TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հասկացող մարդիկ ճիշտ են գնահատել. արդյո՞ք Ֆելիքս Ցոլակյանը պատրաստվում է վերադառնալ խորհրդարան

18:44 26.10.2018

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն այսօր Գյումրի կատարած այցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք առնչվել են երկրի ներքաղաքական իրավիճակին, դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին: Հարցեր, թե արդյո՞ք պատրաստվում է վերադառնալ խորհրդարան և հնարավո՞ր է՝ իր անունը հայտնվի «Իմ քայլը» դաշինքի կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակներում, նախարարի պաշտոնակատարն ասել է, թե այդ հարցերին […]

̰
Էմոցիոնալ գնահատականներ չեմ կարող տալ. Միգրացիոն ծառայության պետը՝ ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնողների նկատմամբ խստացված հսկողության մասին

18:20 26.10.2018

«Միգրացիոն ծառայությունը քաղաքացիներից դիմումներ ամենաշատը ստացել է 2015թ., իսկ դիմումներ սկսել ենք ընդունել  2014-ից, և դրանից հետո միտումը նվազող է եղել»,–SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Նրա խոսքերով՝ 2017-ին ստացվել է 349 դիմում, այս տարի դեռևս 153 դիմում է ստացվել, որոնք ուղարկվել են Ռուսաստանի միգրացիոն ծառայություն վերանայելու համար: «12-ի մասով […]

̰
Ջոն Բոլթոնն ամփոփել է Վրաստան կատարած պաշտոնական այցը

18:09 26.10.2018

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանել է իր վրաստանյան այցը, այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումը: Բոլթոնը հաստատել է, որ ԱՄՆ-ն չի փոխել իր որոշումը և «շարունակում է աջակցել Վրաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»: «Վրաստանը ԱՄՆ-ի համար ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող երկիր է»,- նշել է նա՝ […]

̰
Եղեգնուտի ղեկավարը յուրացրել է համայնքի զոհված ազատամարտիկների գերեզմանների վերանորոգման գումարները

17:34 26.10.2018

Օրերս իրավապահներն առանձնապես խոշոր չափերի յուրացման նոր դեպք են բացահայտել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է ոստիկանությունը: Հոկտեմբերի 24-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ ստացվեցին, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարը թույլ է տվել մի շարք չարաշահումներ: 2017-2018 թթ. ընթացքում Արմավիրի մարզում գրանցված տնտեսվարող սուբյեկտների հետ նա կազմել […]

̰
Գարեգին Բաղրամյանը չի բացառում՝ գազի գինը կարող է նվազել

17:24 26.10.2018

«Այս պահին քննարկումներն ընթացքում են, դրանք բաժանված են երկու մասի՝ սահմանին գազի գնի նվազեցման և ներքին՝  սահմանից մինչև սպառող սակագինը նվազեցնելու հնարավորությունները: Շատ շուտով, հենց լինեն արդյունքներ, տեղյակ կպահենք»,- խոսելով գազի գնի նվազեցման հնարավորության մասին՝ ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր […]

̰
Ովքե՞ր կդառնան Երևանի քաղաքապետի տեղակալներ

17:09 26.10.2018

Երևանի ավագանու՝ 2018 թվականի հոկտեմբերի 29-ի արտահերթ նիստի օրակարգում ներառված հարցերի թվում է քաղաքապետի տեղակալների նշանակումը: Առաջարկվում է Երևան քաղաքի ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանին նշանակել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Տիգրան Վիրաբյանին, Սերգեյ Հարությունյանին, Հայկ Սարգսյանին` Երևանի քաղաքապետի տեղակալներ:

̰
ԱՄՆ հետախուզությունը Ռուսաստանում հակաարբանյակային զենք է հայտնաբերել․ CNBC

17:08 26.10.2018

2022 թ-ին Ռուսաստանը կունենա պատրաստի հակաարբանյակային զենք։ ԱՄՆ հետախուզությունը լուսանկարներ ունի հրթիռից, որով ռուսական կողմը մտադիր է զինել բարձրության վրա աշխատող, հակառակորդի հաղորդակցությունը հայտնաբերող МиГ-31 ինքնաթիռները: CNBC-ի փոխանցմամբ՝ լուսանկարն արվել է սեպտեմբերին: Հետախուզությունը կարծում է, որ այս հրթիռն ունակ է ոչնչացնելու կապի արբանյակները։ Հրթիռը որևէ տեղ չի ցուցադրվել, սեպտեմբերին կայացել են դրա առաջին փորձարկումները, հաջորդները կլինեն 2019 թվականին։ […]

̰
Սեյրան Օհանյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով

16:51 26.10.2018

SHANTNEWS.am-ի տեղեկություններով` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հարցաքննվել է Մարտի 1-ի քրեական գործով: Օհանյանը հարցաքննվել է որպես վկա: Հիշեցնենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտնել էր` Մարտի 1-ի քրեական գործն ամբողջ ծավալով նորից քննվում է: ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն էլ խորհրդարանում ելույթի ժամանակ խոստացավ՝ Մարտի 1-ի գործը հիմնովին բացահայտվելու է:

̰
Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Շիրակի մարզային փրկարարական վարչություն

16:50 26.10.2018

Այսօր Շիրակի մարզ էր այցելել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա ծանոթացել է մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությանն ու խնդիրներին, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից։ Շիրակի նախկին մարզպետի համար մարզի խնդիրները նոր չեն, նոր է աշխատանքը, որին, ինչպես ինքը խոստովանեց, դեռ չի հարմարվել։ Համակարգում էլ հիմնական խնդիրը հրշեջ մեքենաների ու դրանց սարքավորումների հնամաշ […]

̰
Ջոն Բոլթոնը Վրաստանում առանձնազրույց է ունեցել վարչապետի, ԱԳ և ՆԳ նախարարների հետ

16:11 26.10.2018

Վրաստանում նախագահական ընտրություններից երկու օր առաջ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը պաշտոնական այցով  ժամանել է Վրաստան: Տեղի իշխանությունները կարևորում են տվյալ հանգամանքը: Թբիլիսիում ԱՄՆ պաշտոնյան առանձնազրույց է ունեցել վարչապետ Մամուկա Բախտաձեի, ապա նաև ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի ու ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հետ: Ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպմանն ուշադրության կենտրոնում են եղել Վրաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական […]

̰
Ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը խոստացել է` իր խորհրդականն ազատման դիմում կգրի

16:08 26.10.2018

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Ռեստարտը և ՀԱԱՀ ՈւԽ-ն այսօր բողոքի ակցիա են իրականացրել համալսարանի դիմաց` պահանջելով նախկին ռեկտոր, այժմ դեռևս ռեկտորի խորհրդական Ա․ Թարվերդյանի հրաժարականը, ինչպես նաև գողացված գումարների վերադարձը համալսարանի բյուջե։ Այս մասին տեղեկացնում են ՀԱԱՀ Ռեստարտից: Հաշված րոպեների ընթացքում ռեկտորի պաշտոնակատար Վ․ Ուռուտյանը հանդիպեց ուսանողներին և ասաց, որ Ա․ Թարվերդյանը վաղն արդեն […]

̰
Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարները Խաշըգջիի սպանությանը վերաբերող հարցեր են քննարկել

15:54 26.10.2018

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիայի իր գործընկերոջ՝ Ադել ալ-Ջուբեյրի հետ հեռախոսային խոսակցության ընթացքում քննարկել է հոկտեմբերի սկզբին Թուրքիայում՝ Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի հարցը: Այս մասին հայտնում է HaberTurk-ը: Հաղորդվում է, որ կողմերի քննարկման շրջանակը վերաբերել է Խաշըգջիի սպանության հետաքննման գործընթացին: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը […]

̰
Պառլամենտական գործունեության մեջ ինձ սկզբունքորեն չեմ տեսնում. Գևորգ Կոստանյան

15:36 26.10.2018

Այսօր ԱԺ-ում տեղի է  ունեցել  քննիչ հանձնաժողովի նիստ՝ աշխատակարգային քննարկմամբ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների  հետ զրույցում ասել է պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը: Նա հավատացրել է, որ հնարավոր է՝ այդ նիստերը գումարվեն ամենօրյա ռեժիմով, որպեսզի ճիշտ հետևություններ անեն: Կա անձանց շրջանակ, որոնք ենթակա են հրավիրման, բայց յուրաքանչյուր հրավիրվածից հետո պարզ կլինի, թե ում կլսեն հաջորդիվ, ասել […]

̰
ՊԵԿ աշխատակիցների` կաշառք ստանալու գործի նախաքննությունն ավարտվել է. 19 անձի մեղադրանք է առաջադրվել

15:35 26.10.2018

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալուն օժանդակելու փաստերով քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ ավագ մաքսային տեսուչ Վ. Օ.-ն ՊԵԿ մեկ այլ աշխատակցի` Ա. Մ.-ի միջնորդությամբ 2017 թվականի օգոստոսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար պարբերաբար […]

̰
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի նախագահին՝ Ազգային տոնի կապակցությամբ

15:32 26.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Արմեն Սարգսյանը հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Ավստրիայի նախագահ Վան դեր Բելլենին ու Ավստրիայի բարեկամ ժողովրդին տոնի կապակցությամբ՝ մաղթելով հետագա առաջընթաց և բարօրություն։ «Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք փոխըմբռնման և բարեկամության ոգով […]

̰
Հաճույք ստացա վարչապետի և ազգային անվտանգության գծով նրա թիմի հետ արդյունավետ զրույցներից. Բոլթոն

15:24 26.10.2018

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում Հայաստան կատարած այցի վերաբերյալ: «Երեկ հաճելի այց եմ ունեցել տարածաշրջանում կարևոր բարեկամ պետություն Հայաստան: Հաճույք ստացա վարչապետի և ազգային անվտանգության գծով նրա թիմի հետ արդյունավետ զրույցներից»,- ասված է գրառման մեջ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահի ազգային […]

̰
Բանակցությունները վաղուց փակուղի են մտել, Արցախի ճակատագիրը կանխորոշելու է նոր պատերազմը․ փորձագետ

15:22 26.10.2018

«Նիկոլ Փաշինյանի համար արցախյան նոր պատերազմը շատ անցանկալի տարբերակ է: Քանի դեռ հարաբերական հրադադար է, նա կարող է աճպարարություն անել արցախյան հռետորաբանությամբ՝ ասելով, թե մենք չենք վերադարձնի ոչինչ»,- այս մասին «Մոսկվա Բաքու» պորտալի հետ հարցազրույցում ասել է անկախ փորձագետ Դմիտրի Վերխոտուրովը։ Վերլուծաբանի խոսքերով՝ պատերազմական իրավիճակում Փաշինյանը պետք է սկսի զանգվածային մոբիլիզացիա և Արցախի պաշտպանություն իրականացնի: Բացի […]

̰
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

15:09 26.10.2018

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Հոնգ Ուեյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և շնորհակալություն հայտնել ԱԶԲ հայաստանյան գրասենյակին արդյունավետ համագործակցության համար: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել և խրախուսել ԱԶԲ կողմից մասնավոր հատվածում իրականացվող ծրագրերը՝ հույս հայտնելով, որ դրանց […]

̰
Նորացվող Հանրապետականը միակ քաղաքական ընդդիմադիր հենարանն է լինելու, որի վրա կարողանալու է հենվել ապագա իշխանությունը. Արտակ Զաքարյան

14:59 26.10.2018

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այն հարցին, թե ինչու է Հանրապետական կուսակցության համար կարևոր խորհրդարանական ընտրություններին մասնակցելը․ «Թե ինչո՞ւ նորացվող Հանրապետականը պետք է պայքարի հաջորդ խորհրդարանի ընդդիմությունը դառնալու համար Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը երկու օր առաջ ԱԺ ամբիոնից փորձում էր բացատրել, թե ներկա պահին ընտրական ո՞ր օրենսգիրքն է ավելի […]

̰
Ո՞վ կգլխավորի ՀՀԿ-ի ցուցակը. առաջիկա օրերին համաժողով կանեն

14:44 26.10.2018

ՀՀԿ-ն լինելու է արմատական, կառուցողական ընդդիմություն: Այս մասին այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Հարցին, թե Սերժ Սարգսյա՞նն է գլխավորելու ձեր ցուցակը, եթե մասնակցեք ընտրություններին, Բաղդասարյանը պատասխանեց. «Քանի որ միանձնյա կարծիքներ մենք չենք հայտնում, և քանի որ մեր համաժողովը մոտ օրերս պետք է տեղի ունենա և դրա վերաբերյալ չկա քաղաքական […]

̰
Հայկ Մարությանը Դավթաշեն վարչական շրջանում նշանակում է արել

14:38 26.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ` Միքայել Թումասյանը նշանակվել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ 1.Միքայել Թումասյանին՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ից նշանակել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։ 2.Ընդունել ի գիտություն, […]

̰
Համաներման նախագիծը ենթակա է լրամշակման. Զեյնալյան

14:12 26.10.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հոկտեմբերի 26-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Համաներման նախագծին: Զեյնալյանը հայտնել է, որ նախագիծը ենթակա է լրամշակման, փոփոխության: Այս համաներումն «աննախադեպ» համարելու առթիվ հնչած քննադատություններին նա արձագանքեց. «Աննախադեպ լինելու վերաբերյալ գնահատականը դուք լրիվ իրավունք ունեք տալու: Մենք ասել ենք «ընդարձակ», դա հենց այդպես էլ կա»: Լրագրողները հիշեցրին` ասում են` […]

̰
Նոր Հայաստանին նոր Ընտրական օրենսգիրք է պետք. Վահե Էնֆիաջյան

13:51 26.10.2018

«Հայաստանում նոր իրականություն է, և արտահերթ խորհրդարանական ընտրություններին նոր Ընտրական օրենսգրքով գնալը պահանջ է»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության  անդամ Վահե Էնֆիաջյանը: Նա հիշեցրել է, որ իրենք կողմ են համամասնական ընտրակարգին, որին անցումը պետք է կատարվի փուլային տարբերակով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ողջ քաղաքական թիմը համարում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում կուսակցության […]

̰
Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտնել է նոր հետազոտական հիմնադրամի ստեղծման մասին

13:41 26.10.2018

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում հայտնել է 200 հազար ԱՄՆ դոլար նախնական ֆինանսավորմամբ «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամ (ՄՍՀՀ) ստեղծելու մասին: Ստորև ներկայացնում ենք Տիգրան Ավինյանի գրասենյակի տարածած հայտարարությունը. «Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի (ՄՍՀ) ներկայացուցիչ Քրիսթին Սիմոնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի համագործակցության և ջանքերի շնորհիվ հոկտեմբերի 10-ին […]

̰
Նոր նշանակում Կադաստրի կոմիտեում

13:40 26.10.2018

Կադաստրի կոմիտեում սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչության պետ է նշանակվել Դավիթ Ավետիսյանը: Այս մասին տեղեկացանք կոմիտեի ֆեյսբուքյան էջից: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրամանով՝ կոմիտեի սպասարկման համակարգման և մեթոդաբանության վարչության պետ է նշանակվել Դավիթ Ավետիսյանը։ Անշարժ գույքի կադաստրի համակարգում Ավետիսյանն աշխատել է նաև 2011 թվականին՝ որպես գնահատման բաժնի պետ: 2017-ին վերադարձել է համակարգ, զբաղեցրել համակարգված […]

̰
Ճիշտ չէ նմանատիպ հայտարարություններով շահագրգռել, թե ում զինատեսակն է ավելի հզոր. Բաղդասարյանը՝ Բոլթոնի հայտարարության մասին

13:34 26.10.2018

«Միջազգային կոնվենցիաների համաձայն՝ հակամարտող երկրներում ճիշտ չի համարվում, որ զենքեր վաճառվեն: Դա ավելի է լարում իրավիճակը և բանակցային փուլը տանում է ավելի մեծ հակամարտության: Կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չէ նմանատիպ հայտարարություններով շահագրգռել, թե ում զինատեսակն է ավելի հզոր, ավելի ուժեղ: Մենք չենք գնում պատերազմի, մենք գնում ենք խաղաղ ճանապարհով, բանակցային պրոցեսներով խնդրի կարգավորմանը, […]

̰
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը երկրորդ անգամ հավանությունը տվեց ԸՕ փոփոխությունների փաթեթին

13:19 26.10.2018

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 26-ի նիստում երկրորդ անգամ հավանություն տվեց: Արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանն առաջարկեց նախագծից հանել այն դրույթը, որով գաղտնազերծվում են  ընտրատեղամասերի համարներն ու գտնվելու վայրերը, որտեղ քվեարկում են զորամասերում կազմվող ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողները: «Ունենք հիմնավոր մտավախություն, որ այս տեղեկությունները գաղտնազերծելով՝ հնարավոր […]

̰
Աջ ղեկով մեքենաներ ներկրել-չներկրելու հարցում կողմերը հայտարարի չեկան

13:15 26.10.2018

Ինչպես արդեն SHANTNEWS.am-ը տեղեկացրել է, այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում քննարկում է կազմակերպվել «Ղեկը աջ» նախաձեռնության մասնակիցների և աջ ղեկով մեքենաների արգելքի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման ժամանակ ՊԵԿ-ի ներկայացուցչի կողմից առաջարկվել է աջ ղեկով մեքենաներ ներկրողներին լուծել խնդիրը հետևյալ տարբերակով՝ թույլատրել մեքենաների ներկրումը՝ պայմանով, որ դրանք չեն շահագործվի այնքան ժամանակ, քանի […]

̰
ԲՀԿ կուսակցության ցուցակը պետք է գլխավորի, բնականաբար, անձամբ Գագիկ Ծառուկյանը․ Էնֆիաջյան

13:14 26.10.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ վարչապետի թենածու ունենալու մասին հարցին, պատասխանեց, թե Հայաստանում այնպիսի պաշտոնա չկա, որ ԲՀԿ-ն որպես այդպիսի թեկնածու կադր չունենա։ Այնուամենայնիվ, պատգամավորը չմանրամասնեց, թե ով կարող է լինել իրենց թեկնածուն։ «Կա քայլերի տրամաբանություն, առաջնային քայլն արդեն իսկ ուրվագված է՝ հասցնել տրամաբանական կետին՝ խորհրդարանը իրավունքի ուժով լուծարվի, […]

̰
Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, պետք չէ Շանթին խնդրել, որ դուրս գա բանտից. Արամ Ավետիսյան

12:57 26.10.2018

«Արդարացում Շանթ Հարությունյանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Արամ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, պետք չէ Շանթին խնդրել, որ դուրս գա բանտից: Դա Ձեր լիազորությունների նույնքան վերազանցում է, որքան դատավորներին զանգելը: Շանթը քրեական հանցագործ չէ, որի պատիժը կարելի է մեղմել, պատժաչափը կրճատել, կամ պարզապես ներել: Շանթը հայ ժողովրդի, հայկական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, նաև […]

̰
BACK_TO_TOP