12:37 26.10.2018
ԱԺ պետաիրավական հանձնաժողովը քննարկում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումները: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ այս օրենսգիրքն ավելի շատ քաղաքական կոնսենսուսի խնդիր է լուծում, քան իրավական: Նրա համոզմամբ՝ ռեյտինգային ընտրակարգը վատ չէ, հնարավոր է, որ բնակչությունը կոնկրետ անհատի ցանկանում է որպես պատգամավոր ընտրել, բայց նրան ներկայացնող քաղաքական ուժին չի տեսնում խորհրդարանում: Սակայն ռեյիտինգային համակարգը մեզ […]
12:32 26.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում տեղի է ունեցել «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ հերթական հանդիպումը: Պայմանավորվածության համաձայն՝ այս անգամ հանդիպմանը մասնակցել են նաև խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի այն հայտարարությանը, թե լուծումը մեքենաներն […]
12:29 26.10.2018
«Ներկայումս Հայաստանում ստեղծված են բարենպաստ պայմաններ կոռուպցիայի բացահայտման համար»,- հոկտեմբերի 26-ին նման կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Սուրեն Քրմոյանը: Կայացած ասուլիսի ժամանակ ներկայացվել են նաև Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի վերաբերյալ զեկույցի որոշ տվյալներ, իսկ առավել մանրամասն այն կհրապարակվի առաջիկայում: Զեկույցի համար Հայաստանում աշխատել են 10 միջազգային փորձագետներ, այդ թվում՝ դատախազներ ու […]
12:28 26.10.2018
ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում ընթացող ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ «Լույս» դաշինքը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Հանրապետութուն» կուսակցության հետ, իսկ անհատների և այլ քաղաքական ուժերի հետ էլ քննարկման համար բաց են։ Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե, ի դեմս «Լույս» դաշինքի, իշխանությունը «գրպանային ընդդիմություն» կունենա խորհրդարանում, Գորգիսյանը հայտարարեց. […]
12:16 26.10.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ ՀՀԿ-ի հետ միասին ՀՅԴ-ն մասնակցում է սաբոտաժի, պատգամավորը պատասխանել էր. «Ախր այն, որ ինչ-որ բան իրենք միասին են անում, ակնհայտ է, բայց թե ինչ են անում, ես չգիտեմ: Իսկ այն, որ նրանք միասին ինչ-որ բան անում են, ակնհայտ է»: Խորհրդարանում […]
12:10 26.10.2018
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոսել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարության մասին: Ռուստամյանի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները կամ Ղարաբաղյան հակամարտության կողմերին չպետք է զենք վաճառեն կամ պետք է պահեն հավասարակշռությունը: «Ակնարկները, որ արեց պարոն Բոլթոնը, կենսական նշանակություն ունեն ինչպես տարածաշրջանի ապագայի, այնպես […]
11:56 26.10.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում «Ղեկը աջ» նախաձեռնության մասնակիցների և աջ ղեկով մեքենաների արգելքի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը լրագրողներին է տրամադրել վիճակագրությունն այն մասին, թե 2017-2018 թվականներին գրանցված վթարների մեջ քանի տոկոսն են կազմում աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարները: «2015 թվականին 2923 պատահար է գրանցվել, որից […]
11:40 26.10.2018
ԱԺ-ում ընթացող ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն, անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատգամավոր է կալանավորվելու, ասաց, որ քանի որ վարչապետը հենց ինքը խուսափեց անուն տալուց, ինքն էլ չի կարող հայտարարություն անել, որովհետև չի տիրապետում դրան։ Իսկ դիտարկմանը, թե ի՞նչ կարծիք ունի այն հարցի շուրջ, որ իշխանությունը հայտարարում է, թե չեն […]
11:26 26.10.2018
«Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական շարժում» միության հիմնադիր, քաղաքագետ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որի համաձայն՝ այսօրվանից իր կուսակցական ընկերների և համախոհների հետ մտնում է ընտրապայքարի մեջ։ «Բարեկամ, այսօրվանից ես իմ կուսակցական ընկերների և համախոհների հետ մտնում եմ ընտրապայքարի մեջ, ինչպես որ շատերդ էիք պնդում, ԱԺ արտահերթ ընտրություններում՝ «Քրիստոնեա-Ժողովրդական վերածնունդ» կուսակցության ընտրացուցակով: Ընտրացուցակը գլխավորելու եմ […]
10:55 26.10.2018
ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, որ ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեջ գտնվող հայերը հայտնվել են անելանելի վիճակում: Նշվում է, որ արտագնա աշխատողների մեկնողների նկատմամբ վերահսկողությունը քառապատկվել է, կան բազմաթիվ դեպքեր, երբ մեր հայրենակիցներին զրկել են ՌԴ մուտք գործելուց և ուղարկել են հետ՝ Հայաստան: Աշխատանքից զրկվածները ահազանգում են, որ ՌԴ ոստիկանությունը «առիթ է փնտրում, որ իրենց դեպորտ անեն»: […]
10:47 26.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՔԾ քննիչի` պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Ս. Է.-ի, բաժնի պետի տեղակալ Ս. Ա.-ի և նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վ. Լ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Այս միջնորդության բավարարումը դատարանին հեշտ չի տրվել, […]
10:12 26.10.2018
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանությունը դեռ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը չլուծած, արդեն սկսել է ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկելու համար կոնկրետ անուններ շրջանառել: Մասնավորապես, ըստ տարածված լուրերի՝ ՔՊ ցուցակի անցողիկ տեղերում ընդգրկվելու է նաև Նիկոլ Փաշինյանի մամուլի պատասխանատու Արման Եղոյանը: Ըստ լուրերի՝ վերջինս ևս իր նեղ շրջապատում չի հերքում տարածված տեղեկությունը»:
09:48 26.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ Դավթաշենի կամրջից ինքնասպանություն է գործել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ քույրը՝ Հանրապետական հիվանդանոցի ծննդատան բժշկուհի Լուիզա Խաչատրյանը: Թե որն է բժշկուհու քայլի պատճառը, դեռևս պարզ չէ: Մինչ այդ տեղեկացնենք, որ Լ. Խաչատրյանը ոչ միայն Օհանյանի քենակալն է, այլև նրա ամուսինը բարձրաստիճան պաշտոնյա է՝ ԱՊՀ միջխորհրդարանական […]
09:34 26.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2018թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գարեգին Բաղրամյանը, սակայն նա ևս այս պաշտոնին երկար չի մնա: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա իշխանության ներկայացուցիչներին ասել է, որ չի ցանկանում երկար ժամանակ նախարար աշխատել, քանի որ այդ պաշտոնն իրենը չի համարում: Ավելին, մեզ […]
09:17 26.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, դեսպան Ջոն Բոլթոնը, թվում էր, առաջին հերթին ՀՀ անվտանգության խորհրդի և նրա նախագահի՝ Արմեն Գրիգորյանի «հյուրը» պետք է լիներ, սակայն ամերիկյան կողմի վերապահումները՝ Գրիգորյանի անձի հետ կապված, այս այցի ժամանակ էլ են դրսևորվել։ Ճիշտ է՝ Բոլթոնն առավոտյան այցելեց ԱԱԽ, սակայն ԱԱԽ քարտուղարի հետ տետ ա […]
09:00 26.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանին հավատարմության երդում տալուց հետո նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախագահությամբ գործող՝ գաղտնալսումների հետ կապված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերը չեն կայանում, թեպետ ի սկզբանե որոշվել էր ամեն չորեքշաբթի նիստ գումարել։ Ինչո՞ւ՝ Կոստանյանից հետաքրքրվել է մեր լրագրողը, որին ի պատասխան նա վստահեցրել է, որ այլ պատճառներ չեն կարող լինել, քան պատգամավորների զբաղվածությունն […]
08:52 26.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած դեռ հայտնի չէ՝ հին, թե նոր ԸՕ-ով են ուժերը գնալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների, սակայն կուսակցություններում արդեն սկսել են կազմել ընտրացուցակները։ Մենք տեղեկացանք, որ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի կազմման կոորդինատորն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, բայց այդ աշխատանքներին մասնակցում է ևս 4 մարդ «ՔՊ»-ից, որոնք առաջարկներ են անում և որոշում, թե ում […]
08:48 26.10.2018
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՔՊ-ում և մերձիշխանական շրջանակներում խորանում է միմյանց նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքը ոչ միայն փոխվարչապետների և ոլորտային պատասխանատուների մակարդակով, այլև «սորոսյան ընտանիքի»։ Մեր տեղեկություններով՝ իշխանական «վերնախավում» բավականին կոշտ են արձագանքել Դանիել Իոաննիսյանի վերջին բարձրաձայնումներին՝ ընտրական օրենսգրքի չընդունման հետ կապված, որի համար Իոաննիսյանը մեղադրում էր Նիկոլ Փաշինյանին։ Սորոսականները, սակայն, էլ ավելի […]
08:39 26.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերին Սերժ Սարգսյանը վերջնականապես կլքի կառավարական ամառանոցը։ «Ողջամիտ ժամկետ էինք դրել․ խնդիրը կապված էր իրերը հավաքելու հետ, ինչն արդեն արվում է»,- տեղեկացրեց մեր աղբյուրը։ Կմասնակցի՞ ՀՀԿ-ն ընտրություններին, կգլխավորի՞ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ցուցակը, թե՞ այս ընտրությունները բաց կթողնեն։ «Խնդիրը քննարկման փուլում է, կորոշենք»։ Սարգսյանները տեղափոխվում են Ձորաղբյուր՝ իրենց փեսա Միքայել Մինասյանին պատկանող […]
00:45 26.10.2018
Եվրախորհրդարանը հռչակագիր է ընդունել, որով դիմել է ԵԽ-ին՝ կոչ անելով արգելել դեպի Սաուդյան Արաբիա զենքի մատակարարումը, միևնույն ժամանակ, պատժամիջոցներ մշակել Էր Ռիադի դեմ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Քվեարկությունն ավարտված է: Ընդունված է»,- հայտարարել է Եվրախորհրդարանի ներկայացուցիչը՝ խոսելով սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանության գործով պայմանավորված հռչակագրի մասին: Աղբյուրը հայտնում է, որ հոկտեմբերի 25-ին ընդունված հռչակագիրը […]
00:36 26.10.2018
Վրաստանում ավարտին է մոտենում նախագահական ընտրությունների քարոզարշավը: Թբիլիսիի Սպորտի պալատում նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլու նախընտրական ամփոփիչ հանդիպմանը ներկա են գտնվել նրա զավակները՝ Թեյմուրազ և Քեթևան Գորջեստանները: Հավաքվածների խոսքերով՝ դիմել է Սալոմե Զուրաբիշվիլու որդին` Թեյմուրազ Գորջեստանը: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր մորն աջակցելու համար: Քեթևանը և ես Փարիզից և Լոնդոնից ժամանել ենք այս շաբաթ, քանի […]
00:03 26.10.2018
ԱՄՆ-Թուրքիա լարված հարաբերությունների ֆոնին թուրքական բանակի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը հայտարարել է, որ իրենք շարունակելու են ստանալ ամերիկյան արտադրության F-35 բազմանպատակային կործանիչ ինքնաթիռները։ Դրանցից երկուսը, Աքարի վստահեցմամբ, թուրքական բանակին են տրվելու 2019 թվականի մարտին, փոխանցում է թուրքական մամուլը։ «Այս ընթացքում մեր 4 օդաչու մեկնել է ԱՄՆ՝ վերապատրաստման … Թուրքիայում F-35-երը տեղակայվելու են Մալաթիայում։ Այնտեղ […]
23:59 25.10.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՅԴ խմբակցության ղեկավար Սպարտակ Սեյրանյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին: «Ձևի իմաստով վարչապետ չընտրվելու նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ կառավարության ամփոփ հաշվետվությամբ և առաջիկա տեսլականի մասին: Կարող ենք ասել, որ նախընտրական ելույթ էր՝ չընտրվելու պայմանով: Ազգային ժողովի պատգամավորական կորպուսի վերաբերմունքը այդ ամենին շիրայոտ քաղցր էր: Գուցե, դա պայմանավորված է […]
23:52 25.10.2018
«Ես կարծում եմ, որ հեղափոխական համարվելն անցաթուղթ է դարձել: Ցավոք սրտի, կարծում եմ՝ այսօրվա իշխանությունները գոնե այն սկզբնական փուլում տուրք էին տալիս նման սելեկցիային: Այսինքն՝ մենք տեսնում էինք, որ, այնուամենայնիվ, պաշտոն ստանալու, բավականին պատասխանատու տեղ հայտնվելու համար բավականին կարևոր և գուցե վճռորոշ նշանակություն ուներ այն, թե տվյալ մարդը մասնակցե՞լ է փողոց փակելուն, թե՞ ոչ, հենց […]
23:18 25.10.2018
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևն այսօր հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ստեղծված օպերատիվ կապը հաստատվել է ոչ թե երկրների ղեկավարների կամ ՊՆ ու ԱԳՆ ղեկավարների, այլ ավելի ցածր մակարդակում։ Այս մասին Հաջիևի խոսքերը փոխանցում է ադրբեջանական մամուլը։ ShantNews.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանեց, որ այս թեմայով արդեն արտահայտվել է […]
23:16 25.10.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՅԴ խմբակցության ղեկավար Սպարտակ Սեյրանյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին: Նա նշել է, որ ՀՅԴ-ն պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Այն օրվանից, երբ պարզ դարձավ, որ Հայաստանում մեկ տարվա ընթացքում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սկսեցինք պատրաստվել: Նախապատրաստական աշխատանքի մեջ շատ խնդիրներ կախված են թե ինչպիսի Ընտրական օրենսգիրք պիտի […]
22:39 25.10.2018
Մինչ հայաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպումը, Ջոն Բոլթոնը հարցազրուց էր տվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է օգտագործել իր իրավասությունները և շրջանցել ԱՄՆ Ազատության աջակցման ակտի 907-րդ լրացումը, որը սահմանափակում է Ադրբեջանին օգնության տրամադրումը: Արդյո՞ք այն շրջանցելը ուղղակիորեն չի հակասի Հայաստանի շահերին: Բացի դրանից` նաև մեկ այլ հարց է առաջանում` արդյո՞ք […]
22:09 25.10.2018
ԱՄՆ նախագահի ԱԱ հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պատասխանել է այն հարցին, թե ով է պատասխանատու հայերի ֆիզիկական անվտանգության համար, եթե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկներում ԱՄՆ-ից հնչում է հետևյալ առաջարկը՝ տարածքներ խոստումների դիմաց: «Խնդրի լուծումը բարդ է, եթե այն հեշտ լիներ, ապա վաղուց կարգավորված կլիներ: Եվ ես իմ այս այցով չեմ եկել ազդարարելու ամերիկյան քաղաքականության փոփոխության […]
21:57 25.10.2018
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին՝ նոր հանդիպումների ընթացքում նախատեսվո՞ւմ է բանակցային գործընթացի շրջանակներում բարձրացնել ԼՂ հակամարտության վերաբերյալ Մադրիդյան հայտնի սկզբունքների փոփոխության հարցը, պատասխանել է․ «Մադրիդյան սկզբունքներում փոփոխություններ սահմանելու գործընթացի մասին պաշտոնական տեղեկություններ չունենք»։ 1 ժամ 4-րդ րոպեից կարող եք լսել հարցուպատասխանը։
21:43 25.10.2018
Մարդու իրավունքների պաշտպանի մարզային այցի ընթացքում Բաղանիս և Կոթի գյուղերի բնակիչների բարձրացրած խնդիրները Պաշտպանի կողմից ամփոփվել և ներկայացվել են Կառավարություն։ Դրա հիման վրա հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Այս մասին տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային […]