20:37 27.11.2018
Աժ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր հակադարձել է ՀՅԴ կուսակցությունից առաջադրված պատգամավորության թեկնածու Հրանտ Մարգարյանին։ Մինչ այդ Մարգարյանը հայտարարել էր, որ իշխանափոխությունից հետո Հայաստան զենք չի ներմուծվել։ «ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տալիս ու ասում, որ մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել: Քիչ է մնում ասեն՝ […]
20:30 27.11.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերին 27-ին հանդիպել է ԻԻՀ Խորհրդատվական խորհրդի (Մեջլիսի) պատգամավոր Մասումե Աղափուր Ալի Շահիի հետ, ով Երևանում է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Բարձր գնահատելով հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները` ՀՀ ԱԺ նախագահը դրանց հետագա խորացման ու ամրապնդման գործում կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը՝ մասնավորապես բարեկամական խմբերի ակտիվ […]
20:09 27.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՅԴ ցուցակով պատգամավորության թեկնածու Արթուր Խաչատրյանը խոսել է տնտեսության զարգացման խնդիրների մասին: «Մարդիկ բողոքում են ոչ միայն իրենց եկամուտներից, այլև եկամուտների անհավասարությունից: Եթե նայենք մեր տնտեսական վիճակագրությանը, 2008թ. տնտեսական անկումից հետո մենք աճ ենք արձանագրել: Մարդը ցանկանում է բացել սառնարանի դուռը և ակնկալում է, որ 5 տոկոսով ավելի միս կտեսնի: […]
20:04 27.11.2018
Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին ներառել է ռուսական «Զառուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի անդամության թեկնածուների ցանկում: Այս մասին փաստաթուղթը հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատվության միասնական պորտալում։ Նրա հետ թեկնածու են նաև Ռուսաստանի նախկին պաշտոնյաներ։ Կարեն Կարապետյանի այս նշանակման լուրերի մասին SHANTNEWS.am-ը հայտնել էր մոտ մեկ ամիս առաջ։ Այս ընկերությունը, ըստ լրատվամիջոցի, ռուսական «ստանդարտներով» ոչ մեծ […]
20:03 27.11.2018
Նախընտրական քարոզարշավի ընթացքում և քվեարկության օրը ոստիկանությունն ակնկալում է կուսակցությունների, դաշինքների և տարածքային թեկնածուների աջակցությունը: Այս մասին այսօր Գյումրիում թեկնածուների և շտաբների պետերի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Իրավապահ մարմիններն այս ընթացքում աշխատում են խստացված ռեժիմով Օսիպյանը նշել է, որ իրենց տեսադաշտում են նրանք, ովքեր հնարավոր է՝ ընտրակեղծիքներ թույլ տան կամ […]
20:00 27.11.2018
2018 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Ադրբեջանում ինքնասպանություն է գործել 112 կին, ինչը նշանակում է, որ միջինը ամեն 2-3 օրը մեկ 1 կին է ինքնասպան լինում հարևան երկրում։ Մտահոգիչ այս ցուցանիշները Բաքվում կանանց բռնության դեմ պայքարին նվիրված միջոցառման ժամանակ հանրայնացրել է երկրի ոստիկանության ներկայացուցիչը։ Ինքնասպանության հասցնելու դեպքերը ավելի շատ են՝ 135 դեպք 9 ամսվա ընթացքում […]
19:54 27.11.2018
Այսօր, երբ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, լրագրողները հիշեցրել են, որ վերջին շրջանում հնչել են կարծիքներ, թե «Սասնա ծռեր» կուսակցությունը գալիս է փոխարինելու ՀՅԴ-ի կոնտենտին, և եթե խորհրդարան անցնեն, զբաղեցնելու են հենց այդ հատվածը. «Մենք ունենք մեր կոնտենտը, ոչ մեկին չենք փոխարինում, մենք փոխարինիչներ չենք: Մենք հստակ, ընդգծված և համակարգված սուբյեկտ ենք […]
19:42 27.11.2018
Թեղուտի հանքավայրը կշահագործվի, երբ նորոգվի պոչամբարի ամբարտակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ալավերդի քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում հայտնել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։ «Վարչապետ ընտրվելու առաջին օրվանից այս թեմայով ես զբաղվել եմ։ Երբ Թեղուտի հանքավայրը շահագործվել է, շահագործվել է ռուսական ՎՏԲ բանկից 380 մլն դոլար վարկի ներգրավմամբ։ Այս տարվա փետրվարին պարզվել է, […]
19:32 27.11.2018
ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը համարում է, որ իրենց թիմն այսօր ունի անելիք, քանի որ հայրենիքը ամենաթանկն է, որ ստացել են ժառանգություն եղբայրներից ու ծնողներից, որոնք հաղթել են Սարդարապատում, Բեռլինում, Շուշիում։ Այս մասին իրենց քարոզչական հանդիպմանը հայտարարեց ինքը՝ Շարմազանովը։ «Բայց ոմանք էսօր Շուշիի հաղթանակն ավելի ցածր են դասում, քան իրենց «դըմփ-դըմփ-հու»-ները»,- ասաց թեկնածուն։ Նրա […]
19:29 27.11.2018
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այսօր ևս իր քարոզարշավն իրականացրել է Երևան քաղաքում՝ Արաբկիր վարչական շրջանում: ՔՈ-ի ներկայացուցիչներն այսօր ևս զրուցել են համաքաղաքացիների հետ, բուկլետներ ու մանդարիններ բաժանել՝ որպես թարմության նշան։ «Բնականաբար, մեր ռեյտինգային թեկնածուները մարզերում են իրենց քարոզարշավները կազմակերպում, և ամեն մեկն իր քաղաքականությունն ունի, իր ստրատեգիաներն ունի»,- ասել է կուսակցության ներկայացուցիչ Արեգ Թադևոսյանը: Հարցին՝ […]
19:25 27.11.2018
Նոյեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը Աշտարակում հանդիպեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին Արագածոտնի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների և կուսակցությունների նախընտրական շտաբների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Ոստիկանության պետը, շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերն ընդունելու համար, ներկաների ուշադրությունը հրավիրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք համապետական ընտրություններին և ներկայացրեց օրենքի պահանջները։ Թեպետ, […]
19:19 27.11.2018
Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ վարչապետի պաշտոնակատարի երեկվա և այսօրվա հայտարարությունները անցնում են թույլատրելիի սահմանները։ Դրանց վրա կուսակցությունները հրավիրել է նաև ԿԸՀ և միջազգային դիտորդների ուշադրությունը։ Հայտարարությունում ասվում է․ «Վարչապետի պաշտոնակատարի երեկ և այսօր արած մի շարք արտահայտություններ ատելության խոսքի ամենավառ դրսևորումներ են, որոնք անցնում են քաղաքական պայքարի թույլատրելի բոլոր սահմանները, […]
19:13 27.11.2018
Հանրապետականը թույլ չի տալու որևէ մեկին անել քայլեր, որոնք կարող են վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը կամ Հայաստանի անվտանգությունը, որովհետև այդ երկուսն անբաժան են։ Այս մասին այսօրվա քարոզարշավի ընթացքում հայտարարել է ՀՀԿ նախընտրական ցուցակն առաջնորդող Վիգեն Սարգսյանը։ «Եթե մեկի լեզուն պտտվում է համեմատել իշխանափոխության արդյունքում իշխանության գալը և վեց ամիս այդ իշխանությունում ոչինչ չանելը Արցախի հաղթանակի […]
19:10 27.11.2018
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում պատասխանել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, որով վերջինս Արայիկ Հարությունյանին հորդորել էր չմեջբերել և չհիշատակել իր երեխաների անունները: «Պարոն Աշոտյան, երկու տարբերակ կա՝ կա՛մ դուք իրոք չեք հասկանում իմ ասածի բովանդակությունը, ինչը շատ ցավալի է, քանի որ տարիներ շարունակ եղել եք […]
18:54 27.11.2018
Էդուարդ Աղաջանյանը պատրաստ է իր նախընտրական շտաբներից մեկը տրամադրել Արմեն Աշոտյանին: Այս մասին տեղեկացանք Աղաջանյանի ֆեյսբուքյան էջից: «Քանի որ պարոն Արմեն Աշոտյանը խոսեց անակնկալներից ու շտաբեր բացելու վերաբերյալ մտահոգություններ հայտնեց, ցանկանում եմ պատասխան անակնկալը մատուցել՝ չսպասելով դեկտեմբերի 9-ին: Առաջադրված լինելով նույն 4-րդ ընտրատարածքում և ելնելով սիրո և համերաշխության հեղափոխության տրամաբանությունից՝ պատրաստ եմ իմ նախընտրական շտաբներից […]
18:50 27.11.2018
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է համաներմամբ ազատ արձակվածների թիվը նոյեմբերի 27-ի դրությամբ: 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ – 52 «Արթիկ» ՔԿՀ – 41 […]
18:48 27.11.2018
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ ընթացող` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվեց: Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց ժամկետ է տրվել, որպեսզի դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստեն: Ալումյանը նշեց, որ նման միջնորդության մեկ հիմք կա, դրա հետ կապված մի […]
18:35 27.11.2018
Նոյեմբերի 27-ին Երևանի «Հրազդան» հյուրանոցի «Պարույր Սևակ» սրահում աշխատանքն է սկսել ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստը` ՍԾՏՀ ԽՎ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Սերբիայի խորհրդարանական պատվիրակությունները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած դիտորդներ: Բացման խոսքով հանդես է եկել […]
18:27 27.11.2018
Ճանապարհային երթևեկությունը կանոնակարգող բալային համակարգը կներդրվի 2019թ. սկզբին: Այս մասին այսօր Գյումրիում հայտարարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Հիշեցնենք՝ կառավարությունը օրինագիծ է մշակել, որով նախատեսվում է վարորդների թույլ տված խախտումները կանոնակարգել բալային համակարգով: Յուրաքանչյուր վարորդ կունենա տարեկան 9 բալ և յուրաքանչյուր խախտում կնվազեցնի այդ միավորը, ինչը վերջնարդյունքում կարող է հանգեցնել վարորդական իրավունքից զրկման: Սա, […]
18:16 27.11.2018
Անկարան մտահոգ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրավիճակի սրմամբ: Խնդրին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը: «Սև ծովում լարվածությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև աճում է: Այս երկու երկրներն էլ մեզ բարեկամ են, և մենք ցանկանում ենք, որպեսզի խաղաղություն լինի այս տարածաշրջանում: Ուզում ենք Ռուսաստանն ու Ուկրաինան տեսնել ոչ թե իրար դեմ, այլ կողք […]
18:04 27.11.2018
«Մարդ կա, որ վատանում է պարբերաբար, մատ է թափ տալիս մեզ վրա, հաթաթաներ է տալիս, արմատախիլ անելու կոչեր է անում: Հարգելի՛ս, չփորձե՛ս վախեցնել Հանրապետականներին, այս մարդիկ վախեցողը չեն, մեր հետևը կանգնած մարդիկ վախեցողը չեն, մեր կուսակցությունը սովետական գուլագից չի վախեցել: Մեր կուսակցությունը Արցախյան ճակատամարտի առաջին օրերին խրամատ փորելուց չի վախեցել: Մեր կուսակցությունը պետականության վերականգնման առաջին […]
17:53 27.11.2018
Մինսկում այսօր անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ մի քանի համատեղ որոշում է ընդունվել, որոնց մասին հանդիպումից հետո տեղեկացրել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ «Կան նաև խրթին թեմաներ, որոնց քննարկումը շարունակվել է։ Դա նավթի ու գազի միասնական շուկայի ստեղծումն է, Միության ֆինանսական շուկայի ծրագրի շուրջ աշխատանքն է։ Ջանքերը այստեղ միավորելու ենք»,- […]
17:36 27.11.2018
Այսօր իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնելիս «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչներն ասել են, որ նախկին իշխանությունը գողացել է իրենց մտքերից մի քանիսը, մասնավորապես «Ազգ-բանակ» գաղափարը։ «Նախկին իշխանությունը գողանում էր ոչ միայն մեր ժողովրդի աշխատանքի արդյունքները, ոչ միայն մեր ընդերքի հարստությունը, այլև գողանում էր գաղափարներ: Մեր գաղափարներից մի քանիսը փորձեց յուրացնել, եղծել ու պղծել իրեն հատուկ ձևով ու […]
17:26 27.11.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանին: Այս մասին նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Թե ինչ հիմքով են նման միջնորդություն ներկայացնելու, Ալումյանը չմանրամասնեց, միայն ասաց, որ «շատ հետաքրքիր բաներ» են ի հայտ եկել: Նիստին ներկա է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: […]
17:25 27.11.2018
ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի համոզմամբ՝ Անկարայի և Բրյուսելի համար ավելի լավ կլիներ, եթե դադարեին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները: «Եթե լավ ուսումնասիրենք, օրինակ՝ Էմանուել Մակրոնի կամ անդամ պետությունների այլ առաջնորդների հայտարարությունները, կտեսնենք, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանն իրատեսական չէ»,- հայտարարել է Հանը: Նրա խոսքերով՝ Անկարայի, ինչպես նաև Եվրամիության համար ավելի լավ կլինի, եթե […]
17:20 27.11.2018
Քարոզարշավի երկրորդ օրն «Օրինաց երկիր» կուսակցությունը հանդիպում էր կազմակերպել կրթության, գիտության և մշակույթի գործիչների հետ: Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի խոսքերով՝ քարոզարշավին իրենք մրցունակ ծրագիր են ներկայացնում, որտեղ շատ հստակ տեղ է հատկացված ոլորտային խնդիրների լուծմանը: ՕԵԿ-ն առաջարկում է, որ պետական ծրագրով առաջիկա 24 ամիսների ընթացքում Հայաստանի բոլոր մանկապարտեզները դառնան անվճար: «Հարց՝ որտեղի՞ց գումարներ, պատասխան՝ յուրաքանչյուր […]
17:20 27.11.2018
«Ազգային առաջընթաց» կուսակցության անդամներն այսօր հանդիպել են Արմավիրի մարզի ընտրողների հետ, նախ՝ բաժանել են իրենց բուկլետները, խոսել նրանց հոգսերից, հետո ներկայացրել իրենց ծրագրերը: Ինչպե՞ս դարձնել մարզերի բնակիչների կյանքը հարմարավետ. կուսակցության անդամները լուծում են առաջարկում՝ մարզերի փոխարեն հետ բերել խորհրդային շրջանները: Պարզ լուծումներ են առաջարկում նաև կոռուպցիայի վերացման ուղղությամբ: Ասում են՝ մարզերում այդ հարցը լուծելն ավելի հեշտ է, […]
17:10 27.11.2018
Ինչպես հայտնի է, երեկ քարոզարշավի ժամանակ «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Սասուն Միքայելյանը, խոսելով հեղափոխության մասին, ասել էր հետևյալը. «Ես ասել եմ ու մեկ անգամ ևս կասեմ՝ այս հաղթանակը քիչ պակաս հաղթանակ չէր, քան Արցախյան ազատամարտի հաղթանակը»: Միքայելյանի այս հայտարարությունը բուռն քննարկումների պատճառ դարձավ, ինչին արձագանքեց նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այսօր լրագրողները «Լուսավոր Հայաստան» կուսակցության […]
17:03 27.11.2018
Հայաստանի նոր իշխանություններին հաջողվեց հանրությանը հույս տալ, որ խիստ պայքար է մղվելու կոռուպցիայի դեմ, քանի որ հանրային ընկալումները շատ կարևոր են։ Այս մասին ու այս ոլորտում իր մտահոգությունների մասին ՀՀԿ նախընտրական ցուցակն առաջնորդող Վիգեն Սարգսյանն ասել է ռուսական «ՌԻԱ Նովոստի-ին» տված հարցազրույցում։ «Բայց ինձ շատ են անհանգստացնում այն հայտարարությունները, թե երկրում կոռուպցիա ու օլիգարխներ այլևս […]
17:00 27.11.2018
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բեռլինում այսօր մասնակցել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կողմից կազմակերպված քննարկմանը: Միջոցառմանը ներկա են եղել համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, ԳԴՀ արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Բունդեսթագի և Եվրախորհրդարանի պատգամավորներ, անվտանգության հարցերով հայտնի փորձագետներ, հետազոտական կենտրոնների ղեկավարներ: Հանդիպմանը քննարկումներ են ծավալվել համաշխարհային անվտանգության, աշխարհում […]