TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքապետը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

11:17 30.10.2018

Երևանի Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Կարապետյանին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետը հատկանշել է հիմնական այն ոլորտները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել հստակ քայլեր: Անդրադառնալով «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքներին՝ Հայկ Մարությանն անբավարար է գնահատել աշխատանքն […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

11:05 30.10.2018

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հոկտեմբերի 29-ի երեկոյան հանդիպել են Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանրապետության նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, ովքեր ոչ միայն համայնքային կազմակերպությունների, այլև Բելառուսի գործարար և գիտական շրջանակների ներկայացուցիչներ էին։ «Ինձ համար կարևոր ու հաճելի է արտերկիր այցերն սկսել հայ համայնքի […]

̰
Բարեփոխումների համար ՀՀ-ին պետք է եկամտաբեր տնտեսություն ու կայուն արտաքին քաղաքականություն. քննարկում Վաշինգտոնում

10:54 30.10.2018

Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում օրերս տեղի ունեցավ Հայաստանում թավշյա հեղափոխության և հաջորդած զարգացումների մասին քննարկում: Բանախոսներն այս առիթով ներկայացրին իրենց մտահոգություններն ու կարծիքները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Սա լավ հնարավորություն է ամերիկահայ համայնքի համար քննարկել Հայաստանի իրադարձությունները և վերաիմաստավորել վերջին 6 ամիսների Հայաստանի զարգացումները, ասում է օրերս մայրաքաղաքի Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում հրավիրված քննարկման բանախոսներից մեկը՝ […]

̰
Գևորգ Պետրոսյանը տապալեց ԸՕ նախագծի ներկայացումը. «Ժամանակ»

10:40 30.10.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է ներկայացներ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: Սակայն ԱԺ նիստից առաջ «Ծառուկյան» խմբակցության անդամ, իրեն խոշոր քաղաքական գործչի ու իրավաբանի տեղ դրած Գևորգ Պետրոսյանը պահանջում է, որ ինքը պետք է ներկայացնի նախագիծը, ինչին Մարուքյանը սիրահոժար համաձայնում է: Սակայն Գևորգ Պետրոսյանը ուղղակի […]

̰
Փոխվարչապետի ՍՊԸ-ն 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել չրի արտադրությունը զարգացնելու համար. Hetq.am

10:14 30.10.2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից, հաղորդում է Hetq.am-ը: Նախորդ շաբաթ «Հետք»-ը գրավոր հարցում էր ուղարկել հիմնադրամ, որպեսզի տրամադրեն «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հայտադիմումը, կնքված համաձայնագիրը: Փոխվարչապետների` կառավարության կայքում տեղադրված կենսագրություններից տեղեկանում ենք, որ Տիգրան Ավինյանը 2010-2011 թվականներին հիմնադրել է «Իրիգեյթ» ՍՊԸ-ն, որը զբաղվում […]

̰
Ի՞նչ է իրենից ներկայացնում վարորդական իրավունքի վկայականի տրամադրման նոր ձևը․ «Ժողովուրդ»

09:55 30.10.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ ոստիկանությունը նախատեսում է վարորդական իրավունքի վկայականի համար կիրառել բալային զսպող համակարգ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ այդ կարգը կիրառելու դեպքում բավական կթեթևանա վարորդների ֆինանսական բեռը, քանի որ տուգանքներ կան, որոնք մի քանի տասնյակ անգամներ նվազում են: Սակայն, ըստ […]

̰
ՀՀԿ-ն մտադիր է տապալել նաև Համաներման մասին որոշման ընդունումը․ «Ժամանակ»

09:38 30.10.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն մտադիր է տապալել հոկտեմբերի 31-ին ԱԺ-ի կողմից Համաներման մասին որոշման ընդունումը, եթե ներկայացված նախագծում որոշ փոփոխություններ չիրականացվեն: Մասնավորապես՝ ՀՀԿ-ականները պահանջելու են, որպեսզի համաներումը չտարածվի հանցափորձի համար դատապարտվածների վրա: Օրինակ՝ մարդը դատապարտվել է սպանության փորձի համար, նա ցանկացել է մարդ սպանել, սակայն ինչ-ինչ պատճառով չի կարողացել իրագործել իր նպատակը: ՀՀԿ-ականները համարում […]

̰
Քավորի «լավության տակից դուրս է եկել». Արտակ Գևորգյանը Սամվել Նիկոյանին նվիրել է Lexus GX 460․ «Ժամանակ»

09:03 30.10.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ին հայտնի  է դարձել ուշագրավ դեպք՝ կապված Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի ու վերջինիս քավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ։ Ըստ այդմ՝ 2017թ. ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ առաջադրվեց Արտակ Գևորգյանի թեկնածությունը, մարզի ՀՀԿ կառույցի նախագահ Սահակ Մինասյանը դեմ էր դրան, սակայն Նիկոյանն ավելի ուժեղ գտնվեց ու իր սանիկին աջակցեց […]

̰
ՀՀԿ-ում կոնսենսուս չկա. «Եթե մեռնել, ապա ոտքի վրա՝ մինչև վերջին շունչ պայքարելով»․ «Հրապարակ»

08:54 30.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում կարծում են, որ ԱԺ ընտրություններին իրենց մասնակցությունը 99․9 տոկոս որոշված է, մնում է վերջնական վերդիկտը դնեն։ ՀՀԿ ԳՄ-ում, սակայն, այնքան էլ միանշանակ չէ մասնակցության հարցը։ Դավիթ Հարությունյանը կարծում է, որ, գուցե, պետք է մասնակցել, սակայն ռիսկերը շատ են, Մուշեղ Լալայանը՝ պետք չէ մասնակցել, եթե մասնակցել, ապա՝ նոր անուններով, իսկ «վարկաբեկված» […]

̰
Ներկուսակցական բախումնե՞ր են սպասվում․ «Ժողովուրդ»

08:44 30.10.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանում երկրորդ անգամ տապալվեց ՀՀ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը: Իսկ սա նշանակում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել հին օրենսգրքով, որը ենթադրում է նաև ռեյտինգային ընտրակարգ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ռեյտինգային ընտրակարգը կարող է ներկուսակցական բախումների պատճառ դառնալ, ինչպես եղավ 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ նույն կուսակցության […]

̰
Ալիկ Արզումանյանը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»

08:32 30.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԳՆ-ում շարունակվում է դեսպանների հետկանչման և նոր նշանակումների գործընթացը։ Ըստ որոշ աղբյուրների՝ Դանիայում ՀՀ դեսպան, նախկին արտգործնախարար, հայտնի ընդդիմադիր Ալիկ Արզումանյանը, որը դեսպան էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք՝ 2017-ի հուլիսին, իսկ Նորվեգիայում՝ 2018-ի մարտին և միայն օրերս է իր հավատարմագիրը հանձնել Նորվեգիայի թագավորին, հնարավոր է համատեղության կարգով նշանակվի նաև Շվեդիայում ՀՀ […]

̰
«Հայկական Երազանք» կուսակցությունը դատապարտում է Ընտրական օրենսգրքի տապալումը

23:37 29.10.2018

«Հայկական Երազանք» կուսակցությունը դատապարտում է այսօր Ազգային Ժողովում «Հանրապետական» խմբակցության կողմից կազմակերպված նոր Ընտրական օրենսգրքի տապալումը։ «Նախկին իշխանությունները իրենց վերարտադրման և վերադարձի միակ շանսը տեսնում են չարաբաստիկ ռեյթինգային ընտրակարգի պահպանումով, քանի որ հույս են փայփայում նախկին գործիքակազմով քվեներ հավաքել։ Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ անկախ նրանից, թե որ ընտրական օրենսգրքով կանցնեն արտահերթ ընտրությունները, օրվա իշխանությունները […]

̰
Ընդդիմադիր կուսակցապետն Էրդողանին փոխհատուցումներ վճարելու համար վաճառել է իր տունը

22:00 29.10.2018

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դատարանի որոշմամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պարբերաբար վճարած դրամական փոխհատուցումների պատճառով վճարել է իր առանձնատունը, գրում է ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական «Milliyet» թերթի սյունակագիր Թալաթ Աթիլային: Աթիլան շատերի նման հետաքրքրվել է, թե որտեղից է Քըլըչդարօղլուն վճարում այն փոխհատուցումները, որոնք նրան պարտավորեցնում է դատարանը նախագահ Էրդողանի հասցեին արած […]

̰
4-րդ «Դ»  դասարանցիների երկրաշարժի օրվա հիշողությունները 30 տարի անց` 1 գրքում

20:20 29.10.2018

1988 թվականի դեկտեմբերի 7-ը վերհիշում են Լենինականի թիվ 23 միջնակարգ դպրոցի 4-րդ Դ դասարանի աշակերտները:  «Դասամատյան 4-րդ «Դ» դասարան». համադասարանցիներն այս վերնագրով գիրք են հրատարակել։ Տեքստերի հեղինակներն իրենք են՝ այդ օրվա ապրումների պատմություններով։ 10 տարեկան դպրոցականներն արդեն 40 տարեկան են՝ ընտանիքներ կազմած, մեծ մասն այս քաղաքից հեռացած: Բայց նրանց շարունակում է միավորել մեկ բան՝ 88-ի […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի և Ռուսաստանի ընկերության մասին Բոլթոնի խոսքերն անվանել է «հանդգնություն»

20:06 29.10.2018

Ռուսաստանի ԱԳ նախարարության տեղեկատվության և մամուլի բաժինն անդրադարձել է Երևան այցի ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարություններին՝ նրա բառերը համեմատելով Երևանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ավելի վաղ արված հայտարարության հետ: Միլսն իր խոսքում նշել էր, որ Վաշինգտոնը շարունակում է նպատակաուղղված կերպով աջակցություն ցույց տալ Հայաստանում որոշակի խմբերի, բացի այդ, խոստացել էր […]

̰
Փաշինյանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ուղենշել են խաղաղ գործընթացի հետագա հնարավոր քայլերը

20:00 29.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան և կարևորել նրանց դերակատարությունը, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափ: Հայաստանի վարչապետի […]

̰
Կիսաչինովնիկական էժանագին պահվածքով անձն իրավունք չունի լինել Հանրակրթության վարչության պետ. Անի Սամսոնյան

19:55 29.10.2018

Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հոկտեմբերի 29-ի նիստի ժամանակ նշեց, որ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հետ կապված խնդիր կա: Սամսոնյանը ներկայացրեց իրավիճակը, որի դեմ պայքարել են և շարունակելու են պայքարել: «Մեզ դիմել են տնօրենի հավաստագրի ձեռքբերման նպատակով հոկտեմբերի 17-ի քննությանը մասնակցած 15 և ավելի ուսուցիչներ: Ես տեղեկացել եմ, որ քննող հանձնաժողովի անդամները` Աննա […]

̰
Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որ ԼՂ հարցը լուծվի հօգուտ Ադրբեջանի

19:50 29.10.2018

Ստամբուլում Դոլմաբահչե պալատում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, հաղորդում է ermenihaber-ը։ Կողմերը համատեղ մամուլի ասուլիս են տվել։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, նկատի ունենալով արցախյան հարցը, ասել է. «Թուրքիան ցանկացած հարթակում, ցանկացած պայմաններում շարունակում է պաշտպանել Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք ցանկացած տեղում դա մշտապես ընդգծում ենք։ Մենք կշարունակենք աշխատանքներ իրականացնել Վրաստանի […]

̰
«Վրացական երազանքը» ստիպված կլինի աշխատել առաջին փուլում թույլ տված սխալների վրա. Թբիլիսիի քաղաքապետ

19:40 29.10.2018

Վերլուծելով նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մի քանի պատճառներ է նշել, թե ինչու իշխող կուսակցությունը չկարողացավ առաջին փուլում հաղթել նախագահական ընտրությունները: Նրա խոսքերով՝ նախագահական ընտրությունների արդյունքները ցույց տվեցին իշխող «Վրացական երազանք` ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանը, որ երկրում պետք է շատ բան փոխել, ընդ որում՝ արագ տեմպերով: «Այս ընտրությունների միջոցով ժողովուրդը մեզ ուղերձ […]

̰
Մենք հո չէի՞նք խոստացել 100 տոկոս մասնակցություն. Արմենուհի Կյուրեղյան

19:33 29.10.2018

«Չես կարող երբևիցե խոստանալ, որ վաղը կամ մյուս օրը 100 տոկոս մասնակցություն կունենանք, նման դեպքերում սխալ է նման բան ասելը: Մենք հայտարարել ենք, որ կողմ ենք քվեարկելու, էդպես էլ արել ենք»,- խոսելով Ընտրական օրենսգրքի քվեարկության տապալման մասին՝ ասել է  ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը։ Այլ հարց է, թե ինչու չանցավ օրենսգիրքը: Կյուրեղյանն ասել է, […]

̰
Թիֆլիսում էլ, որ կառք շուռ գա, ասելու են՝ ՀՅԴ-ն է մեղավոր. Արմեն Ռուստամյան

18:14 29.10.2018

«Թիֆլիսում էլ, որ կառք շուռ գա, ասելու են՝ ՀՅԴ-ն է  մեղավոր: Բայց մարդիկ պետք է սովորեն իրենց սխալները շտկել և ոչ թե դրանք ուրիշներին վերագրեն»,- ԸՕ-ի նախագծի չընդունման և ԱԺ նիստին բացակա ՀՅԴ խմբակցության պատգամավորների մասին ասել է Արմեն Ռուստամյանը: Ըստ պատգամավորի՝ ամեն ինչ փորձում են հարմարեցնել դեկտեմբեր ամսին և հիմնական պատճառները թողած, սկսել են […]

̰
Հավի և ձվի պարադոքսն է․ Քոչարյանը իր՝ քաղաքականություն վերադառնալու և մեղադրանքների մասին

17:44 29.10.2018

Քաղաքականություն վերադառնալը և մեղադրանքների առաջադրումը զուգահեռ գործընթացներ են եղել, և դրանք առաջ են մղել մեկը մյուսին։ Այս կարծիքին է ՀՀ երկրորդ նախագահն իր քաղաքական վերադարձի մասին։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Հայաստանի վիճակն արդեն իսկ իրեն մղում էր քաղաքականություն վերադառնալուն և ինքը սկսել էր խորհրդակցությունները քաղաքական գործիչների ու համակիրների հետ։ «Այստեղ մեծ հարց […]

̰
Քննարկվել են հայ-բելգիական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր

17:38 29.10.2018

ՀՀ ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Տաճատ Վարդապետյանը, խմբի անդամներ Հովիկ Աղազարյանը և Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել են Բելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Ժան-Ժակ Ֆլաոյի գլխավորած պատվիրակության հետ: Քննարկվել են հայ-բելգիական հարաբերությունների զարգացմանը և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, կարևորվել արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը: Այս համատեքստում […]

̰
«Ես մտածում եմ դրա մասին»․ Քոչարյանը՝ ապագա ընդդիմության առաջնորդը լինելու մասին

17:35 29.10.2018

Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ձևավորվելիք միակուսակցական իշխանությունը մի կողմից` պատասխանատվությունը միայն այդ ուժի վրա է դնելու, և հակահեղափոխության ու սաբոտաժի վրա մեղադրանքներ բարդելն այլևս չի ստացվելու։ Մյուս կողմից` այդ մենիշխանությունը բերելու է նաև լճացման և այլ բացասական հետևանքների։ Այս մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հարցին, թե կա՞ն Հայաստանում այնպիսի […]

̰
Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է շփման գծում տիրող վիճակը

17:34 29.10.2018

Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Զրուցակիցների խնդրանքով Դավիթ Տոնոյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը […]

̰
Ստամբուլում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը

17:31 29.10.2018

Ստամբուլի Դոլմաբահչե պալատում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: Հանդիպմանը Մևլյութ Չավուշօղլուն, Էլմար Մամեդյարովն ու Դավիդ Զալկալիանին մտքեր են փոխանակել երկկողմ և եռակողմ հարաբերությունների զարգացման, երեք երկրների միջև իրականացվող էներգետիկ նախագծերի, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտությունների մասին: Այդ մասին տեղեկացրել է Report-ը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը կարևորել է նաև տարածաշրջանային համագործակցության […]

̰
Հայաստանում կստեղծվի միակուսակցական խորհրդարան, և այդ ուժը կղեկավարի մեկ մարդ․ Քոչարյան

17:23 29.10.2018

Հայաստանում ոչ իշխանական ուժերը կամք չեն դրսևորում միավորվելու և միասնականորեն դեմ դուրս գալու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և զարմանալի չէ, որ դրանք կանցկացվեն։ Այս մասին այսօր հրապարակված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Սա, ըստ Քոչարյանի, բեկումնային պահ է։ «Վարչապետը կոնսոլիդացնում է իշխանությունը, ինչի արդյունքում Հայաստանում ձևավորվելու է, ըստ էության, միակուսակցական խորհրդարան՝  միակ քաղաքական […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

17:22 29.10.2018

Հոկտեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում նոր իշխանության ձևավորումից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ տեղի ունեցած հանդիպումների ու համանախագահների տարածաշրջան կատարած այցերի շուրջ: Զոհրաբ […]

̰
Եթե Կամո Արեյանը համաձայնի խորհրդականի պաշտոնը ստանձնել, այդ օգնությունը կցանկանամ. Հայկ Մարության

16:53 29.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Նա տեղեկացրել է, որ այս պահին ունի մեկ խորհրդական, որն աշխատում էր հասարակական հիմունքներով, սակայն արդեն իսկ ընդունվեց աշխատանքի: Ինչ վերաբերում է խորհրդականներին, Մարությանը նշեց, որ ինքը պետք է որոշում կայացնի և արդեն կներկայացնի` ովքեր են լինելու: Լրագրողները հետաքրքրվեցին` համաձա՞յն է նիստում հնչեցված մտքի հետ, […]

̰
Ինչո՞ւ է Տիգրան Վիրաբյանը թողել Գյումրին. Երևանի ավագանին ընտրեց փոխքաղաքապետին

16:46 29.10.2018

Երևանի ավագանու արտահերթ նիստում այսօր քննարկվել է նաև Տիգրան Վիրաբյանին քաղաքապետի տեղակալ նշանակելու հարցը «Ծնվել եմ Գյումրիում, բայց երբեք չեմ թաքցրել, որ ՀՀ մայրաքաղաքը Երևանն է»,- նիստում հայտարարեց Տիգրան Վիրաբյանը: Վիրաբյանի այս խոսքերը ծիծաղ առաջացրին դահլիճում, ինչին արձագանքելով Վիրաբյանն ասաց, որ ինքը դա որպես գյումրեցի է ասում, իրեն կհասկական: Հայտնի է, որ Վիրաբյանը գլխավորել է […]

̰
BACK_TO_TOP