15:04 25.10.2018
«Հիմա ես օրենքով արգելված որևէ բան բերեմ, ձեզ ասեմ՝ ի՞նչ եք պատրաստվում անել սրա վերաբերյալ, ի՞նչ եք պատասխանելու»,- հոկտեմբերի 25-ին՝ կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքին, ասել է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: Նախարարը նշել է, որ այս պահին միակ հնարավոր բանը քննարկումներ կազմակերպելն […]
14:40 25.10.2018
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ երկուշաբթի օրը վարչապետի պաշտոնակատարին կներկայացնի մեկ միլիոն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքները: «Այսինքն` «բերքահավաք» է տեղի ունենում, մեր արած աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են: Աշնան և ձմեռվա վերջին ամիսներին մենք կբերենք մի քանի անգամ ավել միլիոն դոլարի մուտքեր, մի մասը «Բարձրավոլտ»-ից է, […]
14:18 25.10.2018
Այսօրվա նիստում կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի Հանրապետական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությանը։ Ըստ նախագիծը կառավարությանը ներկայացրած ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի՝ սրանով նախատեսվում է արգելել վիճակախաղերն ու ինտերնետային խաղերը։ Ջանջուղազյանն ասաց, որ տեղյակ է ոլորտի մտահոգությունների մասին, բայց համարում է, որ այդպիսի խաղերի արգելումը կհանգեցնի կոռուպցիոն սխեմաների ստեղծման ու չի […]
14:16 25.10.2018
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց Ազգային ժողովին առաջարկել արտահերթ նիստ անցկացնել հոկտեմբերի 31-ին ու նիստի օրակարգում նախատեսել միակ հարցը՝ համաներում անցկացնելու նախագիծը։ Այս մասին կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Կառավարությունն առաջարկում է համաներման նախագծի վերաբերյալ խորհրդարանի երկրորդ ընթերցման նիստն անցկացնել առաջին ընթերցումից 24 ժամ հետո։ Վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրվեց՝ չի՞ համընկնում վարչապետի […]
14:06 25.10.2018
ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանը հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊԵԿ հայտարարությանն այն մասին, որ «Իրավաբանական ծառայություններ մատուցողները խիստ թերի են հայտարարագրում եկամուտները, ոլորտում առկա է ստվերային մեծ տնտեսություն»: Նա խորհուրդ տվեց, որ լրագրողական հետաքննություն իրականացնեն: «Վերցրեք «Դատալեքս»-ի բազան, բազայից հանեք այն դատական վճիռները կամ դատական ակտերը, որտեղ, օրինակ՝ անդրադարձեր կան դատարանով […]
14:02 25.10.2018
2018թ. հոկտեմբերի 25-ին Անվտանգության խորհրդի գրասենյակում կայացավ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ Ողջունելով հյուրերին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, ընդգծեց. «Առանձնահատուկ հիշատակման է արժանի այն իրողությունը, որ ԱՄՆ այսչափ բարձր մակարդակի պատվիրակությունը […]
13:43 25.10.2018
ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանը կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ կաշառք ստանալու կասկածանքով ՊԵԿ 3 պաշտոնյայի բերման ենթարկվելու դեպքին: Հարցին` մանրամասներ պարզե՞լ է, արդյոք, նա պատասխանեց, որ դա իր ծառայողական պարտականությունների մեջ չի մտնում: «Այն, ինչ արել եմ այդ կապակցությամբ, համապատասխան ծառայությունները գնացել են, տեղում աշխատում են: Համարում ենք սա մեր համակարգի առումով ոչ լավ երևույթ, […]
13:38 25.10.2018
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության մասին. Գրառման մեջ ասվում է, որ ԱԻՄ նախագահության որոշմամբ՝ իրենք մասնակցելու են ԱԺ ընտրություններին, գուցե և դաշինքով:
13:36 25.10.2018
Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծին, որով խմբագրումներ պետք է մտցվեն «Կրթության մասին» օրենքում։ Դրանով ուսանողները հնարավորություն կստանան վարձավճարները տալ կիսամյակ առ կիսամյակ, եռամսյակ առ եռամսյակ, ամիս առ ամիս՝ սեփական հայեցողությամբ։ Կառավարության նիստում ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նշեց, որ հիմա էլ բուհերում գործում է ամիս […]
13:22 25.10.2018
Հանրապետական պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Էդուարդ Շարմազանովը և Կարինե Աճեմյանը ներկայացրել են օրենքի փոփոխության նախագիծ, որով առաջարկվում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող պաշտամունքային շինություններում և դրանց հարող տարածքում արգելել եկեղեցու և նրա ծիսակարգի կամ դավանաբանության դեմ հավաքների կազմակերպումն ու անցկացումը»։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Սակայն հավաքների […]
13:20 25.10.2018
Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության դիմաց: Նրանք դեմ են համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանի նշանակմանը: «Բերեք Փարիզից մեկին, թող աշխատի, մենք չենք ուզում իրեն: Մեր գյուղապետը շատ լավ էր աշխատում, իսկ հիմա իրենց անձնական շահերով մարդ բերեցին և նշանակեցին»,- նշեց բնակիչներից մեկը: Բնակիչների խոսքերով՝ 5 օր է, ինչ գյուղում խառը […]
13:19 25.10.2018
Կառավարության այսօրվա նիստում առանց եզրակացության ընդունեցին ԱԺ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների պատգամավորների առաջարկությունը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն Ազգային ժողովում կրկին քննարկելու մասին նախագիծը։ Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ու նշեց, որ եզրակացություն չունեն, քանի որ դա հենց կառավարության առաջարկած նախագիծն է, որը Ազգային ժողովի քվեարկությամբ չէր ընդունվել․ հիմա պատգամավորները նույն նախագիծը շրջանառության մեջ են […]
13:00 25.10.2018
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը կարող է լինել «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակի առաջին եռյակում: SHANTNEWS.am-ը փորձեց կապ հաստատել Զարուհի Փոստանջյանի հետ, սակայն վերջինս նշեց, որ հեռախոսով որևէ մեկնաբանություն տալ չի ցանկանում: «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ տեղեկատվությունը չի ցանկանում մեկնաբանել. «Այժմ մամուլում շատ […]
12:54 25.10.2018
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունն ապահովել այնպես, ինչպես ապահովում են Հայաստանի նախագահի և վարչապետի անվտանգությունը։ Հակոբյանն առաջարկում է դա ամրագրել օրենքում, ոչ թե թողնել վարչապետի հայեցողության դաշտում։ Այս մասին նախագիծն այսօր կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Պաշտոնակատարը, սակայն, […]
12:53 25.10.2018
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանն առաջարկել է հավաքների անցկացումն արգելելու հիմքերի մեջ սահմանել նաև կրոնական կազմակերպություններին պատկանող տարածքներում առանց այդ կազմակերպությունների համաձայնության հավաք անցկացնելը։ Այս մասին նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Նրա խոսքով, սակայն, արդեն իսկ կան կարգավորումներ, որոնք թույլ են տալիս խուսափել կրոնական անհանդուրժողականության դրսևորումներից՝ առանց այս նախագիծն ընդունելու։ Ըստ […]
12:50 25.10.2018
ՀՀ կառավարության հոկտեմբերի 25-ի նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը ներկայացրեց «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի, Ջեմմա Բաղդասարյանի, Կարինե Աճեմյանի և Միհրան Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությունն է: Մանուկյանը Կառավարությանն առաջարկեց բացասական եզրակացություն տալ նախագծին: Նա ասաց, որ օրենքի […]
12:24 25.10.2018
«Հիվանդանոցներում այս պահի դրությամբ բավական հանգիստ իրավիճակ է: Խառնաշփոթ չկա: Հիվանդանոցներն ու բժիշկները պատրաստ են սեզոնին»,- այսօր գրիպի դեմ պայքարի տարեկան աշխատաժողովի ժամանակ ասել է ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Ըստ Թորոսյանի՝ ԱՆ-ն կհրավիրի ևս մեկ աշխատաժողով, որը նվիրված կլինի գրիպի բուժման հարցերին: Դարձյալ միջազգային փորձագետներ են հրավիրվելու, որպեսզի փորձի […]
12:22 25.10.2018
Իրաքի խորհրդարանը հաստատել է նախարարների նոր կաբինետի ոչ լիարժեք կազմը: Այս մասին տեղեկացնում է 1tv.ge-ն: Վարչապետ Ադել Աբդել Մահդինը նախագահի առջև երդմնակալել է։ Խորհրդարանն ընդհանուր հաստատել է 14 նախարարության ղեկավարի, սակայն այնպիսի հանգուցային գերատեսչություններում, ինչպիսին են Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունները, նախարարների թեկնածության շուրջ դեռևս չեն կարողացել գալ ընդհանուր հայտարարի: Այս պահի դրությամբ, կրկին թափուր […]
12:13 25.10.2018
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտագության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը չի բացառել Դոնալդ Թրամփի կողմից «Ազատության աջակցության մասին ակտի» 907-րդ լրացման չեղարկումը: Հիշեցնենք, որ այն սահմանափակում է Ադրբեջանին հատկացվող օգնությունը: «Այս դրույթը հաստատվել է Կոնգրեսում: Պարտադիր չէ, որ գործադիրը հետևի օրենսդիրի քաղաքական ուղղություններին: Ավելին, մեր սահմանադրությամբ հենց նախագահն է որոշում արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Տարբեր իրավիճակներում, տարբեր նախագահներ, […]
11:39 25.10.2018
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ բանակցություններն անցան խիստ դրական մթնոլորտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Կարծում եմ՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա: Եվ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից»,- գրել է նա:
11:24 25.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Եղիշե Կիրակոսյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասված է որոշման մեջ:
10:10 25.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին կփոխարինի Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Սեյրանյանի ագրեմանը դեռ չկա, լավատեղյակները պնդում են, որ կձգվի: Ի դեպ, նախկին իշխանությունների ներկայացուցիչ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Անդրանիկ Մանուկյանն ինքն էր դիմում գրել, և չի բացառվում, որ մնա Ուկրաինայում, ասում են՝ աշխատանքի առաջարկ է ստացել Պորոշենկոյից: Ինչպես […]
09:59 25.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների հանաձայն` Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը ամեն տարի 1 միլիոն դոլար գումար է փոխանցել Հայաստանի Հանրապետական կուսակցության հաշվեհամարին: Լուրը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հովիկ Աբովյանի հետ: -Պարո՛ն Աբովյան, լուրեր կան, որ նոր Հայաստանում իրավապահները բացահայտել են՝ Դուք ամեն տարի 1 միլիոն դոլար գումար եք փոխանցել Հայաստանի Հանրապետական կուսակցության հաշվեհամարին: Ի՞նչ կասեք այս մասին: -(Ծիծաղում է) Բացառվում է, այդքան փող ունենամ, ի՞նչ գործ ունեմ, եկել եմ չոլերն եմ […]
09:55 25.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախկին նախագահ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին տնօրեն Վարդան Հարությունյանը ՊԵԿ-ի կադրերով է համալրում «Գազպրոմը»․ օրերս ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ, ֆինանսների նախկին փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշանակվել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ՝ կոմերցիայի և արտաքին կապերի գծով։ Իսկ դրանից առաջ «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն է նշանակվել ՊԵԿ օպերատիվ-հետախուզական վարչության պետ Գարեգին Առաքելյանը, որը […]
09:42 25.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ երկուշաբթի ԱԺ-ն կրկին արտահերթ նիստ կանի, որ քննարկի նոր Ընտրական օրենսգիրքը։ Սակայն ԸՕ ընդունումը մեծ հարցականի տակ է․ «Ֆիֆթի-ֆիֆթի է հնարավորությունը, կարծում եմ՝ գործարարների մի մասը, որքան էլ նրանց ճնշեն, արդեն Հայաստանում չեն, դժվար էլ գան, որովհետև ոչ թե ՀՀԿ-ի կողմից են խաղում, այլ՝ իրենք իրենց։ Նրանք […]
09:32 25.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը կարող է լինել «Սասնա Ծռեր» կուսակցության ցուցակի առաջին եռյակում: Այս պահին քննարկվում է այն հարցը, թե այս կուսակցությունները ընտրությունների կգնան դաշինքո՞վ, թե ուղղակի «Երկիր Ծիրանի»-ի անդամները կլինեն «Սասնա Ծռեր»-ի ցուցակում: Վերջին տարբերակը ավելի նպատակահարմար է, քանի որ դաշինքների համար Ընտրական օրենսգիրքը ավելի բարձր անցողիկ շեմ […]
09:27 25.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ Վայոց ձորի մարզպետ է նշանակվել ՔՊ անդամ Տրդատ Սարգսյանը, որ Երևանի ավագանու ընտրություններում զբաղեցնում էր «Իմ քայլը» դաշինքի չորրորդ համարը: Տեսակետ կա, որ նա այդ պաշտոնին արժանացել է թավշյա հեղափոխության օրերին Հանրային ռադիոյի շենքի գրավմանը և այնտեղ դուռը կոտրելուն արարողությանը խմբակային մասնակցելու «շնորհիվ»: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե […]
09:23 25.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարական է ներկայացրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հորդորով: Ռուզաննա Մուրադյանը միակ ՀՀԿ-ական կին պատգամավորն էր, որ հոկտեմբերի 22-ին կողմ քվեարկեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին: Ռուզաննա Մուրադյանը սկզբում միացել էր ՀՀԿ-ի բոյկոտին, սակայն վերջին պահին հայտնվեց խորհրդարանում և կողմ քվեարկեց՝ չնայած կուսակցության դիրքորոշմանը: Այսպիսով, ԸՕ-ում […]
08:54 25.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սկանդալային նոր բացահայտում է խոստանում. երեկ ԱԺ-ում նա ասել է, թե կաշառք վերցնելու գործով առաջիկայում ԱԺ պատգամավոր է կալանավորվելու: «ԱԺ պատգամավորի վրա կա գործ՝ 100 տոկոսով ապացուցված գործ է: Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, նախաձեռնություն […]