14:56 22.11.2018
ՕԵԿ-ը ընտրությունների կգնա «Օրինականություն, արդարություն, ապահովություն» կարգախոսով. այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Ինչո՞ւ օրինականություն, որովհետև օրենքի գերակայությունը Հայաստանի զարգացման կենարար ճանապարհը պետք է լինի: Ինչո՞ւ արդարություն, որովհետև ազգը, ժողովուրդը, հասարակությունը արդարության, այդ թվում՝ սոցիալական արդարության կարիք ունեն, ինչո՞ւ ապահովվածություն, որովհետև ազգը, հայրենիքը, ժողովուրդը ցանկանում է և՛ սոցիալական ապահովություն, […]
14:38 22.11.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին լրագրողները խնդրել են մեկնաբանել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի արած արտահայտությունները: Հիշեցնենք՝ Շարմազանովն այսօր հայտարարել է, որ «Փաշինյանի մոտ լավ է ստացվում քայլարշավ անելը, բայց ոչ պետություն կառավարելը»: Ալեն Սիմոնյանն ասել է, որ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը մեկնաբանում են միայն […]
14:30 22.11.2018
ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է խորհրդարանում ընդունված 2019թ. պետական բյուջեի նախագծին՝ ասելով, որ թեև ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկել, սակայն ինքը կարծում է, որ այդ փաստաթուղթը հիասթափեցնող ու հետընթաց արձանագրող է: «9.7 տոկոս տնտեսական աճով երկիրը տվել ենք Փաշինյանին, այսօր բյուջեում գրել են 4.9 տոկոս, գնացեք Ալավերդի, կտեսնեք՝ […]
14:29 22.11.2018
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի դիրքորոշումը գերիների փոխանակման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկին: «Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կհանգեցնի կողմերի միջև պայմանավորվածության, ինչն էլ ուղղված կլինի հակամարտության կարգավորմանը»,- նշել է Զախարովան: Նա նաև ընդգծել է, որ ՌԴ-ն կողջունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, եթե այն կայանա: Հիշեցնենք, որ նման հանդիպում նախատեսված է […]
14:26 22.11.2018
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 22-ի նիստում հաստատեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը նշեց, որ նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ ոլորտի զարգացման ուղղությամբ ոլորտի […]
13:58 22.11.2018
«Ում մոտ ինչը լավ է ստացվում, նա հենց դրանով էլ պետք է զբաղվի: Հուսով եմ՝ պարոն վարչապետը հասկացավ, որ իր մոտ լավ է ստացվում քայլարշավ անելը, իսկ տնտեսություն կառուցելը, պետություն ղեկավարելը լավ չի ստացվում, նույնիսկ չի ստացվում»,- ԱԺ-ում այսօր հայտարարել է ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովն ասել է, որ ի հեճուկս կառավարության ղեկավարի, ՀՀԿ-ն […]
13:56 22.11.2018
Կառավարության նպատակն է Հայաստանի կենսաբազմազանությունը պահպանելն ու զարգացնելը: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա այդ հայտարարությունն արել է Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի կողմից տրամադրվող դրամաշնորհի համաձայնագրի որոշումը քննարկելիս: Նշենք, որ համաձայնագրով՝ Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկը մոտ 13 մլրդ դրամի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման համար: Փաշինյանը հավելել […]
13:48 22.11.2018
Կառավարությունն ավելի քան 205 մլն դրամ կտրամադրի Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի և Սյունիքի մարզպետարաններին համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումն ապահովելու համար: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ որոշման նախագիծը վերաբերում է սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը: Դրանք, ըստ Տերտերյանի, իրականացվում են 23 համայնքում: Նա ասել է, որ կառավարությունն արդեն […]
13:42 22.11.2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը նոյեմբերի 22-ին ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացրեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 24-րդ հոդվածի՝ 1. 2-րդ մասում լրացնել նոր «ա.1» կետ՝ հետևյալ բովանդակությամբ. «ա.1) ճանապարհային երթևեկությունը կարգավորող […]
13:22 22.11.2018
Ազգային ժողովում այսօր բանավեճ ծավալվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի և ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի միջև: «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մի առաջարկ է եղել ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի կողմից: Աշոտյանն առաջարկել է, […]
13:14 22.11.2018
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Դավիթ Վիրաբյանին ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու և Վիկտոր Բիյագովին ՀԱԿՊ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ նշանակելու փաստին: «Դեսպանների հետկանչումը և նշանակումը բնականոն և շարունակական գործընթաց է, այն իրականացվում է նախապես պլանավորված ռոտացիայի արդյունքում և այստեղ […]
13:02 22.11.2018
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը նոյեմբերի 22-ին կառավարության հաստատմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նա նշեց, որ բովանդակային առումով նախագիծը «սակավաջրություն» և «երաշտ» տերմինների հստակեցմանը և հայտարարելու գործընթացին է վերաբերում, դրանք թեպետ սահմանված են, բայց մեխանիզմ չկա՝ ինչպես, որ գործոնների համար են հայտարարվում: Գրիգորյանը հիշեցրեց` […]
13:01 22.11.2018
25 տարի առաջ այս օրը շրջանառության մեջ դրվեց Հայաստանի Հանրապետության առաջին արժույթը՝ դրամը: 1993թ-ի նոյեմբերի 22-ին՝ հայկական դրամի ներդրմամբ արգելվեց խորհրդային և ռուսական դրամանիշների շրջանառությունը: Քառորդ դար առաջ ներդրվեցին 10, 25, 50, 100 և 200 դրամ անվանական արժեքներով թղթադրամներ, իսկ արդեն մեկ տարի անց՝ 1994-ին՝ 10, 20, 50 լումա և 1, 3, 5, 10 դրամ […]
13:00 22.11.2018
ՀՀ ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ մերժվել է Ս. Մայրապետյանի նկատմամբ կիրառված փախանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը, որտեղ կրկին հղում է կատարվել Մայրապետյանի առողջական վիճակին: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանվում է, որ քրեական դատավարության նույն փուլում […]
12:44 22.11.2018
Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկը մոտ 13 մլրդ դրամի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման համար: Համապատասխան համաձայնագրի ստորագրման առաջարկության որոշումը կառավարությունը ընդունեց այսօր: Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ դրամաշնորհը, որ տրամադրվում է բանկի կողմից, աշխարհում ամենամեծերից է և տարածաշրջանում ամենամեծը: «Կարևոր է նրանով, որ չի սահմանափակվում միայն կենսաբազմազանության և անտառների շրջանակում, ներառում է […]
12:32 22.11.2018
Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը թվիթերյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրենց երկրի համար «նացիոնալ-սոցիալիստական» ուռուցք է: Ընդ որում, դերասանի կարծիքով՝ այդ ուռուցքն անընդհատ աճում է: The United States has a National Socialist tumor in its body and it is growing day by day. This alone should compel you […]
12:24 22.11.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը, խոսելով արտահերթ ընտրությունների և նախընտրական քարոզչության մասին, ասել է, որ շատ քաղաքական ուժեր արդեն զբաղված են քարոզչությամբ, թեև օրենքով դա դեռևս թույլատրված չէ: «Մեզ համար դժվար է պատրաստվել ընտրություններին, քանի որ դրանք հապշտապ որոշումով եկան դեկտեմբեր, և մինչև հիմա դրա համար որևէ լուրջ հիմնավորում […]
12:03 22.11.2018
Խորհրդարանն ավարտեց արտահերթ նստաշրջանը: Վերջին նիստը տևել է մոտ կես ժամ: Խորհրդարանը սկզբում քվեարկության է դրել նախորդ օրը քննարկած երկու օրինագծերը, այնուհետ քվեարկության է դրվել 2019 թվականի բյուջեն: Տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ընդունվել է: Քվեարկությունից առաջ մի քանի հանրապետական պատգամավորներ նշել են, որ դեմ են քվեարկելու, չնայած այն հանգամանքին, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու: […]
11:20 22.11.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Դավիթ Վիրաբյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու մասին: Նախագահը մեկ այլ հրամանագիր է ստորագրել այդ պաշտոնում Վիկտոր Բիյագովին նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիկտոր Բիյագովին […]
10:52 22.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և նրա օգնական Լիլիթ Միրզախանյանը հանդիպել են Մասիսի քաղաքապետարանի աշխատակազմի հետ: Հետաքրքիրն այն է, որ ընդամենը վեց ամիս առաջ Գարիկ Սարգսյանը և Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը քաղաքական հակառակորդներ էին՝ Սարգսյանը ճանապարհ էր փակում, իսկ Համբարձումյանը ծեծում էր ճանապարհ փակողներին: Բայց հիմա նրանք դաշնակիցներ են, որովհետև Համբարձումյանը՝ որպես […]
09:15 22.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն հինգ օր է՝ Գագիկ Ծառուկյանը բացակայում է Հայաստանից և դեռ հինգ օր ևս կբացակայի: Նա Հայաստան կվերադառնա միայն նոյեմբերի 26-ին, նոյեմբերի 25-ին, սովորույթի համաձայն, արտերկրում նշելով իր ծննդյան 62-ամյակը: Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ Ծառուկյանը սկզբում եղել է Բելառուսում, իսկ այժմ Մոսկվայում է: Երկու օր առաջ նրան է միացել նաև […]
09:04 22.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Սոցիալական ապահովության պետական ծառայության պետերը իրենց կարիերան միշտ վատ են ավարտում: Վազգեն Խաչիկյանի ճակատագիրը կարող է կիսել նաև թավշյա հեղափոխությունից հետո ծառայության պետի պաշտոնին հրաժեշտ տված Հովհաննես Սահակյանը: Ճիշտ է, նրան Վազգեն Խաչիկյանի նման չեն մեղադրում նպաստներն ուտելու մեջ, բայց Սահակյանն էլ պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ պարգևավճարներ է տվել իր […]
08:50 22.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի եղբայրը՝ ԵԿՄ անդամ Պետրոս Ամիրյանը, «Մենք» դաշինքով պատգամավորության թեկնածու է Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն թիվ 1 ընտրատարածքում։ Գրիգորյանի ձերբակալությունից հետո ոստիկանությունը խուզարկություն էր կատարել Ամիրյանի տանը, ինչպես նաև «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում։ Հայտնաբերվել էր զինամթերք, սակայն նրան չէին ձերբակալել։ Ի դեպ, ԵԿՄ-ականներից շատերն են այդ […]
08:41 22.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ քաղաքաշինության, այնուհետև բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է: Ինչպես հայտնի է, գործարար Սիլվա Համբարձումյանի դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում շրջանառվում է Հարությունյանի անունը` որպես կաշառք վերցրած պաշտոնյայի: Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասել էր, թե […]
00:45 22.11.2018
Collider պորտալը կազմել է Walt Disney ստուդիայի ամենավատ ու ամենալավ ֆիլմերի վարկանիշային աղյուսակը: Ըստ կոմերցիոն հաջողության՝ ամենավատը համարվել է 1940 թվականին նկարահանված «Պինոկիոն», թեև քննադատները բարձր գնահատական են տվել, բացի այդ «Պինոկիոն» երկու Օսկար է ստացել՝ «Լավագույն երգ» և «Լավագույն սաունդթրեկ» անվանակարգերում: Երկրորդ տեղում 1959 թվականին նկարահանված «Քնած գեղեցկուհին» է: Այն բարձր է գնահատվել կինոքննադատների […]
00:35 22.11.2018
Նոյեմբերի 21-ին` ժամը 17:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թադևոսյան փողոցի թիվ 8 շենքի 8-րդ հարկում այրվում են էլեկտրական լարեր և հաշվիչներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ շքամուտքի էլեկտրական վահանակում այրվում է 32 հաշվիչ և մոտ 6 գմ լար: Փրկարարները […]
00:08 22.11.2018
Մեծ Բրիտանիայում մարդիկ, որոնք ցանկանում են Թերեզա Մեյին իշխանության գլխին տեսնել, աճել է նրա՝ Brexit-ի պաշտպանության մասին ելույթից հետո, գրում է Daily Mail -ը՝ հղում անելով YouGo հարցման տվյալներին: Նախորդ շաբաթվա 33%-ի համեմատ, հարցվածների 46 %-ը ցանկանում է, որ Թերեզա Մեյը մնա իր պաշտոնին: Մեծ Բրիտանիայի վարչապետի հեռանալուն կողմ քվեարկողների թիվը 47% -ից նվզաել է մինչև 34%: Հարցումն անցկացվել […]
23:44 21.11.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին մեղադրել է Թուրքիայում տարիներ առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։ Էրդողանը մասնավորապես նշել է 2013թ․ Թուրքիայի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում տեղի ունեցած ցույցերի մասին, որոնց ժամանակ ոստիկանության հետ բախումների հետևանքով 15-ամյա դեռահաս է մահացել: «Նա շատ փող ունի, […]
23:19 21.11.2018
«Բազմիցս նշել ենք, որ մենք փոփոխությունների կողմնակից ուժ ենք: Ե՜վ «Հանրապետություն» կուսակցությունը, և՜ «Ազատ Դեմոկրատները», և այժմ էլ «Մենք» դաշինքը փոփոխությունների կողմնակից է, ու այդ փոփոխությունների մեկնարկի ժամանակ էլ հենց այնտեղ ենք եղել ու միայն հայտարարություններով չեն այնտեղ եղել, այլ մեր անմիջական մասնակցությամբ»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասաց «Մենք» դաշինքի թեկնածու Անժելա […]