ հայտնի են և, ինչպես ասում են, տեսանելի են անզեն աչքով: Կա նաև ընկալում, որ, ըստ […]
14:20 19.03.2024
Վերահաստատում եմ բազմիցս հնչեցրած պատրաստակամությունը՝ կարգավորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրագույն մակարդակում համաձայնեցված սկզբունքների հիման վրա։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերահաստատում եմ բազմիցս հնչեցրած պատրաստակամությունը՝ կարգավորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրագույն մակարդակում համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա. միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն […]
14:14 19.03.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք իմ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նման պատասխանատու պաշտոնում Ձեր վերընտրվելը թույլ կտա մեզ շարունակել բովանդակալից երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և մեր երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու ավանդույթների վրա։ Հուսով […]
14:04 19.03.2024
ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի համերաշխությունը Ուկրաինայի հետ։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Բոլորին կոչ եմ անում ամեն ինչ անել, որ Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում։ Եթե նա Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի և ավտորիտար սուբյեկտները […]
13:44 19.03.2024
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս մասին խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Հայաստանն ու Ադրբեջանն այսօր հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնելու՝ տարիների հակամարտությունից հետո։ Ահա թե ինչու եմ ես երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել»,- ասել է նա։
13:23 19.03.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդես ենք գալիս հայտարարություններով»։
13:20 19.03.2024
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կանոնակարգման եւ վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ ներկայումս մատուցում է մի շարք ծառայություններ, որոնց համար պետական տուրք կամ վճար չի գանձվում: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխարհի մի շարք երկրներում համանման ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով: Կառավարությունն այդ նպատակով լրացումներ է առաջարկում «Պետական տուրքի մասին» եւ «Ավիացիայի մասին» օրենքներում, որոնցով պետական […]
12:56 19.03.2024
«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)»» վարկային համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 27-ին: Օրենքի նախագիծը մարտի 19-ի ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Փոխնախարարի խոսքով արդեն գործող վարկով իրականացվում է Հայաստանի 46 սեյսմակայուն դպրոցների շինարարություն: Նա տեղեկացրել է, որ արձանագրվել է նախագծերի […]
12:50 19.03.2024
Նախաձեռնությամբ առաջարկվում է հնարավորություն տալ հանրային հեռարձակողին առանց լիցենզիայի եւ մրցույթի հանրային մուլտիպլեքսում ունենալու եւս մեկ համապետական ծածկույթով սլոթ: Ներկայացնելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունը` ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Նրա խոսքով այս պահին հանրային հեռարձակողն ունի մայրաքաղաքային սփռում ունեցող լրատվական հեռուստաալիք: Ըստ հեղինակի` վերջին չորս տարիների միջազգային հարցումները ցույց են տվել, […]
12:43 19.03.2024
Մենք մոտ մեկ տարի առաջ ընդունեցինք օրենքներ այս թեմայով եւ Երեւանում կանոնակարգեցինք շրջիկ առեւտուրը: Դեռեւս այն ժամանակ Ազգային ժողովի հետ քննարկումներում պայմանավորվեցինք եւ խոստացանք, որ Երեւանի փորձը հաշվի առնելով, որոշակի եզրակացություններ անելուց հետո` կներկայացնենք նաեւ փոփոխություններ, համաձայն որոնց` այս կանոնակարգումները կտարածվեն նաեւ Հայաստանի մյուս համայնքների վրա: Հիմա, փաստորեն, մենք այդ գործընթացն ենք իրականացրել եւ մեր […]
12:33 19.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ: Նիկոլ Փաշինյանի և Յենս Ստոլտենբերգի հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով:
12:20 19.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։ Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, երջանկություն և հետագա […]
11:37 19.03.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի կայցելի Սաուդյան Արաբիա, իսկ հինգշաբթի կմեկնի Եգիպտոս՝ այս երկրների իշխանությունների հետ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի և մարդասիրական օգնության ավելացման հարցը։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Պետքարտուղարը կքննարկի անհապաղ հրադադարի շուրջ համաձայնության հասնելու ջանքերը՝ ապահովելու մնացած բոլոր պատանդների ազատ արձակումը, ակտիվացնելու Գազայի հատվածին մարդասիրական օգնության ծավալն […]
11:03 19.03.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կայանալիք հանդիպումից հետո մարտի 19-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ կառավարությունում հանդես կգան հայտարարություններով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Հիշեցնենք, որ տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է գտնվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նա արդեն այցելել է Ադրբեջան և Վրաստան, այսօր կգտնվի Հայաստանում:
10:56 19.03.2024
Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ ազգային ժողովի պատգամավորի մանդատը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու […]
09:48 19.03.2024
Կատարի մայրաքաղաք Դոհայում Գազայի հատվածում հրադադարի և իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունների կողմերը որոշ փոխզիջումների են առաջարկել, հայտնում է ամերիկյան Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ «Երկու կողմերն էլ եկել են որոշակի փոխզիջումներով և բանակցելու պատրաստակամությամբ», – պորտալը մեջբերում է բանակցությունների ընթացքին անմիջականորեն ծանոթ աղբյուրին: Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ իսրայելցի բանակցողները կմնան Դոհայում՝ […]
08:58 19.03.2024
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է, որ այս տարի Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու հնարավորություն չի տեսնում։ Նախարարը նշել է, որ 2024 թվականին այս հարցը լուծելու հիմք չկա: «Մոտ ապագայում հակամարտության կարգավորման հեռանկարներ չկան»,- հավելել է Ֆիդանը։
08:30 19.03.2024
Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը մարտի 30-ից կդադարեն գործել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում, գրում է РБК-ն։ ««Միր» ռուսական վճարային համակարգի քարտերը 2024 թվականի մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում, բացառությամբ «ՎՏԲ Արմենիայի» բանկի (ռուսական ՎՏԲ-ի դուստր ձեռնարկություն) ենթակառուցվածքի»,- գրում է հրատարակությունը։ Փետրվարին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց հակառուսական պատժամիջոցների […]
23:52 18.03.2024
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Եվրամիությունից ու ԱՄՆ-ից հրատապ օգնություն է խնդրել իր երկրի համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում համայնքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «Դմիտրի Կուլեբայի հետ զրույցից հետո պարզ դարձավ, որ մեզ անհրաժեշտ է հրատապ գործողություններ Ուկրաինայի համար: Պարզ դարձավ, որ երկու կողմերն […]
23:43 18.03.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Թուրքիայի ղեկավարը ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ կառավարության գործունեության մեջ՝ ի շահ Ռուսաստանի ժողովրդի», – ասվում է հայտարարության մեջ։
23:31 18.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Ոսկեպարում վարչապետը հանդիպել է տեղի, ինչպես նաև Բաղանիսի բնակիչներին, այնուհետև եղել Կիրանցում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Ոսկեպարում ունեցած իր խոսքում վարչապետը նշել է. «Ինչպես նախկինում պայմանավորվել էինք, ասել էի, երբ ձեր բնակավայրի հետ կապված գործնական խնդիրներ կլինեն լուծելու՝ կգամ և անձամբ ձեզ […]
22:55 18.03.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ ինքը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսով քննարկել է Գազայի հատվածում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ոչնչացնելու հրեական պետության ցանկությունը։ Այդ խնդիրը, նրա խոսքով, իսրայելական կողմի համար մնում է անփոփոխ։ «Այս գիշեր ես խոսեցի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ: Մենք անդրադարձանք պատերազմի հետ կապված վերջին զարգացումներին, այդ թվում՝ […]
22:37 18.03.2024
Եվրամիությունը չպետք է կախված լինի ԱՄՆ-ում ընտրական գործընթացներից, այլ պետք է ինքնուրույն ապահովի իր անվտանգությունը և նույնիսկ անցնի պատերազմական տնտեսության ռեժիմի, ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, որը սյունակ է հրապարակել Libre պարբերականում։ «Պետք է ավելի լավ պատրաստված լինենք պաշտպանական հարցերում և անցնենք պատերազմական տնտեսության: Եկել է մեր անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելու ժամանակը: Մենք […]
22:07 18.03.2024
Շարունակվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս: Երեկ Յենս Ստոլտենբերգը Բաքվում էր: Այսօր նա ժամանել է Թբիլիսի: Նշանակություն ունի՞ այն փաստը, որ Ստոլտենբերգն առաջինը հենց Բաքու է այցելել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանական մամուլը՝ հատկապես իշխանամետ, գրում է, որ Յենս Ստոլտենբերգի այցը վկայում է այն կարևոր նշանակության մասին, որ Արևմուտքը […]
21:44 18.03.2024
ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որոշումը Ղրիմի վերաբերյալ աններելի ու ողբերգական սխալ էր։ Այս մասին Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի Ռուսաստանի հետ վերամիավորման օրվան նվիրված կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ «Մտածելով Ղրիմի և Սևաստոպոլի պատմության մասին՝ չի կարելի խորը հիասթափություն չզգալ Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովի՝ ժամանակին թույլ տված աններելի, […]
21:15 18.03.2024
Ամերիկյան վարչակազմը հասկանում է, որ Վլադիմիր Պուտինը հաղթելու է Ռուսաստանի նախագահական ընտրություններում, սակայն չի պատրաստվում նրան շնորհավորանքներ հղել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Նա կմնա Ռուսաստանի նախագահ: Կարծում եմ` կարելի է վստահորեն ասել, որ ԱՄՆ-ից շնորհավորական զանգեր չեն լինի»,-ասել է նա։ Պատելը պնդում էր, որ Ռուսաստանի ընտրությունները, Վաշինգտոնի […]