TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գևորգ Կոստանյանը խուճապահար վիճակում է․ «Հրապարակ»

08:50 11.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ գաղտնալսման հետ կապված, չի կայացել, ու հանձնաժողովականներից շատերը չգիտեն, թե ինչու: Արդյոք դա պայմանավորվա՞ծ է հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի օրերս արած հայտարարությամբ և հոգեվիճակով: Ի դեպ, մեր տեղեկություններով, նա բավականին խուճապահար վիճակում է: Մենք գրել էինք, որ իր աղմկահարույց հայտարարություններից հետո, երբ սկսվեց ՀՀԿ-ի փլուզման երկրորդ […]

̰
Դեպքից առաջ «Յուվեցի Կարո»-ի թիմակիցները ծեծել են Հարություն Ղարագյոզյանին․ «Ժողովուրդ»

08:42 11.10.2018

Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի և Հարություն Ղարագյոզյանի ողբերգական միջադեպից: Պարզվում է՝ Ղարագյոզյանն իր նախկին գործընկերոջ հետ հանդիպմանը զենքով է գնացել ոչ պատահական: Նրանց հաշտեցնելու նպատակով հանդիպումը կազմակերպել էր մեկ այլ նախկին պատգամավոր՝ Աբրահամ Մանուկյանը: Ու մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Աբրահամ Մանուկյանն իր ծանոթ […]

̰
Ինչո՞ւ են հիմար էգերը ընտրում տգեղ որձերի․ բացահայտում

00:54 11.10.2018

Ցածր ինտելեկտով կենդանիները չեն գնահատում իրական գեղեցկությունը և ընտրում են տգեղ որձերի։ Ձկների օրինակով գիտնականները պարզել են, որ ցածր ինտելեկտով կենդանիները չեն գնահատում իրական գեղեցկությունը, հետևաբար՝  գեղեցկությունը գնահատելու համար ինտելեկտ է պետք, գրում է Nature Ecology & Evolution  ամսագիրը: Գիտնականներին  սկզբում թվացել է, թե  բոլոր էգերը պետք է անպայման ընտրեն գեղեցիկ որձերի, սակայն նրանք սխալվել են: Գուպպիների […]

̰
«Վրացական երազանք»-ը «Ռուսթավի -2»-ի գլխավոր տնօրենին մեղադրում է ֆաշիզմի մեջ

00:40 11.10.2018

Վրաստանի խորհրդարանի նախագահ, «Վրացական երազանք-ժողովրդավարական ​​Վրաստան» իշխող կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն մեղադրել է «Ռուսթավի 2» ընդդիմադիր ալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային ֆաշիզմի մեջ: Իշխող կուսակցության վրդովմունքի պատճառ է դարձել Գվարամիայի՝  Facebook-ի էջում արած գրառումը: Նա կոչ է արել ճնշել բոլոր նրանց, ովքեր որևէ կերպ ֆինանսավորում կամ աջակցում են Վրաստանում անկախ նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական […]

̰
Կանադայի Քվեբեկ նահանգի վարչապետ Ֆրանսուա Լեգոլնը ժամանեց Հայաստան

23:30 10.10.2018

Կանադայի Քվեբեկ նահանգի վարչապետ Ֆրանսուա Լեգոլնը ժամանեց Հայաստան, որպեսզի մասնակցի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: Լեգոլնը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Կանադայի վարչապետի հետ միասին: Ֆրանսուա Լեգոլնը հոկտեմբերի 10-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կհանդիպի Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ, որից հետո կմասնակցի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին:

̰
Մինչև հոկտեմբերի 16-ը Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա․ France 24

22:56 10.10.2018

ՀՀ վարչապետը «Ֆրանս 24»-ին հայտնել է  ընտրությունների և իր հրաժարականի ժամկետների մասին` դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար: Փաշինյանն այս մասին հայտնել է France 24 հեռուստաընկերությանը: «Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ը: Դա կլինի այն պարագայում, երբ ես հոկտեմբերի 16-ին ներկայացնեմ իմ հրաժարականը»,- ասել է Փաշինյանը:  

̰
Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին

22:31 10.10.2018

Շարունակելով խորհրդակցությունները Ազգային ժողովի խմբակցությունների հետ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Ծառուկյան» խմբակցության անունից ընդունել է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային: «Ծառուկյան» խմբակցության քարտուղարը կարևորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ստորագրված հուշագրում […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանի հետ

22:14 10.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անունից ընդունել է խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին: Ինչպես հայտնում են են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով և Սահմանադրության ու օրենքների շրջանակում լուծելու անհրաժեշտությունը:

̰
ԵԽԽՎ-ում նշում էին, որ հեղափոխությունն ի սկզբանե սահմանադրական ճանապարհով է ընթացել. Էդմոն Մարուքյան

21:52 10.10.2018

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով օգտատերերին տեղեկացրեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած Հայաստանի համար կարևոր իրադարձությունները: Մարուքյանը տեղեկացրեց, որ այս օրերին բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տարբեր քաղաքական խմբերի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝  մոնիթորինգի հանձնաժողովի համապատասխան ներկայացուցիչների հետ: «Մենք քննարկել ենք ՀՀ-ում ներկա քաղաքական իրավիճակը, դրանից ելքերը: Մի հետաքրքիր […]

̰
Արտակ Զեյնալյանը Վրաստանի արդարադատության նախարարի հետ քննարկել է տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցեր

20:45 10.10.2018

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արտակ Զեյնալյանը ողջունել է վրաց գործընկերոջ այցը Երևան և սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել: Տեա Ծուլուկիանին իր հերթին նշել է, որ Թբիլիսիում կայացած նախորդ հանդիպումից հետո ուրախ է […]

̰
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Ֆրանկոֆոնիայի ավանում կազմակերպված միջոցառմանը

20:33 10.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մի շարք պաշտոնյաներ այս պահին գտնվում են Երևանի Ազատության հրապարակում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում: Ավանում կազմակերպված միջոցառման ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից ֆրանկոֆոն պաշտոնյաների և հասարակական գործիչների կողմից հնչում են ուղերձներ և շնորհավորանքներ: Միջոցառմանը իրենց երաժշտական կատարումներով հանդես են գալիս տարբեր երաժշտական ու պարային խմբեր: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/155652702048484/  

̰
Լուկաշենկոն մեկնաբանել է Բելառուսի՝ ՌԴ-ին միանալու մասին շրջանառվող լուրերը

19:55 10.10.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծիծաղելի է անվանել ՌԴ-ին միանալու վերաբերյալ խոսակցությունները: Այս մասին նա ասել է ՌԴ դեսպան Միխայիլ Բաբիչի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «РИА Новости»-ն: Նշվում է, որ Բելառուսի նախագահը մեկնաբանել է վերլուծաբանների հայտարարությունը և բացատրել, որ Բելառուսի անկախությունը ցանկացել են ոչ միայն բելառուսցիները, այլ նաև այն ժամանակվա ռուսական իշխանությունները: «21-րդ դարում խոսել Բելառուսի՝ […]

̰
ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Իտալիա

19:50 10.10.2018

Հոկտեմբերի 9-10-ը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այցով գտնվում էր Իտալիայում: Այցի շրջանակում հայկական պատվիրակության համար կազմակերպվել են ճեպազրույցներ՝ Իտալիայի զինված ուժերի համազորային շտաբային քոլեջի և ռազմավարական հետազոտությունների ռազմական կենտրոնի կառուցվածքի, գործառույթների, ուսումնական ծրագրերի, դասավանդվող առարկաների, ունկնդիրների և դասախոսական կազմի ընտրության ու վերապատրաստման գործընթացի վերաբերյալ: Իր հերթին […]

̰
Անի համայնքի ղեկավարը հրաժարակա՞ն կտա

19:42 10.10.2018

Անի խոշորացված համայնքի ղեկավարի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները այսօր Մարալիկից տեղափոխվել են Գյումրի։ Ցուցարարները, իմանալով որ համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը Գյումրիում մասնակցում է մարզխորհրդի նիստին, գնացել են մարզպետարան, սակայն այստեղ էլ չեն կարողացել հանդիպել Արտակ Գևորգյանի հետ: ShantNews.am-ի թղթակիցը հայտնել է, որ Արտակ Գևորգյանը մարզխորհրդի նիստից հետո արագ հեռացել է։ Ցուցարարներին մարզպետի օգնական Սերգեյ Տոնոյանը […]

̰
Ալիևի պնդմամբ՝ Արցախի բանակցային ձևաչափը չի փոխվել, բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև են

19:40 10.10.2018

«Հայկական կողմի փորձերը անարդյունք եղան, հայ- ադրբեջանական հակամարտության հետ կապված բանակցային ձևաչափը մնում է անփոփոխ։ Այդ բանակցությունները անցկացվել են, անցկացվում են և անցկացվելու են Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- այս խոսքերն է Ադրբեջանի նախագահն ասել իրենց կառավարության նիստի ընթացքում։ Իլհամ Ալիևը սրանով պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ բանակցային գործընթացին որպես կողմ պետք […]

̰
Հեղափոխություն արած լոռեցին մեծ սպասելիքներ ունի. Լոռու մարզպետ

19:37 10.10.2018

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում Լոռու մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանին, տեղեկացնում են մարզպետարանի լրատվական ծառայությունից: Նախարարը, շնորհավորելով մարզպետին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ, իր խոսքում մասնավորապես նշել է. «Նախ շնորհակալություն եմ հայտնում Լոռու […]

̰
Առաջարկում եմ ազատել գյուղմթերքի իրացումն ավելացված արժեքի հարկից. Գևորգ Գորգիսյան

19:18 10.10.2018

Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այսօր շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։ «Առաջինով առաջարկում եմ ազատել գյուղմթերքի իրացումը ավելացված […]

̰
Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ թեկնածուն ընտրակաշառք է տվել մի քաղաքացու. ՀՔԾ

19:07 10.10.2018

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ս. Շ.-ն, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված լինելով որպես ավագանու անդամի թեկնածու, իր ներկայացրած կուսակցության օգտին քվեարկելու համար նախընտրական փուլում կաշառք է […]

̰
Հանրապետական 4 պատգամավորները պետք է վայր դնեն իրենց մանդատները. Ալեն Սիմոնյան

19:04 10.10.2018

«Կարծում եմ՝ այդ հայտարարության տրամաբանական շարունակությունը պետք է այն լինի, որ իրենք հեռանում են Ազգային Ժողովից և վայր են դնում իրենց մանդատները, որովհետև իրենց անձնական կարծիքը չի համընկնում ՀՀ ժողովրդի կարծիքի հետ»,- արձագանքելով ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորներ Միհրան Հակոբյանի, Կարեն Բեքարյանի, Արման Սաղաթելյանի և Սամվել Ֆարմանյանի կողմից երեկ տարածած հայտարարությանը՝ նշել է ԱԺ «Ելք» խմբակցության […]

̰
Կոռուպցիայի մեջ մեղադրվող գյուղապետները ժամանակավորապես կզրկվեն պաշտոններից. Շիրակի մարզի դատախազ

18:52 10.10.2018

Գյումրիում այսօր կայացած մարզխորհրդի նիստի բանախոսներից մեկն էլ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն էր, որը ներկայացրել է կոռուպցիոն հանցագործությունների վիճակագրությունը: Քրեական գործերից մոտ երկու տասնյակը գյուղապետների թույլ տված չարաշահումներին է վերաբերում: Սերմարտադրության պետական ծրագրով գյուղին բաժին հասած սերմացուի դիմաց գումարները գյուղացիները վճարել են, բայց պետբյուջե դրանք չեն հասել: Այսպիսին է այն քրեական գործերի բովանդակությունը, որ […]

̰
Հուսանք՝ կգտնվեն բարվոք լուծումներ երկխոսության ճանապարհով. Գարեգին Բ-ն Ռիչարդ Միլսի հետ քննարկել է ներքաղաքական իրավիճակը

18:46 10.10.2018

Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում ավարտող Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Ամենայն Հայոց կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձել է  ԱՄՆ ժողովրդի և իշխանությունների կողմից երկրին բերած մշտական զորակցությանը, հայ-ամերիկյան […]

̰
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին

18:41 10.10.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանին, այս մասին տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը նախ և առաջ շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանին՝ կարճ ժամանակամիջոցում մարզում զգալի դրական տեղաշարժ ապահովելու […]

̰
Հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Արա Բաբլոյանը

18:27 10.10.2018

Հոկտեմբերի 10-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը: Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի` խորհրդարանի ղեկավարն ու վարչապետն անդրադարձել են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը: Կողմերը մասնավորապես վերահաստատել են նախկինում հնչեցրած իրենց այն դիրքորոշումը, որ բոլոր գործընթացները պետք է […]

̰
«Վրացական երազանք» կուսակցությունն առաջարկում է Վրաստանի սահմանների փոփոխությունը ճանաչել քրեական հանցագործություն

17:56 10.10.2018

Քարտեզներում Վրաստանի սահմանների նպատակային փոփոխությունը քրեական հանցագործություն կհամարվի։ Վրաստանի խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» խմբակցությունն առաջիկայում նմանատիպ նախաձեռնությամբ հանդես կգա, որը նպատակ ունի կանխել ռուսական քարոզչությունը։ «Կրեմլը վրացական քարտեզն օգտագործել է քարոզչական նպատակներով և խեղաթյուրել է այն: Եթե տարածքային ամբողջականությունը խախտող նման քարտեզագրումը տարածվի, ապա կենթարկվեն քրեական պատժի»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ […]

̰
Հայաստանի զինված ուժերը մասնակցում են Ղրղըզստանում մեկնարկած ՀԱՊԿ զորավարժությանը

17:44 10.10.2018

Ռուսաստանի և Ղրղըզստանի զինված ուժերի համատեղ զորախմբի կիրառման պլանի ստորագրումից (2017 թվական) հետո ՀԱՊԿ անդամ պետությունների բանակների ստորաբաժանումներն առաջին անգամ համատեղ պլանավորել ու անցկացրել են զորավարժություն Ղրղըզստանի տարածքում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի ղեկավար Ալեքսանդր Լապինը (այս շրջանի մեջ են մտնում նաև Ղրղըզստանում և Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները)։ Զորավարժությանը, որն սկսվել […]

̰
Չի կարելի Վրաստանին և Ուկրաինային ԵՄ-ից դուրս թողնել միայն այն պատճառով, որ «հզոր» հարևանը ցանկանում է փոխել նրանց ճակատագիրը. Անջեյ Դուդա

17:31 10.10.2018

Չի կարելի Վրաստանին և Ուկրաինային Եվրամիությունից դուրս թողնել միայն այն պատճառով, որ «հզոր» հարևանը ցանկանում է փոխել նրանց ճակատագիրը: Այդ մասին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է Ցյուրիխի համալսարանում  ելույթ  ունենալիս: «Եվրամիությունը Ուկրաինային և Վրաստանին պետք է տա բլոկում անդամագրվելու հնարավորություն, եթե նրանք բավարարեն դրա չափանիշները»,- հավելել է նա: Դուդայի խոսքերով՝ Եվրամիությանն անդամակցության օրից Լեհաստանն […]

̰
Ուրցաձորի 19 տարվա համայնքապետը հրաժարական կտա ու կմասնակցի գյուղապետի արտահերթ ընտրություններին

17:13 10.10.2018

«Չկա չլուծվող խնդիր: Ես վստահ եմ, որ քիչ հետո գյուղապետը գալու է էստեղ և ձեզ պետք է խնդրեմ, որ հարգանքը փոխադարձ լինի: Հանդուրժողականությունը, իրար նկատմամբ սերն էսօրվանից հետո պետք է ավելի շատ լինի ու էստեղ պետք է թշնամիներ ման չգալ»,- Ուրցաձորում ասել է Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Սանասարյանի խոսքից հետո ժողովրդի մոտ է […]

̰
Հայտնի է Կանադայի վարչապետի՝ Հայաստան այցի օրակարգը

17:12 10.10.2018

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հոկտեմբերի 10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Կանադայի վարչապետը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Այցի շրջանակում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի և Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Ջասթին Թրյուդոն կայցելի նաև Մեծ […]

̰
Ես ունեմ Հայաստանում 21-րդ դարի ապագա ինդուստրիան կառուցելու տեսլականը. նախագահ

17:10 10.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի բացմանը: Ֆորումն անցկացվում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո: Հանդես գալով բացման խոսքով՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է բացել այս տնտեսական ֆորումը նոր դեմք և նոր ապագա ունեցող նոր Հայաստանում։ Իսկապես, այս իրադարձությունը հսկայական նշանակություն ունի: […]

̰
Նախագահ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

17:07 10.10.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
BACK_TO_TOP