14:07 27.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակին։ Վարչապետի պաշտոնակատարը, ԱԺ նախագահը, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, զոհերի հարազատները ծաղիկներ են խոնարհել զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ:
13:50 27.10.2018
«Արտահերթ ընտրություններ, միևնույն է, լինելու են, եթե հիմա վարչապետ չընտրվի և լինելու են այն Ընտրական օրենսգրքով, որը այդ պահին կգործի: Եթե չընդունեն նոր ԸՕ-ն, ապա կանցկացվի հնով»,- ԸՕ փոփոխություններին անդրադառնալով՝ այսօր ասել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ պատգամավորների մոտ կգա այն գիտակցումը, որ պետք չէ երկիրն այլևս տանել […]
13:46 27.10.2018
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն առանց վերապահումների սատարում է ԱԺ ընտրությունները լիարժեքորեն համամասնական տարբերակով անցկացնելու գաղափարը: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Անկախ առաջարկվող օրենսգրքային փոփոխություններում առկա թերություններից՝ այն միանշանակորեն գնահատում ենք դրական և համարում քայլ առաջ դեպի ավելի ժողովրդավար և կայուն Հայաստան։ Նոր ընտրական օրենսգիրքը թույլ կտա խուսափել նախկինում առկա օլիգարխների, քրեական և թաղային հեղինակությունների կողմից […]
13:40 27.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ երկրորդ անգամ կառաջադրվի իբրև վարչապետի թեկնածու: Այս մասին նա հայտնեց հոկտեմբերի 27-ին՝ լրագրողների հետ զրույցում: «Առաջադրման վերջին օրը չորեքշաբթին է, նիստը պետք է լինի նոյեմբերի 1-ին: Չեմ բացառում, որ կառաջադրվեմ: Տարօրինակ էր, ուղղակի նախորդ քննարկման ժամանակ չհասցրի ասել այն ամենը, ինչ կցանկանայի, մասնավորապես տնտեսական ոլորտին անդրադառնալու ժամանակ […]
13:30 27.10.2018
Հայաստանում հայտարարվող համաներման աննախադեպ լինել-չլինելուն է անդրադարձել այսօր փաստաբանը Տիգրան Աթանեսյանը: «Մեզ բոլորին խոստացվել էր աննախադեպ համաներում, բայց նախագիծը Սերժ Սարգսյանի օրոք կատարվածներից արտատպում էր, աննախադեպություն չունենք: Ասում են՝ երեք անչափահաս ունեն, կներեք, երկու երեխա ունեցողներն էլ են սիրում իրենց երեխաներին: Կա դիլետանտիստական, սիրողական մոտեցում համաներման ակտի նկատմամբ, նորից եմ կրկնում, վերցրել են, արտագրել ու […]
13:27 27.10.2018
Հայաստանում պետք է աշխատեցնել պայմանական վաղակետ ազատելու, պատժաչափերը նվազեցնելու, ներման մեխանիզմները: Այս մասին հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Խոսելով համաներման մասին՝ նա նշեց. «Համաներման վատն ի՞նչն է. այն, որ այն անհատական մոտեցում չի ցուցաբերում, այլ ընդհանրական: Այս առումով մենք կաշխատենք, որ գործերը հատ-հատ նայվեն»: Հարցին՝ արդյո՞ք Զինյալ խմբի գործով […]
12:58 27.10.2018
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի օրվան նվիրված ընդունելության ժամանակ: Շնորհավորելով ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ` Մնացականյանը նշել է. «ՄԱԿ-ը թերևս ամենակարևոր կառույցներից է Երկրորդ համաշխարհայինից ի վեր։ Այն հնարավորություն տվեց այն ժամանակվա, որքան հիշում եմ, 53 պետություններին, ստեղծել ամենահուսալի միջազգային հարթակը՝ միասին աշխատելու, համագործակցելու մարդկանց կյանքին վերաբերող ցանկացած օրակարգի շուրջ։ Այսօրվա անդամակցությունը […]
12:48 27.10.2018
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, քաղաքական մի շարք գործիչներ ԱԺ բակում տեղադրված հուշաքարի մոտ հարգանքի տուրք են մատուցել 1999թ. […]
12:41 27.10.2018
ԱԺ բակում այսօր պատգամավորներն ու պետական գործիչները հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին: Լրագրողների հետ զրույցում Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, նշեց, որ քանի դեռ Հոկտեմբերի 27-ի չբացահայտված գործը կասկածելի է ու կրծում է բոլորի հոգին, անհրաժեշտություն կա այն վերջնականապես բացահայտելու: «Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեծ ցանկություն ունի ապագայում կամք դրսևորելու, և […]
12:16 27.10.2018
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին` իբրև նոր իշխանության ներկայացուցիչ` կարծո՞ւմ է, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատուները կբացահայտվեն: «Ես հավատացած եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ բացահայտվելու է, անկախ նրանից` ինչ իշխանություն է, ժամանակն իր գործն անելու է, և եթե իրականում եղել են պատվիրատուներ, բացահայտվելու են»,- ասաց նա:
12:11 27.10.2018
Հայաստանի սահմաններին ու շփման գծում իրավիճակը կայուն է, հրադադարի ռեժիմն էլ հիմնականում պահպանվում է։ Այս մասին այսօր, լրագրողների հարցերին պատասխանելով, ասել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքով՝ այդ իրավիճակն է և՛ Արցախի պաշտպանության բանակի շփման գծում, և՛ սահմաններին, այդ թվում նաև Նախիջևանի ուղղությամբ։ «Նախիջևանյան ուղղությամբ եղել է ընդամենը 2 կրակոց, ընդամենը, այն […]
11:39 27.10.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ` Դավիթ Կարապետյանը նշանակվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ 1. Դավիթ Կարապետյանին՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ից նշանակել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։ 2. […]
10:40 27.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ վարչության նիստը, որի ժամանակ քննարկվել է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը: ՀԱԿ վարչության անդամները քվեարկությամբ հանդես են եկել հօգուտ ընտրություններին կուսակցության մասնակցության՝ մանավանդ, եթե Ընտրական օրենսգիրքը փոփոխվի և ռեյտինգային ընտրակարգը վերացվի: Նախորդ ընտրություններում ՀԱԿ-ի ձախողումները նրանք համարում են ընտրությունները տոտալ կեղծելու հետևանք»:
10:19 27.10.2018
Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջին չափելի արդյունքները մտահոգում են։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ «Ինչպես ասում են՝ ճտերն աշնանն են հաշվում: Իհարկե, վեց ամիսը, այն էլ «հետհեղափոխական» շրջանում, մի մեծ ժամկետ չէ: Դեռ կարելի է մատնացույց անել «հներին» և «նրանց դավադրությունները», դեռ կարելի է հասարակությունից զեղչեր […]
08:38 27.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում մեղադրել է սոցցանցի ղեկավարությանը՝ իր էջի հետևորդների թվի կրճատման մեջ: «Twitter-ը իմ էջից շատ մարդկանց է ջնջել և ամենալուրջն այն է, որ, ամենայն հավանականությամբ, այնպիսի մի մեխանիզմ են մշակել, որով դժվարացնում են էջին հետևելու գործընթացը: Նրանք հետևորդների քանակն այնպես են կրճատել, որ բոլորի համար ակնհայտ է դարձել»,- գրել […]
08:25 27.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանի փորձագետ-քաղաքագետներից հանդիպման է հրավիրել Դավիթ Շահնազարյանին, Սուրեն Սարգսյանին, Էդիկ Աբրահամյանին, Ստեփան Սաֆարյանին և Արթուր Ղազինյանին։ Հանդիպման ընթացքում հատկապես ծանրացել է Ռուսաստանի դրոշի տակ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու ՀՀ իշխանությունների որոշման վրա՝ չթաքցնելով իրենց դժգոհությունն այդ քայլից և բաց տեքստով հասկացնելով, թե վատ բան […]
01:00 27.10.2018
Միացյալ նահանգներում ձերբակալել են ամերիկյան տարբեր պաշտոնյաներին պայթուցիկ սարքերով ծանրոցներ ուղարկելու մեջ կասկածվողին: Սիզար Սեյոկն ապրում է Ֆլորիդայում, սակայն Նյու Յորքի հետ բազմաթիվ կապեր ու քրեական անցյալ ունի: Հիշեցնենք, որ ծանրոցներ ուղարկվել էին նախկին նախագահ Բարաք Օբամային, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, Ջորջ Սորոսին, Հետախուզության նախկին ու ներկա ղեկավարներին՝ ընդհանուր հաշվով 12 դեպք: Նրանց բոլորին միավորում […]
00:27 27.10.2018
Հատիջե Ջենգիզը՝ սպանված սաուդցի լրագրողի կինը, հայտարարել է, որ Սպիտակ տուն այցելելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը չի ընդունի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն անկեղծ չի լինի Խաշըգջիի գործով: Այս մասին հայտնում է Habertürk լրատվականը: Թրամփը սաուդցի լրագրողի կնոջը հրավիրել էր Սպիտակ տուն, որպեսզի զրուցեն լրագրողի մահվան հանգամանքների մասին: «Պահանջում եմ, որ բոլոր նրանք, ովքեր առնչություն ունեն […]
00:13 27.10.2018
ԵՄ-ն հերթական անգամ խստացրել է ԿԺԴՀ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Ռուսական ТАСС գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը: «Հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն առանձնացրել է առևտրային 3 նավ, որոնց մուտքը միջազգային շուկա նախատեսվում է արգելել: Այս կապակցությամբ՝ պատժամիջոցների ցուցակն այս որոշմամբ պետք է համալրվի»,- ասված է հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է, Հյուսիսային Կորեային պատկանող 3 […]
20:30 26.10.2018
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ Ֆրանսիայի, Գերմանիայի Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հետ Ստամբուլում կայանալիք հանդիպման ընթացքում պատրաստվում է տեղեկություններ հայտնել Սիրիայի սահմանադրական հանձնաժողով ստեղծելու գործընթացի վերաբերյալ: «Ես գնալու եմ Ստամբուլ, որպեսզի ելույթ ունենամ Ֆրանսիայի, Գերմանիայի, Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների առաջ: Մենք պատրաստվում ենք քննարկել այդ հարցը (հանձնաժողով ստեղծելու հարցը-խմբ.): […]
19:44 26.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ասմունքում է Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը: Տեսանյութին կից գրառման մեջ վարչապետի պաշտոնակատարը գրել է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է մշակույթը և արվեստը ժամանակակից Հայաստանի այցեքարտերից մեկը դարձնելու համար: «Հավատում եմ, որ հեղափոխությունից հետո հայ գրականության, երաժշտության և ընդհանրապես արվեստի նոր գլուխգործոցներ […]
19:34 26.10.2018
Ի՞նչ սցենարով կընթանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, իսկ մինչ այդ կընդունվի՞ արդյոք նոր Ընտրական օրենսգիրքը: Այս հարցերի շուրջ են այսօր Գյումրիի «Երկխոսության մեդիակենտրոնում» խոսել քաղաքագետ Արթուր Համբարձումյանը ու փաստաբան Վարդինե Գրիգորյանը: Բանախոսները կարծում են, որ այս ընտրությունների արդյունքը կանխատեսելի է: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց նոր Ընտրական օրենսգիրքը, իսկ թե ինչու, բանախոսները գրեթե համակարծիք էին: Խորհրդարանում մեծամասնություն կազմող […]
19:22 26.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Հայաստան տեղափոխման ենթակա աջ ղեկով մոտ 3000 մեքենաների խնդիրը շարունակվում է մնալ չլուծված, քանի որ կողմերն այսօր դարձյալ ընդհանուր հայտարարի չեն եկել: Բանն այս է, որ այսօր հերթական քննարկումն էր կազմակերպվել ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում «Ղեկը աջ» նախաձեռնության մասնակիցների և խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման […]
19:12 26.10.2018
Հոկտեմբերի 26-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Մասնակցել են ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության ու ենթակա բաժինների և նույն մարզի քննչական վարչության ղեկավար կազմը: Օրակարգում Լոռու մարզում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքն է […]
19:07 26.10.2018
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ գեներալ Մանվել Գրիգորյանը ցանկանում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության տարածքը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հաստատել է այդ տեղեկությունը: «Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանը հոկտեմբերի 17-ին նամակ է հղել կառավարությանը, սակայն մեզ երեկ է հասել այն: Հիմա հարկավոր է համապատասխան […]
18:52 26.10.2018
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, հերթական անգամ ցույց է տալիս, որ եթե մինչև վերջերս ԱՄՆ-ն և ՌԴ-ն գոնե մեր տարածաշրջանում ունեին հավասարակշռության ու խաղաղության պահպանման պայմանավորվածություն, ապա այժմ դա ևս գոյություն չունի: Քաղաքագետի կարծիքով՝ ԱՄՆ-ն սկսել է մեր տարածաշրջանում կոնկրետ տնտեսական, նաև […]
18:44 26.10.2018
Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն այսօր Գյումրի կատարած այցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք առնչվել են երկրի ներքաղաքական իրավիճակին, դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին: Հարցեր, թե արդյո՞ք պատրաստվում է վերադառնալ խորհրդարան և հնարավո՞ր է՝ իր անունը հայտնվի «Իմ քայլը» դաշինքի կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակներում, նախարարի պաշտոնակատարն ասել է, թե այդ հարցերին […]
18:20 26.10.2018
«Միգրացիոն ծառայությունը քաղաքացիներից դիմումներ ամենաշատը ստացել է 2015թ., իսկ դիմումներ սկսել ենք ընդունել 2014-ից, և դրանից հետո միտումը նվազող է եղել»,–SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Նրա խոսքերով՝ 2017-ին ստացվել է 349 դիմում, այս տարի դեռևս 153 դիմում է ստացվել, որոնք ուղարկվել են Ռուսաստանի միգրացիոն ծառայություն վերանայելու համար: «12-ի մասով […]
18:09 26.10.2018
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանել է իր վրաստանյան այցը, այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումը: Բոլթոնը հաստատել է, որ ԱՄՆ-ն չի փոխել իր որոշումը և «շարունակում է աջակցել Վրաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»: «Վրաստանը ԱՄՆ-ի համար ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող երկիր է»,- նշել է նա՝ […]
17:34 26.10.2018
Օրերս իրավապահներն առանձնապես խոշոր չափերի յուրացման նոր դեպք են բացահայտել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է ոստիկանությունը: Հոկտեմբերի 24-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ ստացվեցին, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարը թույլ է տվել մի շարք չարաշահումներ: 2017-2018 թթ. ընթացքում Արմավիրի մարզում գրանցված տնտեսվարող սուբյեկտների հետ նա կազմել […]