TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+24.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե կարիք լինի, Երևանի աղբահանությամբ կզբաղվի ևս մեկ ընկերություն․ Հայկ Մարության

12:32 10.10.2018

Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո Հայկ Մարությանը առաջնահերթ նախատեսում է լուծել աղբահանության խնդիրը, և դրա համար բանակցություններ է սկսելու աղբահանությունն իրականացնող «Սանիտեք» ընկերության հետ։ Այս մասին Մարությանն ասաց Երևանի ավագանու նիստից հետո ShantNews.am-ի լրագրողի հարցին պատասխանելիս։ Մարությանը նշեց, որ եթե այս պահին աղբահանությունն իրականացնող միակ ընկերության ներուժը բավարարի, ապա երկրորդ ընկերություն չի ներգրավվի, հակառակ դեպքում՝ […]

̰
Հայկ Մարությանը կադրային ջարդ չի նախատեսում

12:22 10.10.2018

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի առաջին համարը դեռ չի անցել քաղաքապետի պարտականությունների լիարժեք կատարմանը և դա կանի հոկտեմբերի 13-ին` երդմնակալությունից հետո։ Այս մասին ինքը՝ Հայկ Մարությանը, այսօր ասաց լրագրողներին։ Իսկ երբ լիիրավ ստանձնի քաղաքապետի պաշտոնը, առաջինը լուծելու է աղբահանության խնդիրը։ Լրագրողները Մարությանին հարցրին՝ կադրային ջարդ լինելո՞ւ է։ Քաղաքապետի պարտականություններն արդեն փաստացի կատարող Հայկ Մարությանը նշեց, […]

̰
Երևանի նորընտիր ավագանին հանձնաժողովների նախագահներ է ընտրել

12:21 10.10.2018

Այսօրվա նիստի ընթացքում Երևանի նորընտիր ավագանին ընտրել է հանձնաժողովների նախագահներ: Ֆինանսավարկային և տնտեսական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Մնացականյանը, Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության անդամ, անկուսակցական Սաթենիկ Մկրտչյանը, Քաղաքաշինության  և հողօգտագործման հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը, իսկ Իրավական հանձնաժողովը կնախագահի «Իմ […]

̰
Այստեղ սխալ է ամեն ինչ. Հրանտ Բագրատյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին

12:16 10.10.2018

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որտեղ ասվում է, որ «հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը՝  7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերը՝ 10.4 տոկոսով,aվանդները աճել են 9.2 տոկոսով»: Հրանտ Բագրատյանը, մասնավորապես, գրել է. «Այստեղ սխալ է […]

̰
Երևանի քաղաքապետի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին

12:08 10.10.2018

Երևանի քաղաքապետի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին` ժամը 12։00-ին: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը: Մակարյանի խոսքով՝ նիստին ներկա լինելու համար հրավերներ են ուղարկվելու ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետական, հասարակական, մշակութային, եկեղեցական գործիչների, պատվավոր հյուրերի:  

̰
Արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու պահանջին նոր պատգամավորներ են միացել

12:04 10.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու դիրքորոշմանը ևս երկու պատգամավոր է միացել: ԱԺ 16 պատգամավորների հայտարարության տակ ստորագրել են նաև ՀՀԿ խմբակցության անդամներ Ռոբերտ Սարգսյանն ու Մարտուն Գրիգորյանը, որն ԱԺ-ում փոխարինում է ԱԻ նախարարի պաշտոնը ստանձնած Ֆելիքս Ցոլակյանին: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ մի շարք պատգամավորներ հայտարարություն են տարածել` հայտնելով, որ սատարում […]

̰
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը թողնում է պաշտոնը

12:00 10.10.2018

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ թողնում է պաշտոնը: «Հարգելի և սիրելի արաբկիրցիներ, հարգելի Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ես որոշել եմ ավարտել իմ, որպես վարչական շրջանի ղեկավար, պաշտոնավարումը: Այս երկու տարիների ընթացքում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր, որոնք եղել են ի օգուտ արաբկիրցու: […]

̰
Մեր ֆրակցիայում այնքան մեծ ընդդիմություն կա, որ ուրիշ ընդդիմության պահանջ չունենք. Հայկ Մարության

11:50 10.10.2018

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի առաջին համարը՝ Հայկ Մարությանը, որն այսօր անցել է քաղաքապետի պարտականությունների կատարմանը, աշխատանքի է եկել ոգևորությամբ և երևանցիների սպասումներն արդարացնելու տրամադրվածությամբ։ Այս մասին ինքը՝ Մարությանը, ասաց լրագրողների հետ կարճատև զրույցում։ «Իհարկե, հուզված եմ։ Ինչպե՞ս հուզված չլինեմ, եթե սա առաջին աշխատանքային օրն է»,– ասաց Մարությանը։ Նրան հիշեցրին, որ «Իմ քայլը» դաշինքը բացարձակ […]

̰
Երևանի նորընտիր ավագանին այսօր առաջին նիստն է անցկացնում

11:39 10.10.2018

Երևանի նորընտիր ավագանին այսօր առաջին նիստն է անցկացնում: Նիստի ընթացքում «Ելք» խմբակցության անդամ Լիլիթ Պիպոյանը ներկայացրել է նորընտիր ավագանու կազմը: Այնուհետ ելույթ է ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Սա շատ հուզիչ պահ է: Եվ ես իրոք երջանիկ եմ, որ մենք՝ ավագանիներս, այսօր ներկայացնում ենք մեր Երևանի բնակիչներին, և այս ամենը տեղի է ունեցել ազատ, անկախ […]

̰
ԿԲ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ինդոնեզիա

11:17 10.10.2018

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բալի (Ինդոնեզիա), որտեղ մասնակցելու է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) կառավարիչների խորհուրդների 2018թ․ տարեկան հանդիպումներին և պլենար նիստին: ԿԲ-ից հայտնում են, որ բացի պլենար նիստից, նախատեսված է Կենտրոնական բանկի նախագահի մասնակցությունը ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային հանդիպմանը, որի ընթացքում ներկայացվելու են […]

̰
ՄԻՊ-ը ՍԴ է ներկայացրել 11 հատուկ կարծիք

11:11 10.10.2018

Վերջին 9 ամիսների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել 11 հատուկ կարծիք՝ դատարանի կողմից վարույթ ընդունված գործերով: Սահմանադրական դատարանի հետ համագործակցությամբ պայմանավորված՝ Պաշտպանին են ներկայացվում սահմանադրականության հարցի որոշման վերաբերյալ դատարանին ուղղված բոլոր դիմումները, որոնց վերաբերյալ ներկայացվում է հատուկ կարծիք։ Հատուկ կարծիքներն արտահայտում են Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը բարձրացված հարցերի վերաբերյալ: Դրանցում ներառվում են […]

̰
Նոր Հայաստան՝ հների կադրերով. Ինչպես է Ալավերդյան կրտսերը բացահայտելու հոր հնարավոր չարաշահումները. «Ժամանակ»

11:01 10.10.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թեև բոլորից շատ է քննադատում նախկին իշխանություններին, սակայն իր ղեկավարած կառույցը ակտիվորեն համալրում է նախկին իշխանության ներկայացուցիչներով: Սանասարյանը վարչության պետի պաշտոնում է նշանակել հարկային համակարգում կոռուպցիայի ճարտարապետներից մեկի` ՊԵԿ նախկին փոխնախագահ Արմեն Ալավերդյանի որդուն: Որդիներն, իհարկե, պատասխանատու չեն հայրերի համար, բայց մի պահ պատկերացրեք, որ […]

̰
ԱՄՆ-ը կոչ է անում Սաուդյան Արաբիային հետաքննել լրագրողի անհետացման հարցը

10:58 10.10.2018

ԱՄՆ-ը կոչ է անում Սաուդյան Արաբիային հետաքննել սաուդցի լրագրող Ջամալ Խաշըքջիի անհետացումը:  Այդ մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիդեր Նաուերթը: «Վաշինգտոնն անհանգստացած է լրագրողի անհետացմամբ: Վաշինգտոնի պաշտոնյաները դիվանագիտական իրենց միջոցներով այդ հարցի մասին խոսել են սաուդցի պաշտոնյաների հետ: Մենք կոչ ենք անում Սաուդյան Արաբիայի կառավարությանը մանրամասն և թափանցիկ հետաքննություն անցկացնել»,- ասել է Հիդեր […]

̰
Ովքեր են Գեղարքունիքի, Լոռու և Վայոց ձորի նոր մարզպետները. «Ժամանակ»

10:28 10.10.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Գեղարքունիքի, Լոռու և Վայոց ձորի մարզերը նոր մարզպետներ կունենան։ Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 10-ին կայանալիք նիստում քննարկելու է այդ մարզերում մարզպետներ նշանակելու հարցը։ Մասնավորապես՝ առաջարկվել է Գեղարքունիքի մարզպետ նշանակել բնապահպանության ներկայիս փոխնախարար Գնել Սանոսյանին։ Վայոց ձորի մարզպետ կդառնա Տրդատ Սարգսյանը, որը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի 4-րդ համարն էր։ […]

̰
Ինչու է Լենա Նազարյանը շտապ մեկնել Փարիզ. «Հրապարակ»

10:21 10.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նախօրեին՝ գիշերը, շտապ Փարիզ է մեկնել, որ եվրոպացի գործընկերներին համոզի և կանխի Հայաստանի հետ կապված մոնիթորինգի զեկույցում բացասական գնահատականները։ Երեկոյան նա արդեն պետք է մեկներ Ստրասբուրգ, իսկ այսօր սկսեր հանդիպումները։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան կոչ էր արել ՀՀ քաղաքական ուժերին՝ հարգել […]

̰
2026 թվականի Ձմեռային օլիմպիադայի համար պայքարում են Կանադան, Իտալիան ու Շվեդիան

10:12 10.10.2018

2026 թվականի Ձմեռային օլիմպիադայի համար պայքարն արդեն սկսվել է: Օլիմպիական երկիր դառնալու համար պայքարում են Կանադան, Իտալիան ու Շվեդիան: Այդ մասին հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը: Նրա խոսքով՝ մրցակցում են կանադական Քալգարի, իտալական Միլան քաղաքներն ու Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը: Վերջնական ընտրությունը կկատարվի 2019 թվականի  հունիսին՝ քվեարկության ժամանակ:

̰
5 թեկնածություն՝ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի համար. Իվանկա Թրամփի թեկնածությունը հերքվել է

10:00 10.10.2018

ԱՄՆ-ը ՄԱԿ-ում իր դեսպանի պաշտոնում 5 թեկնածություն է դիտարկում: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ դիտարկվում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի թեկնածությունը, սակայն Սպիտակ տունը հերքել է այդ լուրերը: Ավելին՝ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իվանկան լավ թեկնածու է, սակայն չի ուզում, որ իրեն մեղադրեն նեպոտիզմի մեջ: Նա նաև հայտարարել էր, […]

̰
Հակահեղափոխության քարոզչական միֆը ցնդեց. Ինչ են անելու հիմա․ «Փաստ»

09:04 10.10.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հանդիպումը և հանդիպման արդյունքում ստորագրված հուշագիրը մեկ բառով կարելի է անվանել՝ որպես երկրում առկա քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու առարկայական փորձ: Հոկտեմբերի 2–ին տեղի ունեցած իրադարձություններից հետո կար վտանգ, որ քաղաքական ջրաբաժանները կարող են խորանալ, և մենք բոլորովս դրանից դուրս գալ չենք կարողանա: Հայտնի հանդիպումը, սակայն, ցույց տվեց, […]

̰
Զատուլինը տագնապով շտապել է Հայաստան. նա հանդիպել է նաև Ծառուկյանին․ «Ժողովուրդ»

08:53 10.10.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին Հայաստանում է գտնվում ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Պարզվում է` Հայաստան նրա այցը կապված է ներքաղաքական վերջին իրադարձությունների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Զատուլինը տեղեկացրեց, որ հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ԲՀԿ նախագահ Գագիկ […]

̰
Կոստանյանը «դավաճանությունից» հետո գնացել է ՀՀԿ․ «Հրապարակ»

08:47 10.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի հայտարարությունից հետո՝ երեկոյան, Գևորգ Կոստանյանը գնացել է ՀՀԿ գրասենյակ, ՀՀԿ-ականներն ահավոր տարակուսած են եղել նրա «դավաճանությունից»։ Խոսակցությունը Սերժ Սարգսյանի հետ «հեշտ չի ընթացել»՝ տեղեկացրեց ՀՀԿ-ական մեր զրուցակիցը։ Եվ չնայած Կոստանյանը վստահեցրել է, որ ոչինչ չի փոխվել, ինքը մնում է թիմի անդամ, թիմն ինչ որոշի՝ կանի և առաջիկայում շարունակելու է քննիչ […]

̰
Ծառուկյան-Փաշինյան հուշագիրը խառնել է շատերի խաղաքարտերը․ «Հրապարակ»

08:35 10.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառուկյան-Փաշինյան հուշագիրը խառնել է քաղաքական դաշտի խաղացողների խաղաքարտերը։ Բանն այն է, որ իշխանությունը վստահեցրել է, որ չի խանգարի Ծառուկյանին խորհրդարան մտնելու հարցում, քաղաքական հետապնդումներ, ճնշումներ չեն իրականացվի, իսկ դա նշանակում է, որ մյուսները կպայքարեն երրորդ և չորրորդ տեղի համար։ Մինչդեռ շատերը հույս ունեին, որ Փաշինյանն, ի վերջո, Ծառուկյանին քաղաքականությունից կհեռացնի, և […]

̰
Մի´ զանգեք մեզ, տարբեր կողմերի պարոնա´յք, պարզապես մի´ զանգեք. Աժ պատգամավորների հայտարարությունը

01:03 10.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության չորս պատգամավորներ՝ Միհրան Հակոբյանը,Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը և Սամվել Ֆարմանյանը հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Նիկոլ Փաշինյանը պատռում է բոլորի դիմակները. իրենից սկսած մինչև առաջին պատեհապաշտ հանրապետական, մեծապատիվ քաղաքական ինստիտուտներից մինչև «այս պահից սրան չենք հայհոյում, այլ գովում ենք» հրահանգի անխոս մարտիկներ»։ Մի կողմից՝ պատգամավոր «գողանալու» այս տգեղ մոլուցքը, մյուս կողմից էլ […]

̰
Գերտաքացված Երկիր մոլորակն աղետից փրկելու համար 12 տարի է մնացել

00:58 10.10.2018

ВВС-ն հայտնում է, որ կլիմայի գլոբալ փոփոխության հարցն այլևս հնարավոր չէ հետաձգել : Այդ մասին նշում են գիտնականները՝ հավելելով, որ եթե հիմա քայլեր չձեռնարկվեն, ապա մոլորակի  էկոհամակարգերի վնասը նկատելի կլինի 2030 թվականին, այսինքն՝ 12 տարի անց: Հայտնի է, որ Կլիմայի փոփոխության միջկառավարական խումբը  2015 թվականին Փարիզում համաձայանագիր ընդունեց: Համաձայանագիրը ստորագրեցին 195 երկրներ, այդ թվում `Ուկրաինան: Նպատակն […]

̰
«Ինստագրամ»-ի արհեստական ինտելեկտը «կհետապնդի» վիրավորանքներ հրապարակողներին

00:38 10.10.2018

«Ինստագրամ» ընկերությունը իր սոցցանցում վիրավորանքների, ծաղրանքի և անընդունելի այլ բովանդակության լիարժեք հայտնաբերման համար օգտագործելու է արհեստական բանականություն։ Այս մասին հայտարարել է ընկերության հիմնադիրների հեռանալուց հետո ղեկավար նշանակված Ադամ Մոսերին, փոխանցում է  TechCrunch լրատվական կայքը։ Ծրագիրն ուսումնասիրելու է ինչպես նկարների տակ արվող մեկնաբանությունները, այնպես էլ «սթորիներն» ու հետագայում՝ նաև հրապարակվող տեսանյութերը։ Արդեն հիմա սոցիալական ցանցի ամբողջ բովանդակությունը ուսումնասիրվում […]

̰
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Bloomberg-ին

00:01 10.10.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Bloomberg մեդիա ընկերությանը։ Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքից։ Թե երբ է հրապարակվելու հարցազրույցը, հայտնի չէ։ https://www.facebook.com/Kocharyan.FanClub/videos/1931751093585415/?__xts__[0]=68.ARCOGqvbVroO8B6W1Dqa3LfvCOeC4KGG4uIWetmc6-uFuIxHKBMOaoAzNae3le2_y8tfH2GCPKVEYZmGHRTGI7yNECm9bdy0VrShjSo8dkEAC5cEL_ItK61xIdc7iljw6uiZCIxJp5_l5AAHB0aWAjJHFEF7GEqaNR4T1SHN6O-ssLwZwx4BNQ&__tn__=-R

̰
«Մայքլ» փոթորիկը հասնում է Ֆլորիդայի ափերին

23:47 09.10.2018

Կենտրոնական Ամերիկայի Սալվադոր , Նիկարագուա, Հոնդուրաս  Հանրապետություններում մոլեգնող «Մայքլ» փոթորկի ուժգնությունը հասել է 150 կմ/ժ արագության: Մեկ տասնյակից  ավելի  զոհ կա, հաղորդում է Razón թերթը:  Իշխանությունները հայտարարել են մի կորած փոքրիկի մասին, որին քշել է  Գվատեմալա  գետը: Այժմ փոթորիկը հասել է  Կուբա և շարժվում է  դեպի  Ֆլորիդա: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ փոթորիկն ուժգնանալու միտում ունի:  

̰
ԱՄՆ-ը դատապարտում է Ղարաբաղյան հակամարտության շփման գծում բռնությունները․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու

23:26 09.10.2018

ԱՄՆ-ը դատապարտում է Ղարաբաղյան հակամարտության շփման գծում բռնությունները, որոնք խափանում են խաղաղ գործընթացը և խախտում 1994 թ. հրադադարի համաձայնագիրը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ընթացքում, պատասխանելով սենատոր Ռոբերտ Մենենդեսի  հարցին, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Էրլի Լիտցենբերգերը: «Որպես Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատող ԵԱՀԿ Մինսկի համանախագհներից մեկը՝ մենք աշխատում ենք երեք սկզբունքների շրջանակներում. մեկը՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառումն է, երկրորդը՝ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, իսկ երրորդը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: […]

̰
Սփյուռքի նախարարը հարցազրույց է տվել France 24-ին

22:55 09.10.2018

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր հարցազրույց է տվել ֆրանսիական «France 24» հեղինակավոր լրատվամիջոցին, ինչը վավերագրող լուսանկար է դրել ֆեյսբուքյան իր էջում։ Նախարարը տեղեկացրել է, որ հարցազրույցի ընթացքում խոսել են սիրիահայերի հիմնախնդիրներից։ https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/photos/a.459539077844561/562930570838744/?type=3&theater

̰
Այս իրավիճակը կարող է մեկնաբանվել՝ որպես դասական առնետավազք, ինչին մենք սովոր ենք. քաղտեխնոլոգ

22:42 09.10.2018

Մինչև ընտրություններ տեղի չունենան, քաղաքական ճգնաժամը չի լուծվելու: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Ըստ քաղտեխնոլոգի՝ ներհայաստանյան քաղաքական դաշտը ճգնաժամից դուրս կգա այն ժամանակ, երբ ընտրություններից հետո իշխանության բոլոր թևրում ներդաշնակություն հաստատվի: «Ճգնաժամն սկսվել է այն ժամանակ, երբ իշխանության մի թևը՝ գործադիրը, մի քաղաքական ուժ դարձավ, իսկ մյուսը՝ օրենսդիրը, մնաց նույնը», – […]

̰
Երկրի տնտեսական վիճակը թույլ չի տալիս բոլորի առողջապահական ծախսերը փակել․ նախարար

21:44 09.10.2018

«Ինչո՞ւ են սահմանափակ այն քաղաքացիների ցանկերը և կարգավիճակները, որոնց համար պետությունն է վճարում առողջապահական որոշ ծառայութունների դիմաց՝ մի պարզ պատճառով, որ երկրի զարգացվածության մակարդակը, երկրի տնտեսության մակարդակը դեռ թույլ չի տալիս բոլոր քաղաքացիների առողջապահական ծախսերը ծածկել»,– ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ այսօր ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա պարզաբանեց, որ այս պայմաններում իրենք առաջնորդվում են՝ առաջնահերթորեն օգնելով […]

̰
BACK_TO_TOP